Մամուլի տեսություն 12.09.2023
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i205930-Մամուլի_տեսություն_12.09.2023
Իրանի կառավարությունն ավարտել է Շիրազ-Սպահան ռազմավարական նշանակության արագընթաց ավտոմայրուղու շինարարությունը և այն պատրաստ է շահագործման։ Այս նախագիծը կարևոր և ռազմավարական նշանակությամբ Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի մի մասն է։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 12, 2023 13:19 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 12.09.2023

Իրանի կառավարությունն ավարտել է Շիրազ-Սպահան ռազմավարական նշանակության արագընթաց ավտոմայրուղու շինարարությունը և այն պատրաստ է շահագործման։ Այս նախագիծը կարևոր և ռազմավարական նշանակությամբ Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի մի մասն է։

Քեյհան

Իրանը ցանկանում է մեզ վտարել տարածաշրջանից, Իրանի հրթիռային հզորությունը սպառնալիք է Ամերիկայի համար. Գեներալ Մաքքենզի

Centcom ահաբեկիչների նախկին հրամանատարն ասել է, որ Իրանը վերջին 10 տարիների ընթացքում զգալիորեն մեծացրել է իր բալիստիկ հրթիռների հնարավորություններն ու կարողությունները։

Մերձավոր Արևելքում, Արևելյան Աֆրիկայում և Կենտրոնական Ասիայում CENTCOM-ի (ԱՄՆ բանակի կենտրոնական հրամանատարության շտաբ) ահաբեկչական կազմակերպության նախկին հրամանատար գեներալ Ֆրենկ Մաքքենզին ամերիկյան լրատվամիջոցին տված հարցազրույցում հայտարարել է, որ այսօր Միացյալ Նահանգներին սպառնացող հարցը Իրանի հրթիռային կարողությունն է։

Գեներալ Ֆրենք Մաքքենզին ասել է.«Իրանը ԱՄՆ-ին և արևմտյան այլ երկրներին տարածաշրջանից վտարելու քաղաքականություն է վարում, և այդ քաղաքականությունը չի փոխվել»։

 

Վաթան Էմրուզ

Արագընթաց ավտոմայրուղի՝ միջանցքի համար

Իրանում 210 կմ երկարությամբ Շիրազ-Սպահան արագընթաց ավտոմայրուղին  շահագործման կհանձնվի հաջորդ շաբաթ։

Կիսատ մնացած նախագծերին հետևելն ու ավարտին հասցնելը եղել և մնում է Իրանի 13-րդ շրջանի  կառավարության դրական գործողություններից։ Այս կարևոր հանգամանքը, որի պտուղները  տեսանելի կլինի ոչ շատ հեռու գալիք տարիներին, որոշ չափով մեծացրել է մարդկանց հույսն ու վստահությունը պետական ​​պաշտոնյաների խոստումների նկատմամբ։

Գործադրված ջանքերից կարելի է նշել երկրի կարևոր և ռազմավարական նշանակությամբ տրանսպորտային ուղիների կառուցմանը հետևելն ու դրանց ավարտին հասցնելը, ինչպիսիք են  Հյուսիս-Հարավ միջանցքը, Թեհրան-Հյուսիս ավտոմայրուղու մնացած հատվածները, Ռեշտ-Աստարա երկաթուղին և Շալամչեհ-Բասրա երկաթուղին:

 

Ջավան

Մենք երբեք երկքաղաքացի իրանցիներին սպառնալիք չենք համարում . Ամիր Աբդոլլահյան

Իրանի արտաքին գործերի նախարարը հյուպատոսական աշխատանքային խմբի նիստում երկքաղաքացի իրանցիների մասին ասել է. «Մենք այս խումբ իրանցիներին երբեք սպառնալիք չենք համարում, այլև նման իրանցիների գոյությունը համարում ենք հնարավորություն ինչպես Իրանի, այնպես էլ ողջ աշխարհի համար»:

Նա հավելել է. «Իրանցիների համար ամբողջ երկրում շատ կարևոր է պահպանել իրենց ինքնությունը։ Մեր տրամադրության տակ եղած պաշտոնական վիճակագրության համաձայն, այսօր տարբեր երկրներում ապրում է 5,2 մլն իրանցի։ Իրանցիների այս խումբը գոնե մեկ անգամ այցելել է մեր ներկայացուցչություններ հյուպատոսական ծառայությունների համար:

Շարունակելով խոսքը, Իրանի արտաքին գործերի նախարարն ասել է, որ Իրանցիների համար, անկախ իրենց կողմնորոշումից, հայացքներից, կրոնից և ազգային պատկանելությունից, մշատպես առաջնահերթություն է եղել երեխաների համար իրանական ծննդյան վկայական ստանալու հարցը։

 

 

Իրան

Բայդենի և Թրամփի աքիլլեսյան գարշապարը. ինչու՞ են նրանք ամերիկացիների չսիրված տարբերակները առաջիկա ընտրություններում:

