Մեկնաբանություն-Ո՞րն է Հայաստանին աջակցելու ԱՄՆ-ի հավակնության նպատակը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i210004-Մեկնաբանություն_Ո_րն_է_Հայաստանին_աջակցելու_ԱՄՆ_ի_հավակնության_նպատակը
Արդեն որոշ ժամանակ է, ինչ Միացյալ Նահանգները թեքվել է Հայաստանի կողմը աշխարհաքաղաքական վերակազմավորման համար։
(last modified 2026-02-25T15:54:36+00:00 )
Նոյեմբեր 29, 2023 18:49 Asia/Tehran
  • Մեկնաբանություն-Ո՞րն է Հայաստանին աջակցելու ԱՄՆ-ի հավակնության նպատակը

Արդեն որոշ ժամանակ է, ինչ Միացյալ Նահանգները թեքվել է Հայաստանի կողմը աշխարհաքաղաքական վերակազմավորման համար։

Ղարաբաղյան վերջին զարգացումներին զուգահեռ, ամերիկացի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների այցը Հայաստան, վկայում  է Հարավային Կովկասում Վաշինգտոնի  միջամտողական նոր պլանի և այս տարածաշրջանում Ռուսաստանի դերը նվազեցնելու փորձի մասին։

Բայդենի վարչակազմը փորձում է ընդլայնել իր ազդեցությունը Հարավային Կովկասում և առավելագույնս օգտագործել Ուկրաինայի պատերազմին Ռուսաստանի ներգրավվության առիթը։ 

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի արևմտամետ մոտեցումը լուրջ մտահոգություններ է առաջացրել այս երկրի և կովկասյան տարածաշրջանի ապագայի համար։ Ռուսաստանից հեռու մնալու և  Արևմուտքին մերձենալու Փաշինյանի փորձը կարող է ծանր հետևանքներ ունենալ Հայաստանի և տարածաշրջանի քաղաքական ապագայի համար։  Իհարկե, Հայաստանին և Փաշինյանի կառավարությանը մերձենալու Բայդենի կառավարության նոր ծրագիրը Երևանին օգնելու նպատակ չունի, այլև  Սպիտակ տունը ունի հստակ և թաքնված նպատակներ։

Այս առումով, Միացյալ Նահանգների կողմից Ղարաբաղի հայերին «մարդասիրական օգնության» շրջանակում ստեղծված կազմակերպությունները որոշել են ապակայունացնել  տարածաշրջանը, ընդորում ամերկացի պաշտոնյաները Ադրբեջանին դատապարտելու  և  պատժամիջոցներ կիրառելու հարցում աստիճանաբար բանավոր ճնշումներից անցել են գործնական քայլերի։

Միացյալ Նահանգները Միջազգային զարգացման գործակալության (USAID) միջոցով ավելի քան 4,1 մլն դոլար է հատկացրել որպես հավելյալ մարդասիրական օգնություն Ղարաբաղում էթնիկ զտումներից տուժած մարդկանց կարիքները հոգալու համար։ 2020 թվականից ի վեր ԱՄՆ-ի մարդասիրական օգնության ընդհանուր ծավալը կազմում է մոտ 28 միլիոն դոլար։

Անգլիացի փորձագետ և լրագրող Նիլ Ուոթսոնի կարծիքով՝ ԱՄՆ-ի աջակցությունը Հայաստանին մի քանի պատճառ ունի.
Այս պատճառներից մեկը ԱՄՆ-ի հայ համայնքի լայնածավալ ազդեցությունն է, որը ինտեգրվել է ԱՄՆ հասարակությանը վերջին 100 տարում և բաղկացած է քաղաքական,  լրատվական և առևտրի  ոլորտի բազմաթիվ կարևոր  գործիչներից, և ԱՄՆ-ն երբեմն ենթարկվում է նրանց հայացքների ազդեցությանը:

Մյուս պատճառը՝ ԱՄՆ-ի կրոնական աջ թևի ազդեցությունն է այս երկրի քաղաքականության վրա, որը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հայկական նարատիվը ինչ-որ կերպ ընդունում է որպես կրոնական հակամարտություն։ Ներկայիս կառավարությունը նույնպես ձգտում է  սիրաշահել այս խմբին, ինչպես նաև հայկական սփյուռքին։ 

Նիլ Ուոթսոնի կարծիքով՝ այս առումով ազդեցիկ  կարելի է համարել նաեւ ԱՄՆ-ում իսլամաֆոբիան եւ թուրքաֆոբիան։

Այնուամենայնիվ, Վաշինգտոնի աջակցությունը Երևանին ցույց է տալիս, որ Բաքուն ձախողվել է ԱՄՆ-ի  քաղաքական լոբբինգում։

Այժմ հարց է ծագում, թե  արդյոք Հայաստանին ԱՄՆ-ի աջակցությունը պայմանավորված է մարդասիրական ու խաղաղասիրական նկատառումներով։

Ըստ անգլիացի այս փորձագետի՝ Հայաստանին ԱՄՆ-ի աջակցությունը ոչ թե մարդասիրական նկատառումներով է պայմանավորված, այլ  միտված է Վաշինգտոնի շահերի ապահովմանը։ 

Ամերիկացի պաշտոնյաների խոսքով՝ ԱՄՆ-ն անհանգստացած է Իրանի փոքր հեռահարության և առաջադեմ բալիստիկ հրթիռներով։ Վաշինգտոնը պնդում է, որ Իրանը այդ հրթիռներն ու զենքերը տրամադրում է Ռուսաստանին ուկրաինական պատերազմում օգտագործելու համար։

ԱՄՆ-ն  ​​նաև  նկատի ունի, որ իրանական հրթիռների հեռահարությունը կհասնի Իսրայել, ինչպես նաև Իրանի շրջակա տարածքներում գտնվող ամերիկյան բազաներ:

Վաշինգտոնն այժմ փորձում է Հայաստանը  դարձնել որպես իր բազա տարածաշրջանում։ ԱՄՆ-ի  ներկայությունը Կովկասում կարող է մեծապես օգնել Վաշինգտոնին զսպելու Ռուսաստանին և Իրանին։

Նաև ԱՄՆ-ի արաջիկա  ընտրությունների  թեկնածուները   փորձում են ձայներ շահել և ֆինանսական աջակցություն ստանալ  ամերիկահայ խմբերից, կրոնական աջ թևի և այլ կրոնական թևի հետևորդներից։  Ակնկալվում է, որ Երեւանի նկատմամբ  թեկնածուների աջակցություն ցուցաբերող դիրքորոշումները կշարունակեն աճել։

Թեև ԱՄՆ-ն ​​և Արևմտյան Եվրոպայի երկրները հավակնում են աջակցել Հայաստանին, բայց հաշվի առնելով Հայաստանի տնտեսական վիճակը, արդյոք նրանք պատրաստ են ենթակառուցվածքային օգնություն տրամադրել հայերին։

 

Աղբյուր՝ Ռահբորդե Մոասեր («Ժամանակակից ռազմավարություն») վերլուծական կայքից