Մեկնաբանություն- Մեծ Քսանյակի խմբում տարաձայնությունները սրվել են
(last modified Sun, 10 Sep 2023 16:05:06 GMT )
Սեպտեմբեր 10, 2023 19:35 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Մեծ Քսանյակի խմբում տարաձայնությունները սրվել են

Մինչ ԱՄՆ-ն փորձում է ձևացնել, որ Մեծ Քսանյակի խումբը ամենահամերաշխ միջազգային կազմակերպություններից է, որի գործունեության, նպատակների և ծրագրերի վրա կարող է ազդել և առաջնորդել Վաշինգտոնը, սակայն Հնդկաստանում կայացած G20-ի գագաթնաժողովը և 2026 թվականին այդ խմբի գագաթնաժողովը Միացյալ Նահանգներում անցկացնելուն Չինաստանի դեմ լինելը, վկայում են G20-ում տարաձայնությունների և բացերի խորացման մասին։

Ռուսաստանի և Չինաստանի ղեկավարների չմասնակցելը Հնդկաստանում կայացած նստաշրջանին ցույց է տալիս, որ համաշխարհային ուժի կողմը դեպի արևելք թեքվելով, ԱՄՆ-ի նման երկրներն այլևս չունեն միջազգային զարգացումներն իրենց ցանկություններին ու հայացքներին համապատասխան ուղղորդելու անհրաժեշտ կարողությունը։ Միջազգային հարցերով փորձագետ՝ Դանիել Կովալիկն ասում է.«Թվում է, թե Միացյալ Նահանգները դեռևս չի հավատում, որ ուժի հավասարությունն Արևմուտքից անցնում է Արևելք, և այն կառույցները, որոնք արևմտյան տերությունները, հատկապես ԱՄՆ-ն, այդ թվում՝ 20-ի խումբը, ստեղծել էին իրենց առաջխաղացման համար, կորցրել են իրենց կարողությունն ու արդյունավետությունը, և այս զարգացումն ակնհայտորեն երևում է ԱՄՆ-ի որոշումների և մոտեցումների նկատմամբ այդ խմբավորման կարևոր անդամների հակադրություններում»:

Ուստի Չինաստանի առարկությունը 2026 թվականին G20-ի գագաթնաժողովն ԱՄՆ-ում անցկացվելու վերաբերյալ արժանացել է նաև Ռուսաստանի աջակցությանն ու հավանությանը։ G20-ի հայտարարության ոգին հստակ ցույց է տալիս, որ Ամերիկան ​​փորձել է օգտագործել այս հանդիպման հնարավորությունը Ռուսաստանին ուկրաինական պատերազմում դատապարտելու համար։ Թեև անցյալ տարի Ինդոնեզիայի Բալի քաղաքում G20-ի ղեկավարների հանդիպման ժամանակ հակառուսական հայտարարություն էր հրապարակվել, բայց Նյու Դելիի գագաթնաժողովում, հաշվի առնելով Հնդկաստանի և Ռուսաստանի ռազմավարական հարաբերությունները, վերջնական հայտարարության մեջ կարծես թե որոշ նկատառումներ են արվել , բայց հայտարարության մոտեցումը լիովին հակառուսական է և հօգուտ Ուկրաինայի։

Միևնույն ժամանակ, առնվազն Քսանյակի խմբի անդամ երկրները, որոնք գնում են տրամաբանության ճանապարհով, կարող էին հայտարարության մեջ նշել որոշ կետեր՝ պատերազմի պատճառների, ՆԱՏՕ-ի շրջանակներում  դեպի Արևելք ԱՄՆ-ի ագրեսիվ քաղաքականության, ինչպես նաև այս ռազմական կազմակերպության սպառնալիքների աճի մասին։

Միջազգային հարցերով փորձագետ՝ Հի Սինգ Ծոն ասում է.«Ամերիկան ​​փորձում է թելադրել իր քաղաքականությունն ու նպատակները 20-րդ խմբի նման հանդիպումների վերջնական հայտարարություններում, մինչդեռ իրավացի կլիներ անդրադառնալ դեպի արևելք ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ագրեսիվ քաղաքականությանը  և Ռուսաստանին իր սահմաններում սահմանափակմանը։ ՆԱՏՕ-ի աշխարհագրության ընդլայնումը դեպի արևելք անվտանգության ամենամեծ սպառնալիքն է այնպիսի երկրների համար, ինչպիսիք են Ռուսաստանը և նույնիսկ Չինաստանը»:

Ամեն դեպքում, չնայած G20-ի խումբը միջազգային կազմակերպություն է, որը բաղկացած է 19 երկրներից՝ Եվրամիության հետ միասին, որը վերահասու է գլոբալ տնտեսության հետ կապված այնպիսի հիմնական խնդիրներին, ինչպիսիք են միջազգային ֆինանսական կայունությունը, կլիմայի փոփոխության մեղմացումը, և կայուն զարգացումը,սակայն Ամերիկան ինչպես մյուս միջազգային կազմակերպությունները,  շեղել է խմբին իր նպատակներից և կանոնադրությունից և փորձել այն դարձնել հարթակ՝ առաջ մղելու իր չար նպատակներն ու ծրագրերը:

Այդ իսկ պատճառով տարածաշրջանային և միջազգային կազմակերպությունները, որոնցում ներկա է Ամերիկան, ոչ միայն չեն օգնում գլոբալ խնդիրների լուծմանը, այլև խորացնում են տարաձայնություններն ու բացերը անդամների միջև։ Այնպես, որ Արևելքի երկրները, այդ թվում՝ Չինաստանը և Ռուսաստանը, քայլեր են ձեռնարկում միջազգային կազմակերպությունների ընդլայնման ուղղությամբ, ինչպիսին է BRICS-ը, որը, ԱՄՆ-ի բացակայության պատճառով, արևելյան երկրների նախաձեռնությունն է։