Թեև Բայդենի վարչակազմի Ուկրաինայում և Թայվանում հակամարտություններ հրահրելու անօգուտ ծախսերը, գնաճը, դոլարի արժեզրկումը, բյուջեի դեֆիցիտը և միջազգային մեկուսացումը կարող են դիտարկվել որպես Բայդենի վարչակազմի ժողովրդականության նվազման բաղադրիչներ, այնուամենայնիվ «ծերությունը» հանդիսանում է 80-ամյա Բայդենի և նաև 77-ամյա Թրամփի աքիլլեսյան գարշապարը:

Մոտ մեկ տարի է մնացել 2024 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններին, և որքան մոտենում ենք այս ժամկետին, հարցումները ցույց են տալիս, որ  Միացյալ Նահանգների տարեց և դեմոկրատ նախագահ Ջո Բայդենը ավելի քիչ ժողովրդականություն է վայլեում։

 

Panorama.am

Հայաստանի ղեկավարությունն ինքն է ճանաչել Ադրբեջանի ինքնիշխանությունը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ . Պուտին

«Ռուսաստանը 10-15 տարի փորձում էր օգնել ԼՂ հակամարտության կարգավորմանը։ Խնդիրը ոչ միայն հակամարտության արդյունքներն են, այլ հայկական ղեկավարությունն ինքն է ճանաչել Ադրբեջանի ինքնիշխանությունը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ։ Էլ ի՞նչ կա այդտեղ խոսելու։  Էթնիկ զտումների հարցը չի վերացել։ Կա նաև մարդասիրական խնդիր»,-հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ելույթ ունենալով սեպտեմբերի 11-ին մեկնարկած Արևելյան տնտեսական ֆորումի լիագումար նիստում, պատասխանել է հայ-ամերիկյան զորավարժությունների, Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Կիև կատարած այցի և ՀՀ խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի՝ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովային ուղղված հայտարարությունների մասին հարցերին։

Պատասխանելով հարցին, թե ինչու է տեղի ունեցել Հայաստանի այս շրջադարձը, ինչպես դա կազդի Ադրբեջանի հետ սահմանին տիրող իրավիճակի վրա և ինչի կարող է հանգեցնել Հայաստանի համար, Պուտինն ասել է.

«Չեմ կարծում, որևէ շրջադարձ կա։ Մենք տեսնում և հասկանում ենք, թե ինչ է կատարվում։ Այս մասին շատ բան կարելի է  ասել, մենք առաջարկել ենք կարգավորման մեր տարբերակները։ Ի՞նչ կա թաքցնելու: Սա, կարծում եմ, քաջ հայտնի է։ Հայաստանը վերահսկում էր 7 շրջան, որոնք իր վերահսկողության տակ էր անցել հայ-ադրբեջանական հայտնի հակամարտությունից հետո։
Մենք առաջարկել էինք Ադրբեջանի հետ համաձայնության գալ այնպես, որ երկու շրջանները՝ Քելբաջարն ու Լաչինը, մնան փաստացի Հայաստանի և ամբողջ Ղարաբաղի իրավասության ներքո, սակայն Հայաստանի ղեկավարությունը չհամաձայնեց սրան, թեև մենք փորձում էինք համոզել նրանց 10-15 տարի։ Դե տարբերակներ կային, բայց ի վերջո ամեն ինչ հանգեցրեց սրան: Մեր հարցին՝ թե ի՞նչ եք անելու, պատասխանեցին՝ կռվելու ենք։ Լավ։ Ի վերջո, ամեն ինչ հասավ ստեղծված իրավիճակին»,- ասաց Պուտինը:

Ռուսաստանի առաջնորդը հայտարարել է, որ բանը միայն վերջին հակամարտության արդյունքները չեն։

«Բանն այն է, որ Հայաստանի ղեկավարությունն ըստ էության ճանաչեց Ադրբեջանի ինքնիշխանությունը Ղարաբաղի նկատմամբ։ Իսկ Պրահայի հայտարարությունում սա ուղղակի արձանագրվել է թղթի վրա։ Մենք գիտենք այս մասին։ Ի՞նչ կարող եմ ասել։ Հիմա նախագահ Ալիևն ինձ ասում է՝ լավ, դու գիտեք, Հայաստանը ճանաչեց, որ Ղարաբաղը մերն է, որ Ղարաբաղի կարգավիճակի հարցն այլևս չկա, լուծված է։ Եվ դա հրապարակավ հայտարարեց Հայաստանի ղեկավարությունը՝ հաշվելով ողջ տարածքը մինչև 1991 թվականը Ադրբեջանական ԽՍՀՄ-ի շրջանակներում և նշելով մի թիվ, որը ներառում էր հենց Ղարաբաղի տարածքները։ Սա մեր որոշումը չէ, սա Հայաստանի այսօրվա ղեկավարության որոշումն է։ Այստեղ ասելու բան չկա, եթե Հայաստանն ինքն է ճանաչել, որ Ղարաբաղը Ադրբեջանի մաս է, լավ, մենք ի՞նչ անենք»,- նշեց Պուտինը։

