Մամուլի տեսություն 13.09.2023
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i205964-Մամուլի_տեսություն_13.09.2023
Իսրայելի «Շին Բեթ» հետախուզության և ներքին անվտանգության կազմակերպության նախկին պաշտոնյան բացահայտել է, որ այս հետախուզության և անվտանգության կազմակերպությունը համագործակցել է Facebook-ի հետ հակասիոնիստական ​​բովանդակությունը հեռացնելու համար:
(last modified 2026-04-17T10:02:02+00:00 )
Սեպտեմբեր 13, 2023 13:07 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 13.09.2023

Իսրայելի «Շին Բեթ» հետախուզության և ներքին անվտանգության կազմակերպության նախկին պաշտոնյան բացահայտել է, որ այս հետախուզության և անվտանգության կազմակերպությունը համագործակցել է Facebook-ի հետ հակասիոնիստական ​​բովանդակությունը հեռացնելու համար:

 

Քեյհան

Իրանը իր լավագույն վիճակում է . Ավագ սիոնիստ գեներալ

Սիոնիստական ​​ռեժիմի բանակի ռազմական հետախուզության ստորաբաժանման նախկին ղեկավարը խոստովանել է, որ Իրանն անվտանգության առումով իր լավագույն վիճակում է։

Սիոնիստական ​​ռեժիմի բանակի հետախուզության բաժնի նախկին ղեկավար Թամիր Հեյմանը իր ելույթում ասել է, որ Իրանը հասել է միջուկային զսպման՝ առանց գին վճարելու և ատոմային ռումբ ձեռք բերելու։

 

Ջավան

«Meta»-ն «Շին Բեթ»-ի գործընկեր. Սիոնիստների հեղինակազրկումը Ալ-Ջազիրայի էկրանում

Սոցցանցերի արտոնատեր հանդիսացող ընկերությունների համագործակցությունը Սիոնիստական ​​ռեժիմի անվտանգության ծառայության հետ ցույց է տալիս, որ տեղեկատվության ազատ շրջանառության և մարդու իրավունքների պաշտպանության մասին խոսելը միայն դատարկ կարգախոսներ են։

Սոցիալական ցանցերի հետ կապված վերջին սկանդալում «Շին Բեթ» կոչվող Իսրայելի հետախուզության և ներքին անվտանգության կազմակերպության կիբերստորաբաժանման նախկին ղեկավարը «Ալ-Ջազիրա»-ի հեռուստաընկերության մի հաղորդման ընթացքում հաղորդավար Թամեր Ալ-Մասհալը հայտնել է հակասիոնիստական ​​բովանդակությունը հեռացնելու նպատակով Սիոնիստական ​​ռեժիմի հետախուզության և ներքին անվտանգության կազմակերպության և  Facebook-ի միջև  համագործակցության մասին:

 

Քեյհան

Ալ Ջազիրա. Բայդենը ստիպված է եղել հանձնվել միջուկային Իրանին

«Իրանի հետ համաձայնությունը տասը միլիարդ դոլար այս երկրի սառեցված ակտիվներից ազատ արձակելու  վերաբերյալ ցույց է տալիս Բայդենի վարչակազմի հանձնվելը այն իրողության հանդեպ, որ Իրանը  ձեռք է բերում միջուկային դառնալու եզրին գտնվող պետության կարգավիճակը»։

Այս գնահատականը հրապարակելիս «Ալ-Ջազիրա» կայքը գրել է, որ  Իսրայելը շտապեց սատանայական ներկայացնել  Քաթարի միջնորդությամբ Իրանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև կնքված համաձայնագիրը։ Այս համաձայնագիրը ներառում էր երկու կողմերի միջև բանտարկյալների փոխանակում, 10 միլիարդ դոլարի իրանական ակտիվների ազատում և ուրանի 60 տոկոսանոց հարստացման նվազեցում։ Այս համաձայնագրի նկատմամբ Նեթանյահուի հարձակումը ցույց է տալիս նրա հիասթափությունը Իրանի միջուկային ծրագրին դիմակայելու իր ռազմավարության ձախողման և Բայդենի վարչակազմի դիրքորոշման վրա ազդելու նրա անկարողության կապակցությամբ:

Այս համաձայնագիրը ոչ միայն ցույց է տալիս Վաշինգտոնի անհամաձայնությունը Թել Ավիվի դիրքորոշման հետ, որը պահանջում է խստացնել Թեհրանի դեմ տնտեսական պատժամիջոցները և սպառնում օգտագործել ռազմական տարբերակը, այլ նաև ցույց է տալիս Բայդենի կառավարության հանձնվելը այն իրողության հանդեպ, որ Իրանը  ձեռք է բերում միջուկային դառնալու եզրին գտնվող պետության կարգավիճակը»։

 

 

Վաթան Էմրուզ

Երբ գաղութատիրության դանակը չի կտրում։

Ֆրանսիացիք հանգիստ ու դադար չունեն: Նիգերում, Բուրկինա Ֆասոյում, Մալիում և Գաբոնում տեղի ունեցած հեղաշրջումները Սև մայրցամաքում Փարիզի ազդեցության հավասարակշռության վերացումը բացահայտող կետն է։ Նիգերի ռազմական խորհուրդը աֆրիկյան այս երկրում իշխանությունը զավթել է այս տարվա հուլիսի 26-ից՝ պաշտոնանկ անելով նախագահին և ցրելով խորհրդարանը։ Ի հակադրություն, Ելիսեյան պալատը, որը վտանգի տակ է տեսնում Նիգերում և Աֆրիկայի այլ մասերում ուրանի և հարուստ բնական պաշարների նկատմամբ իր անօրինական հասանելիությունը, կարգադրել է ֆրանսիական զորքեր տեղակայել Արևմտյան Աֆրիկայի մի շարք երկրներում:

Փարիզը պետք է պատրաստվի ընդունելու միջազգային համակարգում իր ամենասարսափելի պատմական ֆիասկոներից մեկը։ Ֆրանսիացիների համար այլ ելք չկա:

 

 

Armenpress.am

Ադրբեջանն Արցախում խախտել է հրադադարը, կա մեկ վիրավոր. Արցախի ՊՆ

Ադրբեջանական զինուժը սեպտեմբերի 13- ին ժամը 12։15-ի սահմաններում Նոր Շենի ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Արցախի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից, հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմում կա մեկ վիրավոր։

Նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Միջադեպի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Ավելի վաղ Արցախի պաշտպանության նախարարությունից հայտնել էին, որ Ադրբեջանական զինուժը սեպտեմբերի 13- ին ժամը 11:50-ի սահմաններում Ճանկաթաղի ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք։

 

 

News.am

ՆԱՏՕ-ում հաստատել են. դաշինքին Հայաստանի անդամակցության կոչ արած Ֆելինգերը կապ չունի կազմակերպության հետ

Ֆելինգերը պաշտոնապես կապ չունի ՆԱՏՕ-ի հետ։ Այս մասին նշվել է NEWS.am-ի հարցմանը ՆԱՏՕ մամուլի ծառայության ներկայացուցիչ Դանիել Ռիջիոյի (Daniele Riggio) պատասխանում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՆԱՏՕ ընդլայնման եվրոպական կոմիտեի հիմնադիր Գյունտեր Ֆելինգերը «Х»-ի իր միկրոբլոգում գրել էր. «Հայաստանին կոչ եմ անում դուրս գալ ձախողված Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից եւ մտնել ՆԱՏՕ։ Նիկոլ Փաշինյան, պաշտպանեք Հայաստանը»։

«Այդ մոտեցումները եւ կարծիքները նրա սեփականն են եւ չեն արտացոլում դաշինքի տեսակետը։ Չնայած անվանմանը (կազմակերպության- խմբ.)՝ դա ՆԱՏՕ կոմիտե կամ մարմին չէ»,- նշվել է մեր հարցմանը Դանիել Ռիջիոյի պատասխանում։

Նշենք, որ «ՆԱՏՕ ընդլայնման եվրոպական կոմիտեն» Ֆելինգերի «Х»-ի էջում նշված է որպես «ոչ կառավարական եւ ոչ առեւտրային կազմակերպություն»

 

 

Armenpress.am

ՀՀ-ում ու տարածաշրջանում արևային առաջին լողացող էլեկտրակայանը Երևանյան լճի վրա է. կայացավ բացման արարողությունը

