Վերլուծություն- Իրանի՝ հզորությամբ Կովկաս վերադարձի ուղերձները
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i208118-Վերլուծություն_Իրանի_հզորությամբ_Կովկաս_վերադարձի_ուղերձները
Թեհրանում Իրանի ԱԳ նախարարի հյուրընակլությամբ և Ռուսաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի ու Հայաստանի ԱԳ նախարարների մասնակցությամբ՝ Կովկասյան իրադարձությունների վերաբերյալ տարածաշրջանային խորհրդակցական մեխանիզմի «3+3» ձևաչափով նիստը կարևոր իրադարձություն է,որը կարելի է գնահատել տարբեր առումներով:
(last modified 2026-02-25T15:54:36+00:00 )
Հոկտեմբեր 25, 2023 18:29 Asia/Tehran
  • Վերլուծություն- Իրանի՝ հզորությամբ Կովկաս վերադարձի ուղերձները

Թեհրանում Իրանի ԱԳ նախարարի հյուրընակլությամբ և Ռուսաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի ու Հայաստանի ԱԳ նախարարների մասնակցությամբ՝ Կովկասյան իրադարձությունների վերաբերյալ տարածաշրջանային խորհրդակցական մեխանիզմի «3+3» ձևաչափով նիստը կարևոր իրադարձություն է,որը կարելի է գնահատել տարբեր առումներով:

Առաջին. Այս իրադարձությունը նշանակում է, որ դիվանագիտությունը հասել է դաշտային գիծ կովկասյան քաղաքականության մեջ, և դա ցույց է տալիս, որ Կովկասյան տարածաշրջանի երկրները և նրա հարևանները եկել են այն եզրակացության, որ այս տարածաշրջանում որևէ ծրագիր չի կարող իրականացվել  առանց Իրանի մասնակցության։

Երկրորդ. 3+3 ձևաչափը զուտ իրանական նախաձեռնություն է, որը գործում է շուրջ երեք տասնամյակ:
Անցած տարիներին Թուրքիայի և Ռուսաստանի մոտեցումը եղել է «1+3» ձևաչափը, որը ղարաբաղյան երկրորդ պատերազմի զարգացումներից հետո, որոշ դեպքերում փոխվել է «2+2» ձևաչափի, որի գագաթնակետը Էրդողանի առաջարկն էր՝ Ռուսաստանը և Թուրքիան Հայաստանի ու Ադրբեջանի հետ քառակողմ նիստ անցկացնելու համար: Ուստի 3+3 ֆորմատի զավթումը, որը հիմնականում իրականացվում է թուրքամետ շրջանակների կողմից,իրականությունը գխիվայր ներկայացնելն է՝ ձախողումները քողարկելու  համար։

Երրորդ. Հաշվի առնելով Մոսկվայի և Թբիլիսիի միջև առկա քաղաքական տարաձայնությունները և Հայաստանի հետ Թուրքիայի պատմական թշնամությունը, Իրանը միակն է, որը կարող էր ընդունել «3+3»-ի ԱԳ նախարարների առաջին նիստը: Այս գործընթացին Վրաստանի չմասնակցելն պայմանավորված է ոչ միայն  Ռուսաստանի հետ տարաձայնություններով, այլև, այդ երկրի արևմտամետ կողմնորոշում ունեցող նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի և Ռուսաստանի հետ հարաբերությունների վերականգնմանը հակված՝ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի ներքին մրցակցությամբ: 

Չորրորդ. Թեհրանում ընդունված հայտարարությունը և  ՄԱԿ-ի կանոնադրության (33-րդ հոդված)  հիման վրա վեճերի խաղաղ կարգավորման, ինքնիշխանության, քաղաքական անկախության, տարածքային ամբողջականության, միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիության, անձեռնմխելիության և ներքին գործերին չմիջամտելու, սպառնալիքների կամ ուժի կիրառման արգելման անհրաժեշտության ընդգծումը Թեհրանի համար  դիվանագիտական կարեւոր ​​ձեռքբերում է համարվում։

Հինգերորդ. Այս տարվա հոկտեմբերի 6-ին մեկնարկել են «Արաքս ճանապարհի» (Աղբանդից Ադրբեջանը  Նախիջևանին կապող գիծ) գործադիր  աշխատանքները: Նախագիծ, որի իրականացումը բրիտանական թուրանիզմի պատրանքի և ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի վերջն է։ Այս իրադարձությունից մոտ երկու շաբաթ անց «Հարավային Կովկասում խաղաղության, համագործակցության ու առաջընթացի հերթն է» թեմայով նիստի անցկացումը Թեհրանում, վկայում է որպես «Իրան Ռահ» տարանցիկ նախաձեռնության մի մասը համարվող «Արաքս ճանապարհի» շուրջ Կովկասյան տարածաշրջանի հարևան երկրների միջև առկա կոնսենսուսի մասին:Ավելի քան 30 տարի է,որ այս երթուղին ցույց է տվել իր արդյունավետությունը Ադրբեջանի  և Նախիջևանի, Թուրքիայի հետ Ադրբեջանի ու Հայաստանի և արտաքին աշխարհի  հետ կապերի երաշխավորման գործում։

Վեցերորդ. Թեհրանում կայացած հանդիպմանը զուգահեռ Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարի այցը Հայաստան և Ագարակ-Քաջարան ճանապարհի կառուցման մասին 210 միլիոն դոլարի արժողությամբ պայմանագրի ստորագրումը  ցույց է տալիս՝  առաջին հերթին՝ Հայաստանը աջակցում է «Արաքս ճանապարհի»  նախաձեռնությանը, քանի որ հայերը գիտակցում են, որ Բաքվի և Անկարայի կառավարությունների էթնիկական մոտեցումների և Ղարաբաղում տեղի ունեցած էթնիկ զտումների պատճառով, Բաքվին անգամ տրանսպորտային ճանապարհ հանձնելը հիմք կհանդիսանա նրանց հետագա պահանջների և, ի վերջո, ապագայում այս երկրի մասնատման համար:Երկրորդ հերթին՝ «Իրան Ռահ» տարանցիկ նախաձեռնության շրջանակներում Թեհրանը վճռական է ամրապնդելով Երեւանի դիրքերը Հյուսիս-Հարավ  եւ Պարսից ծոց-Սեւ ծով միջանցքներում, ամրապնդել Հայաստանի կապերն արտաքին աշխարհի հետ։

Յոթերորդ. Գաղտնիք չէ, որ Բաքուն և Անկարան չեն ցանկանում ,որ Իրանը դերակատարություն ունենա Կովկասում, բայց զարգացումների ընթացքը երկու մասով է՝ մի կողմից՝ Իրանի բացահայտ ու թաքնված ակտիվ գործողությունների իմաստալից ուղերձը, և մյուս կողմից, Բաքվի և Անկարայի կովկասյան դիրքերը թուլացնող նոր գործոնները  ստիպեցին նրանց ուղեկցել Իրանին: Այդ գործոններն են՝ Անկարայի և Բաքվի նկատմամբ համաշխարհային ատելությունը՝ Պաղեստինի ժողովրդի դաժան ցեղասպանության  հետ միաժամանակ Սիոնիստական ​​ռեժիմի նավթի 70%-ի ապահովման  պատճառով, Բաքվի կառավարության դերի բացահայտումը սիոնիստական ​​բանակում այս երկրի խաբված քաղաքացիների ներկայությունը հեշտացնելու գործում,Թել Ավիվի ռեժիմի հանցագործությունների դեմ Անկարայի դիրքորոշման լոզունգային լինելը,Ղարաբաղից 140 հազար հայերի էթնիկ զտումների համաշխարհային հետեւանքները, Եվրախորհրդարանի խստաոճ բանաձևը ընդդեմ Ալիևների ընտանիքի, ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի հետ կապված Անգլիայի և  Ֆրանսիայի ու եվրոպական երկրների միջև գոյացած ճեղքվածքը։

Ութերորդ. Ընդգծվել է միջազգային սահմանների անձեռնմխելիությունը, և Բաքվի  մոտ 140 քառակուսի կիլոմետր Հայաստանի տարածքից դուրս գգալու, ու  նաև Զանգեզուրի կեղծ միջանցքի հետապնդումը դադարեցնելու անհրաժեշտությունը։
Թեհրանի տեսանկյունից, Բաքվի և Անկարայի կողմից հայերի վերադարձը Ղարաբաղ կանխելու համար ցանկացած խափանարարություն, նշանակում է «Ղարաբաղում սիոնիստներ​​ բնակեցնելու» սիոնիստական-նեոօսմանյան լարվածություն առաջացնող ռազմավարության իրականացում։ Ինչպես Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականության դեպքում, այնպես էլ Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության երաշխավորումը կարևորվում է Իրանի բարձրագույն պաշտոնյաների կողմից։

Իններորդ. 3+3 ձևաչափը, տարածաշրջանային համագործակցության հետ մեկտեղ, խորքում վկայում է  Թեհրանի և Մոսկվայի միջև կովկասյան համագործակցության նոր շրջանի մասին, որը կարող է կանգնեցնել Ռուսաստանի կովկասյան սխալների ցիկլը և թույլ չտալ, որ սիոնիստա-բրիտանա-թուրքական անատոլիական ճակատը չարաշահի այն՝ ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի աշխարհաքաղաքական դավադրությունը  առաջ մղելու համար,  նաև կարող է կանխել Փաշինյանի արևմտամետ դիրքորոշման պատրվակով Մոսկվային Հայաստանի դեմ հրահրման շարունակումը: 

Տասներորդ.Իրանում լուրջ տեսակետ կա, որ ՆԱՏՕ-ի (Անգլիա) գործակալները Բաքվում և Անկարայում դեռ խաբեությամբ,  կուլիսներում փորձում են Հայաստանին սպառնալ առաջիկա խաղաղության պայմանագրով միջանցքը հանձնելու համար։ Բաքու-Անկարա լոբբիների շարունակական անկման և խաբեության ռազմավարության մահվան պայմաններում Իրանը խելամտորեն դիտարկում է այս հարցը և անհրաժեշտության դեպքում ոչ միայն նախաձեռնողական քայլերով կանխելու է սադրանքները, այլև կորուստները հատուցելու համար նոր գործընթացներ կսկսի։ 

Հեղինակ՝ Կովկասյան հարցերով հետազոտող և վերլուծաբան դոկտոր Ահմադ Քազեմի