Մեկնաբանություն - Նախազգուշացում՝ Պաղեստինում «Նակբա -2»-ի կրկնվելու կապակցությամբ
ՄԱԿ-ի պաշտոնյաները զգուշացնելով,որ Սիոնիստական ռեժիմը ծրագրում է Գազայում իրականացնել «Նակբա (Աղետ)-2»-ը, հայտարարել են, որ Իսրայելը կապի և ինտերնետի անջատումն օգտագործում է իր հանցագործությունները քողարկելու համար:
Անգլիական Financial Times թերթի հետ զրույցում ՄԱԿ-ի մի պաշտոնյա ամերիկացի պաշտոնյաների՝ Գազայում «անվտանգ գոտու» մասին խոսակցությունների ներքո, զգուշացնելով Գազայում «Նակբա- 2»-ի իրականացման կապակցությամբ, հայտարարել է․-ՄԱԿ-ի գնահատումների արդյունքները ցույց են տալիս, որ. Իսրայելը Գազայում փախստականներին թույլ չի տա վերադառնալ այս տարածքի հյուսիսային հատված։ Իսրայելն ասում է, որ Գազայի հարավում փնտրում է ՀԱՄԱՍ-ի առաջնորդներին, իսկ դա նշանակում է այդ շրջանի բնակիչներին այնտեղից վտարել։
«Նակբա-2»-ն, վերաբերում է մեծ թվով տեղահանվածներին, որոնք առաջացել են այրված հողի ռազմավարության իրականացման հետևանքով, և նրանց թիվը կազմում է ավելի քան մեկ միլիոն չորս հարյուր հազար մարդ: Ընդորում Գազայի բնակչության ընդհանուր թիվը երկու միլիոն 300 հազար է։
Այս ռեժիմի պատասխանատուները բազմիցս խոստովանել են, որ իրենք Գազայից փախստականներին զանգվածաբար արտաքասել և վերաբնակեցրել են Եգիպտոսի Սինայի անապատում կամ նրանց արտաքսել են արաբական և եվրոպական երկրներ։
Ի դեպ փաստաթղթեր են բացահայտվել այն մասին,որ Սիոնիստական ռեժիմը հույսեր է փայփայում Գազայի ափին հայտնաբերված նավթի և գազի պաշարներին տիրանալու վերաբերյալ, ինչը բացահայտում է Գազայի դեմ պատերազմ պարտադրելու այս ռեժիմի կուլիսային նպատակների այլ կողմերը և ցույց է տալիս, որ Ալ-Աղսա փոթորիկ գործողությունից առաջ այս ռեժիմը իր օրակարգում էր դրել Գազայի գրավումը։
Ելնելով դրանից՝ կարելի է ասել, որ նույն ողբերգությունները, որոնք եղան 1948 թվականին Պաղեստինի օկուպացիայից հետո, կարող են կրկնվել հիմա, և դա նշանակում է, որ Գազայի պատերազմի մասշտաբները չեն սահմանափակվելու միայն Գազայով։
Նակբայի օրը(Աղետի օրը) Պաղեստինի համար 75-ամյա հումանիտար ճգնաժամի սկիզբն է։ Ճգնաժամ, որը հանգեցրեց մի քանի պատերազմների և մեծ հակամարտությունների արաբների և սիոնիստական ռեժիմի միջև:
1948 թվականի մայիսի 14-ի կեսգիշերին Պաղեստինից բրիտանական զորքերի դուրսբերմամբ հայտարարվեց Իսրայելի կառավարության ստեղծումը և օկուպացիան ուժեղացավ։ Բրիտանական վերջին զորքերի հեռանալուց մի քանի ժամ առաջ հայտարարվեց Անկախության մասին հռչակագիրը։ Ուստի Նակբայի 1-ին օրը վերաբերում է Սիոնիստական ռեժիմի ստեղծմանը և հաջորդող օրվա հարյուր հազարավոր պաղեստինցիների տեղահանմանը :
1948 թ․-ին Նակբային հաջորդող օրերին առնվազն 15 հազար պաղեստինցի նահատակվեց, իսկ 750 հազար պաղեստինցիներ վտարվեցին իրենց երկրից։ Այս ցուցանիշն այն ժամանակ Պաղեստինի բնակչության կեսից ավելին էր։ Ընդհանուր առմամբ, պաղեստինցիների 70%-ը վտարվել է կամ ստիպված լքել է իր հայրենական տունը։
Իհարկե, պաղեստինցիների թիվը, ովքեր լքել են իրենց հողերը մինչ Իսրայելի ռեժիմի ստեղծումը, գնահատվում է 350 հազար: Որոշ այլ փաստաթղթերի համաձայն՝ 6 ամսից էլ քիչ ժամանակում՝ 1947 թվականի դեկտեմբերից, սիոնիստական զինված խմբավորումները 220 գյուղերից վտարել են մոտ 440 հազար պաղեստինցիների։
2009 թվականին հրապարակված վիճակագրության համաձայն՝ փախստականների և արտաքսված պաղեստինցիների թիվը, որոնք այժմ ցրված են տարբեր երկրներում, հասնում է ավելի քան յոթ միլիոնի։
1948-1950 թվականներին Պաղեստինի պաշտոնական օկուպացիայի սկզբնական շրջանում ավերվել են ավելի քան 530 պաղեստինյան քաղաքներ և գյուղեր: Այս ավերածություններից շատերը տեղի են ունեցել այն պատճառով, որ տեղահանված պաղեստինցիները չկարողանան վերադառնալ իրենց տները: Վերջին 75 տարիների ընթացքում ավելի քան 100.000 պաղեստինցի է զոհվել ուղիղ գնդակից, մեկ միլիոն մարդ ձերբակալվել է տարբեր պատճառներով։
2021 թվականին «Հաարեց» թերթը բացահայտել է այն փաստը, որ Իսրայելի կառավարության ստեղծումից ի վեր կանխվել է կոտորածների հետ կապված միլիոնավոր փաստաթղթերի հրապարակումը։
Նկատի ունենալով «Նակբա-1»-ի հետևանքների այս դառը և սարսափելի պատմությունը, կարելի է ասել, որ հավանական է,որ Սիոնիստական ռեժիմը Գազայի բնակիչներին տեղահան անելուց հետո, կպատրաստվի Հորդանան գետի Արևմտյան ափի բնակիչներին կամ 1948 թվականին օկուպացրած տարածքներից իսրայելցի արաբներին տեղահան անել։