Մամուլի տեսություն 19.08.2023
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i204762-Մամուլի_տեսություն_19.08.2023
Փորձագետները Ամերիկան ​​համարում են արևելյան Եվրոպայի ճգնաժամի և ուկրաինական պատերազմի ավարտման ամենամեծ խոչընդոտը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 19, 2023 13:28 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 19.08.2023

Փորձագետները Ամերիկան ​​համարում են արևելյան Եվրոպայի ճգնաժամի և ուկրաինական պատերազմի ավարտման ամենամեծ խոչընդոտը։

Քեյհան

Դոլարի դիրքի անկումը Ամերիկայի համար ավելի վատ է, քան որևէ պատերազմում պարտվելը. Թրամփ

 

Fox News-ին տված հարցազրույցում Դոնալդ Թրամփն ընդգծել է, որ իր երկրի տնտեսական վիճակը բավականին փխրուն է, և որ Ամերիկան ​​դառնում է երրորդ աշխարհի երկիր՝ կորցնելով դոլարի չափորոշիչության հատկությունը, և Ամերիկայի համար այս իրավիճակն ավելի վատ է, քան ցանկացած պատերազմներում պարտությունը։

 

Վաթան էմրուզ

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի՝  45 տարի տևողությամբ պայքարը Իրանի ներսում և նրա սահմաններից դուրս ահաբեկչության դեմ

 

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը այն մարմիններից է, որն ամբողջովին պետք է դիտարկել որպես իսլամական հեղափոխության ձևավորման արդյունք։

Կորպուսը ստեղծվել է Իսլամական հեղափոխության հաղթանակի առաջին ամիսներին՝ այդ տարիների բազմաթիվ սպառնալիքներից հեղափոխությունը պաշտպանելու նպատակով և աստիճանաբար դարձավ Իրանի անվտանգության հիմնական հենասյուներից մեկը ներքին և արտաքին սպառնալիքների դիմաց:

Երբ երկրում կա դասական ռազմական ուժ, և միևնույն ժամանակ ժանդարմերիան պատասխանատու է ներքին անվտանգության համար, ապա մեր ինչի՞ն է պետք կորպուսը։

Այս հարցի պատասխանը պետք է փնտրել իսլամական հեղափոխության դեմ ուղղված սպառնալիքների բազմազանության մեջ. սպառնալիքներ, որոնք հիմնականում ձևավորվում էին ահաբեկչական գործողությունների սև անցյալ ունեցող թշնամի խմբավորումների կողմից, որոնցից ամենագլխավորը Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորումն էր։

 

Իրան

Վաշինգտոնի խոչընդոտումը Կանաչ մայրցամաքի խաղաղության գործում

Փորձագետները Ամերիկան ​​համարում են արևելյան Եվրոպայում ճգնաժամը դադարեցնելու ամենամեծ խոչընդոտը։

Արևելյան Եվրոպայի ճգնաժամից մոտ մեկ տարի 8 ամիս անց այս երկարատև ճակատամարտում Կիևի և Ուկրաինայի ժողովրդի անդառնալի կորուստներով հանդերձ, Արևմուտքը և հատկապես Ամերիկան ​​շարունակում են ավելի շատ յուղ լցնել պատերազմի կրակի վրա՝ զենքի խմբաքանակների մատակարարմամբ։ Սա այն դեպքում, երբ, ըստ ամերիկացի լրագրողի, կան փաստաթղթեր, որոնք ցույց են տալիս, որ եթե ԱՄՆ-ն չխանգարեր, ապա առաջին շաբաթների ընթացքում այս պատերազմը կարող էր ավարտվել կայուն խաղաղությամբ, իսկ Ուկրաինան էլ կփրկվեր հումանիտար և ենթակառուցվածքային ճգնաժամից։

 

Քեյհան

ԿՀՎ-ն զգուշացրել է ԱՄՆ-ի կառավարությանը պատերազմում Ուկրաինայի պարտության վերաբերյաալ

Հայտնի ամերիկացի լրագրող Սեյմուր Հերշը, ով նախկինում բացահայտել էր Վաշինգտոնի դերը «Հյուսիսային հոսք» գազատարի ցանցի դեմ հարձակումներում, այժմ հայտնել է, որ ԿՀՎ-ն ԱՄՆ Պետդեպարտամենտին նախազգուշացրել է պատերազմում Ուկրաինայի պարտության մասին:

Ուկրաինայի պատերազմում ներգրավված իշխանությունը դժվարին ժամանակներ է ապրում. Ըստ տեղեկությունների՝ Ռուսաստանի դեմ այդ երկրի վերջին հակահարձակումը ձախողվել է, և Կիևը կորցրել է տասնյակ հազարավոր զինվորականներ և Արևմուտքի կողմից նվիրաբերված զգալի քանակությամբ զինտեխնիկա:

 

Armenpress.am

Ադրբեջանը կրակի տակ է պահում Սարուշենի ցորենի միակ դաշտը՝ զրկելով բնակիչներին հաց ունենալու հնարավորությունից. Արցախի պետնախարար

Ադրբեջանի զինված ուժերը տևական ժամանակ է կրակի տակ են պահում Ասկերանի շրջանի Սարուշեն համայնքի ցորենի միակ դաշտը՝ զրկելով բնակիչներին հաց ունենալու հնարավորությունից։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։

Արցախի պետնախարարը նշել է, որ Ադրբեջանը ոչ միայն ութ ամսից ավելի է շրջափակման մեջ է պահում Արցախի ժողովրդին և զրկում նրանց Հայաստանի Հանրապետության հետ կապից, այլև ռազմական ուժի կիրառմամբ կամ դրա սպառնալիքով անընդհատ խոչընդոտներ է ստեղծում քաղաքացիական բնակչության կողմից իրենց առօրյա խնդիրները լուծելու հարցում:

«Արդեն տևական օրեր է, Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Սարուշեն համայնքի բնակիչները հացի խնդիրը լուծելու համար փորձում են հավաքել գյուղի միակ ցորենի դաշտի բերքը, սակայն մոտակայքում տեղակայված ադրբեջանական դիրքերից պարբերաբար թիրախավորվում են դաշտին մոտեցող մարդիկ ու գյուղատնտեսական տեխնիկան:

Թեև ամեն անգամ Արցախում ռուս խաղաղապահները հունձի օրն ու ժամը համաձայնեցնում են ադրբեջանական կողմի հետ և դրանք կազմակերպվում են տեղում խաղաղապահների ներկայությամբ, այդուհանդերձ, աշխատանքները սկսվելուն պես հրաձգային տարբեր զինատեսակներից սկսվում է անդադար կրակը, ինչից հետո դրանք անմիջապես դադարեցվում են, իսկ քաղաքացիական անձինք խաղաղապահների օգնությամբ տեղափոխվում են անվտանգ վայր:

Սարուշենի համայնքի բնակիչները այսօր ևս զրկվել են իրենց հացի միակ աղբյուրը՝ ցորենը հավաքելու հնարավորությունից»,- գրել է Ներսիսյանը։

 

News.am

ԿԽՄԿ-ն փոխզիջում գտնելու կոչ է արել՝ Արցախ հումանիտար փոխադրումները վերսկսելու համար

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) միակ հումանիտար կազմակերպությունն է, որը գործում է Լաչինի միջանցքում՝ աճող հումանիտար պահանջմունքները բավարարելու համար։ Այս մասին նշվել է ԿԽՄԿ հայտարարությունում։

«Դեղորայքի վերջին մատակարարումներն իրականացվել են հուլիսի 7-ին, այն դեպքում, երբ սննդամթերքների վերջին մատակարարումն իրականացվել է հունիսի 14-ին։ ԿԽՄԿ-ն կոչ է անում որոշումներ ընդունող անձանց փոխզիջում գտնել եւ հնարավոր դարձնել անհրաժեշտ հումանիտար մատակարարումների վերականգնումը»,- ընդգծվել է ԿԽՄԿ հայտարարությունում։

Կազմակերպությունն իր հայտարարությունում նաեւ թվարկել է այն օգնությունը, որը տրամադրվել է Արցախի բնակչությանը շրջափակման սկզբից՝ 2022թ. դեկտեմբերից առ այսօր։

Մասնավորապես, ԿԽՄԿ հայտարարության համաձայն՝ ավելի քան 700 մարդ, որոնք բժշկական խնամքի կարիք են ունեցել, տարհանվել են Լաչինի միջանցքով ԿԽՄԿ թիմերի կողմից, ներառյալ 41 մարդ այս ամիս։

Բացի այդ, ԿԽՄԿ-ն տեղեկացրել է 600 մարդու Լաչինի միջանցքով անվտանգ տեղափոխմանն աջակցելու մասին, ներառյալ 230 երեխա, ընտանիքների հետ վերամիավորման նպատակով։

Կազմակերպությունը տեղեկացրել է օգնության 77 բեռնատարներ տեղ հասցնելու մասին, ներառյալ 900 մետրիկական տոննա բժշկական մատակարարումներ բուժհաստատությունների համար եւ սննդամթերքի եւ հիգիենայի պիտույքների 10 000 փաթեթի բաշխման մասին հատկապես կարիքավորներին, ներառյալ հղի կանանց եւ տարբեր հաստատություններին։

 

Armenpress.am

Միջազգային առաջնորդները պետք է քայլեր ձեռնարկեն Ադրբեջանի դեմ՝Արցախում հետագա մահերը կանխելու համար. Լեմկինի ինստիտուտ

Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը վշտացած է Կ.Հովհաննիսյանի մահվան լուրից, ով 2023 թվականի օգոստոսի 15-ին սովից մահացել էր անմիջապես Արցախի ադրբեջանական շրջափակման հետևանքով, ինչի մասին վկայում են դատաբժշկական փորձաքննությունները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի տարածած հաղորդագրության մեջ նշված է, որ Արցախի շրջափակման հետևանքով, որը շարունակվում է 2022 թվականի դեկտեմբերի 12-ից, աճել են թերսնուցման, վիժումների և բժշկական բարդությունների դեպքերը, որոնք կապված են ոչ պատշաճ սնուցման և բժշկական օգնություն ստանալու հետ։

«Այժմ շրջափակումը սկսել է հանգեցնել սովից Արցախի հայ քաղաքացիների ուղղակի մահվան։ Այս շրջափակումը ցեղասպան է իր նպատակներով, այն է՝ ոչնչացնել Արցախի հայ բնակչությանը կամ զանգվածային տեղահանման, կամ զանգվածային սովի միջոցով: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ինքը բազմիցս հայտարարել է այդ մասին, այդ թվում ՝ 2023 թվականի մայիսի 29-ի իր հայտարարության մեջ, երբ սպառնացել է. «Երրորդ անգամ հրավեր չի լինելու` կամ իրենք խոնարհաբար կգան մեզ մոտ, կամ իրադարձությունները կզարգանան այլ ուղղությամբ։ Մենք ունենք բոլոր հնարավորություններն այս տարածաշրջանում ցանկացած գործողություն իրականացնելու համար։ Հետևաբար, «խորհրդարանը» պետք է լուծարվի, իրեն «նախագահ» անվանող տարրը պետք է հանձնվի, բոլոր «նախարարները», «պատգամավորները» և մյուսներն արդեն պետք է լքեն իրենց պաշտոնները։ Միայն այդ դեպքում կարելի է խոսել որևէ համաներման մասին»։

Լեմկինի ինստիտուտը ցանկանում է պարզաբանել, որ այնպիսի առաջնորդներ, ինչպիսիք են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենը, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և մյուս բոլոր առաջնորդները, որոնք ստեղծել են այս անպատժելիությունը, որով այժմ գործում է նախագահ Ալիևը, ուղղակի պատասխանատվություն են կրում այդ մարդու մահվան, ինչպես նաև ցանկացած այլ անձի համար, ով կարող է զոհվել այդ շրջափակման հետևանքով: Նրանք կարող են նաև ներգրավված լինել ցեղասպանության հանցագործության մեջ»,- նշված է Լեմկինի անվան ինստիտուտի հաղորդագրության մեջ։

Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը ցանկանում է ևս մեկ անգամ պարզաբանել, որ ցանկացած անձ և/կամ պետություն, որը թույլ է տալիս Ադրբեջանին շրջափակել Արցախը՝ լինի դա ուղղակիորեն օտարերկրյա օգնության միջոցով, թե անուղղակիորեն, հրաժարվելով օգտագործել իրենց տրամադրության տակ եղած բոլոր դիվանագիտական գործիքները, հանդիսանում է այդ ցեղասպանության մասնակից Արցախի Հանրապետության 120 հազար քաղաքացիների և կարող է պատասխանատվության ենթարկվել դատարանում հանցակցության համար:

«Խստորեն անհրաժեշտ է, որ միջազգային առաջնորդները անհապաղ գործողություններ ձեռնարկեն Ադրբեջանի դեմ ՝ Արցախի Հանրապետությունում հետագա մահերը կանխելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ։

 

Panorama.am

ԱԱԾ-ն տեղեկություններ չունի «Սյունիք» օդանավակայանի մոտ հնչած կրակոցների մասին

Այսօր Կապանի օրվա առիթով կայացել է ներկայացուցչական թռիչք դեպի «Սյունիք» օդանավակայան։

«Մինչ Երևանից ժամանող ինքնաթիռը վայրէջք կկատարեր «Սյունիք» օդանավակայանում՝ ըստ ականատեսների, կրակահերթի ձայներ են լսվել։ Օդանավակայանի անվտանգության աշխատակիցները շենքից տարհանել են դիմավորողներին։ Ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել, ինքնաթիռի մեջ են եղել վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, փոխնախարարներ, ԶՊՄԿ-ի ղեկավարության անդամներ։

Ենթադրվում է, որ ադրբեջանցիները նպատակ են ունեցել վախի մթնոլորտ ստեղծել, որ ինքնաթիռը վայրէջք չկատարի»,- այս մասին գրում է «Առավոտ»-ը։ 

Sputnik Արմենիային ԱԱԾ մամուլի ծառայությունից հայտնել են, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը «Սյունիք» օդանավակայանի մոտ կրակոցներ արձակելու վերաբերյալ տեղեկություն չունի։ 

Հիշեցնենք, որ օգոստոսի 17-ին Նիկոլ Փաշինյանն այցելել էր Սյունիքի մարզ` Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից իրականացված ավիաչվերթով: Իսկ օգոստոսի լույս 18-ի գիշերը ժամը 04։24-ին ադրբեջանական կողմից, ԱԾԾ հաղորդմամբ, դեռևս չպարզաբանված ավտոմեքենայով Հայաստան-Ադրբեջան սահմանագծի ՀՀ Սյունիքի մարզի Կապանի «Սյունիք» օդանավակայանի հարակից տարածք եկած անհայտ անձը Ադրբեջանի տարածքից երեք կրակոց է արձակել Կապանի «Սյունիք» օդանավակայանի ուղղությամբ և հեռացել։ Փամփուշտներից երկուսը վնասել են օդանավակայանի պատուհաններից մեկը և տանիքը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հաղորդվել էր, որ այսօր՝ Կապան քաղաքի օրվա կապակցությամբ, ՆովԷյր ավիաընկերության L-410 տիպի քաղաքացիական օդանավով իրականացվելու է ուղևորափոխադրում Երևան- Կապան-Երևան երթուղով։

ՀՀ վարչապետի՝ ավիացիայի գծով նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը Երևան-Կապան թռիչքի մասին գրել է․ «Անվտանգության որևէ երաշխիքի բացակայության պայմաններում՝ Երևան-Կապան չվերթի կազմակերպումը համարում եմ անմիտ, անպատասխանատու PR քայլ»։