Մամուլի տեսություն - 11.09.2023
Ամերիկան, որը Չինաստանի հետ այս միջազգային մրցույթի առաջատարն է, G20-ի վերջին հանդիպման ժամանակ իր բոլոր ջանքերը գործադրեց՝ հաղթելու Չինաստանին «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծում։
Իրան օրաթերթ
Ամերիկյան հարցերով վերլուծաբան. Վաշինգտոնն օգտագործում է սեպտեմբերի 11-ի փորձը կիբեր պատերազմների համար
Ամերիկյան հարցերի վերլուծաբան Ամիր Ալի Աբուլֆաթhն ասում է. «Ամերիկացիները 2001թ. սեպտեմբերի 11-ից հետո 22 տարի անց և այդ դառը փորձառությունը ձեռք բերելով Աֆղանստանի և Իրաքի պատերազմում, դասական պատերազմի փոխարեն, դիմում են այնպիսի պատերազմների, ինչպիսիք են կիբերպատերազմները, հոգեբանական պատերազմները, լրատվական պատերազմները, դիվանագիտական պատերազմները և այլն:
Ջավան օրաթերթ
Արևմուտքի անկումը G20 խմբի նիստում - Միջանցքների ճակատամարտ
Չնայած ԱՄՆ-ի և նրա որոշ դաշնակիցների հուսահատ ջանքերին՝ Հնդկաստանում G20-ի գագաթնաժողովի եզրափակիչ հայտարարության մեջ դատապարտելու Ռուսաստանի հատուկ գործողությունները Ուկրաինայում, խմբի անդամները հրաժարվեցին վերջնական հայտարարության մեջ ներառել ամերիկյան պահանջը։
Եվրահանձնաժողովը հայտարարեց. «Տարածաշրջանում նոր առևտրային միջանցքներ ստեղծելու մրցակցությունը, որը նաև կոչվում է հարդլենդ կամ աշխարհի սիրտ, մեծացել է։ Միացյալ Նահանգները, որը Չինաստանի հետ այս միջազգային մրցույթի առաջատարն է, անում է ամեն ինչ, որպեսզի հաղթի Չինաստանին «Մեկ գոտի մեկ ճանապարհ» նախագծում: Այս առումով Միացյալ Նահանգների նախագահը և G20 խմբի մյուս առաջնորդները Չինաստանի աճող ազդեցությանը դիմակայելու համար հայտարարեցին Հնդկաստանը, Մերձավոր Արևելքը և Եվրոպան երկաթուղիների, նավագնացության գծերի, արագընթաց տվյալների փոխանցման գշերի և էներգետիկ խողովակաշարերի միջոցով միացնելու միջազգային խոշոր ենթակառուցվածքային նախագծի մասին:
Քեյհան օրաթերթ
CENTCOM-ի նախկին հրամանատար. Աֆղանստանի տարհանումը Ամերիկայի ճակատագրական սխալն էր
Գեներալ Ֆրենկ Մաքքենզին՝ Centcom-ի նախկին հրամանատարը, ով ղեկավարում էր ամերիկյան զորքերը Աֆղանստանում, երբ Քաբոլը ընկավ, ասաց. «Ես շատ եմ ափսոսում Աֆղանստանից հեռանալու որոշման համար»։
Fox News-ին տված հարցազրույցում նա ասել է. «Ես հավատում եմ, որ պատմությունը կդատի այն որոշման մասին, թե ինչպես են ամերիկյան ուժերը լքել Աֆղանստանը որպես ճակատագրական սխալ»:
Վաթանե Էմրուզ օրաթերթ
Իսրայելում լարվածության նոր ալիք
Գրավյալ տարածքներում լարվածության աճին ու ներքին բողոքի ցույցերին զուգընթաց շարունակվում է սիոնիստների դեմ զինված հարձակումների ալիքը։ Այդ ընթացքում սիոնիստական բնակավայրերի ուղղությամբ 2 օր առաջ պաղեստինյան հրթիռակոծությունը խիստ անհանգստացրել է ռեժիմի իշխանություններին։
Վերոնշյալ օրենքի չեղարկումը պահանջող միջնորդությունների քննության Գերագույն դատարանի նիստին մոտենալուն պես, տեսանելի է դարձել սիոնիստների երկբևեռացումը:
armenpress.am
Ռազմական էսկալացիայի ռիսկը մշտապես առկա է, սակայն դա չթույլատրելու համար պետք է քայլեր ձեռնարկել․ փոխնախարար
Հարավային Կովկասում ռազմական էսկալացիայի ռիսկը մշտապես առկա է։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը։
