Մամուլի տեսություն – 24.08.2023
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i205004-Մամուլի_տեսություն_24.08.2023
Միջազգային հարաբերությունների շատ փորձագետներ համոզված են, որ ՆԱՏՕ-ի ջանքերը՝ ընդարձակվելով մինչև Ռուսաստանի սահմանները, որպես Արևելյան Եվրոպայում ներկայիս պատերազմի հիմքն է: Պատերազմ, որը, բացի երկու կողմի ավերվածություններից, զինվորների սպանությունից նաև բազմաթիվ խաղաղ բնակիչների կյանքեր է խլել:
(last modified 2026-04-17T10:02:02+00:00 )
Օգոստոս 24, 2023 14:32 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն – 24.08.2023

Միջազգային հարաբերությունների շատ փորձագետներ համոզված են, որ ՆԱՏՕ-ի ջանքերը՝ ընդարձակվելով մինչև Ռուսաստանի սահմանները, որպես Արևելյան Եվրոպայում ներկայիս պատերազմի հիմքն է: Պատերազմ, որը, բացի երկու կողմի ավերվածություններից, զինվորների սպանությունից նաև բազմաթիվ խաղաղ բնակիչների կյանքեր է խլել:

Քեյհան օրաթերթ

ՆԱՏՕ-ն առաջին մեղադրյալն է Արևելյան Եվրոպայում ճգնաժամ ստեղծելու մեջ

 

Փորձագետները նշում են, որ «ՆԱՏՕ»-ն Ատլանտյան օվկիանոսի երկու կողմերում իր դերը շարունակելու հիմնարար մարտահրավերների առաջ է կանգնած, սակայն այս կազմակերպությունը կարելի է համարել Արևելյան Եվրոպայում ճգնաժամեր ստեղծելու և ներկայիս շարունակվող պատերազմի «առաջին մեղադրյալը»։

ՆԱՏՕ-ի հիմնական նպատակն իր ստեղծման պահին և Սառը պատերազմի տարիներին եղել է աջակցել և պաշտպանել արևմտյան բլոկին խորհրդային միությունից և կանխել կոմունիզմի տարածումը: Այնուամենայնիվ, նույնիսկ Խորհրդային Միության փլուզումից, Արևելյան բլոկի և կոմունիզմի վտանգի վերացումից հետո, այս կազմակերպությունը շարունակեց ընդլայնվել դեպի Ռուսաստանի սահմաններ ՝ իր նոր առաքելություններով։

1991 թվականի օգոստոսի 24-ին Ուկրաինան հռչակեց իր անկախությունը Խորհրդային Միությունից։ Ուկրաինայի անկախությունը և այս երկրի աշխարհաքաղաքական դիրքը Եվրոպայում լավագույն հնարավորությունն էին ՆԱՏՕ-ի համար Ուկրաինան իր ձեռքում վերցնելու համար, և այս հարցը դարձավ հետագա ճգնաժամերի հիմքը։ Միջազգային հարաբերությունների ռեալիստ շատ փորձագետներ համոզված են, որ ՆԱՏՕ-ի ջանքերը՝ ընդարձակվելով մինչև Ռուսաստանի սահմանները, համարւում է Արևելյան Եվրոպայում ներկայիս պատերազմի  պատճառը։

Վաթանե Էմրուզ օրաթերթ

Խուճապ կրակոցից առաջ

 

Իրանի կողմից «Մոհաջեր 10» անօդաչու թռչող սարքի բացահայտումը, որն ներքայացվել է նախագահի կողմից այս շաբաթվա երեքշաբթի օրը, արձագանք է գտել սիոնիստական լրատվամիջոցներում: Արձագանքներ, որոնք հիմնականում ցույց են տալիս սիոնիստների վախն ու մտահոգությունը այս ԱԹՍ-ների մարտական որակների վերաբերյալ։ 24-ժամյա շարունակական թռիչքը և 2000 կմ գործառնական շառավիղը «Մոհաջեր 10»-ի եզակի առանձնահատկություններն են, որոնք անհանգստացրել են սիոնիստական լրատվամիջոցներին:

Ջավան օրաթերթ

Սիոնիստներն այժմ վախենում են Իրանի փափուկ մետաղներից

 

Իրանական լրատվամիջոցները հաղորդում են, որ պաշտոնական հրապարակված վիճակագրության համաձայն, Իրանում ալյումինի արտադրության ծավալներն աճել են։ Այս լուրի հրապարակումը գրավել է սիոնիստների ուշադրությունը։ Ըստ սիոնիստների՝ Իրանում ալյումինի գործարանները պաշտոնապես աջակցում են ավիացիոն և ավտոմոբիլային արդյունաբերության հետ կապված ամեն ոլորտում, և գործնականում աջակցում են ուրանի հարստացման ցենտրիֆուգների, հրթիռների և անօդաչու սարքերի ստեղծմանը։ Նաև ալյումինի փոշին օգտագործվում է պինդ վառելիքի շարժիչները շարժելու համար:

tert.am

Ադրբեջանի Կարմիր մահիկին քաղաքական գործընթացներում ներքաշումը հակասում է Կարմիր խաչի միջազգային շարժման հիմնարար սկզբունքներին. Հայկական Կարմիր խաչի ընկերություն

 

Հայկական Կարմիր խաչի ընկերությունն արձագանքել է օգոստոսի 22-ին Ադրբեջանի Կարմիր մահիկի ընկերության հայտարարությանը․

«Ադրբեջանի Կարմիր մահիկի ընկերությունը խախտում է Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման հիմնարար սկզբունքները, նախ և առաջ չեզոքության սկզբունքը, և ներգրավվում է քաղաքական գործընթացում, բարձրաձայնելով իր կառավարության դիրքորոշումը, այն է՝ փակ պահել Լաչինի միջանցքը (այդ թվում այսպես կոչված այլընտրանքային ուղիներ առաջարկելու միջոցով)։

Ադրբեջանի Կարմիր մահիկին քաղաքական գործընթացներում ներքաշումը հակասում է Կարմիր խաչի միջազգային շարժման հիմնարար սկզբունքներին՝ վերջինս չունի քաղաքական հայտարարություններ անելու և քաղաքական օրակարգին ծառայելու մանդատ։

Սա կոպիտ խախտում է և համահունչ չէ Շարժման սկզբունքներին և արժեքներին, ինչպես նաև մարդասիրական օրակագին։

Ներկա պահին Ադրբեջանը նաև օգտագործելով Կարմիր մահիկի ընկերությունը՝ փորձում է խոչընդոտել ԿԽՄԿ որպես միակ մարդասիրական միջազգային կազմակերպության գործունեությունը Լեռնային Ղարաբաղում։ Դրա վառ վկայությունն է Վագիֆ Խաչատրյանի առևանգումը անցակետում ԿԽՄԿ ուղեկցությամբ Հայաստան՝ վիրահատության նպատակով տեղափոխվելու ճանապարհին։ Վերջինս առևանգվեց, երբ գտնվում էր միջազգային մարդասիրական իրավունքի պաշտպանության ներքո։

2023 թվականի հուլիսի 26-ից Հայաստանից ուղարկված մարդասիրական բեռը կանգնած է Հակարի կամրջի մոտ։ Ադրբեջանի Կարմիր մահիկը կարող էր օգտագործել իր «մարդասիրական ներուժը», համոզելու Լաչինի միջանցքը փակած և մարդասիրական աղետ առաջացրած կողմին բացելու այն՝ հարգելով մարդասիրական սկզբունքները։

tert.am

Ալիևը չի ընդունի Բելգիայի ԱԳ նախարարին․ պատճառը վերջինիս «հայամետ դիրքորոշումն» է

 

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի ընդունի Բելգիայի Թագավորության արտաքին գործերի, եվրոպական հարցերի և արտաքին առևտրի, դաշնային մշակութային հաստատությունների նախարար Հաջա Լահբիբին վերջինիս «հայամետ դիրքորոշման» համար։

Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Տարածաշրջան իր այց շրջանակներում Բելգիայի ԱԳՆ ղեկավարն այսօր ժամանելու է Ադրբեջան։ Ավանդույթի համաձայն՝ Ալիևն ընունում է Բաքու ժամանած օտարերկրյա պետությունների ԱԳՆ ղեկավարներին, սակայն Հաջա Լահբիբի հայամետ դիրքորոշման համար նա որոշել է չընդունել նրան։

Ըստ տարածված հաղորդագրության՝ «Հայաստան կատարած իր այցի ժամանակ Լահբիբը հայտարարություններ է արել, որոնք չեն համապատասխանում իրականությանը»։

Հիշեցնենք, որ Բելգիայի ԱԳ նախարարը Հայաստան էր այցելել օգոստոսի 22-ին։ Այցի շրջանակներում նա առանձնազրույց է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ, որից հետո կայացել է նախարարների համատեղ մամուլի ասուլիսը։ Բացի այդ, Բելգիայի արտաքին գերատեսչության ղեկավարը հանդիպումներ է ունեցել նաև ՀՀ վարչապետի և ՀՀ ԱԺ նախագահի հետ։

tert.am

Բաքուն միայն ելքի ճանապարհ է բացում, որ մարդիկ առանց վերադարձի հնարավորության հեռանան Լեռնային Ղարաբաղից․ Էդմոն Մարուքյան

 

Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը X-ի (նախկինում «Թվիթեր)-ի իր միկրոբլոգում գրել է, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների դասական քաղաքականություն է վարում․

«Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանը վարում է էթնիկ զտումների դասական քաղաքականություն։ Մեր տեղեկություններով Բաքուն ծրագրում է միակողմանի բացել Լաչինի միջանցքը, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հայերին դուրս մղի տարածքից՝ առանց վերադարձի հնարավորության։

Սա էթնիկ զտումների դասական քաղաքականություն է՝ սկզբում անդադար կրակում են, սպանում, մարդկանց գերի են վերցնում, երկար ժամանակ սովի են մատնում, հետո միայն ելքի ճանապարհ են բացում, որ այդ անմարդկային պայմանների պատճառով մարդիկ առանց վերադարձի հնարավորության հեռանան Լեռնային Ղարաբաղից։ Սա պետք է դադարեցվի միջազգային միջամտությամբ»,- գրել է Մարուքյանը՝ գրառման մեջ նշելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, պետքարտուղար Էնթոնի Բլինքենին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին, Արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով ԵՄ բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելին։

news.am

Հայաստանի հետ բարեկամության եւ համագործակցության ռուսական ընկերության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովին «Զվարթնոց» օդանավակայանում թույլ չեն տվել հատել ՀՀ սահմանը։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի հայերի միության Telegram ալիքը:

 

Նշվում է, որ Վիկտոր Կրիվոպուսկովին այսօր վաղ առավոտյան Մոսկվայից ժամանել էր Երեւանի «Զվարթնոց» օդանավակայան «Աերոֆլոտ» չվերթով։

Նշենք՝ Վիկտոր Կրիվոպուսկովը 2009-2013թթ.եղել է Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության ղեկավար, Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանության խորհրդական:

news.am

Ադրբեջանական զինուժը կրակ է բացել Արցախի Մարտունու շրջանում՝ կիրառելով հրաձգային զենք

 

Օգոստոսի 23-ի լույս 24-ի գիշերը ադրբեջանական զինուժը ԱՀ Մարտունու շրջանում խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք։ Այս մասին տեղեկանում ենք ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

Հայկական կողմից կորուստներ չկան։

Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

news.am

Ռոսավիացիան հաստատեց․ կործանված ինքնաթիռում էր Եվգենի Պրիգոժինը

 

Ռոսավիացիան հաստատել է, որ կործանված ինքնաթիռում եղել է Եվգենի Պրիգոժինը։

Գործակալությունը հաղորդում է, որ ավիաընկերության տվյալներով՝ Embraer  - 135 (EBM-135BJ)-ում եղել են հետևյալ ուղևորները՝

Պրոպուստին Սերգեյ

Մակարյան Եվգենի

Տոտմին Ալեքսանդր

Չեկալով Վալերի

Ուտկին Դմիտրի

Մատուսեև Նիկոլայ

Պրիգոժին Եվգենի

Անձնակազմի անդամներ՝

Լևշին Ալեքսեյ, հրամանատար

Քարիմով Ռուստամ, երկրորդ օդաչու;

Ռասպոպովա Քրիստինա, բորտուղեկցորդուհի.

Embraer - 135 (EBM-135BJ) թռիչքն իրականացվել է օդային տարածքի օգտագործման օրինական թույլտվության հիման վրա։

Օգոստոսի 23-ին մասնավոր ինքնաթիռ է կործանվել Տվերի մարզում։ Այն չվերթ է կատարել Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ ուղղությամբ։ Ինքնաթիռում եղել է 10 մարդ։