Մեկնաբանություն - Ռուսաստանի նոր քայլը՝ ուղղված ազգային արժույթների կիրառմանը և երկրների կախվածությունը դոլարից նվազեցնելուն
(last modified Thu, 21 Sep 2023 15:16:10 GMT )
Սեպտեմբեր 21, 2023 18:46 Asia/Tehran
  • Մեկնաբանություն - Ռուսաստանի նոր քայլը՝ ուղղված ազգային արժույթների կիրառմանը և երկրների կախվածությունը դոլարից նվազեցնելուն

Ռուսաստանի կառավարությունը հաստատել է 31 երկրներից ,այդ թվում՝ Իրանից, Բրազիլիայից, Վենեսուելայից և Կուբայից կազմված ցուցակը, որոնց բանկերն ու գործարարները կարող են մասնակցել և առևտուր անել այս երկրի արտարժույթի շուկայում։ Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի ստորագրած կառավարության այս փաստաթղթի համաձայն՝ բանկերը և լիազորված երկրների ներկայացուցիչները նաև կարող են մասնակցել ֆինանսական ածանցյալ գործիքների շուկային:

Այս ցանկում ներառված են Ադրբեջանի Հանրապետությունը, Հայաստանը, Բելառուսը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը և Ուզբեկստանը, ինչպես նաև չորս երկրներ՝ Բրազիլիան, Հնդկաստանը, Չինաստանը և Հարավային Աֆրիկան, որոնք Ռուսաստանի հետ միասին կազմում են «BRICS»-ի խումբը։ Ռուսաստանի կառավարության կանոնակարգերը ներառում են նաև այնպիսի երկրներ, ինչպիսիք են Սերբիան,  Թուրքիան, Իրանը, Կատարը, Պակիստանը, ԱՄԷ-ն, Մարոկկոն և Մալայզիան:

Ըստ Կրեմլի՝ այս որոշումը մաս է կազմում անցած հուլիսին հաստատված նոր օրենքների: Այս օրենքների ընդունման նպատակն է՝բարձրացնել «բարեկամ և չեզոք երկրների ազգային արժույթների ուղղակի փոխակերպման մեխանիզմի» արդյունավետությունը։ Ռուսաստանը թափ է  հաղորդել ազգային արժույթով այլ երկրների հետ առևտուր իրականացնելու իր ջանքերին՝ հակադարձելով Ուկրաինայի պատերազմի պատճառով Արևմուտքի կողմից երկրի դեմ սահմանված պատժամիջոցներին։

Ռուսասանը որպես «BRICS» խմբի կարևոր անդամ,  մյուս անդամների, այդ թվում  Բրազիլիայի, Հնդկաստանի, Չինաստանի և Հարավային Աֆրիկայի հետ միասին ձգտում են օգտագործել իրենց ազգային արժույթները բոլոր անդրսահմանային գործարքներում: BRICS-ի անդամ երկրները բազմաթիվ պատճառներ ունեն իրենց ազգային արժույթները տնտեսական և առևտրային փոխանակումներում օգտագործելու, ինչպես նաև նոր արժույթ ստեղծելու համար: Աշխարհում վերջին ֆինանսական մարտահրավերները և Միացյալ Նահանգների ագրեսիվ արտաքին քաղաքականությունը դրդել են BRICS-ի երկրներին քննարկել այդ հնարավորությունը։ Նրանք ցանկանում են քայլեր ձեռնարկել իրենց տնտեսական շահերի ուղղությամբ՝ միաժամանակ նվազեցնելով համաշխարհային կախվածությունը ԱՄՆ դոլարից և եվրոյից։

2023 թվականի հուլիսի վերջին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ընդգծելով BRICS բանկի կարևորությունը նոր դրամավարկային կարգում, ասել է. -«Այլընտրանքային ֆինանսական հաստատությունների ստեղծումն այն դեպքում , երբ Վաշինգտոնը ԱՄՆ դոլարը դարձրել է զենք, դժվար, բայց անհրաժեշտ նախաձեռնություն է: Ստեղծված իրավիճակում, հաշվի առնելով այն, ինչ կատարվում է աշխարհի ֆինանսական ոլորտում, և իրականանում է  դոլարի օգտագործումը որպես քաղաքական պայքարի գործիք, հեշտ չէ դոլարի փոխարեն օգտագործել ազգային արժույթները»։

Ընդգծելով, որ Բրազիլիայի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Չինաստանի և Հարավային Աֆրիկայի տնտեսական բլոկը որևէ մեկի դեմ չէ, սակայն դրա անդամները համագործակցում են փոխադարձ շահի համար, այդ թվում՝ ֆինանսական հարցերում, Պուտինը նշել է. -«BRICS-ի անդամներն արդեն  իրենց հաշիվները մաքրում են ազգային արժույթներով»:

2020 թվականի հոկտեմբերին Պուտինն իր ելույթում նաև պնդեց, որ «ԱՄՆ-ն դոլարը որպես զենք օգտագործելով վարկաբեկել է միջազգային ֆինանսական պահուստների կառույցը»: 

ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը խոստովանել է, որ պատժամիջոցները կարող են որոշ երկրների դրդել հրաժարվել դոլարից։

Թեև դոլարը դեռևս աշխարհի ամենամեծ պահուստային արժույթն է, սակայն ԱՄՆ-ի կողմից դրա օգտագործումը որպես ֆինանսական զենք, արագացրել է բազմաթիվ երկրների քայլերը՝ դիվերսիֆիկացնելու իրենց ներդրումները այլընտրանքային արժույթներով: Հաշվի առնելով Վաշինգտոնի կողմից դոլարի գործիքային օգտագործումը որպես ճնշման լծակ , ինչպես նաև ԱՄՆ-ի կողմից իր մրցակից և հակառակորդ երկրների դեմ կիրառվող պատժամիջոցների աճը,  որոշ երկրներ ֆինանսական և առևտրային գործարքներում դիմել են ազգային արժույթների օգտագործմանը: Այդ երկրները գլխավորում են Չինաստանը և Ռուսաստանը,  իսկ այժմ նման ընթացակարգ են ընդունել նաև Հնդկաստանը, Բրազիլիան, Մալայզիան, Թուրքիան, Վենեսուելան և Իրանը:

Եվրասիական տնտեսական միության անդամ երկրները նույնպես պայմանավորվել են բացառել ԱՄՆ դոլարը իրենց բոլոր ֆինանսական և առևտրային գործարքներից։ Այժմ Ռուսաստանի նոր նախաձեռնությունն է ներկայացնել 31 երկրների ցանկ, որոնց բանկերն ու գործարարները կարող են մասնակցել և առևտուր անել այս երկրի արտարժույթի շուկայում, սա ևս մեկ քայլ է ազգային արժույթների օգտագործման և միջազգային առևտրում դոլարից կախվածությունը նվազեցնելու համար։

Պիտակ