Արման Սարգսյանը հաստատեց այն տեղեկությունները, որ հայ-ադրբեջանական սահմանին նկատվել է Ադրբեջանի զորքերի և տեխնիկայի կուտակում՝ նշելով, որ այդ մասին պաշտոնապես հաղորդագրություն է տարածել նաև Պաշտպանության նախարարությունը։
«Ավելորդ լարումից, մյուս բաներից խուսափելու համար ցանկալի է հետեւել պաշտոնական տեղեկատվությանը, մենք ամեն ինչ հրապարակում ենք»,- ավելացրեց Սարգսյանը։
Դիտարկմանը, որ տեսանյութեր կան, որ հակառակորդը հարձակողական զենքեր է կուտակում սահմանին, փոխնախարարն նշեց, որ տեսանյութերում պարզ երևում են հրետանային միջոցների և մի շարք այլ ռազմական տեխնիկայի կուտակումներ։
«Այդ մասին խոսվել է: Չեմ ցանկանում ևս մեկ անգամ դրա մասին խոսել: Միայն կհորդորեմ մեր տեղեկատվությանը հետևեք, մենք պարբերաբար տեղեկատվություն տրամադրում ենք: ՊՆ-ն իր իրավասության շրջանակներում, բնականաբար, քայլեր ձեռնարկում է տարածաշրջանում իրավիճակը չապակայունացնելու եւ ընդհանուր իրավիճակի վրա որևէ կերպ բացասական ազդեցություն չունենալու իմաստով: Մեր տարածաշրջանն այնպիսին է, որ էսկալացիայի ռիսկը մշտապես առկա է, սակայն մենք՝ որպես պետություն, պետք է ձեռնարկենք քայլեր, որպեսզի գործն էսկալացիայի, առհասարակ ռազմական մեծ գործողությունների չհասնի»,- եզրափակեց Սարգսյանը։
armenpress.am
Միշելն Էրդողանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունները
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Նյու Դելիում տեղի ունեցած G20-ի գագաթնաժողովի շրջանակներում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունները։
Այս մասին Միշելը գրել է X (նախկին Twitter) սոցիալական ցանցի իր էջում։
«Քննարկել ենք ԵՄ-Թուրքիա հարաբերությունները, սևծովյան հացահատիկային նախաձեռնությունը և տարածաշրջանային իրավիճակը, մասնավորապես՝ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները», - գրել է Միշելը։
armenpress.am
Ադրբեջանը չի հրաժարվում հերթական խոշոր սադրանքն իրագործելու ծրագրից և իրականացնում է դրա տեղեկատվական նախապատրաստություն. Արցախի ՊՆ
Ադրբեջանական կողմը չի հրաժարվում հերթական խոշոր սադրանքն իրագործելու ծրագրից և իրականացնում է դրա տեղեկատվական նախապատրաստություն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել Արցախի պաշտպանության նախարարությունը:
«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 11-ին` ժամը 01:00-ի սահմաններում ամրաշինական աշխատանքներ են կատարել Ասկերանի շրջանում, որոնք իբր թե կասեցվել են ադրբեջանական ԶՈւ գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է։
Ակնհայտ է, որ ադրբեջանական կողմը չի հրաժարվում հերթական խոշոր սադրանքն իրագործելու ծրագրից և իրականացնում է դրա տեղեկատվական նախապատրաստություն»,- ասված է հաղորդագրության մեջ:
tert.am
Եղել ենք, մնում ենք և վստահ եմ, որ կմնանք շատ մոտ դաշնակիցներ և գործընկերներ Հայաստանի հետ. Պեսկով
Մենք եղել ենք, մնում ենք և վստահ եմ, որ կմնանք շատ մոտ դաշնակիցներ և գործընկերներ Հայաստանի հետ. այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:«Կարող ենք ունենալ որոշակի խնդիրներ, որոնք պետք է լուծվեն, բայց դրանք պետք է լուծվեն երկխոսության շրջանակում», - ասել է նա:
Պեսկովը կարծում է, որ զարգացման տրամաբանությունը և երկու երկրների ազգային շահերը թելադրում են հայ-ռուսական դաշինքի և գործընկերության հետագա խորացման անհրաժեշտությունը։
tert.am
Հայ-ադրբեջանական սրացումը բացասաբար է անդրադառնում տրանսպորտային կապերի ապաշրջափակման շուրջ բանակցությունների վրա. Օվերչուկ
Անդրկովկասում տրանսպորտային կապերի ապաշրջափակման շուրջ եռակողմ աշխատանքային խմբի բանակցությունները շարունակվում են, սակայն Հայաստանի և Ադրբեջանի միջև սրումը բացասաբար է անդրադառնում այդ գործունեության վրա։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակում։ Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը:«Իհարկե, ցանկացած սրացում միշտ բացասաբար է անդրադառնում մեր աշխատանքի վրա. սրացումները դանդաղացնում են աշխատանքը: Ժամանակ է անցնում, մինչև նորից վերադառնում ենք, նստում և սկսում աշխատել: Բանակցությունները չեն դադարեցվել, շարունակվում են»,- ասել է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին։Օվերչուկի խոսքով՝ Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների հաջորդ հանդիպումը՝ տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակման շուրջ, տեղի կունենա, երբ դրա համար պայմանները հասունանան։Ավելի վաղ, աշխատանքային խմբի վերջին հանդիպման արդյունքներով, ՌԴ փոխվարչապետը զգալի առաջընթաց էր արձանագրել Ադրբեջանի և Հայաստանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման շուրջ համաձայնության գալու հարցում։Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2020 թվականի նոյեմբերի 9-ին համատեղ հայտարարություն են ստորագրել Արցախում ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման մասին։ 2021 թվականի հունվարի 11-ին նրանք պայմանավորվել են երեք երկրների փոխվարչապետների մակարդակով ստեղծել աշխատանքային խումբ, որը կենտրոնանալու է տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի հաստատման վրա։
tert.am
ՆԱՏՕ-ն պատրաստվում է անցկացնել «սառը պատերազմից» ի վեր իր ամենախոշոր զորավարժությունները. Financial Times
ՆԱՏՕ-ն պատրաստվում է անցկացնել «սառը պատերազմից» ի վեր իր ամենախոշոր զորավարժությունները։ Այս մասին հայտնում է Financial Times (FT) թերթը։Սպասվում է, որ «Կայուն պաշտպան» կոչվող զորավարժություններին կներգրավվի առնվազն 41 հազար զինվորական և ավելի քան 50 նավ, զորավարժությունների ընթացքում կիրականացվի 500-ից մինչև 700 թռիչք։Նախատեսվում է օգտագործել «իրական աշխարհագրական տվյալները՝ զորքերի համար ավելի իրատեսական սցենարներ ստեղծելու համար»։ Զորավարժությունների նպատակը, ըստ հրատարակության, «մշակելն է դաշինքի անդամ երկրներից մեկի դեմ ուղղված ռուսական ագրեսիան հետ մղելու փորձ»։Զորավարժությունները ՆԱՏՕ-ի կողմից դիտվում են որպես «Մոսկվային դաշինքի՝ պատերազմի պատրաստակամության ցուցադրում»:FT-ի տվյալներով՝ զորավարժությունները տեղի կունենան Գերմանիայում, Լեհաստանում և Բալթյան երկրներում՝ 2024 թվականի փետրվարին և մարտին։ Դրանց, ՆԱՏՕ-ի 31 երկրից բացի, կմասնակցի Շվեդիան, որը դեռ սպասում է Թուրքիայի և Հունգարիայի կողմից դաշինք մտնելու հաստատմանը։