Մամուլի տեսություն 17.08.2023
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i204670-Մամուլի_տեսություն_17.08.2023
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ամբողջ աշխարհում երիտասարդների կողմից սոցիալական ցանցերի օգտագործումը նրանց պատճառել որոշակի խանգարումներ, ինչպիսիք են սթրեսը, դեպրեսիան, իրենց արտաքինից դժգոհությունը և կենտրոնացման կարողության նվազումը, և կառավարությունները պետք է հնարավորինս շուտ լուծում գտնեն այս խնդրի համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 17, 2023 13:58 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 17.08.2023

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ամբողջ աշխարհում երիտասարդների կողմից սոցիալական ցանցերի օգտագործումը նրանց պատճառել որոշակի խանգարումներ, ինչպիսիք են սթրեսը, դեպրեսիան, իրենց արտաքինից դժգոհությունը և կենտրոնացման կարողության նվազումը, և կառավարությունները պետք է հնարավորինս շուտ լուծում գտնեն այս խնդրի համար:

Ջավան

Հիբրիդային ավտոմեքենայի ղեկին

Իրանի նախագահի մեքենա վարելը տեղական արտադրության , վառելիքի ցածր սպառում ունեցող հիբրիդային մեքենայով, որն իրականացվել է բենզալցակայաններում մեքենաների լիցքավորման քանակի կարգավորման և բենզինի խնայողության կարևորության ընդգծման հետ միաժամանակ, վկայում է երկրի ավտոշինության արդյունաբերության ոլորտում հիմնարար փոփոխություն կատարելու նպատակով կառավարության նոր ռազմավարության մասին.

Անշուշտ, կառավարության ջանքերով երկրի ավտոարդյունաբերությանը սպասվում է հսկայական զարգացումներ, սակայն պետք է հատուկ ուշադրություն դարձնել էլեկտրաէներգիայի ապահովման, արևային պանելների տեղադրման, այդ ավտոմեքենաների մասերի պատրաստման և ապահովման խնդիրներին և լուծումներ գտնել դրանց համար, որպեսզի մի քանի տարի անց կրկին չվերադառնանք բենզինով աշխատող հին սերնդի մեքենաներին։

Վաթան Էմրուզ

Ուկրաինայի վերջնագիծը

Զելենսկու դժվար ընտրությունը. Շարունակել պատերազմը՝ «ահռելի ծախսերով պարտության» ռիսկով, կամ դադարեցնել պատերազմը և ընդունել «քաղաքական պարտությունը»։

Ուկրաինայի ակնկալվող հակահարվածը մինչ այժմ ձախողվել է, և այդ երկրի ուժերը հսկայական ծախսերով կարողացել են հետ վերցնել ընդամենը սահմանափակ քանակությամբ տարածքներ, և օպերացիայից  6 շաբաթ անց նրանք դեռ չեն կարողացել հաղթահարել ռուսական պաշտպանական ցանցը։

«Newsweek»-ի թղթակից Դեյվիդ Բրենանը այս պարբերականի համար պատրաստած վերլուծության մեջ գրել է. «Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դժվար ընտրության առաջև է կանգնած. Շարունակել պատերազմը հոգնած ու հյուծված մարմնով՝ «ահռելի ծախսերով պարտության» ռիսկով, կամ կանգնեցնել Ուկրաինայի կորուստները և ընդունել «վնասակար քաղաքական պարտությունը»:

Քեյհան

Ամերիկյան օրաթերթի փաստագրական զեկույցը սոցիալական ցանցերի գլոբալ խնդիրների մասին

Ամերիկյան «Politico» թերթը իր հոդվածում, անդրադառնալով մանուկների ու պատանիների հոգեկան առողջության վրա սոցիալական ցանցերի ազդեցության վերաբերյալ անցկացված հետազոտությանը, գրել է. «Տարբեր երկրներ ձգտում են սահմանափակումներ և օրենքներ սահմանել այդ հարթակների օգտագործման համար»։

Ըստ «Politico»-ի, փորձագետները միաժամանակ նշում են, որ այդ հարթակներն օգտագործելու ցանկության վերահսկումը դժվար է նույնիսկ մեծահասակների համար։ Բայց երիտասարդների համար առկա հիմնական մտահոգությունը այդ ցանցերի պատճառած վնասներն են, ինչպիսիք են սթրեսը, դեպրեսիան, արտաքինից դժգոհությունը և կենտրոնացման կարողության նվազումը: ԱՄՆ-ում հոգեկան առողջության ոլորտում կատարված հարցումները վկայում են վերջին 15 տարիների համեմատ այս երկրում դեռահասների շրջանում դժգոհության մակարդակի աճի մասին։ Այս հարցման համաձայն՝ ինքնասպանության հակվածության աճը, դեպրեսիան և անքնության խնդիրներն այն հետևանքներից են, որ սոցիալական ցանցերի օգտագործումն ունենում է երեխաների և պատանիների գիտակցության վրա, ինչը հատկապես ակնհայտ է աղջիկների մոտ։

Էթեմադ

ԱՄՆ-ի Հավայան կղզիներում անտառային հրդեհների հետևանքով զոհվել է 110 մարդ

ԱՄՆ-ի Հավայան նահանգի նահանգապետը հայտարարել է, որ Մաուի կղզու Լահայնա շրջանում վերջերս տեղի ունեցած անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 110-ի։

Նահանգապետի խոսքերով՝ մինչ այժմ ստուգվել է աղետի գոտու 38 տոկոսը, և մեծ աղետի զոհերի ավելացման հավանականությունը։ Այս միջադեպի հետևանքով  2000 մարդ շարունակում է մնալ հոսանքազրկված վիճակում։

News.am

Ադրբեջանի կողմից գերեվարված զինծառայողի համար կառավարությունը դիմել է Եվրոպական դատարան. Սամվելյան

Երեկ Ադրբեջանի կողմից գերեվարված զինծառայողի համար ՀՀ կառավարությունը դիմել է Եվրոպական դատարան՝ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանից:

Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հաղորդել էր, որ երեկ՝ օգոստոսի 16-ին պահեստազորային Գ. Ո.-ն, նախնական տվյալներով, ինքնակամ թողել է մարտական դիրքը: Այդ հաղորդագրությունից քիչ անց ադրբեջանական կողմը հաղորդեց, թե կա գերեվարված հայ անձ: Ադրբեջանական կողմի հայտարարությունից հետո ՀՀ պաշտպանության նախարարությունը ներկայացրեց տեսանյութ, որտեղ երեւում է՝ ինչպես են Ադրբեջանի ԶՈՒ մի խումբ զինծառայողներ մոտենում դեռեւս չպարզված հանգամանքներում ադրբեջանական կողմում հայտնված պահեստազորային Գ. Ո.-ին, նախ զրուցում նրա հետ, ապա ձերբակալում եւ մեքենայով տեղափոխում անհայտ ուղղությամբ:

Armenpress.am

ՄԱԿ-ի ԱԽ՝ ԼՂ հարցով նիստին ընդառաջ Միրզոյանը Լավրովի հետ զրույցում  անհրաժեշտ է համարել առկա մեխանիզմներն արդյունավետ օգտագործելը

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն oգոստոսի 16-ին հեռախոսազրույց է ունեցել ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, Արարատ Միրզոյանն ընդգծել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի՝ արդեն 8 ամսից ավել շարունակվող ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետի և ԼՂ-ն էթնիկ զտումների ենթարկելու՝ Ադրբեջանի մտադրության կանխման հրամայականը:

Նշվում է, որ ՄԱԿ Անվտանգության խորհրդի՝ ԼՂ-ում հումանիտար իրավիճակի վերաբերյալ արտահերթ հանդիպմանն ընդառաջ Արարատ Միրզոյանը շեշտել է առկա մեխանիզմներն արդյունավետորեն օգտագործելու, 2020թ. նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ստորագրված եռակողմ հայտարարության 6-րդ կետի և Արդարադատության միջազգային դատարանի 2023թ. փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի որոշումներին համապատասխան Լաչինի միջանցքի արգելափակման անհապաղ վերացման ուղղությամբ հստակ քայլերի անհրաժեշտությունը:

Panorama.am

ԱՄՆ-ն Ադրբեջանի կառավարությանը կոչ է անում վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը

 

«ԱՄՆ-ն մտահոգված է Լեռնային Ղարաբաղում մարդասիրական իրավիճակով։ Մենք խորապես մտահոգված ենք, որ փակված է Լաչինի միջանցքը, կարևորագույն ապրանքների մատակարարումն ընդհատված է և ծանրացել է մարդասիրական վիճակը»,- Ադրբեջանի կողմից լիակատար շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացման առնչությամբ ՀՀ պահանջով հրավիրված ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստում ունեցած ելույթում ասաց ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչը։

Նա նշեց, որ դեղորայքի, պարենի, մանկական կերի, էներգետիկ հասանելիությունը չպետք է խափանվի, մարդիկ չպետք է  այդ վիճակում մնան։

«Ադրբեջանի կառավարությանը կոչ ենք անում վերականգնել միջանցքով ազատ տեղաշարժը՝  առևտրային, մարդասիրական, անձնական  տրանսպորտային միջոցները պետք է կարողանան հասնել ԼՂ բնակչությանը։

Մենք նաև ի գիտություն ենք ընդունում,  որ հնարավոր է փոխզիջումների գնալ այլ լրացուցիչ ուղիների հարցում  մարդասիրական մատակարարումների համար»,- ասաց ԱՄՆ ներկայացուցիչը։

Նա նշեց, որ բժշկական օգնության կարիք ունեցող անձինք հենց Լաչինի միջանցքով են տեղափոխվում ԿԽՄԿ օգնությամբ։

«Չեզոք, անկողմնակալ, մարդկային և անկախ մարդասիրական հասանելիությունն ու աջակցությունը, այդ թվում բուժման նպատակներով  տեղափոխությունները, չպետք է խոչընդոտվեն։ Վերջակետ»,- ասաց ԱՄՆ ներկայացուցիչը։

Նրա խոսքով, անհրաժեշտ է  կողմերը շարունակեն բանակցությունները միտված հակամարտության տևական, խաղաղ  լուծմանը, պետք է նորմալացնել հարաբերությունները ՀՀ և Ադրբեջանի միջև, անհրաժեշտ է, որպեսզի բոլոր կողմերը լինեն ճկուն,  գնան փոխզիջումների,  ստեղծագործաբար մտածեն։

«Խաղաղությունը տարածաշրջանում  պետք է ներառի պաշտպանություն, պաշտպանություն ԼՂ-ում  բնակվող անձանց իրավունքների և անվտանգության։ ԱՄն կոչ է անում զսպվածություն ցուցաբերել ու անմիջապես  դադարեցնել բոլոր գործողությունները,  որոնք խաթարում են խաղաղության գործընթացը։ Բոլոր կողմերին կոչ ենք անում լիովին հարգել իրենց պարտավորությունները միջազգային մարդասիրական իրավունքի ներքո։ Միջազգային համայնքը պետք է շարունակի դիվանագիտական մասնակցությունը՝ խթանելով երկխոսությունը և տևական  արժանապատիվ խաղաղությունը։ Բանակցութ

Բանակցությունները կենսական դեր ունեն մնայուն խաղաղության հասնելու գործում։ Աջակցում ենք ցանկացած  ձևաչափի, որը թույլ կտա Հայաստանին և Ադրբեջանին շարունակել երկխոսությունը հակամարտության  խաղաղ կարգավորման ուղղությամբ։

Կոչ ենք անում բոլոր կողմերին ուղղակի երկխոսության միջոցով, այդ թվում Բաքվի պաշտոնատար անձանց և ԼՂ բնակչության ներկայացուցիչների միջև։ ԱՄՆ պատրաստ է աջակցել խաղաղ, ժողովրդավարական, բարեկեցիկ ապագային Հարավային Կովկաս տարածաշրջանի համար, և մենք կշարունակենք  երկկողմ և բազմակողմ աշխատանքը բոլոր գործընկերների հետ՝  օգնելու կերտել այդ ավելի պայծառ ապագան»,- ասաց ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչը։

Armenpress.am

Վարչապետն ամփոփեց ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի հարցով ՄԱԿ-ի ԱԽ նիստի արդյունքները

Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամփոփեց ՄԱԿ-ի անվտանգության  խորհրդի նիստը՝ Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հաստատված  հումանիտար ճգնաժամի վերաբերյալ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը առանձնացրեց հետևյալ արդյունքները․

«Առաջին՝ միջազգային բարձրագույն ատյանում ընդգծվեց Լաչինի միջանցքի փակ լինելը։ Իհարկե, Հայաստանի հանրությանը կարող է տարօրինակ թվալ, որ սա արձանագրում եմ որպես ՄԱԿ անվտանգության խորհրդում տեղի ունեցած քննարկման արդյունք, բայց չպետք է մոռանալ, որ Ադրբեջանն անընդհատ ու շարունակաբար պնդում է, թե Լաչինի միջանցքը փակ չէ։

Երկրորդ՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում տեղի ունեցած քննարկումը հաստատեց Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի առկայությունը և այն, որ Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակչության կյանքն ու անվտանգությունը դրված են կասկածի տակ։

Երրորդ՝ ընդգծվեց, որ Արդարադատության միջազգային դատարանի որոշումը՝ Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների երկու ուղղություններով անխափան տեղաշարժն ապահովելու վերաբերյալ, Ադրբեջանի կողմից չի կատարվել։

Այժմ կարող ենք արձանագրել, որ միջազգային բարձրագույն ատյանում ճշմարտությունը Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման և դրա հետևանքով Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար ճգնաժամի վերաբերյալ բարձրաձայնված է։ Նաև միջազգային հանրության կողմից հավաքական կոչ է հնչել Ադրբեջանին վերացնել Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ միջազգային հանրության այս կոչը այս պահի դրությամբ իրագործված չէ և 22 բեռնատար՝ շուրջ 400 տոննա հումանիտար բեռով, Լաչինի միջանցքի մուտքի մոտ սպասում է Լեռնային Ղարաբաղ մուտքի հնարավորությանը։