Հոկտեմբեր 19, 2023 19:36 Asia/Tehran
  • Մեկնաբանություն - Անվտանգության խորհրդի ապարդյուն նիստը. ԱՄՆ-ն դեմ է Գազայում հրադադարին

Չորեքշաբթի օրը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը  Միացյալ Նահանգների խափանարարության պատճառով, կրկին մերժեց Գազայի հատվածում հրադադարի մասին բանաձեւը: Միացյալ Նահանգները վետո դրեց Բրազիլիայի կողմից Անվտանգության խորհրդին առաջարկված բանաձեւի վրա, որը կոչ էր անում դադարեցնել ռազմական գործողությունները,  մարդասիրական օգնություն Գազա ուղարկելու համար։ Բանաձևի նախագծին կողմ են քվեարկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 12 անդամներ,  Բրիտանիան և Ռուսաստանը ձեռնպահ են մնացել, միայն ԱՄՆ-ն է դեմ եղել:

Բրազիլիայի առաջարկած բանաձեւում չի նշվում, որ Սիոնիստական ​​ռեժիմը հարձակվում է հասարակական վայրերի, հիվանդանոցների ու դպրոցների վրա։ Ուստի Ռուսաստանը այս բանաձեւի կողմնակիցներից չէր։ ԱՄՆ-ն ​​օգտագործեց իր վետոյի իրավունքը և մերժեց այս բանաձևը։ Ուստի այս բանաձեւը չհաստատվեց, եւ գործնականում Անվտանգության խորհրդի նիստերն ավարտվեցին առանց արդյունքի։

ԱՄՆ-ի կողմից Գազայի վերաբերյալ Անվտանգության խորհրդի բանաձևի վրա  դրված վետոին խիստ արձագանքեցին ԱՄՆ-ի   մրցակից՝ միջազգային երկու տերություններ՝ Ռուսաստանը և Չինաստանը: Այս կազմակերպությունում ռուսական պատվիրակությունը հայտարարություն է տարածել, որում խստորեն քննադատելով  Միացյալ Նահանգների  քայը, նշել է «դիմակները հանվել են»: ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչ Վասիլի Նեբենզիան ասել է. -«Ռուսաստանը ցավում է, որ ՄԱԿ-ի ԱԽ-ը    երկուշաբթի օրը չհաստատեց Գազայի վերաբերյալ ռուսական բանաձեւը և   կորցրեց ժամանակ, ու  ավելի շատ մարդիկ զոհվեցին։

ՄԱԿ-ում Չինաստանի ներկայացուցիչ Չժան Ջունը նույնպես հայտարարել է. ԱՄՆ-ի կողմից Բրազիլիայի առաջարկած բանաձեւի վրա   դրված վետոն Անվտանգության խորհրդում Իսրայելի (ռեժիմի) եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ հակամարտությունը դադարեցնելու վերաբերյալ, ոչ մի արդարացում չունի ։

Երկուշաբթի օրը ԱՄՆ-ն և նրա արևմտյան գործընկերները վետո էին դրել Գազայում  հրադադարի մասին Ռուսաստանի առաջարկած բանաձևի վրա ՝ դրանով իսկ Սիոնիստական ​​ռեժիմին կանաչ լույս ցույց տալով Գազայի վրա հարձակումները շարունակելու և ճնշված պաղեստինցի ժողովրդին սպանելու համար: Նրանք հայտարարեցին,որ  Ռուսաստանի առաջարկած բանաձևում աջակցություն չի հայտնվել  Սիոնիստական ​​ռեժիմին և նրա պաշտպանության իրավունքին,  և ՀԱՄԱՍ-ը  չի դատապարտվել այդ հարձակումների համար, և այդ պատճառով նրանք երբեք չեն քվեարկի նման բանաձևի օգտին:

Կարևոր կետն այն է, որ Արևմտյան բլոկից Միացյալ Նահանգները,  Բրիտանիան և Ֆրանսիան, որպես Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամներ որոշել են չընդունել բանաձև, որը կհանգեցնի Գազայի վրա հարձակումների դադարեցմանը: Միևնույն ժամանակ, այս երկրները չեն առաջարկում հրադարարի և Սիոնիստական ​​ռեժիմի հարձակումների դադարեցման մասին  որևէ բանաձև, և նույնիսկ չորեքշաբթի օրը կայացած հանդիպմանը նրանց կողմից որևէ նոր առաջարկ կամ բանաձեւ չի ներկայացվել։

ՄԱԿ-ում Պաղեստինի դեսպան Ռիադ Մանսուրը Անվտանգության խորհրդի նիստում ասել է, որ այս խորհուրդը չկարողանալով կասեցնել Սիոնիստական ​​ռեժիմի կողմից պաղեստինցիների սպանությունը, ձախողվել է։

Սա այն դեպքում, երբ վերջին օրերին Սիոնիստական ​​ռեժիմի հարձակումները Գազայի հատվածի վրա ակտիվացել են: Թելավիվն արձագանքելով Ալ-Աղսա փոթորիկ գործողություններում Պաղեստինի Դիմադրությունից կրած ռազմական, անվտանգային ու հետախուզական խայտառակ պարտությանը, կառավարվող ռումբերով թիրախավորել է Գազայի բնակելի վայրերը և կենսական նշանակության ենթակառուցվածքները և վայրագ հարձակման ենթարկել դրանք: 

Գազայի հատվածում գտնվող «Ալ Ահլի» բապտիստական հիվանդանոցը հոկտեմբերի 17-ին Սիոնիստական ռեժիմի վայրագ հարձակման  ենթարկվեց։Ստացված հաղորդումների համաձայն՝ այդ հարձակման հետևանքով զոհվել է մոտ 1000 մարդ,որոնց մեծ մասը կայանք ու երեխաներ են : Միևնույն ժամանակ, չնայած Սիոնիստական ​​ռեժիմի կողմից իրականացված աննախադեպ հանցագործություններին, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ օկուպացված Պաղեստին կատարած վերջին այցի ընթացքում ընդգծել է Թել Ավիվին ռազմական օգնություն ցուցաբերելը շարունակելու և այն ավելացնելու  անհրաժեշտությունը: 

Վերջին օրերին, չնայած Գազայի հատվածի ռմբակոծմանը, Բայդենը բազմիցս կրկնել է Սիոնիստական ​​ռեժիմին աջակցելու իր երկրի խոստումը և ասել, որ Իսրայելին օգնություն ցուցաբերելուն աջակցում են ԱՄՆ-ի  կոնգրեսի երկու կուսակցությունները:

Բայդենը ներկայումս քննարկում է  Վաշինգտոնի կողմից Իսրայելին և  Ուկրաինային 100 միլիարդ դոլար արժողությամբ ռազմական օգնություն տրանադրելու փաթեթը։

 

Պիտակ