Մամուլի տեսություն 06.09.2023
ԱՄՆ-ի կողմից ոչ սովորական զենքերի, այդ թվում՝ կասետային ռումբերի ու նոսրացված ուրան պարունակող զինամթերքի ուղարկումը Ուկրաինա, ոչ միայն չփոխեցին պատերազմի հավասարումները, այլ սպանվեցին բազմաթիվ անմեղ մարդիկ:
Էթեմադ
Այսօրվա ժամանակակից տգիտությունը զինված է ռազմական հզորությամբ և լրատվամիջոցների կայսրությամբ
Իրանի նախագահը Բիրջանդում Իմամ Հոսեյնի Արբաինի սգավորների հավաքին ասել է. «Ժամանակակից տգիտությունն այսօր զինված է գիտությամբ, տեխնոլոգիայով, ռազմական հզորությամբ և լրատվամիջոցների կայսրությամբ։ Հին տգիտությունն այսօր նոր անվանումներ է ստացել»։
Նա հավելել է.«Թշնամին ցանկանում էր, որ Աշուրան չմնա, բայց Աստծո կամոք, Աշուրան եղավ ոչ թե վերջի, այլ սկզբի օրը»:
Իրան
Ուրան պարունակող զինամթերք Ուկրաինայի ճանապարհին. կփոխվեն արդյո՞ք պատերազմի հավասարումները։
Ինչպես Ամերիկայի կողմից ոչ սովորական սպառազինությունների, այդ թվում՝ կասետային ռումբերի ուղարկումն Ուկրաինա, չփոխեցին պատերազմի հավասարումները, այնպես էլ նոսրացված ուրան պարունակող զինամթերքի ուղարկումը դժվար թե ռազմի դաշտում փոփոխություն առաջացնի։ Նման զանգվածային ոչնչացման զենքերի զոհերը հիմնականում անմեղ քաղաքացիական մարդիկ են, քան զինվորականները։
Թեև վերացել է մարտավարական միջուկային զենքերի կիրառման վտանգը, որը շատերի կողմից համարվում էր Երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբ, այնուամենայնիվ Սպիտակ տունը որոշել է ուղարկել զանգվածային ոչնչացման այլ զենքեր, ինչպիսիք են կասետային ռումբերը։ Վերջին ամիսներին այս տեսակի ոչ սովորական զինատեսակներն ուղարկվել են Ուկրաինա և անմիջապես օգտագործվել են Կիևի ռազմական ղեկավարության կողմից։
Էթեմադ
Ամերիկան զգուշացնում է Հյուսիսային Կորեային Ռուսաստանին ռազմական օգնություն ցուցաբերելու համար
Սպիտակ տան Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեք Սալիվանը պնդել է, որ Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի միջև սպառազինության վերաբերյալ բանակցությունները առաջընթաց են ապրում՝ զգուշացնելով, որ Փհենյանը մեծ գին կվճարի՝ Մոսկվային ռազմական օգնություն ցուցաբերելու դեպքում։
Դոնյայե Էղթեսադ
Կառավարիչների խորհուրդը Իրանի դեմ բանաձեւ չի ընդունելու. Դիվանագիտական աղբյուրներ
Վիեննայում գտնվող անկախ լրագրող Ստեֆանի Լիխտենշտեյնը, վկայակոչելով Վիեննայում դիվանագիտական աղբյուրներին, գրել է, որ ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի հաջորդ շաբաթ կայանալիք նիստում Իրանի դեմ ոչ մի բանաձև չի ընդունվելու։
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) երկուշաբթի օրը իր անդամներին ուղղված գաղտնի զեկույցում պնդել էր, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը դանդաղեցրել է 60 տոկոս զտության մակարդակում ուրանի հարստացման գործընթացը։
Անդրադառնալով հաջորդ շաբաթ կայանալիք Կառավարիչների խորհրդի նիստին, վկայակոչելով Վիեննայի դիվանագիտական աղբյուրներին, Լիխտենշտեյնը X-ում գրել է. «դիվանագիտական աղբյուրները նշում են, որ ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի հաջորդ շաբաթ կայանալիք նիստում Իրանի դեմ ոչ մի բանաձևի ընդունում նախատեսված չէ, փոխարենը եվրոպական երեք երկրներ (Ֆրանսիա, Անգլիա, Գերմանիա) և ԱՄՆ-ն համատեղ հայտարարություն են պատրաստում, որը նախատեսված է ներկայացնել մյուս երկրների համատեղ ստորագրության համար։
Ջամե ջամ
Պաղեստինցիների տների բռնագրավումը Ղուդսում
Պաղեստինի «Մեատա» տեղեկատվական կենտրոնը հայտարարել է, որ Ղուդսի հարավում գտնվող Սելվան շրջանի սիոնիստական խորհուրդը հաստատել է այս շրջանում պաղեստինցիների հողամասերի 40%-ի բռնագրավման ծրագրի առաջին քայլը։
Շարղ
Քանդվել է Չինական մեծ պարսպի մի մասը
Չինական մեծ պարսպի մի մասը քանդվել է հորատման աշխատանքների համար կիրառվող էքսկավատորներով աշխատող բանվորների կողմից:
Ձերբակալվել են երկու հոգի, ովքեր շինարարական աշխատանքների ժամանակ վնասել էին Չինական Մեծ պարսպի 32-րդ հատվածը։
Չինաստանի ոստիկանությունն ասում է, որ նրանք ցանկանում էին կրճատել իրենց ամենօրյա ճանապարհը:
Armenpress.am
Հայաստանում հավատարմագրված ռազմական կցորդներին ներկայացվել է վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված օպերատիվ իրավիճակը
Հայաստանի պաշտպանության նախարարության վարչական համալիրում սեպտեմբերի 6-ին տեղի է ունեցել ճեպազրույց Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդների և ներկայացուցիչների հետ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Ճեպազրույցի ընթացքում ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը ռազմական կցորդներին է ներկայացրել վերջին օրերի ընթացքում հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված օպերատիվ իրավիճակը, պատասխանել է հետաքրքրող հարցերին։
Նշվել է, որ ՀՀ զինված ուժերն իրենց պարտականությունների շրջանակներում ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ քայլերը` իրավիճակի հետագա սրացում թույլ չտալու համար։
News.am
Մենք կրկնում ենք մեր կոչը ՝ անհապաղ վերաբացել Լաչինի միջանցքը. ԱՄՆ պետքարտուղարություն
Մենք խորապես մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացմամբ՝ պարենի, դեղորայքի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարումների շարունակվող շրջափակման հետևանքով։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ-ի Պետդեպի ներկայացուցիչ Վեդանտ Պատելը։
«ԱՄՆ-ը վերջին մի քանի շաբաթների ընթացքում շարունակաբար աշխատում է կողմերի հետ, որպեսզի ապահովի մարդասիրական օգնության առաքումը Լեռնային Ղարաբաղի բնակչությանը, և մենք կրկնում ենք մեր կոչը ՝ անհապաղ վերաբացել Լաչինի միջանցքը մարդասիրական, առևտրային և ուղևորափոխադրումների համար»,-ասել է Պատելը։
panorama.am
Հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունն անհանգստության տեղիք է տալիս. Պեսկով
Հայ-ամերիկյան զորավարժություններ անցկացնելու Հայաստանի իշխանությունների ծրագրերը անհանգստության տեղիք են տալիս, հատկապես ստեղծված իրավիճակում Ռուսաստանը։ Ռիա նովոստիի հարոդմամբ՝ հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Ինչ վերաբերում է զորավարժություններին, ապա, իհարկե, այսպես ասենք, դա անհանգստություն է առաջացնում, հատկապես ներկա իրավիճակում։ Հետևաբար, մենք խորապես կվերլուծենք այս լուրերը և կվերահսկենք իրավիճակ»,- լրագրողներին ասել է Պեսկովը։
Հիշեցնենք՝ ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում սեպտեմբերի 11-20-ը Հայաստանում՝ ՊՆ խաղաղապահ բրիգադի «Զառ» ուսումնական կենտրոնում և ՊՆ N ուսումնական կենտրոնում, կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2023» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։
Tert.am
Ուշադիր հետևում ենք հայ-ադրբեջանական սահմանին աճող լարվածությանը. զսպվածության կոչ ենք անում. ԵՄ հայտարարությունը
Եվրամիությունը մեծ մտահոգությամբ հետևում է Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի շարունակական սահմանափակումներին և «Ղարաբաղի հայերի» (չակերտները՝ Tert.am, Արցախի Հանրապետություն) վրա ազդող մարդասիրական և անվտանգության լուրջ հետևանքներին։ Այս մասին ասվում է ԵԽ-ում ԵՄ պատվիրակության հայտարարությունում:
ԵՄ-ն հիշեցրել է, որ Լաչինի միջանցքով երթևեկությունը խոչընդոտվել է գրեթե 9 ամսով, իսկ հունիսի 15-ից միջանցքը գրեթե ամբողջությամբ փակվել է՝ բացառությամբ երբեմն իրականացվող բժշկական տարհանումների: Դրա հետևանքով դեղորայքն ու առաջին անհրաժեշտության ապրանքներն աղետալիորեն պակասում են կամ դրանք արդեն սպառվել են, ինչը սարսափելի հետևանքներ է ունենում տեղի բնակչության համար:
ԵՄ-ն կրկնել է հուլիսի 26-ին ԵՄ Արտաքին հարաբերությունների գծով բարձրագույն հանձնակատարի կողմից արված կոչը՝ ապահովելու Լաչինի միջանցքով երկու ուղղությամբ տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը և երաշխավորելու, որ ճգնաժամն ավելի չսրվի:
«ԵՄ-ն ի գիտություն է ընդունել Ադրբեջանի իշխանությունների պատրաստակամությունը՝ ապրանքներ մատակարարել Աղդամ (Անկա) քաղաքով։ ԵՄ-ն խորապես համոզված է, որ Լաչինի միջանցքը պետք է ապաշրջափակվի՝ համաձայն նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններին և Միջազգային դատարանի հրամանին:
ԵՄ-ն ուշադրությամբ հետևում է վերջին ամիսների ընթացքում Ադրբեջանի և Հայաստանի միջև աճող լարվածությանը իրենց միջազգային սահմանի երկայնքով, որտեղ գրեթե ամեն օր արձանագրվում են կրակոցների դեպքեր: Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին խուսափել հետագա միջադեպերից և վերսկսել երկխոսությունը։
Տեղում տիրող իրավիճակին հետևելու և զեկուցելու նպատակով Հայաստանում ԵՄ առաքելությունը (EUMA) պարեկություն է իրականացնում Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային սահմանի հայկական կողմից։ Առաքելության նպատակն է նպաստել հակամարտությունների կարգավորմանը և վստահության ձևավորմանը Հայաստանի և Ադրբեջանի միջև:
ԵՄ-ն կրկնում է զսպվածության և երկխոսության իր կոչերը՝ ուղղված բոլոր կողմերին: Շարունակական ջանքեր են անհրաժեշտ Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության վերականգնման համար՝ տարածաշրջանում կայուն խաղաղություն և կայունություն ապահովելու նպատակով՝ ի շահ տեղի քաղաքացիական բնակչության: Բաքվի և նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում բնակվող հայերի ներկայացուցիչների միջև երկխոսության արագ հաստատումը կարևոր է, մասնավորապես, տարածաշրջանում հումանիտար ճգնաժամի լուծման, ինչպես նաև «Ղարաբաղի հայերի» (չակերտները՝ Tert.am, Արցախի Հանրապետություն) իրավունքների և անվտանգության և այլ հարցերի առնչությամբ», -ասված է հայտարարությունում: