Մամուլի տեսություն֊ 14.09.2023
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i206034-Մամուլի_տեսություն_14.09.2023
Ըստ Եվրոպական ինստիտուտի հայտարարության՝ իրանցիներն աշխարհի 30 ամենահարուստ երկրների շարքում են:
(last modified 2026-04-17T10:02:02+00:00 )
Սեպտեմբեր 14, 2023 14:50 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն֊ 14.09.2023

Ըստ Եվրոպական ինստիտուտի հայտարարության՝ իրանցիներն աշխարհի 30 ամենահարուստ երկրների շարքում են:

Դոնյայե Էղթեսադ օրաթերթ

Իրանի  տնային տնտեսությունների կարողությունը ավելին է`  քան աշխարհի 140 երկրներինն

 

 Եվրոպական ինստիտուտը հայտարարել է, որ իրանական տնային տնտեսությունների մեկ շնչին բաժին ընկնող կարողությունը կազմում է ավելի քան 51000 դոլար և այս առումով համաշխարհային վարկանիշում Իրանը 29-րդ տեղն է զբաղեցրել։ Եվրոպական այս ինստիտուտը իրանցիներին դասել է աշխարհի 30 ամենահարուստ երկրների շարքում։

 Մեկ շնչին բաժին ընկնող Իրանի համեմատ ավելի քիչ հարստություն ունեցող երկրներից կարելի է նշել Ռուսաստանը, Բրազիլիան, Եգիպտոսը, Հնդկաստանը, Ինդոնեզիան, Հորդանանը, Մալայզիան, Օմանը, Պերուն, Ռումինիան, Հարավային Աֆրիկան, Սերբիան, Թաիլանդը և Թուրքիան։ Թուրքական տնային տնտեսությունները 2022 թվականին իրանական տնային տնտեսությունների կարողության մեկ երրորդն են:

Շարղ օրաթերթ

Հայաստան. Մենք խաղաղության նոր առաջարկ ենք ստացել Ադրբեջանից

 

Չորեքշաբթի օրը Հայաստանի արտգործնախարարը հայտարարեց Ադրբեջանից խաղաղության նոր առաջարկ ստանալու մասին և հայտարարեց, որ Երևանը վճռական է հնարավորինս շուտ խաղաղության համաձայնագիր կնքելու հարցում։

Էթեմադ օրաթերթ

Թրամփի կուլիսային լոբբինգը՝ Բայդենին իմփիչմենթի ենթարկելու համար

 

Հաղորդվում է, որ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպել է Հանրապետական ​​կուսակցության մի շարք անդամների հետ՝ կոչ անելով նրանց իմփիչմենթի ենթարկել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին:

Էթեմադ օրաթերթ

Թուրքիայի և Ամերիկայի օկուպացիան թույլ չի տալիս որ փախստականները վերադառնան Սիրիա

 

Սիրիայի ԱԳ նախարար Ֆեյսալ ալ Մեղդադը լիբանանցի իր գործընկերոջ հետ զրույցում ասել է, որ Սիրիան ողջունում է բոլոր փախստականների վերադարձը, սակայն Թուրքիայի և ԱՄՆ-ի շարունակական օկուպացիայի հետևանքները խանգարում են նրանց վերադարձը։

Իրան օրաթերթ

Իրանում հայտնաբերվել է  զենքերի և հատուկ տեխնիկայի ամենամեծ խմբաքանակը

 

 Այս բեռնափոխադրումը ներառում է 18 որսորդական հրացան, 10 զինվորական ատրճանակ և 42828 էլեկտրաշոկեր երկու տեսակով առաջինը 1000 կՎ և 5000 կՎ հզորությամբ։

Նաև այս բեռնափոխադրման մեջ հայտնաբերվել է 18 հազար 100 հատ մետաղական մահակներ և  52961 հատ սուր դանակներ՝ ավելի քան 10-ը  տարբեր տեսակի:

Ջամե Ջամ օրաթերթ

Թշնամին այլևս չի կարող Իրանի հետ խոսել ռազմական ահաբեկումների լեզվով

 

 Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամին ասել է. 《Թշնամիներն այլևս չեն կարող մեզ հետ խոսել ռազմական ահաբեկումներով և այնպիսի մեկնաբանություններով, ինչպիսիք են ռազմական տարբերակների սեղանին դրված լինելը և նույնիսկ տնտեսական պատժամիջոցները》:

 

Նա հավելել է. 《Սիոնիստները ներքաշված են բազմաթիվ խնդիրների մեջ, նրանց անկման հեռանկարներ են նկատվում, հետևաբար սկսում են նոր կատակներ անել, սպառնում են սպանել մեր հրամանատարներին》։

News.am

ՌԴ-ն շարունակում է Ղարաբաղի հարցով  շփումները եւ զսպվածության կոչ է անում երկու կողմերին. Պեսկով

 

Մոսկվան մտահոգ է Լեռնային Ղարաբաղում պահպանվող լարվածությամբ եւ շարունակում է շփումները Բաքվի եւ Երեւանի հետ ու զսպվածության կոչ է անում երկու կողմերին, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։

«Անշուշտ, մենք մտահոգ ենք, որ լարվածությունը չի թուլանում եւ անգամ որոշ տեղերում աճի միտում ունի։ Անկախ ամեն ինչից՝ Ռուսաստանը մնում է անվտանգության հուսալի երաշխավորը։ Մենք շարունակում ենք մեր շփումներն ինչպես Երեւանի, այնպես էլ Բաքվի հետ։ Եվ իհարկե, մենք երկու կողմերին զսպվածության կոչ ենք անում եռակողմ այն փաստաթղթերի ոգով, որոնք երկու տարի առաջ ստորագրվել են։ Իհարկե, հաշվի առնելով այն նոր իրողությունները, որոնք ի հայտ են եկել այդ ժամանակվանից ի վեր»,- ասել է նա՝ ի պատասխան այն հարցի, թե որն է Մոսկվայի դիրքորոշումը Ղարաբաղում լարվածության աճի առիթով։

News.am

Շառլ Միշելը չի լսում, թե ինչ է ուզում ասել Եվրախորհրդարանը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ. Լուազո

 

Եվրոպական խորհրդի նախագահը, կարծես, չի լսում, թե ինչ է ուզում ասել Եվրախորհրդարանը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ: Այդ մասին X-ի (նախկին Twitter) պաշտոնական միկրոբլոգում գրել է Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անվտանգության և պաշտպանության ենթակոմիտեի ղեկավար Նատալի Լուազոն:

«Ռուսաստանը լուծում չէ, Թուրքիայի հետ խորհրդակցություններն այնքան էլ լավ գաղափար չեն: Եվրոպական դիվանագիտությունը պետք է դադարեցնի իմպրովիզացիան և ավելի ուժեղանա»,- նշել է Լուազոն:

Այսպիսով եվրապատգամավորը մեկնաբանել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի անդրադարձը ռուսական հումանիտար բեռն Աղդամի ճանապարհով Լեռնային Ղարաբաղ տեղափոխելուն, ինչպես նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանի հետ G20-ի շրջանակու նրա ունեցած քննարկմանը:

News.am

Կլիմով․ Հայաստանի համար անվտանգության իրական երաշխավոր կարող է լինել միայն Ռուսաստանը

 

Հայ ժողովրդի համար անվտանգության իրական երաշխավոր կարող է լինել միայն Ռուսաստանը, սակայն ամերիկացիները փորձում են Կովկասում լարվածության հերթական օջախ ստեղծել։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ Պետական ինքնիշխանության պաշտպանության հարցերով Դաշնային խորհրդի հանձնաժողովի ղեկավար Անդրեյ Կլիմովը:

«Աշխարհի բոլոր երկրներից հայ ժողովրդի անվտանգության իրական երաշխավորը կարող է լինել միայն մեր երկիրը»,-ասել է նա։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն՝ հասկանալով, որ վաղ թե ուշ ուկրաինական արկածախնդրությունը կավարտվի, լարվածության նոր օջախներ է պատրաստում։

Օրենսդիրի խոսքով՝ Վաշինգտոնը երբեք չի թաքցրել, որ պատրաստվում է Կովկասում շարունակել սրել իրավիճակը եւ Կովկասի միջոցով փորձել ապակայունացնել Ռուսաստանը:

Կլիմովի կարծիքով՝ Հայաստանում որ քաղաքական գործիչն էլ հիմա լինի իշխանության ղեկին, կփորձեն կամ հեռացնել այդ քաղաքական գործչին կամ դարձնել իրենց սեփականը:

Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ռուս խաղաղապահները չեն կատարել իրենց խնդիրը Լեռնային Ղարաբաղում, ընդ որում նա կարծում է, որ առանց նրանց իրավիճակը տարածաշրջանում ավելի լավ կլիներ:

Armenpress.am

Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել

 

Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածել: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից:

«Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, թե սեպտեմբերի 14-ին ժամը 13։45-ի սահմաններում Հայաստանի Հանրապետության ԶՈՒ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,- ասված է ՀՀ ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Armenpress.am

Ուկրաինացիներից կազմված հանցավոր խումբը ներթափանցել է ՀՀ-ում գործող բանկի սերվեր և բանկոմատներից շուրջ 128 մլն դրամ գումար հափշտակել

 

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է օտարերկրացիներից կազմված կայուն կազմակերպված հանցավոր խմբի կողմից, համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ, առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքի առթիվ դեռևս 2016 թ. ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում նախաձեռնված, ապա ՀՀ ՔԿ-ին փոխանցված քրեական վարույթի նախաքննությունը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից,  պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող հանգամանքները, այդ թվում՝ խմբի անդամներից հինգի ինքնությունը, հափշտակության մեխանիզմը, հափշտակված գումարի չափը:

Մասնավորապես՝ 2016 թ․ հոկտեմբերի 25-ին ՀՀ ԱԱԾ է դիմել  հայաստանյան բանկերից մեկը՝ իր բանկոմատներից կատարված առանձնապես խոշոր չափերով գումարների հափշտակության խնդրով:

Հաղորդման հիման վրա նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում պարզվել է, որ Ուկրաինայի երեք քաղաքացիներ, բանկի գումարները հափշտակելու և հանցավոր ճանապարհով ստացված գույքը օրինականացնելու դիտավորությամբ, կազմել են կայուն կազմակերպված հանցավոր խումբ, խմբի անդամների միջև հստակ դերաբաշխում կատարել և մանրակրկիտ պլանավորել հանցագործությունը: Ըստ այդմ, «VIBER» ծրագրային ապահովման ցանցում կեղծանվամբ հանդես եկող՝ դեռևս չպարզված անձնավորությանը վերապահվել է հանցակիցների կողմից հանցավոր գործողությունների համակարգումը և ղեկավարումը, իսկ խմբի մյուս երկու անդամներին՝ ցանցահենությամբ այդ գործողությունների կատարումը և ՀՀ-ից գողոնի արտահանումը։

Ըստ այդմ՝ վերջիններս, առանց թույլտվության, պաշտպանիչ համակարգի խախտմամբ, ներթափանցել են ՀՀ տարածքում գործող բանկի համակարգչային համակարգ և ապօրինի տիրացել համապատասխան աշխատակցին պատկանող մուտքանվանը և գաղտնաբառին, ապօրինի ներթափանցել մյուս աշխատակցի աշխատանքային համակարգիչ, որոշակի գործողություններից հետո ներբեռնել հեռակա համակցման ծրագիր և կարողացել բանկի բանկոմատները կառավարող սերվերը վարակել «Trojan» տեսակի վնասաբեր համակարգչային հարուցիչով։

Armenpress.am

ԿԽՄԿ-ի միջնորդությամբ 9 բուժառու Արցախից տեղափոխվել է Հայաստան

 

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն»-ից սեպտեմբերի 14-ին 9 բուժառու, ուղեկցողների հետ միասին, անհետաձգելի մասնագիտացված բժշկական օգնություն ստանալու համար, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։

Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է Արցախի առողջապահության նախարարության տարածած հաղորդագրությունից, որի մեջ նաև նշվում է, որ նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ-ի միջնորդությամբ Արցախ վերադարձնել 1 բուժառուի, ով ժամանակին պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել է ՀՀ՝ բուժում ստանալու համար։

«Արևիկ» բուժմիավորումում այս պահին ստացիոնար բուժում է ստանում 21 երեխա, 6-ը գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում:

«Հանրապետական բժշկական կենտրոն»-ում ստացիոնար բուժում է ստանում 88 հիվանդ, 4 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որից 3-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում։