Մամուլի տեսություն 16.09.2023
Էրդողանն առաջարկել է Փաշինյանին Պուտինի ներկայությամբ քառակողմ հանդիպում անցկացնել Ռուսաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև՝ Կովկասում զարգացումները քննարկելու նպատակով։ Երեւանը դեռ չի արձագանքել:
Էթեմադ
Ես Փաշինյանին առաջարկել եմ քառակողմ հանդիպում Ադրբեջանի և Ռուսաստանի հետ. Էրդողան
Անդրադառնալով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած զրույցին՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մամուլի ասուլիսում ասել է. «Մեր առաջնահերթությունը Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև եռակողմ հանդիպում անցկացնելն է»։
Նա հավելել է. «Ես առաջարկել եմ նաև քառակողմ հանդիպում անցկացնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ներկայությամբ, սակայն դեռևս ոչ մի դրական կամ բացասական պատասխան չի ստացվել»։
Էթելաաթ
Կիբերհարձակումներ Սիոնիստական ռեժիմի էլեկտրաէներգիայի և երկաթուղային ենթակառուցվածքների վրա
Սիոնիստական ռեժիմի լրատվամիջոցները հայտնել են, որ կիբեր վրիժառուների խումբը, հրապարակելով փաստաթղթեր, հայտարարել է այս ռեժիմի երկաթուղու ցանցի էլեկտրաէներգիայի ենթակառուցվածքի նկատմամբ կիբերհարձակման մասին։
«Վրիժառուներ» խումբը Telegram-ի իր ալիքում, վկայակոչելով սիոնիստական ռեժիմի լրատվամիջոցներում հրապարակված լուրերին, հայտարարել է, որ 2020 թվականից ի վեր իրենք ներթափանցել ու բազմաթիվ հարձակումներ են իրականացրել Իսրայելի երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքների վրա։
Նրանք սպառնացել են հուժկու հարվածներ հասցնել նրանց ենթակառուցվածքներին, եթե Սիոնիստական ռեժիմը շարունակի իր ոճրագործությունները:
Իրան
ՀԳՀԾ-ի եվրոպական կողմը պետք է անհապաղ փոխի իր ապակառուցողական դիրքորոշումը. Ռուսաստան
ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան դատապարտում է Անգլիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի որոշումն ու նպատակները՝ միտումնավոր խախտելու ՀԳՀԾ-ի դրույթները։
Ի պատասխան ԵՄ արտաքին քաղաքականության հանձնակատար Ջոզեպ Բորելի վերջին հայտարարություններին, Զախարովան ասել է. «Մենք խստորեն դատապարտում ենք Անգլիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի մտադրությունը ՀԳՀԾ-ի և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևի պահանջները դիտավորյալ խախտելու վերաբերյալ»:
Նա հավելել է, որ եվրոպացիների զայրույթի վրա հիմնված այս որոշումը հայտարարվել է հենց այն ժամանակ, երբ որոշակի պայմաններ են ստեղծվել «ՀԳՀԾ-ի վերածննդի» համար՝ Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի երկխոսության առաջընթացի միջոցով։
Ջավան
Պենտագոնի նոր որոշումը՝ Ուկրաինային սարսափելի հրթիռներ մատակարարելու վերաբերյալ
Պենտագոնից լավատեղյակ աղբյուրը հայտնել է, որ Վաշինգտոնը դեռ որոշում չի կայացրել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստից և Զելենսկու՝ ԱՄՆ մոտալուտ այցից առաջ Ուկրաինային ATACMS հրթիռների մատակարարման վերաբերյալ։
Նա հավելել է, որ Վաշինգտոնը մշտական կապի մեջ է Կիևի հետ իր կարիքների կապակցությամբ։
Սա այն դեպքում, երբ լրատվամիջոցները հայտնել են, որ ամերիկացի պաշտոնյաները դիտարկում են առաջիկա աշնանը Ուկրաինա հեռահար հրթիռներ մատակարարելու հնարավորությունը։
Որոշ այլ աղբյուրներ էլ հայտնել են, որ Ուկրաինան ճնշում է գործադրում Վաշինգտոնի վրա, որպեսզի այս հրթիռները Ուկրաինային տրամադրվեն մինչև ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստը, որը տեղի կունենա այս ամսվա 19-ին։
Նախատեսվում է, որ Սեպտեմբերի 21-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կհանդիպի և կզրուցի Զելենսկու հետ։
News.am
Նոյեմբերի 9-ի հայտարարությունը դեռևս ոչ ոք չի չեղարկել. Արմեն Գրիգորյանն արձագանքում է Պուտինին. Azatutyun
2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը դեռևս ոչ ոք չի չեղարկել, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ արձագանքելով Մոսկվայից հնչող պնդումներին։
Վլադիմիր Պուտինն օրերս, մասնավորապես, նշել է, թե Հայաստանն է ճանաչել Ղարաբաղը Ադրբեջանի մաս և եթե Հայաստանն ինքն է գնացել այդ քայլին, ապա Մոսկվան ի՞նչ պետք է անի։
«Այն ուժի մեջ է ու ցանկության դեպքում, քաղաքական կամքի դեպքում, բոլոր հարցերը, որոնք վերաբերում են այսօրվա իրավիճակին, որովհետև այսօրվա ճգնաժամը Լաչինի միջանցքի փակումն, Լաչինի միջանցքի բաց, փակ լինելը կարգավորվում է նոյեմբերի 9-ով և ոչ ոք նոյեմբերի 9-ի հայտարարությունն այդ առումով չի չեղարկել: Ես կարծում եմ, որ նոյեմբերի 9-ը հնարավորություն է տալիս ներկայիս ճգնաժամի բոլոր խնդիրները լուծելու», - ասաց Գրիգորյանը:
Panorama.am
Արցախից 8 բուժառու է տեղափոխվել Հայաստան
Այսօր Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 8 բուժառու՝ ուղեկցողների հետ միասին, անհետաձգելի մասնագիտացված բժշկական օգնություն ստանալու համար, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։
ԱՆ-ից հայտնում են, որ «Արևիկ» բուժմիավորումում այս պահին ստացիոնար բուժում է ստանում 18 երեխա, 3-ը գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում:
«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում ստացիոնար բուժում է ստանում 72 հիվանդ, 6 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում։
News.am
Ֆրանսիայի ԱԺ պատվիրակությունը եվրոպացի դիտորդների ուղեկցությամբ այցելել է սահմանային գոտի՝ Արարատի մարզ
Հայաստանում ԵՄ առաքելությունը Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիի և Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ժան-Լուի Բուրլանժիի հետ սեպտեմբերի 15-ին, այցելել են Արարատի մարզ:
«Հայաստանում Եվրամիության առաքելության ճեպազրույցից հետո պատվիրակությունը միացավ մեր դիտորդներին՝ Արարատի մարզում պարեկություն կատարելու՝ տեղում իրավիճակն ավելի լավ հասկանալու համար»,- ասվում է Հայաստանում ԵՄ առաքելության X-ի միկրոբլոգում։