Մամուլի տեսությիւն - 07.09.2023
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i205690-Մամուլի_տեսությիւն_07.09.2023
Ամերիկացի քրիստոնյա քահանան մատնանշելով Արբաինի շքերթի արարողության գեղեցկությունը ասել է . «Ես նոր հավատ գտա Հիսուսի և Հոսեյնի ջանքերի նկատմամբ՝ հանուն արդարության և ճշմարտության:
(last modified 2026-04-17T10:02:02+00:00 )
Սեպտեմբեր 07, 2023 14:06 Asia/Tehran
  • Մամուլի տեսությիւն - 07.09.2023

Ամերիկացի քրիստոնյա քահանան մատնանշելով Արբաինի շքերթի արարողության գեղեցկությունը ասել է . «Ես նոր հավատ գտա Հիսուսի և Հոսեյնի ջանքերի նկատմամբ՝ հանուն արդարության և ճշմարտության:

Իրան օրաթերթ

Ամերիկացի քրիստոնյա հովվի հիշողությունները Արբային շքերթի արարողության գեղեցկության մասին. Ամենամյա խաղաղ հավաքն աշխարհում

ԱՄՆ-ի Պորտլենդ քաղաքից քրիստոնյա հովիվ Ջոն Շեքը, անդրադառնալով Իրաք կատարած իր ուղևորությանը և Արբայինին, ասաց. «Արբայինը ամենամյա խաղաղ հավաքն է աշխարհում, որի մասին ամերիկացիների մեծ մասը չգիտի։ Ես նոր հավատ գտա Հիսուսի և Հոսեյնի ջանքերի նկատմամբ՝ հանուն արդարության և ճշմարտության»:

Շարղ օրաթերթ

Նիգերում Ֆրանսիայի դեսպանատունն  շրջապատվել է

 

Այն բանից հետո, երբ Նիգերի պետական հեղաշրջման իշխանությունները զրկեցին Ֆրանսիայի դեսպան Սիլվեն Իթիեին դիվանագիտական անձեռնմխելիությունից և հրամայեցին նրան լքել երկիրը, անվտանգության ուժերը սկսեցին խիստ արգելք դնել Իթիեի վրա:

Հեղաշրջման ռազմական իշխանությունները կանխեցին ԵՄ-ի և Իսպանիայի դեսպանների հանդիպումը Ֆրանսիայի դեսպանի հետ։

Ջամե Ջամ օրաթերթ

Միավորված ազգերի կազմակերպությունը կոչ է արել հետաքննել 5 պաղեստինցի կանանց հարկադիր խուզարկությունները

 

Միավորված ազգերի կազմակերպությունը կոչ է արել հետաքննել իսրայելցի զինվորների կողմից բռնագրավված Հորդանան գետի Հեբրոն քաղաքում հինգ պաղեստինցի կանանց բռնի խուզարկությունները բնակելի շենքի վրա հարձակման ժամանակ:

Մենք դեմ ենք լինելու ցանկացած տեսակի կոլեկտիվ պատժի»,- Նյու Յորքում լրագրողներին ասել է ՄԱԿ-ի խոսնակ Ֆարհան Հաղը։ «Այս միջադեպը պետք է ամբողջությամբ հետաքննվի» շեշտել է նա:

Իսրայելցի կին զինվորները Հեբրոնում ստիպել են հինգ պաղեստինուհիների հանել հագուստը և սպառնացել վարժեցրած շներով։

Էթեմադ օրաթերթ

Ամերիկացի դատախազները մեղադրական եզրակացություն են ներկայացրել Բայդենի որդու դեմ

 

Հրապարակված փաստաթղթերի համաձայն՝ դաշնային դատախազները նախատեսում են Ջո Բայդենի որդուն՝ Հանթեր Բայդենին մեղադրանք առաջադրել ատրճանակի մեղադրանքով մինչև այս ամսվա վերջ։

tert.am

Ադրբեջանը սովն օգտագործում է որպես հայերին ոչնչացնելու գործիք․ Արցախի ԱԳ նախարարի հարցազրույցը ֆրանսիական Ouest-France օրաթերթին

 

Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանի հարցազրույց է տվել ֆրանսիական Ouest-France օրաթերթին, որը ներկայացնում ենք ստորև։

— 2020 թվականի պատերազմի ավարտից ի վեր ինչպիսի՞նն է իրավիճակն Արցախի Հանրապետությունում։

Ադրբեջանը շարունակում է իր սպառնալից հռետորաբանությունը և հայերի դեմ ցեղասպանական քաղաքականությունը։ Սկզբում՝ 2022 թվականի հունվարի 9-ին, խաթարել է Հայաստանից Արցախ էլեկտրաէներգիայի, իսկ այնուհետև՝ մարտի կեսին՝ նաև գազի մատակարարումը։ Ավելի ուշ, ադրբեջանական կողմը Լաչինի միջանցքում ապօրինի անցակետ է տեղադրել։ Հունիսի 15-ից վերջնականապես լիովին արգելափակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ Տեղաշարժն այլևս արգելափակված է մարդկանց, սննդամթերքի, դեղորայքի և կենսական անհրաժեշտության այլ ապրանքների համար։

Ինչպիսի՞ հետևանքներ է ունեցել շրջափակումը։

Ընտանիքները բաժանված են միմյանցից, խաթարված է հիվանդանոցների բնականոն գործունեությունը: Վառելիքի բացակայության պատճառով գյուղատնտեսական աշխատանք կատարող անձինք չեն կարողանում հողատարածքները մշակել: Ավելին՝ նրանք ամենօրյա ռեժիմով թիրախավորվում են Ադրբեջանի զինված ուժերի կողմից, ինչի նպատակն է խոչընդոտել ցանկացած տեսակի տնտեսական ակտիվություն Արցախում և էլ ավելի խորացնել սովը։ Սա հումանիտար աղետ է։

Մեր պաշարները սպառված են․ միայն մի քանի օրվա ալյուրի ու հացի պաշար ունենք։ Արցախում ամեն երրորդ մահվան պատճառը սովն ու թերսնումն է։ Պատկերացրեք՝ ինչ է տեղի ունենալու, եթե այս շրջափակմանը վերջ չդրվի։ Պետք է անհապաղ միջոցներ կիրառել, այլապես չափազանց ուշ է լինելու։

Ըստ Ձեզ՝ սովը կանխամտածված կերպո՞վ է կազմակերպված։

Այո, միջազգային առաջատար փորձագետներն իրավիճակը բնորոշում են որպես ցեղասպանություն։ Ադրբեջանը սովն օգտագործում է որպես հայերին ոչնչացնելու գործիք։

Ինչպե՞ս կարելի է կանխել այս ցեղասպանությունը։

Երկրների ղեկավարներն ու ՄԱԿ-ը պետք է քաղաքական կամք դրսևորեն։ Միջազգային հանրությունն ունի ցեղասպանությունները կանխելու պարտավորություն և կարողություն։ Միջազգային համապատասխան կազմակերպությունները պատշաճ կերպով տեղեկացված են Արցախում տիրող իրավիճակի մասին։ Նրանք պետք է օբյեկտիվ գնահատական տան դրան։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կարող է համապատասխան բանաձև ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին դադարեցնել շրջափակումը։ Միջազգային կազմակերպությունները պետք է պատժամիջոցներ կիրառեն շրջափակման պատասխանատուների նկատմամբ և բոլոր հնարավոր ճանապարհներով մարդասիրական օգնություն ուղարկեն, այդ թվում՝ օդային ճանապարհով։

Մենք դիմում ենք ազատ ու առաջադեմ աշխարհին՝ պաշտպանելու մարդու ու ժողովուրդների իրավունքները։ Եկեք ժամանակ չվատնենք, քանզի , ի վերջո, խոսքը ցեղասպանության կանխարգելման մասին է։

tert.am

Հայաստանի և ԱՄՆ-ի համատեղ զորավարժությունների անցկացումը չի նպաստում տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը. Պեսկով

 

Հայաստանի և ԱՄՆ-ի միջև զորավարժությունների անցկացումը չի նպաստում տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը և փոխադարձ վստահության ամրապնդմանը, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Այս մասին գրում է ria.ru-ն:

«Նախևառաջ այս իրավիճակում, իհարկե, նման զորավարժությունների անցկացումը չի նպաստում իրավիճակի կայունացմանը: Ամեն դեպքում դա չի նպաստում տարածաշրջանում փոխվստահության մթնոլորտի ամրապնդմանը։ Ռուսաստանը շարունակում է կատարել անվտանգության երաշխավորի իր գործառույթները, Ռուսաստանը շարունակում է… մանրակրկիտ, հետևողական և կառուցողական աշխատանքը ինչպես Երևանի, այնպես էլ Բաքվի հետ»,- ասել է Պեսկովն ի պատասխան Կրեմլի մտահոգությունների մասին հարցին՝ կապված հայ-ամերիկյան զինուժի առաջիկա զորավարժությունների ֆոնին Ադրբեջանի կողմից պետության սահմանին զորք մտցնելու մասին Հայաստանի հայտարարությունների հետ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում սեպտեմբերի 11-20-ը Հայաստանում՝ ՊՆ խաղաղապահ բրիգադի «Զառ» ուսումնական կենտրոնում և ՊՆ N ուսումնական կենտրոնում, կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2023» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը:

tert.am

Ադրբեջանը շարունակում է զորքեր կուտակել ԼՂ-ի շփման գծում և Հայաստան-Ադրբեջան սահմանագծի երկայնքով․ Փաշինյան

 

Նախորդ շաբաթվա ընթացքում ռազմաքաղաքական իրավիճակը մեր տարածաշրջանում էականորեն սրվել է, պատճառն այն է, որ Ադրբեջանը օրեր շարունակ զորքեր է կուտակում ԼՂ-ի շփման գծում և Հայաստան-Ադրբեջան սահմանագծի երկայնքով:

Այս մասին Կառավարության նիստում  հայտարարեց  վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ Ադրեբաջանական լրատվամիջոցներում և տեղեկատվական հարթակներում  ավելի է  ահագնացել հակահայկական և ատելության հռետորաբանությունը։

Նա նշեց, որ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ շարունակվում է ոտնձգությունների քաղաքականությունը։

Բացի այս, վարչապետը նաև ընդգծեց, որ Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամը հասել է գագաթնակետին։

«Ադրբեջանը այս գործողություններով ի ցույց է դնում ընդդեմ ԼՂ-ի և ՀՀ-ի նոր ռազմական սադրանք ձեռնարկելու իր մտադրությունը»,- ասաց նա։

Ըստ Փաշինյանի՝ իրավիճակն այնպիսին է, որ միջազգային հանրությունը, ՄԱԿ-ի ԱԽ-ի անդամ երկրները պետք է լրջագույն միջոցներ ձեռնարկեն մեր տարածաշրջանում նոր պայթյունը կանխելու համար:

«ՀՀ–ն պատրաստ է և ցանկանում է, որ խաղաղության ու հարաբերությունների կարգավորման պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ։ Մենք մեր հավատարմությունն ենք հայտնում խաղաղության օրակարգին»,- նշեց վարչապետ։

armeniasputnik.am

Ադրբեջանը կրակել է Արցախի Սարուշենում աշխատող կոմբայնի վրա և ապատեղեկատվություն տարածել

 

Սեպտեմբերի 7- ին, ժամը 12:10-ի սահմաններում ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Արցախի Սարուշեն համայնքի դաշտերում աշխատող կոմբայնի ուղղությամբ: Տեղեկությունը հայտնում է Արցախի ՊԲ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ հայկական կողմից կորուստեր չկան:

armeniasputnik.am

Երևանցիների մեծ մասը թաքցնում է` ում օգտին է քվեարկելու. GALLUP–ն ամփոփել է հարցումները

 

Հարցմանը մասնակցածների գրեթե կեսը կարծում է, որ Երևանի քաղաքապետի պաշտոնը քաղաքական է։

Երևանի ավագանու ընտրություններում ֆավորիտները շարունակում են մնալ Տիգրան Ավինյանն ու Հայկ Մարությանը։ Սա են ցույց տալիս 800 երևանցիների շրջանում անցկացված հարցումները։

Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ «GALLUP International association»-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանն ամփոփեց սեպտեմբերի 5-6–ն անցկացված հարցումները։

Այսպիսով` հարցմանը մասնակցածների 16,3 տոկոսը քվեարկելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության (Տիգրան Ավինյան), 11,8 տոկոսը` «Ազգային առաջընթաց կուսակցության» (Հայկ Մարության), 5,1 տոկոսը` «Մայր Հայաստան» դաշինքի (Անդրանիկ Թևանյան), 3,4 տոկոսը` «Հանրապետություն» կուսակցության (Արտակ Զեյնալյան), 3,6 տոկոսը` «Հանրային ձայն» կուսակցության (Արտակ Գալստյան), 3,8տոկոսը` «Ապրելու երկիր» կուսակցության (Մանե Թանդիլյան), 3,3 տոկոսը` «Լուսավոր Հայաստան» կուսակցության (Դավիթ Խաժակյան), 2,7 տոկոսը` «Հաղթանակ» կուսակցության (Վիկտոր Մնացականյան) օգտին։

Մնացածտոկոսները բաշխվել են մասնակից մյուս ուժերի միջև։ 22,8 տոկոսը դժվարացել է պատասխանել, իսկ 20 տոկոսն էլ հրաժարվել է հայտնել, թե ում օգտին է քվեարկելու։

news.am

Էրդողանը Հայաստանի պահվածքը «սադրիչ» է անվանել

 

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին ոչ կոռեկտ է արտահայտվել Հայաստանի եհտ կապված իր խոսքում։

Թուրքական  Anadolu–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, անդրադառնալով տարածաշրջանում կայունությանը վտանգող մարտահրավերներին,  անդրադարձ է կատարել նաեւ Հայաստանին։

Էրդողանը պնդել է, թե Կովկասում գլխավորապես Հայաստանի «սադրիչ» պահվածքի պատճառով հավասարակշռությունների զգայունությունը պահպանվում է։