Մամուլի տեսություն 09.09.2023
«Foreign Affairs» պարբերականը, ընդգծելով, որ Իրանի առաջնորդը երաշխավորելու է Իսլամական Հեղափոխության գոյատևումը, եզրակացրել է, որ իրենք չեն կարող թուլացնել Իսլամական Հանրապետությունը Իրանի ներսում անկարգությունների միջոցով։
Ջավան
Իրանի առաջնորդը երաշխավորելու է Իսլամական Հեղափոխության գոյատևումը. ForeignAffairs պարբերական
Անցյալ տարի Ամերիկայի և Սիոնիստական ռեժիմի պլանով Իրանում տեղի ունեցած անկարգությունների մեկնարկի տարեդարձի նախօրեին , արևմտյան լրատվամիջոցները եկել են այն համոզման, որ նման գործողություններով չեն կարող թուլացնել Իսլամական Հանրապետությունը։
Մինչ Արևմուտքը փորձում էր առավելագույն ճնշումների և Իրանի ներսում անկարգություններ առաջացնելու միջոցով տապալել Իրանի Իսլամական Հանրապետության վարչակարգը և իրենց հետ համահունչ կառավարություն հաստատել, այս բոլոր դավադրություններն ձախողվեցին, իսկ ամերիկացի վերլուծաբանները դա փաստում են չորս տասնամյակ անց: Foreign Affairs պարբերականի հրապարակած վերջին հոդվածում հստակ ընդգծվում է, որ հեղափոխության մեծապատիվ առաջնորդը կչեզոքացնի թշնամու բոլոր ծրագրերը, կերաշխավորի Իսլամական Հեղափոխության գոյատևումը և Մերձավոր Արևելքը կդարձնի այնպիսի տարածաշրջան, որտեղ 44 տարի անց Իրանը կդառնա գերիշխող տերություն։
Քեյհան
Իրանի նախագահի՝ աշխատանքով խիստ հագեցած արձակուրդային օրերը
Անցյալ շաբաթվա արձակուրդային օրերին Իրանի ջիհադիստ ու հեղափոխական նախագահը, հանգստանալու փոխարեն, գերադասեց ծառայել ժողովրդին ու առաջ տանել երկրի գործերը։
Սեյեդ Էբրահիմ Ռաիսին չորեքշաբթի կեսօրին Ֆերդուս քաղաքի բնակիչների հավաքում երկրում թշնամու խոչընդոտող գործողությունների առնչությամբ նշեց, որ թշնամին կամեցավ կանգնեցնել մեր տնտեսական աճը, սակայն մենք ունեցանք 4 տոկոս տնտեսական աճ, թշնամին ձգտեց երկրում դադարեցնել արտադրությունը, բայց մենք ավելացրինք արտադրության ծավալներն ու արտադրողական սարքավորումները, թշնամին ձգտեց դադարեցնել մեր առևտրային գործունեությունը, բայց մեր առևտրային գործունեությունը ռեկորդներ սահմանեց տարածաշրջանում, և թշնամիները հերթական անգամ հուսախափ եղան մեր ժողովրդի ջանքերով ու ասպարեզում ճիշտ ժամանակին ներկայությամբ:
Վաթան Էմրուզ
Համաշխարհային կարգն ընդդեմ ամերիկյան կարգի
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն այցելել է Չինաստան՝ շարունակելով այդ երկրի դիվանագիտական հարաբերությունների ընդլայնումը, Միացյալ Նահանգների և Եվրոպայի մեծ ճնշումներով հանդերձ։
Reuters-ի փոխանցմամբ,, այս այցի հիմնական առանցքը հավանաբար կլինի էներգետիկայի ոլորտում համագործակցության եւ ներդրումների հարցը։ Չինաստանը աշխարհում չմշակված նավթի խոշորագույն ներկրողն է, մինչդեռ Վենեսուելան ունի ամենախոշոր հայտնաբերված պաշարները։
Իրան
Իրանը ռեկորդակիր է Մերձավոր Արևելքում ամենաշատ ցամաքային հորատման հարթակները ունենալու հարցում
Իրանի ազգային հորատման ընկերությունը, ունենալով տարածաշրջանում ամենաշատ հորատման սարքավորումների միավորները, ինչպես նաև մասնագետ, փորձառու և արհեստավարժ մարդկային ռեսուրսները, իր տրամադրության տակ ունի նաև ամենահագեցած տեխնիկաինժեներական հնարավորությունները` հորատման արդյունաբերական ոլորտում միաժամանակ տեխնիկական և ինժեներական ծառայություններ մատուցելու համար, ինչը այս ընկերության եզակի առավելություններից է համեմատած աշխարհի այլ խոշոր հորատման ընկերությունների հետ։
Armenpress.am
Փաշինյանն ու Ռայիսին քննարկել են ԼՂ շուրջ Ադրբեջանի զորքերի կուտակումը, սահմանին լարվածության աճի միտումները
Տեղի է ունեցել հեռախոսազրույց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիի միջև:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում են Հայաստանի կառավարությունից՝ քննարկվել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակին վերաբերող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում խորացող հումանիտար ճգնաժամին, Լեռնային Ղարաբաղի շուրջ ադրբեջանական զորքերի կուտակմանը, Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին լարվածության աճի միտումներին:
Վարչապետ Փաշինյանը ևս մեկ անգամ ընդգծել է հավատարմությունը 2022 թվականի հոկտեմբերի 6-ի Պրահայի և 2023 թվականի մայիսի 14-ի Բրյուսելի պայմանավորվածություններին, ինչպես նաև բոլոր հարցերը բացառապես դիվանագիտական եղանակներով ու կառուցողական մթնոլորտում լուծելու մոտեցումներին:
ՀՀ վարչապետը պատրաստակամություն է հայտնել լարվածությունը նվազեցնելուն ուղղված հրատապ քննարկումներ ունենալ Ադրբեջանի նախագահի հետ:
Քննարկվել են նաև Հայաստան-Իրան երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր:
Panorama.am
Փաշինյան. Պատրաստ եմ հրատապ քննարկումներ ունենալ Ադրբեջանի նախագահի հետ
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Օլաֆ Շոլցի հետ:
Կառավարությունից հայտնում են՝ զրուցակիցները քննարկել են Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի խորացման, Լեռնային Ղարաբաղի շուրջ ադրբեջանական զորքերի կուտակման, Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին լարվածության աճի միտումներին վերաբերող հարցեր:
Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է իր հավատարմությունը բոլոր հարցերը բացառապես դիվանագիտական ճանապարհով ու կառուցողական մթնոլորտում կարգավորելու մոտեցումներին՝ հիմք ընդունելով 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում և 2023 թվականի մայիսի 14-ին Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածությունները։
Կանցլեր Շոլցը նշել է, որ պատրաստակամ է աջակցել տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված ջանքերին:
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ պատրաստ է լարվածությունը նվազեցնելուն միտված հրատապ քննարկումներ ունենալ Ադրբեջանի նախագահի հետ:
Armenpress.am
Փաշինյանն ու Բլինքենը անթույլատրելի են համարել իրավիճակի սրումը
Կայացել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հեռախոսազրույցը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Հայաստանի կառավարությունից:
Կողմերն անդրադարձել են Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի խորացմանը, Լեռնային Ղարաբաղի շուրջ ադրբեջանական զորքերի կուտակման, Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին լարվածության աճի միտումներին:
Վարչապետ Փաշինյանը ևս մեկ անգամ ընդգծել է հավատարմությունը՝ բոլոր հարցերը բացառապես դիվանագիտական ճանապարհով ու կառուցողական մթնոլորտում կարգավորելու մոտեցումներին՝ հիմք ընդունելով 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում և 2023 թվականի մայիսի 14-ին Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածությունները։
Էնթոնի Բլինքենը կարևորել է երկխոսությամբ և խաղաղ դիվանագիտական ճանապարհով բոլոր հարցերի լուծումը, նշել, որ ԱՄՆ շարունակելու է ակտիվ ջանքերն այդ ուղղությամբ:
ՀՀ վարչապետը և ԱՄՆ պետքարտուղարն անթույլատրելի են համարել իրավիճակի սրումը՝ ընդգծելով տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման անհրաժեշտությունը:
Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ այդ նպատակով պատրաստ է հրատապ քննարկումներ ունենալ Ադրբեջանի նախագահի հետ:
News.am
Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ և քննարկել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը
Ֆրանսիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հետ սահմանին ադրբեջանական զինված ուժերի կենտրոնացվածության մասին լուրերի ֆոնին։ Այս մասին հայտնում է AFP-ն՝ վկայակոչելով Ելիսեյան պալատը։
Ֆրանսիայի նախագահը կոչ է արել դիվանագիտական ճանապարհով լուծել բոլոր տարաձայնությունները՝ վերահաստատելով իր հանձնառությունը Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի կարգավորմանը, ինչպես նաև հակամարտության արդարացի լուծմանը՝ միջազգային իրավունքին համապատասխան։
Armenpress.am
Սամվել Շահրամանյանն ընտրվել է Լեռնային Ղարաբաղի նախագահ
Սեպտեմբերի 9-ին, ժամը 11-ից մեկնարկել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հատուկ նիստը՝ Արցախի նախագահ ընտրելու հարցով։
«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ փակ գաղտնի քվեարկությանը մասնակցել է 23 պատգամավոր, որոնցից 22-ը քվեարկել է կողմ, իսկ 1-ը՝ դեմ։ Քվեարկության արդյունքում ԱՀ ԱԺ-ն որոշել է Սամվել Սերգեյի Շահրամանյանին ընտրել Արցախի նախագահ։
Հանրապետության նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 10 -ին՝ ԱԺ հատուկ նիստի ժամանակ։
Tert.am
Լեռնային Ղարաբաղը պիտի կարգավիճակ ստանա, Հայաստանի հետ ուղիղ կապ պետք է ունենանք Լաչինի միջանցքով․ ԱՀ նախագահ
Լեռնային Ղարաբաղը պիտի կարգավիճակ ստանա, Հայաստանի հետ ուղիղ կապ պետք է ունենանք Լաչինի միջանցքով։
ԱՀ ԱԺ հատուկ նիստում հայտարարել է Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Սամվել Շահրամանյանը․
Նա կարևորել է նախագահի ինստիտուտը առկա մարտահրավերներին դիմագրավելու տեսանկյունից ու երկրի ղեկավարի հատկանիշներից ընդգծել է իրականության սթափ գնահատումն ու պատրանքներից զերծ մնալը:
Ծրագրային դրույթներից առանձնացրել է պետականության ամրապնդումը, ներքին կայունության հաստատումը, Արցախի ինքնորոշման իրավունքի իրացումը, ժողովրդի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավումը, օրինականության ու կարգ ու կանոնի հաստատումը: Սամվել Շահրամանյանն անդրադարձել է տարածաշրջանային մարտահրավերներին, Ադրբեջանի վարած քաղաքականությանը, Արցախ-Հայաստան հարաբերություններին:
«Լեռնային Ղարաբաղը պիտի կարգավիճակ ստանա, Հայաստանի հետ ուղիղ կապ պետք է ունենանք Լաչինի միջանցքով, այլ ճանապարհներ կարող են գործարկվել, սակայն դրանք չպետք է փոխարինեն միջանցքին:
Բանակցություններ պետք է լինեն, ձևաչափը կարող է լինել ինչպես բազմակողմ, այնպես էլ երկկողմ՝ երրորդ կողմի երաշխավորությամբ, Ստեփանակերտը պետք է լինի բանակցությունների սուբյեկտ», -ասել է Շահրամանյանը։
Նա խոսել է պետականության հիմքերը խարխլող քայլերի դեմ անհաշտ պայքար մղելու, Արցախը հայկական պահելու գործում բոլոր ուժերը կոնսոլիդացնելու անհրաժեշտության մասին:
Tert.am
Ադրբեջանի ԱԳՆ-ն «Սահմանադրության ու օրենքների կոպիտ խախտում» է որակել Արցախում նախագահի ընտրությունը
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Արցախի նախագահի ընտրությանը՝ հայտարարելով, որ դա «Ադրբեջանի Հանրապետության Սահմանադրության, օրենքների, ինչպես նաև միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքների կոպիտ խախտում է» (չակերտները՝ Tert.am-ի)։
«Այսպես կոչված ընտրությունների անցկացումը ևս մեկ անգամ հստակ ցույց է տալիս, որ Հայաստանը և նրա ստեղծած այսպես կոչված ռեժիմը, որը քայլեր է ձեռնարկել ստատուս քվոն պահպանելու և իր օկուպացիոն քաղաքականությունը շարունակելու համար, իրականում շահագրգռված չեն խաղաղ գործընթացով և, ընդհակառակը, որդեգրել են սադրանքի և իրավիճակի սրման ուղին», - ասված է Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարության մեջ։