ՌԴ նախագահի խոսքով, սակայն կան հումանիտար հարցեր, հարցեր, որոնք կախված են խաղաղապահների մանդատի հետ։

«Ճիշտ է, մանդատը դեռ գործում է, բայց հումանիտար բնույթի հարցեր, էթնիկ զտումների կանխման հարցեր կան։ Հույս ունեմ, որ Ադրբեջանի ղեկավարությունը, ինչպես մեզ միշտ ասել է և մինչ օրս էլ ասում է, շահագրգռված չէ որևէ էթնիկ զտմամբ»,- ասել է Պուտինը։

 

Armenpress.am

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը օպերատիվ գրասենյակ է բացել Իջևանում

Տավուշի մարզի Իջևան քաղաքում բացվել է Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելության օպերատիվ գրասենյակը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հրապարակում է արվել Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության X-ի էջում։

Գրասենյակի բացման արարողությանը մասնակցել են, Հայաստանում ԵՄ նորանշանակ դեսպան Վասիլիս Մարագոսը, ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը, Հայաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Հրաչյա Սարգսյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը։

Սա ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության հինգերորդ օպերատիվ գրասենյակն է։ Մինչ այս ԵՄ առաքելությունը գրասենյակներ է բացել Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում, Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, Սյունիքի մարզի Գորիս և Կապան քաղաքներում։ Պլանավորվում է ևս մեկ օպերատիվ գրասենյակ բացել Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում։

 

 

Armenpress.am

Մենք Հայաստանի հետ ոչ մի խնդիր չունենք Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ որևէ խնդիր չունեն Հայաստանի  հետ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ՌԴ նախագահն ասել է Արևելյան տնտեսական ֆորումի լիագումար նիստում՝ անդրադառնալով հարցին, թե անցած օրերին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր հետ կապվե՞լ է՝ հաշվի առնելով, որ նա այս օրերին հեռախոսազրույցներ է ունեցել տարբեր երկրների առաջնորդների հետ։

«Մենք Հայաստանի հետ ոչ մի խնդիր չունենք։ Վարչապետ Փաշինյանի հետ էլ ոչ մի խնդիր չունենք, մենք նրա հետ մշտական կապի մեջ ենք»,- ասել է Պուտինը։

 

 

News.am

Ակնկալում ենք, որ Աղդամի երթուղուն զուգահեռ, կապաշրջափակվի նաև Լաչինի միջանցքը. Զախարովա

 

Ռուսական կողմը հետևողական քայլեր է ձեռնարկում՝ ուղղված Լեռնային Ղարաբաղում ստեղծված բարդ հումանիտար իրավիճակի կարգավորմանը։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանության մեջ՝ կապված Լեռնային Ղարաբաղի բնակչությանը ռուսական մարդասիրական օգնության հետ։

«Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի կողմից այս տարվա հուլիսի 25-ին Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների հետ եռակողմ հանդիպման ժամանակ առաջ քաշած նախաձեռնությանը համապատասխան, Մոսկվայում, բոլոր շահագրգիռ կողմերի հետ համագործակցելով, մշակվել է Լաչինի և Աղդամի երթուղիների զուգահեռ ապաշրջափակման սխեմա։ Հաշվի առնելով դիրքորոշումների զգալի տարբերությունը և փոխադարձ անվստահության բարձր մակարդակը՝ այս աշխատանքը հեշտ չի ընթացել։

Որպես առաջին քայլ՝ ս.թ. սեպտեմբերի 12-ին. «Ռուսական Կարմիր Խաչ» համառուսաստանյան հասարակական կազմակերպության միջոցով տարածաշրջան է հասցվել մարդասիրական օգնության խմբաքանակ։ Շուրջ 15 տոննա սնունդ, անձնական հիգիենայի պարագաներ և անկողնային պարագաներ են նվիրաբերվել օգնության կարիք ունեցող Լեռնային Ղարաբաղի բնակիչներին։ Ակնկալում ենք, որ, հաշվի առնելով նախկինում ձեռք բերված փոխըմբռնումը, մոտ ապագայում, Աղդամի երթուղուն զուգահեռ, ապաշրջափակվի նաև Լաչինի միջանցքը, որից հետո երկու ուղղություններով էլ կանոնավոր կերպով հումանիտար օգնություն կհոսի տարածաշրջան։

Հուսով ենք, որ այս կերպ Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը կկայունանա և տեղի բնակչության բնականոն գործունեությունը կվերականգնվի։ Սա, իր հերթին, պայմաններ կստեղծի Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսություն սկսելու և 2020-2022 թվականների համար ամենաբարձր մակարդակով եռակողմ համաձայնագրերի ամբողջ համալիրի իրականացման ռիթմիկ աշխատանքը վերսկսելու համար։ կարգավորել հայ-ադրբեջանական հարաբերությունները»,- ասվում է մեկնաբանության մեջ։