Մեկնաբանություն- Կովկասում Ռուսաստանի դերի վերաբերյալ Հայաստանի կասկածների հետեւանքները
(last modified Mon, 04 Sep 2023 15:17:11 GMT )
Սեպտեմբեր 04, 2023 18:47 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Կովկասում Ռուսաստանի դերի վերաբերյալ Հայաստանի կասկածների հետեւանքները

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է խաղաղ գործընթացի մոնիտորինգում Ռուսաստանի դերի կրճատման և անվտանգության նոր միջոցառումների հարցում Երևանի վճռականության մասին։ Նիկոլ Փաշինյանը իտալական «Republica» թերթին տված հարցազրույցում ասել է, որ Ռուսաստանը հեռանում է Հարավային Կովկասի մեծ տարածքից և այս պատճառով Հայաստանը փորձում է դիվերսիֆիկացնել իր անվտանգության միջոցառումները:

Հայաստանի վարչապետը «ռազմավարական սխալ» է որակել անվտանգության ապահովման համար մեկ երկրի վրա հույս դնելը և ասել, որ միայն Ռուսաստանը բավարար չէ Հայաստանի անվտանգությունը պահպանելու համար։ Ռուսաստանի իշխանությունները դեռ չեն արձագանքել Հայաստանի վարչապետի հայտարարություններին։

Հարավկովկասյան տարածաշրջանում Ռուսաստանի դերը արևմտյան կառավարությունների դերակատարության փոխելու քաղաքականության որդեգրումը կարող է ռիսկեր ունենալ Հայաստանի համար։ Չնայած այն հանգամանքին, որ Փաշինյանի վերջին հայտարարություններն առանց խնդիրների չեն, պետք է ասել.« Հայաստանի անվտանգության պահպանումը բացառապես տարածաշրջանի որոշակի երկրից կախված դարձնելն այնքան էլ դրական և արդյունավետ չէ հարավկովկասյան այս երկրի համար և կունենա իր հետևանքները Հայաստանի համար։Այս առարկության վառ օրինակն է Մոսկվայի իշխանությունների լռությունը Երևանի և Մոսկվայի միջև կայացած համաձայնության հիմամբ, Հայաստանի անվտանգությունն ապահովելու համար Հայաստանի իշխանությունների դիմումների մերժումը»:

Տարածաշրջանի անկախ երկրների նկատմամբ Հայաստանի միտումը կարող է բարենպաստ ազդեցություն ունենալ տարածաշրջանում այս երկրի պահանջների առաջմղման համար։ Մինչդեռ Հայաստանի կախվածությունը արեւմտյան կառավարություններից, բացի տարածաշրջանային ճնշումների կործանարար ազդեցությունից, կարող է վնասել երկրի անկախությանը։

Մինչ այժմ Իրանն աջակցելով Հարավային Կովկասի տարածաշրջանի երկրների անկախությանը և տարածքային ամբողջականությանը, միշտ դեմ է եղել այս տարածաշրջանի երկրների սահմանների աշխարհաքաղաքական փոփոխություններին։ Այս դեպքի վերջին օրինակը կարելի է նշել Իրանի արտգործնախարարի վերջին հայտարարությունները՝ վերջերս Թեհրանում թուրք գործընկերոջ հետ կայացած մամուլի ասուլիսում:

Այս հանդիպմանը Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը ևս մեկ անգամ հայտարարեց. «Իրանը չի հանդուրժում աշխարհաքաղաքական որևէ փոփոխություն տարածաշրջանում»։ Իրականում, երաշխավորելով խաղաղությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում, Իրանը կարող է նաև երաշխավորել այս տարածաշրջանի ժողովուրդների հիմնարար իրավունքները։

Հայաստանի գլխավոր մտահոգություններից է Ալիևի և Էրդողանի կառավարությունների պնդումը՝ ուժի կիրառմամբ՝ բռնագրավելու Սյունիքի մարզը և փակելու Իրանի հետ Հայաստանի սահմանները: Կարծես թե Բաքվի իշխանությունների օրակարգում է ադրբեջանական և հայկական ուժերի շփման գծում հրադադարի ռեժիմի հաճախակի խախտումը։

Տարածաշրջանում տիրող իրավիճակի և Հայաստանի վարչապետի վերջին հայտարարությունների ընդհանուր ամփոփման մեջ պետք է ասել, որ Կովկասյան տարածաշրջանում Ռուսաստանի դերի վերաբերյալ Երեւանի պետական ​​պաշտոնյաների հերթական կասկածները վտանգավոր հետեւանքներ կունենան Հայաստանի եւ աշխարհագրական այս տարածքի այլ երկրների համար։

Եթե ​​Հայաստանի իշխանությունները սխալվեն և թեքվեն դեպի Արևմուտք՝ ապահովելու այս երկրի անվտանգությունը, ապա այդ սխալ քաղաքականությունը կարող է սկզբունքային փոփոխություններ առաջացնել տարածաշրջանում։ Որովհետև Ադրբեջանը նույնպես պնդում է Արևմուտքի հետ մերձեցման և Ռուսաստանից հեռանալու քաղաքականությունը։

Բաքվի իշխանությունների Անկարայի քաղաքականությանը հետևելը , անկասկած, կհանգեցնի Հյուսիսատլանտյան դաշինքին (ՆԱՏՕ) Ադրբեջանի միացմանը, որի դեպքում հարավկովկասյան այս երկու երկրների ճակատագիրն անորոշ կլինի։

Հատկապես, որ Ռուսաստանը չի հանդուրժի ՆԱՏՕ-ի ռազմական կազմակերպության ներկայությունը հարավկովկասյան տարածաշրջանում, իսկ Ուկրաինայի կամ Վրաստանի ճակատագիրը կարելի է կանխատեսել Հայաստանի նման երկրների համար։ Այդ իսկ պատճառով Հայաստանի իշխանությունները պետք է դասեր քաղեն Վրաստանի և Ուկրաինայի ճակատագրից և չմտնեն Ռուսաստանի հետ Արևմուտքի հակամարտության մեջ։