Մամուլի տեսություն 22 .08. 2023
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i204904-Մամուլի_տեսություն_22_.08._2023
Այսօր՝ օգոստոսի 22-ը՝ Իրանի պաշտպանական արդյունաբերության օրն է: Ինչպես բարեկամներն ու թշնամիները փաստում են, որ Իրանի պաշտպանական ծրագրերի հաջողությունը ի ցույց է դնում  Իսլամական Հանրապետության տեխնոլոգիական հաղթանակը, որը ինքնավստահության, ինքնապավինման, ինչպես նաև բուհերի, արդյունաբերության և գիտելիքահենք ընկերությունների միջև կապի արդյունք է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 22, 2023 13:17 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 22 .08. 2023

Այսօր՝ օգոստոսի 22-ը՝ Իրանի պաշտպանական արդյունաբերության օրն է: Ինչպես բարեկամներն ու թշնամիները փաստում են, որ Իրանի պաշտպանական ծրագրերի հաջողությունը ի ցույց է դնում  Իսլամական Հանրապետության տեխնոլոգիական հաղթանակը, որը ինքնավստահության, ինքնապավինման, ինչպես նաև բուհերի, արդյունաբերության և գիտելիքահենք ընկերությունների միջև կապի արդյունք է:

Ջավան

Իրանի պաշտպանական հզորության համաշխարային համբավը / Տեխնոլոգիայի գույն ու հոտ ունեցող ռազմական զենքեր

 

Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանական հզորությունը վկայում է տարբեր ցուցանիշների ստեղծման մասին, որոնց  ձեռքբերումներից նույնիսկ աշխարհի մեծագույն ռազմական տերություններն են ձգտում օգուտ քաղել:

Իսլամական հեղափոխության հաղթանակից առաջ, չնայած պատժամիջոցների ու տարածաշրջանի ճգնաժամային պայմանների բացակայությանը, երկրում արտադրվում էր ընդամենը 30 տեսակի պաշտպանական արտադրանք, սակայն Իրանի Իսլամական Հանրապետությունը ներկայումս երկրի ներսում արտադրում է ավելի քան 800 տեսակի վերջնական արտադրանք, որոնք օգտագործվում են զինված ուժերում: Այս սարքավորումներն ու զենքերը ինքնավստահության, ինքնապավինման, ինչպես նաև բուհերի, արդյունաբերության և գիտելիքահենք ընկերությունների միջև կապի արդյունք է:

Այսօր՝ օգոստոսի 22-ին Իրանում նշվում է  պաշտպանական արդյունաբերության օրը, և պետք է ընդգծել, որ ինչպես փաստում են և՛ բարեկամները, և՛ թշնամիները, Իրանի պաշտպանական ծրագրերի հաջողությունը Իսլամական Հանրապետության տեխնոլոգիական հաղթանակն է:

 

 

Քեյհան

Ամերիկան ​​Ուկրաինայում մեծ պարտության է սպասում

 

Մինչ Եվրոպան ուրախանում է Ուկրաինայում պատերազմի ավարտով, ՆԱՏՕ-ի առաջարկը՝ պատերազմը դադարեցնելու նպատակով Ուկրաինայի տարածքի մի մասը Ռուսաստանին զիջելու մասին, զայրացրել է ուկրաինացիներին: Միևնույն ժամանակ, ուկրաինական պատերազմում պարտությունը շատ ավելի մեծ պարտություն կլինի Ամերիկայի համար, քան Աֆղանստանում կրած պարտությունը։

Կարծես թե ՆԱՏՕ-ն կորցրել է հաղթանակի հույսը։ ՆԱՏՕ-ի պաշտոնյաներից մեկն ասել է, որ խաղաղության համաձայնագիր կարելի է ձեռք բերել ուկրաինական տարածքները Ռուսաստանին հանձնելու միջոցով։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի աշխատակազմի ղեկավարի այս հայտարարություններն անհանգստություն ու զայրույթ են առաջացրել Ուկրաինայում։ Ավելի ուշ Ենսը ներողություն է խնդրել իր տեսակետներն արտահայտելու ձևի համար, սակայն չհրաժարվեց իր խոսքերից։ ԱՄՆ հետախուզության վերջին գնահատականը ցույց է տվել, որ Ռուսաստանի դեմ Ուկրաինայի հակագրոհը հաջողությամբ չի պսկավում՝ Մոսկվայի ցամաքային կապը Ղրիմի հետ խզելու նպատակներն իրագործելու հարցում:

 

Վաթան Էմրուզ

5-ը ընդդեմ 7-ի

Financial Times պարբերականը, մեջբերում անելով չինացի պաշտոնյայի խոսքերը, գրել է. Պեկինը ցանկանում է հնարավորինս ընդլայնել BRICS խումբը՝ այն դարձնելով «Յոթնյակի խմբի» հզորագույն մրցակիցը:

Այս ամերիկյան թերթի համաձայն, Պեկինը մտադիր է հորդորել BRICS խմբի մյուս անդամներին՝ Բրազիլիային, Ռուսաստանին, Հնդկաստանին և Հարավային Աֆրիկային, որպեսզի ընդլայնեն այս խումբը մինչև այն կդառնա «Յոթնյակի խմբի» հզորագույն մրցակիցը։

Մինչդեռ այսօր՝ երեքշաբթի, Հարավաֆրիկյան Հանրապետության մայրաքաղաքում տեղի կունենա BRICS-ի և խմբի բարեկամ երկրների գագաթնաժողովը, որտեղ մասնակիցները պատրաստվում են քննարկել նախորդ ավելի քան մեկ տասնամյակում այս խմբի ամենամեծ զարգացման մասին:

 

 

Իրան

Սիոնիստական ​​լրատվականը. Իսրայելի բանակը խրվել է ճահճում

 

«Իսրայել Էլիում» սիոնիստական լրատվամիջոցը, անդրադառնալով սիոնիստական ​​ռեժիմի բանակում առկա համատարած տարաձայնություններին ու ճգնաժամին և դրա բացասական ազդեցությանը այս ռեժիմի զսպողական ուժի վրա, ​​ գրել է, որ բանակը ճահճի մեջ է հայտնվել Լիբանանի Հըզբոլլահի հզորացման ֆոնին և կորցրել է դրա հետ կապված որոշումներ կայացնելու ընդունակությունը:

Վերջին շաբաթների ընթացքում իսրայելական բանակը ավելի մեծ ուժերով է մտել քաղաքական հակամարտությունների մեջ։

 

Armenpress.am

Արարատ Միրզոյանն անդրադարձել է լուրերին, թե ԱՄՆ-ն խոչընդոտում է ՄԱԿ-ի ԱԽ-ում ԼՂ հարցով բանաձևի ընդունմանը

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն արձագանքել է մամուլում տարածված լուրերին, թե Ամերիկայի Միացյալ Նահանգները խոչընդոտում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի հրատապ նիստում Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի թեմայով քննարկման արդյունքներով բանաձևի ընդունմանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Միրզոյանը թեմային անդրադարձել է Բելգիայի արտաքին գործերի նախարար Հաջա Լահբիբի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

«Պետք է ասեմ, որ Հայաստանի պահանջով հրավիրված ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի հրատապ նիստը հրապարակային էր, և ոչ միայն հայ ժողովուրդը, այլ նաև բոլորն աշխարհում հնարավորություն ունեին լսել նիստի մասնակից երկրների դիրքորոշումները, այդ թվում՝ Միացյալ Նահանգների դիրքորոշումը։ Այն իրավիճակում, երբ աշխարհը տեսնում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտումների քաղաքականությունը, ես չեմ կարծում, թե Միացյալ Նահանգները որևէ կերպ պատրաստվում են կամ կցանկանան մաս կազմել ու նպաստել էթնիկ զտումների քաղաքականությանը։ Դժվար պատկերացնելի կլինի իմ համար։ Ես կարծում եմ և հույս ունեմ, որ ԱՄՆ-ում շատ լավ հասկանում են հումանիտար ճգնաժամի չափերն ու ահագնացող տեմպերը Լեռնային Ղարաբաղում և նաև գիտակցում են, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի հնարավոր բանաձևը կգա հանգուցալուծելու այս իրավիճակը և կողմերին կվերադարձնի բանակցությունների օրակարգին»,- ասաց Միրզոյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես կմեկնաբանի մամուլում տարածված լուրերը, թե Միացյալ Նահանգները խոչընդոտում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևի ընդունմանը։

 

News.am

Անընդունելի է կեղծ համախմբման կոչերի քողի տակ մեր պետականության հիմքերի կազմաքանդմանն ուղղված քայլերը. Դավիթ Իշխանյան

ԱՀ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյան հանդես է եկել հայտարարությամբ՝ Արցախում ստեղծված ներքաղաքական լարվածության առնչությամբ:

Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է.

«Լինելով Արցախի Հանրապետության  քաղաքացի եւ  Ազգային ժողովի նախագահ՝ միշտ պայքարել եմ Արցախի Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի եւ ուժային կառույցների՝ որպես  պետականության հիմք ներկայացնող ինստիտուտների կայացման ու հզորացման համար:

Անընդունելի է վերջին օրերին հանրային հարթակներում կեղծ համախմբման կոչերի քողի տակ  հանդես եկող որոշ դեմքերի՝ մեր պետականության հիմքերի կազմաքանդմանն ուղղված քայլերը:

Ես Ազգային ժողովի նախագահի պաշտոնը ստանձնել եմ քաղաքական  ուժերի համախոհության արդյունքում: Համոզված եմ, որ այդ համախմբումը միս ու արյուն է տալու  պետականության պահպանման վեհ գաղափարին, որի լեգիտիմ ներկայացուցիչներն են Նախագահի եւ Ազգային ժողովի ինստիտուտները:

Բոլոր այն քայլերը, որոնք միտված են  սեպ խրելու եւ ընդհանրապես  պետական կառույցների տարանջատմանն ու հակադրությանը, բացառապես  թշնամանք են ստեղծում  երկրի ներսում եւ ջուր լցնում թշնամու ջրաղացին:

Վստահ եմ՝ այս ծանր օրերին ուժային եւ իրավապահպան կառույցների ներկայացուցիչները գիտակցում են պետականության պահպանման գինն ու կարեւորությունը ու նրանց վստահված մեր անվտանգությունն ու ներքին անդորրի պահպանումը:

Որպես երկրի քաղաքական ղեկավարությունը ստանձնած երկրորդ դեմք՝ ինչպես ժամանակին մարտի դաշտում անմասն չեմ մնացել պետականության ստեղծման գործընթացին, հավատարիմ եւ հաստատակամ մնալով մեր նահատակների որդեգրած նպատակներին, գիտակցելով ներքին համերաշխության կարեւորությունը, պատրաստ եմ իմ բոլոր ուժերը ներդնել՝ համատեղ որոշումներ կայացնելու եւ այս իրավիճակից մեր հանրապետությունը նվազագույն վնասներով դուրս բերելու ուղղությամբ:

Որպես օրենսդիր մարմնի ղեկավար, համոզված եմ, որ ԱՀ  Ազգային ժողովը կստեղծի բոլոր պայմանները՝ դառնալու ոչ միայն քաղաքական քննարկումների,  այլեւ  հանրության խնդիրները ներկայացնող եւ լուծումներ առաջադրող հարթակ:

Վստահեցնում եմ ձեզ, որ Ազգային ժողովը  պատրաստ է հյուրընկալել  հանրության կառուցողական միտում ունեցող տարբեր շերտերի եւ պատրաստակամ է լսելու բոլորի կարծիքը եւ այն ներկայացնելու  թե´ ԱՀ նախագահին, թե´ պատկան մարմիններին:

Համոզված եղեք, որ այս ծանր կացությունից դուրս կգանք մեր հաստատակամ, արդար, անմնացորդ նվիրվածության ու համերաշխության շնորհիվ:

Կոչ եմ անում բոլորիդ ցուցաբերել զգոնություն և զսպվածություն՝ ի շահ մեր երկրի ու ժողովրդի»:

 

Panorama.am

Մտահոգիչ է, որ մինչ այժմ չենք լսել ՀՀ տարածքային ամբողջականության ճանաչման վերաբերյալ Ադրբեջանի հրապարակային խոսքը. Միրզոյան

«Իրականում Հայաստանը շահագրգռված է որևէ անաչառ, օբյեկտիվ, չեզոք միջնորդությամբ, և մենք բարձր ենք գնահատում  բոլոր ջանքերը, որոնք այս նպատակներով, այս մղումներից ելնելով արվում են»,-  Երևանում Բելգիայի Թագավորության ԱԳ նախարար Հաջա Լահբիբի հետ համատեղ ասուլիսում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով հարցին, թե կայուն խաղաղության հաստատման համար ո՞ր միջնորդությունն ավելի արդյունավետ կլինեի՝ ՌԴ, ԱՄՆ, թե Շառ Միշել, որքանո՞վ է եվրոպական միջնորդությունը վստահելի՝ հաշվի առնելով,  որ Եվրոպան բազմապատկում է  գազի գնումներն Ադրբեջանից։

Նա նշեց, որ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների, ԱԳ նախարարների մակարդակով բազմաթիվ կարևոր հանդիպումներ են տեղի ունենում ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի, ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի միջնորդությամբ, Մոսկվայում և այլուր։

«Մեզ համար էական է, որ բոլոր հարթակներում,  տարբերություն չդնելով հաթակների միջև, ձեռք բերված պայմանավորվածություններն աշխատեն ու կյանքի կոչվեն։ Ցավոք սրտի, մի քանի անգամ ականատես ենք եղել մի իրավիճակի, երբ հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է  ձեռք բերվում, իրականության մեջ մենք այդ պայմանավորվածությունը չենք տեսնում։ Օրինակ, մինչ այժմ մենք չենք լսել Հայաստանի  Հանրապետության տարածքային ամբողջականության ճանաչաման վերաբերյալ Ադրբեջանի ղեկավարության հրապարակային խոսքերը, մինչդեռ այդպիսի խոսքեր լսել ենք փակ հանդիպումների ընթացքում։ Սա  մեզ համար խիստ մտահոգիչ է, կարող է վկայել այն մասին, որ Ադրբեջանը տարածքային հավակնություններ ունի Հայաստանից։

Հարթակների մեջ չենք դնում տաբերություն, այլ մեթոդների և կարևորում ենք պայմանավորվածությունների կայնքի կոչումը, կառուցողական,  բարի կամքով բանակցություններին մասնակեցը։

Մեր միջազգային գործընկներից և բոլոր հարթակներից, միջնորդներից ակնկալում ենք, որ հոգ տանեն այն մասին, որ իրենց միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչվեն»,- ասաց Արարատ Միրզոյանը։