Երևանյան լճի վրա կառուցվել է 150 կՎտ դրվածքային հզորությամբ փորձնական լողացող արևային ֆոտովոլտային կայան, որը միակն է ոչ միայն Հայաստանում, այլև՝ տարածաշրջանում։  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի վերականգնվող էներգետիկայի էներգախնայողության հիմնադրամի և ֆրանսիական NEPSEN ընկերության համագործակցությամբ մշակվել է «Հայաստանում լողացող արևային կայանների զարգացման ծրագիր», որի արդյունքում  800 հազար եվրո դրամաշնորհը հավանության է արժանացել Ֆրանսիայի կառավարության կողմից: 

 

Panorama.am

Լեռնային Ղարաբաղում վերջին իրադարձություններից հետո ԵԽ-ն առաջիկա օրերին հստակ քայլեր է ակնկալում

Լեռնային Ղարաբաղում իրավիճակն արագորեն վաթարանում է։ Այս մասին ահազանգել է ԵԽ նախագահ Շարլ Միշելի խոսնակը տարածած հաղորդագրության մեջ՝ ընդգծելով, որ պետք է  Լեռնային Ղարաբաղում ապրող հայերին ապահովել առաջին անհրաժեշտության ապրանքներով։

«Սեպտեմբերի 12-ին Աղդամ-Ասկերան  երթուղու բացումը կարևոր քայլ է, որը պետք է նպաստի Լաչինի միջանցքի բացմանը։ Մենք բոլոր շահագրգիռ կողմերին կոչ ենք անում ցուցաբերել պատասխանատվություն ու ճկունություն՝ ապահովելու ինչպես Լաչինի, այնպես էլ Աղդամ-Ասկերան երթուղու օգտագործումը»,-ասված է հայտարարության մեջ։

ԵԽ նախագահի խոսնակն ընդգծում է, որ ԼՂ-ում այս բարդ իրավիճակը երկար է տևում, հիմա պետք է գտնել կայուն և փոխադարձ ընդունելի լուծումներ՝ ապահովելու մարդասիրական հասանելիություն ձմռանն ընդառաջ:

«Մենք վերահաստատում ենք մեր հաստատակամությունը, որ Լաչինի միջանցքը պետք է ապաշրջափակվի ձեռք բերված պայմանավորվածությունների և Արդարադատության միջազգային դատարանի վճռի համաձայն, և ընդգծում ենք մեր համոզմունքը մատակարարման այլ ուղիների օգտակարության վերաբերյալ՝ ի շահ տեղի բնակչության»,-նշել է նա։

Խոսնակնավելացրել է՝ ԵԽ-ն ակնկալում է, որ սեպտեմբերի 12-ի իրադարձություններին առաջիկա օրերին կհետևեն ավելի հստակ քայլեր, այդ թվում «Բաքվի ու Ղարաբաղի հայերի միջև երկխոսության ուղղությամբ, որոնք վերաբերում են նրանց անվտանգությանն ու իրավունքներին, հայ-ադրբեջանական ընդհանուր հիմնախնդրի հաշտեցման և լուծման ուղղությամբ ջանքերին»։

Հայտարարության մեջ նաև  նշվում է,  որ Շարլ Միշելը ներգրավված է  մնում գործընթացում, մասնավորապես վերջին օրերի ընթացքում ակտիվ շփումների մեջ է եղել  Ադրբեջանի, Հայաստանի, Թուրքիայի առաջնորդների հետ։

 

Panorama.am

Երևանի հետ խաղաղության պայմանագրի մշակման գործընթացում լճացում կա.Բայրամով

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման շուրջ բանակցությունները ներկայումս կանգնած են: «Ռիա նովոստի»-ն գրել է, որ  նման հայտարարություն է արել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ՄԱԿ-ի կողմից հավատարմագրված ACANU ասոցիացիայի լրագրողների հետ ճեպազրույցում։

«Ցավոք սրտի, այս պահին մենք տեսնում ենք լճացում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքման գործընթացում»,-հայտարարել է Բայրամովը և որպես պատճառ բերել Փաշինյանի՝ Արցախի անկախության հռչակման տոնը շնորհավորելը և Արցախի Հանրապետության նոր նախագահի ընտրությունը:

Հիշեցնենք, որ կառավարության վերջին նիստերից մեկու Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ երկրների միջև խաղաղոթյան համաձայնագրի վերաբերյալ Երևանն առաջարկների նոր փաթեթ է ուղարկել Բաքու, որին վերջինս դեռ չի արձագանքել: