Մեկնաբանություն-Բայդենի մտահոգությունը` Ուկրաինային օգնության տրամադրումը խափանվելու կապակցությամբ
Հանրապետականների ներքին անհամաձայնությունները այս երկրի Ներկայացուցիչների պալատում բարդացրել են բյուջեի շուրջ բանակցությունները և պատճառ են դարձել, որ Սպիտակ տունը մտահոգվի՝ որպես Բայդենի վարչակազմի արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթություն Կիևին օգնության ցուցաբերումը շարունակելու կապակցությամբ:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չորեքշաբթի օրն այս կապակցությամբ մտահոգություն հայտնելով, ասել է, որ ԱՄՆ Կոնգրեսում տիրող անարխիան կարող է խափանումներ առաջացնել Ուկրաինային օգնություն տրամադրելու հարցում։
Հարցին, թե արդյոք նա մտահոգված է, որ ԱՄՆ Կոնգրեսում տիրող անկարգությունների պատճառով Միացյալ Նահանգները չի կարողանա կատարել Ուկրաինային օգնություն տրամադրելու իր խոստումները, Բայդենը պատասխանել է. -«Դա ինձ անհանգստացնում է, բայց վստահ եմ, որ Ներկայացուցիչների պալատում և Սենատում երկու կուսակցությունների ներկայացուցիչների մեծամասնությունը ավելի վաղ հայտարարել են, որ աջակցելու են Ուկրաինային օգնություն տրամադրելուն»։
Նկատի ունենալով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում տեղի ունեցած վերջին զարգացումները, այն է՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանրապետական նախագահ Քևին Մաքքարթիի պաշտոնանկությունը, Կիևին Վաշինգտոնի օգնությունը շարունակելու կապակցությամբ Բայդենն իր մտահոգությունը հայտնել է երեքշաբթի՝ հոկտեմբերի 3-ին, քվեարկության ժամանակ։ Մաքքարթին պաշտոնից հեռացվել է այս պալատի ծայրահեղական և չափավոր հանրապետականների միջև ներքին հակամարտության ֆոնին:
Ծայրահեղական հանրապետականներն ու Թրամփի կողմնակիցները գոհ չէին Մաքքարթիի գործունեությունից, քանի որ վերջինս պարտքի առաստաղը բարձրացնելու և կարճաժամկետ բյուջեն հաստատելու շուրջ համաձայնության էր եկել Բայդենի վարչակազմի հետ:
Դաշնային կառավարությունը չփակելու Մաքքարթիի առաջարկած ծրագրի հաստատումը, իհարկե, հանգեցնում է Ուկրաինային օգնություն չտրամադրելուն, ինչը մեծ հարված է Ուկրաինային օգնություն տրամադրելը շարունակելու Բայդենի կառավարության քաղաքականությանը։ Փաստորեն, Ներկայացուցիչների պալատը, ընդունելով ժամանակավոր օրինագիծ, կանխեց ԱՄՆ-ի դաշնային կառավարության փակումը, իսկ Բայդենի վարչակազմի առաջնահերթություններից մեկի՝Ուկրաինային ցուցաբերվող օգնության դադարեցումը կարող է համարվել հարված ԱՄՆ-ի նախագահին և իր ուկրաինացի գործընկերոջը միաժամանակ:
Ջո Բայդենը վերջապես ստորագրեց ժամանակավոր օրինագիծ՝ կանխելու կառավարության փակումը ևս 45 օրով։ Չնայած այս քայլով նա շատերի վրա մեծ տպավորություն թողեց Վաշինգտոնում, բայց վտանգի տակ դրեց նաև իր գլխավոր առաջնահերթություններից մեկը՝ Ուկրաինային օգնելը:
Կարևորն այն է, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում ծայրահեղական հանրապետականները կտրականապես դեմ են Ռուսաստանի դեմ պատերազմի համար Կիևին Վաշինգտոնի օգնությունը շարունակելուն և պահանջում են դադարեցնել ԱՄՆ օգնությունն Ուկրաինային և այդ ֆինանսական ռեսուրսները հատկացնել Միացյալ Նահանգների ներքին հարցերին, այդ թվում՝ սահմանների ավելի մեծ հսկողությանը։
«Հանրապետական» ծայրահեղական կոնգրեսական Մարջորի Թեյլոր Գրինը X-ի իր միկրոբլոգում գրել է,-« Ո՛չ մի կոպեկ Ուկրաինայի համար... Ներկայացուցիչների պալատի Նախագահի համար չեմ աջակցի ոչ մեկին,որն ամերիկյան հարկային դոլարներ կուղարկի Ուկրաինայի կոռումպացված երկիր... Պաշտպանեք ԱՄՆ-ի սահմանը...»:
Բայդենը 2023 թվականի հուլիսին Կոնգրեսին կոչ է արել վավերացնել 24 միլիարդ դոլարի լրացուցիչ օգնություն Ուկրաինային տրամադրելու որոշումը: Սպիտակ տունը երեքշաբթի օրը հայտարարել է, որ ներկայիս ժամանակավոր բյուջեի մակարդակը կշարունակվի ևս մոտ երկու ամիս, ինչը նշանակում է, որ մինչև հաջորդ երկու ամիս, հնարավոր չի լինի ԱՄՆ Կոնգրեսում ընդունել Ուկրաինային ավելի շատ օգնություն տրամադրելու որոշում։
Կարևոր խնդիրն այն է, որ այժմ, ծայրահեղական ու չափավոր հանրապետականների պայքարում, Ներկայացուցիչների պալատի հաջորդ նախագահի ընտրությունը գտնվում է անորոշության մեջ, և եթե անգամ հանրապետականները համաձայնեն և ընտրեն նոր նախագահ, նրանց հիմնական պահանջը կլինի Ուկրաինան տրամադրվող օգնության կրճատումը կամ դադարեցումը:
Ի դեպ ԱՄՆ նախկին նախագահ և 2024 թվականի նախագահական ընտրություններում հանրապետականների առանցքային թեկնածու՝ Դոնալդ Թրամփի դիրքորոշումը օգնում է ամրապնդել ծայրահեղական կուսակցության դիրքերը։
Թրամփն Վաշինգտոնին առաջարկել է դադարեցնել Ուկրաինային ուղղված ծախսերը, որոնք, ըստ նրա, կազմում են 175 միլիարդ դոլար, քանի դեռ Եվրոպան այս ծախսերում չի հավասարվել ԱՄՆ-ին: