Մամուլի տեսություն - 8.09.2023
Ադրբեջանի Հանրապետությունն ընդգծել է Իրանի Իսլամական Հանրապետության հետ կայուն և շահավետ երկկողմ հարաբերությունները և կոչ է արել առավել համագործակցել Թեհրանի հետ։
Շարղ օրաթերթ
Բաքու. Մենք փորձում ենք համագործակցության դրական մթնոլորտ ստեղծել Իրանի հետ
Ադրբեջանի նախագահի օգնականն ասել է. «Ադրբեջանի քաղաքականությունն այն է, որ հարեւանների հետ կայուն և փոխշահավետ հարաբերությունները միշտ լավ լինեն։ Երբեմն թյուրիմացություններ են եղել Ադրբեջանի և Իրանի միջև»։
Նա հավելել է. «Մենք փորձում ենք այդ խնդիրները լուծել երկխոսության և դիվանագիտական ուղիներով։ Մենք դրական հաղորդագրություններ ենք ստանում Իրանից: Մենք դիվանագիտական ձևաչափով համագործակցում ենք իրանցի գործընկերների հետ՝ դրական մթնոլորտ ստեղծելու համար»։
Ջամե Ջամ օրաթերթ
Իսրայելցի օդաչուները հրաժարվել են Նեթանյահուի ինքնաթիռն ուղղորդել դեպի Նյու Յորք
Հինգշաբթի երեկոյան իսրայելական լրատվական աղբյուրները պարզել են, որ իսրայելական ռեժիմի օդաչուները հրաժարվել են ուղղորդել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ինքնաթիռը՝ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու համար։
Էթեմադ օրաթերթ
G20 խմբի ջանքերը միանալու Մերձավոր Արևելքի երկաթուղային ցանցին
Axios-ը հայտնել է, որ Սաուդյան Արաբիան, Միացյալ Նահանգները, Արաբական Միացյալ Էմիրությունները և Հնդկաստանը հույս ունեն համաձայնության գալ Մերձավոր Արևելքի երկաթուղային ցանցին միացնելու համար:
Ամերիկյան այս լրատվամիջոցի փոխանցմամբ՝ այս չորս երկրները Հնդկաստանում G20 խմբի գագաթնաժողովի ժամանակ կփորձեն համաձայնության գալ Մերձավոր Արևելքի երկաթուղային ցանցը միացնելու ուղղությամբ։
Դոնյայե Էղթեսադ օրաթերթ
Չինաստանում iPhone-ի օգտագործման արգելքը գնալով ավելի լայն տարածում է գտնում
Չինաստանը նախատեսում է ընդլայնել զգայուն հատվածներում iPhone-ի օգտագործման արգելքը պետական կառույցների և ընկերությունների վրա, ինչը վկայում է Apple-ի համար աճող մարտահրավերների մասին իր ամենամեծ արտաքին շուկայում և համաշխարհային արտադրական բազայում:
Չորեքշաբթի օրը Apple-ի հետ Չինաստանի առճակատման հեռանկարը անհանգստացրել է ներդրողներին՝ Apple-ի բաժնետոմսերը Նյու Յորքի առևտրում 3,6 տոկոսով նվազելով:
Ջավան օրաթերթ
Թել Ավիվում տեղի ունեցած դաժան բախումներից հետո տեղի ոնեցավ բողոքի երեսունհինգերորդ շաբաթը - Փողոց են դուրս եկել նաեւ աֆրիկացի ներգաղթյալները
Բենյամին Նեթանյահուի աջակողմյան կառավարության դեմ օկուպացված տարածքներում երեսունհինգերորդ շաբաթն անընդմեջ բողոքի ցույցեր են անցկացվել։ Բողոքի 35-րդ շաբաթը Ինչպես վերջին 8 ամիսների ընթացքում ամեն շաբաթ երեկո, տեղի է ունենում ընդդեմ օկուպացված տարածքներում դատաիրավական բարեփոխումների ։
tert.am
Սահմանադրական կարգի տապալմանն ուղղված սպառնալիքների դեպքում պատրաստ ենք վճռական գործողությունների․ Արցախի ԱԱԾ
Երկիրը ցնցումների տանելու հայտարարություններ անող քաղաքական ուժերի ներկայացուցիչներին ու առանձին անձանց կոչ ենք անում սթափվել։
Ասված է Արցախի Հանրապետության ԱԱԾ հայտարարության մեջ․
«Հարգելի հայրենակիցներ, սեպտեմբերի 9-ին ԱՀ ԱԺ կողմից ԱՀ նախագահի ընտրություններով պայմանավորված հանրապետությունում ստեղծվել է ներքաղաքական լարված իրադրություն: Միաժամանակ տարբեր քաղաքական ուժեր, իրավիճակից օգտվելով, հավաքների և ցույցերի անցկացման կոչեր են անում, այդ կերպ փորձելով ապակայունացնել իրավիճակը։
Տեղեկացնում ենք, որ ԱՀ ազգային անվտանգության ծառայությունը օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների շրջանակում ձեռնարկելու է բոլոր միջոցները ԱՀ Սահմանադրական կարգը պահպանելու համար։ Սահմանադրական կարգի տապալմանն ուղղված սպառնալիքների դեպքում ազգային անվտանգության ծառայությունը պատրաստ է վճռական գործողությունների։
Երկիրը ցնցումների տանելու հայտարարություններ անող քաղաքական ուժերի ներկայացուցիչներին ու առանձին անձանց կոչ ենք անում սթափվել և Արցախի Հանրապետության համար այս վճռորոշ ու օրհասական պահին վտանգի տակ չդնել մեր պետականությունը։
ԱՀ քաղաքացիներին հորդորում ու խնդրում ենք չտրվել սադրանքների, ցուցաբերել սառնասրտություն ու բարձր քաղաքացիական գիտակցություն և հարգել ԱՀ Սահմանադրությունն ու օրենքները»։
tert.am
Արցախի նախագահին կընտրեն վաղը, միակ թեկնածուն Սամվել Շահրամանյանն է, Սամվել Բաբայանի դիմումը մերժվել է
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պաշտոնակատար Գագիկ Բաղունցը հայտարարություն է տարածել ԱԺ հատուկ նիստ գումարելու մասին․
«Առաջնորդվելով Սահմանադրության 168.1-ին հոդվածի 1-ին մասով և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 149.1-ին հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով ՝ Ազգային ժողովի «Ազատ հայրենիք - ՔՄԴ», «Արդարություն», «Հայ հեղափոխական դաշնակցություն» և «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցությունները Հանրապետության նախագահի թեկնածու են առաջադրել Սամվել Սերգեյի Շահրամանյանին, «Միասնական հայրենիք» խմբակցությունը՝ Սամվել Անդրանիկի Բաբայանին:
«Միասնական հայրենիք» խմբակցության կողմից Սամվել Անդրանիկի Բաբայանին Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրելու դիմումը և դրան կից ներկայացված փաստաթղթերը հետ են վերադարձվել ՝վերջին տասը տարում միայն Արցախի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու, վերջին տասը տարում Արցախի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին տեղեկանքը չներկայացնելու պատճառով:
«Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 149.1-ին հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի համաձայն 2023 թվականի սեպտեմբերի 9-ին՝ ժամը 11:00-ին, իրավունքի ուժով կգումարվի Ազգային ժողովի հատուկ նիստ՝ Հանրապետության նախագահի ընտրության հարցով»:
tert.am
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները չեն կրակել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, Բաքուն կրկին ստում է․ ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, թե սեպտեմբերի 8-ին` ժամը 13։35-ից 13։45-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը:
Հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
iravunk.aom
Ռուսաստանն ու Թուրքիան համաձայնության են եկել
Ռուսաստանն ու Թուրքիան համաձայնության են եկել դեպի աֆրիկյան աղքատ երկրներ և Եվրոպա 1 մլն տոննա հացահատիկի մատակարարման ծրագրի իրականացման վերաբերյալ։ Այդ մասին հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը, գրում են միջազգային ԶԼՄ-ները։
Ըստ ՌԴ ԱԳՆ հաղորդագրության` մատակարարումների տեխնիկական մանրամասների ուսումնասիրությունը կիրականացվի առաջիկայում։ ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոյի փոխանցմամբ՝ անհրաժեշտ է համաձայնեցնել լոգիստիկայի, ֆինանսավորման, երթուղիների, ժամանակացույցի և մի շարք այլ հարցեր։
Ռուսական լրատվամիջոցների համաձայն` հիշյալ մատակարարումները կիրականացվեն Քաթարի ֆինանսական աջակցությամբ։
iravunk.com
Պետք է հասկանալ, որ խնդիրների լուծման ճանապարհը տանում է դեպի Մոսկվա, ոչ թե Կիև. Հենրիխ Դանիելյան
Ի՞նչ իմաստ ունի պաշտոնական Երևանի կողմից նման որոշումը, որ պետք է այց իրականացվի Ուկրաինա: Հումանիտար ճգնաժամի մեջ գտնվող երկիր ներկայացնողների կողմից, այսինքն Հայաստանի կառավարիչների կողմից կայացվել է որոշում` Ուկրաինա հումանիտար օգնություն ուղարկելու վերաբերյալ և այն արդեն ուղարկվել է:
Այսօր Հայաստանն ու Արցախն ավելի շատ ունեն հումանիտար աջակցության խնդիր:
Պետք է հիշել և չմոռանալ, որ Ուկրաինայի իշխանությունները հանդիսանում են արևմուտքի կամակատարներ, այն նույն շրջանակի կամակատարներ, որոնցից Հայաստանի այսօրվա կառավարիչներն են:
Ես ուզում եմ հիշեցնել, որ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի կողմից բարձրացված բարեկամական և ռազմական օգնություն ցուցաբերած 5 երկրների դրոշների շարքում էր նաև Ուկրաինայի դրոշը:
Ուզում եմ հատուկ նշել, որ տուրիստական այցի շրջանակներում կարելի է մեկնել Ուկրաինա, քանի որ ես վստահ եմ, որ մենք չունենք խնդիր Ուկրաինայի ժողովրդի հետ, մենք ունենք խնդիր Ուկրաինայի իշխանությունների հետ, այն իշխանությունների, որոնք սատարել են թուրք-ադրբեջանական տանդեմը, սատարել են ցեղասպան գործունեությունը, սատարել են հայերի դեմ վարվող այդ ցեղասպան քաղաքականությունը և սատար են կանգնել ֆոսֆորային հարվածներին, որոնք հասցվել են հայ մարդկանց, և այդ պատճառով զոհվել են հազարավոր մեր հայրենակիցները:
Իհարկե հասկանալի է այցի նպատակը. դա ևս մեկ ռևերանս է արևմտյան ուժերին, ևս մեկ փորձ է ինչ-որ մի բան կորզելու, ռևերանսի դիմաց ինչ-որ մի բան ստանալու: Մենք պետք է հասկանանք, որ արևմուտքը կոչ է անում, արևմուտքը ինչ-որ քայլեր ձեռնարկում է. կարելի է շնորհակալ լինել բոլոր այն երկրներին, բոլոր այն բարեկամ պետություններին, որոնք անգամ կոչով հանդես են գալիս և հիշատակում են Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության դեմ ծառացած խնդիրները:
Պետք է իրականացնել ճիշտ քաղաքականություն, ոչ թե ռևերանսների, այլ հայրենանպաստ քայլերի հերթականությամբ պետք է ունենալ հայկական օրակարգ և շարժվել հայկական օրակարգով, այլ ոչ թե դառնալ միջազգային կամակատար և ենթարկվել տարբեր երկներին ու գերտերություններին, հանձնման և զիջումների քաղաքականություն վարել` սեփական իշխանությունը փորձելով ամրագրել և ապահովել:
Այսօր ևս կարելի է փաստել, որ Ուկրաինա այցը հերթական շողոքորթ քայլն է և նորից անօգուտ է լինելու. անօգուտ քաղաքականությունը այսօրվա կառավարիչների համար դարձել է սովորական երևույթ:
Պետք է հասկանալ, որ խնդիրների լուծման ճանապարհը տանում է դեպի Մոսկվա, ոչ թե Կիև:
news.am
Պուտինը միշտ աջակցել է Հայաստանին եւ հայ ժողովրդին. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շատ բան է արել եւ անում ռուս-հայկական կապերի զարգացման համար։ Այս մասին հայ-ռուսական մեդիա-ֆորումի ժամանակ սեպտեմբերի 8-ին ասել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության եւ մամուլի վարչության փոխտնօրեն Անդրեյ Նաստասյինը։
Նա հավաստիացրել է, որ Պուտինը միշտ աջակցել է Հայաստանին եւ հայ ժողովրդին, ինչ էլ որ տեղի ունենա։
«Ամենաբարդ իրավիճակներում Ռուսաստանն օգնության է եկել։ Ես կարծում եմ, որ դա իսկական բարեկամության, գործընկերության ամուր, երկարաժամկետ հիմքն է»,- նշել է Նաստասյինը։