Մամուլի տեսություն - 25.08.2023
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i205048-Մամուլի_տեսություն_25.08.2023
Իրանի Իսլամական Հանրապետության միացումը BRICS խմբին և խմբի կողմից ԻԻՀ անդամակցության ընդունումը լայնորեն արձագանքվել է Իրանի և աշխարհի մամուլներում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 25, 2023 13:48 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն - 25.08.2023

Իրանի Իսլամական Հանրապետության միացումը BRICS խմբին և խմբի կողմից ԻԻՀ անդամակցության ընդունումը լայնորեն արձագանքվել է Իրանի և աշխարհի մամուլներում:

Էթեմադ օրաթերթ

Իրանի նախագահ. Արևմտյան երկրները միայն ձգտում են թալանել աֆրիկյան երկրների ռեսուրսներն ու հարստությունը

Անդրադառնալով Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո աֆրիկյան երկրների հետ Իրանի հարաբերությունների զարգացմանը՝ Իրանի նախագահն ասել է. «Իրանը, ի տարբերություն արևմտյան երկրների, որոնք միայն ձգտում են թալանել աֆրիկյան երկրների ռեսուրսներն ու հարստությունները, ձգտում է հարգանքի և վստահության համտեքստում հիմնել հարաբերությունները ի օգուտ բոլոր կողմերին»: 

 

Դոնյայե Էղթեսադ օրաթերթ

Իրանի դիվանագիտությունը մեծ համաձայնության ուղղու վրա է

Էմիրաթական թերթը հայտարարել է Թեհրանի արտաքին քաղաքականության մեջ խոշոր փոփոխությունների մասին։

«De National» կայքը իր զեկույցում հայտարարել է Իրանի արտաքին քաղաքականության մեծ փոփոխության մասին և այն մեկնաբանել է որպես Պարսից ծոցի արաբական երկրների հետ հարաբերությունների Թեհրանի մեծ ռազմավարության խորը փոփոխության նշան։

Էմիրաթական այս կայքը գրել է. «Ռիադն ու Թեհրանն իրենց բանակցությունների «առաջին փաթեթում» կենտրոնացել են երկկողմ խնդիրների, ինչպես նաև Պարսից ծոցի անվտանգության վրա։ Մինչդեռ նրանք իրենց տարածաշրջանային դերերը տեղավորել են «երկրորդ փաթեթում»»։

 

Իրան օրաթերթ

ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովում Ռուսաստանի նախագահի ելույթի ժամանակ հնչել է «Պարսից ծոց» բառը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հարավային Աֆրիկայում BRICS-ի նիստում իր ելույթի ժամանակ, որը տեղի ունեցավ վիրտուալ, օգտագործեց Պարսից ծոց բառը՝ բացատրելու BRICS խմբի հաղորդակցման ծրագրերը։

Պուտինն ասել է. »BRICS-ի կարևոր առաջնահերթությունը նոր փոխադրումների համար կայուն և անվտանգ երթուղիների ստեղծումն է, ինչը ես նշեցի BRICS-ի հանդիպման ժամանակ»։

 

Էթեմադ օրաթերթ

Ուկրաինական բանակը հավակնում էր մտնել Ղրիմի թերակղզի

Ուկրաինական բանակի հետախուզական ծառայությունը պնդել է, որ երկրի ուժերը հինգշաբթի օպերացիայի արդյունքում մտել են Ղրիմ և թերակղզում բարձրացրել Ուկրաինայի դրոշը։

Կազմակերպությունը հավելել է, որ ուկրաինական ուժերը մտել են Ղրիմի հյուսիս-արևմուտքում գտնվող Մաայիկ գյուղի լողափ և բախվել ռուսական ուժերի հետ։

 

Ջամե Ջամ օրաթերթ

Լավրով. Գերմանիայի և Ճապոնիայի մշտական ​​անդամակցությունը Անվտանգության խորհրդին հնարավոր չէ

ՌԴ ԱԳ նախարարը Հարավային Աֆրիկայում BRICS-ի գագաթնաժողովի շրջանակներում լրագրողներին տված հարցազրույցում ասել է. «Իհարկե, հնարավոր չէ, որ Գերմանիան և Ճապոնիան մշտական ​​հիմունքներով անդամակցեն Անվտանգության խորհրդին և դրանով իսկ սաստկացնեն անարդարությունը, քանի որ ներկայիս անդամների մեկ երրորդից ավելին ներկայացնում է, այսպես կոչված, ոսկե երկրները»։ Մինչդեռ աշխարհի մնացած 8 միլիարդ մարդիկ հիմնականում Անվտանգության խորհրդում ներկայացուցիչ չունեն։

 

armenpress.am

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը տարվա առաջին կիսամյակում աճել է 10.4 տոկոսով

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2023 թվականի հունվար-հուլիսին 10.4 տոկոսով ավելացել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին փաստում են ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները: 

Արդյունաբերական արտադրանքի ծավալը այս տարվա հունվար-հուլիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 0.5 տոկոսով:

Շինարարության ծավալը 2023-ի հունվար-հուլիսին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ ավելացել է 17.2 տոկոսով:

Առևտրի շրջանառությունում 2023-ի առաջին 7 ամսում 2022-ի նույն ժամանակահատվածի նկատմամբ ավելացումը կազմել է 23 տոկոս:

Հայաստանում այս տարվա հունվար-հուլիսին մատուցված ծառայությունների ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ ավելացել է 14.9 տոկոսով:

2023 թվականի հունվար-հուլիսին սպառողական գների ինդեքսը 2022-ի հունվար-հուլիսի համեմատ աճել է 3.6 տոկոսով, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը մնացել է նույնը։

Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը հունվար-հուլիսին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ նվազել է 3,5 տոկոսով:

 

armenpress.am

Կոնգրեսականներ Բրեդ Շերմանն ու Ադամ Շիֆը մասնակցել են Ադրբեջանի հյուպատոսարանի մոտ ամերիկահայերի կազմակերպած ասուլիսին

Արևմտյան Ամերիկայի համահայկական խորհուրդը Լոս Անջելեսում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև համազգային 24-ժամյա հացադուլի մասին ազդարարող մամուլի ասուլիս է կազմակերպել, որին միացել են նաև ԱՄՆ դաշնային, նահանգային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հաղորդում է «Ամերիկայի Ձայն»-ը, ասուլիսի մասնակիցներն ԱՄՆ նախագահի վարչակազմին կոչ են արել գործնական քայլեր ձեռնարկել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը վերացնելու և հայերի դեմ երկրորդ ցեղասպանությունը կանխելու ուղղությամբ։

Բանախոսները կոչ են արել նաև Ադրբեջանին զրկել ԱՄՆ-ի ամենամյա օգնությունից և պատժամիջոցներ սահմանել Բաքվի նկատմամբ՝ մարդու իրավունքների խախտումների համար։

Ելույթ են ունեցել նաև ԱՄՆ կոնգրեսականներ Ադամ Շիֆը և Բրեդ Շերմանը։

Ադամ Շիֆը հիշեցրել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստից առաջ նամակ էր ուղղել ԱՄՆ վարչակազմին, անձամբ Ջո Բայդենին՝ Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրադրության շուրջ ՄԱԿ-ի ԱԽ նիստ հրավիրելու հարցով։ Շիֆը նաև խոսել է ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանի հետ՝ խնդրելով անել ամեն բան ստեղծված իրավիճակը հաղթահարելու համար։

«Ես կանգնած եմ Արցախի 120 հազար բնակիչների կողքին և նրանց պաշտպանող հայկական սփյուռքի կողքին։ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անօրինական շրջափակումը պետք է ավարտվի։ ԱՄՆ-ն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը և ասել՝ «այլևս երբեք»։ Մենք պետք է անենք ավելին, քան խոստումները։ Մենք պետք է գործենք», - ակցիայից հետո X (նախկինում՝ Twitter) սոցցանցում գրել է Շիֆը։

 

armenpress.am

ԿԽՄԿ-ի ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 10 բուժառու

 Արցախի «Հանրապետական բժշկական կենտրոն»-ից օգոստոսի 25-ին 10 բուժառու ուղեկցողների հետ միասին,  անհետաձգելի մասնագիտացված բժշկական օգնություն ստանալու համար, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի  միջնորդությամբ և ուղեկցությամբ, տեղափոխվել են Հայաստանի մասնագիտացված բժշկական կենտրոններ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Արցախի առողջապահության նախարարության տարածած հաղորդագրությունից, նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ մեքենաներով Արցախ վերադարձնել 8 բուժառուների՝ ուղեկցողների հետ միասին, ովքեր ժամանակին պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար։

«Արևիկ» բուժմիավորումում այս պահին ստացիոնար բուժում է ստանում 34 երեխա, 2-ը գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում:

«Հանրապետական բժշկական կենտրոն»-ում ստացիոնար բուժում է ստանում 91 հիվանդ, 5 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որից 2-ը ծայրահեղ ծանր վիճակում։

 

tert.am

Երևան-Կապան այսօր նախատեսած չվերթը հետաձգվել է

Երևան-Կապան այսօր նախատեսած չվերթը հետաձգվել է։ Այս մասին Tert.am-ին տեղեկացրին «ՆՈՎԷՅՐ» ավիաընկերությունից։

«Պատճառը եղանակային պայմաններն են։ Ջերմուկում եղանակը մառախլապատ է, որի պատճառով չվերթը չի իրականացվել։ Հաջորդ չվերթը նախատեսված է երկուշաբթի»,- մանրամասնեցին ընկերությունից։Նշենք, որ Կապան-Երևան կանոնավոր թռիչքներն իրականացվելու են շաբաթական երկու անգամ` երկուշաբթի և ուրբաթ օրերին։ Երևանից թռիչքն առավոտյան 8։00-ին է, Կապանից` 10։00-ին։ Տոմսի արժեքը սկսվում է 20 հազար դրամից։

Հիշեցնենք, որ օգոստոսի 17-ին Երևան-Կապան չվերթով Սյունիք է մեկնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հաջորդ օրը ՀՀ ԱԱԾ-ն հայտնեց, որ ադրբեջանական կողմից անհայտ անձը կրակոցներ է արձակել Կապանի «Սյունիք» օդանավակայանի ուղղությամբ, փամփուշտներից երկուսը վնասել են օդանավակայանի պատուհաններից մեկը և տանիքը։

Օգոստոսի 19-ին էլ Կապանի օրվան նվիրված միջոցառումներին մասնակցելու համար Սյունիք էին մեկնել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը և ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։

Այդ օրը, մինչ ինքնաթիռի վայրէջք կատարելը, Ադրբեջանը դարձյալ թիրախավորել էր «Սյունիք» քաղաքացիական օդանավակայանը։

 

tert.am

Անջեյ Կասպրչիկը Լաչինի միջանցքում առկա իրավիճակի վերաբերյալ զեկույց կներկայացնի ԵԱՀԿ գործող նախագահին

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկն այցելել է Սյունիքի մարզի Կոռնիձոր բնակավայր՝ Լաչինի միջանցքի սկզբնամաս՝ միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակին ծանոթանալու և ԵԱՀԿ գործող նախագահին զեկույց ներկայացնելու համար։

Շուրջ մեկ ամիս է, ինչ Կոռնիձորի հատվածում Լեռնային Ղարաբաղ մուտքին են սպասում Հայաստանի կառավարության ուղարկած բեռնատարները՝ հումանիտար օգնությամբ։ Ավելի ուշ Հայաստանի կառավարության ուղարկած շարասյանն էին միացել նաև  «Գրանդ քենդի» ընկերության և Ֆրանսիայի մի շարք շրջանների կողմից ուղարկված բեռնատարները։  Բեռնատարները չեն կարողանում առաջ շարժվել, քանի որ Ադրբեջանն արգելափակել է Լաչինի միջանցքն ու թույլ չի տալիս դրանց մուտքը։ 

Լրագրողների հետ զրույցում Կասպրչիկն ընդգծեց, որ Լաչինի միջանցքի սկզբնամաս է այցելել իր ղեկավարի՝ ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար Բույար Օսմանիի հանձնարարականով։ «Այդ մասին հաղորդագրությունը մամուլում եղել է։ Հանձնարարվել է այցելել Լաչինի միջանցքի հարակից շրջաններ, ծանոթանալ իրավիճակին և զեկուցել իրեն։ Ես շատ հանդիպումներ եմ ունեցել նախորդ օրերին, իսկ այսօր, ինչպես տեսնում եք, այստեղ եմ, վերադառնալու եմ, որպեսզի զեկուցեմ իրավիճակի մասին»,- ասաց նա։

Անջեյ Կասպրչիկն օգոստոսի 22-ին Երևանում հանդիպել էր Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ: Նա Հայաստան է ժամանել ԵԱՀԿ գործող նախագահ Բույար Օսմանիի՝ Լաչինի միջանցք այցելելու և առկա իրավիճակի մասին զեկուցելու հանձնարարականի շրջանակներում:

 

news.am

Հայաստանն Ադրբեջանին 5-րդ անգամ է փոխանցում նույն պայմանագրի վերաբերյալ հայկական կողմի առաջարկները. ՀՀ ԱԳՆ խոսնակ

Հայաստանն Ադրբեջանին 5-րդ անգամ է փոխանցում նույն պայմանագրի վերաբերյալ հայկական կողմի առաջարկները: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:

Նա նշեց, որ Հայաստանի կողմից Ադրբեջանին փոխանցվածը ոչ թե խաղաղության պայմանագրի նոր նախագիծ է եղել, այլ նոր առաջարկներ՝ բանակցվող պայմանագրի տարբերակի մեջ։

Հիշեցնենք, որ նոր առաջարկներ Ադրբեջանին ուղարկելու մասին երեկ հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը: