Մեկնաբանություն-Մոսկվայի նախազգուշացումը` 2024 թվականին Ուկրաինայում պատերազմը շարունակվելու մասին
Ուկրաինայի արյունալի պատերազմից անցել է մոտ 22 ամիս, բայց այս արյունալի հակամարտության ավարտի համար հեռանկար չկա։ Դա այն դեպքում,երբ Գազայի պատերազմին արևմուտքցիների ներգրավվածությունը փաստորեն շեղել է նրանց ուշադրությունը ուկրաինական պատերազմից, ինչը առավել քան երբևէ հիասթափություն է պատճառել Կիևի արևմտամետ կառավարությանը։
Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը չորեքշաբթի օրը՝ նոյեմբերի 29-ին, հայտարարել է, հաշվի առնելով արևմտյան երկրների դիրքորոշումը,, որը լիովին անընդունելի է Մոսկվայի համար, չի ակնկալում, որ 2024 թվականին Ուկրաինայի իշխանությունների հետ զինադադար կկնքվի։ Իզվեստիա թերթին տված հարցազրույցում ռուս բարձրաստիճան դիվանագետն իր տեսակետներն է հայտնել ՆԱՏՕ-ի և Ուկրաինայի հետ Ռուսաստանի հարաբերությունների մասին։ ՌԴ փոխարտգործնախարարը նաև ասել է,որ նախադրյալներ չի տեսնում, որպեսզի ԱՄՆ-ն փորձի Ուկրաինային «ստիպել» զինադադար կնքել ռուսական իշխանությունների հետ։
«Ցավոք, ԱՄՆ-ն ղեկավարում է մի խումբ, որը որպես կարգախոս կրկնում է Զելենսկու խաղաղության բանաձևը և պնդում, որ դա խաղաղության հնարավոր հիմքն է», ասել է Ռյաբկովը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու առաջարկած խաղաղության բանաձևը ներառում է ռուսական զորքերի հետնահանջը՝ մինչեւ 2014 թ․ մարտի սահմաններ, Մոսկվայից պատերազմական հատուցումներ պահանջելը և միջազգային դատարաններում ռուս պաշտոնյաների դատվելը։ Մոսկվան մերժեց այդ նախագիծը և հայտարարեց, որ այն հեռու է իրականությունից։
Հաշվի առնելով Ուկրաինայում հակագրոհների ակնհայտ ձախողումը, որոնք սկսվել են 2023 թվականի կեսերին տարբեր ճակատներում, և չեն արդարացրել Արևմուտքի հույսերը, այժմ ԱՄՆ-ն եվրոպական որոշ երկրների հետ փորձում է Կիևի համաձայնությունն ստանալ Ռուսաստանի հետ հրադադարի գործընթացի մեջ մտնելու և խաղաղության համաձայնագիր ստորագրելու համար։
Թվում է, թե Ուկրաինայի արևմտյան կողմնակիցները հակված են Ռուսաստանի հետ խաղաղ բանակցություններին, թեև նրանց նկատի առած խաղաղությունը պայմանավորված է Կիևի նկատի ռած պայմանների կատարմամբ։ Այդ կապակցությամբ ԱՄՆ-ն և Գերմանիան գաղտնի ջանքեր են գործադրում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին ստիպելու Ռուսաստանի հետ բանակցելու համար։
Ուկրաինայի բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում՝ Զելենսկին, վերջերս խոստովանել են, որ ամռանը ուկրաինական ուժերի անհաջող հակագրոհները նվազեցրել են արևմտյան երկրների՝ այս երկիր օգնություն ուղարկելու ցանկությունը։ Ներկա ժամանակահատվածում Վաշինգտոնն ու Բեռլինը այնպես են զենք ուղարկում Ուկրաինա , որ Կիևը հասկանա, թե ի վիճակի չէ վերականգնել կորցրած տարածքները։
Մի քանի շաբաթ առաջ Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով պատասխանատու Ջոզեֆ Բորելը զգուշացրել էր, որ ԱՄՆ-ի օգնությունը Ուկրաինային, հավանաբար կնվազի, և ասել էր, որ ԵՄ-ի անդամները պետք է ունենան անհրաժեշտ քաղաքական պատրաստվածություն այս նվազումը հատուցելու համար։ Չնայած այս խնդիրներին, ուկրաինացի պաշտոնյաները մերժում են Ռուսաստանի հետ խաղաղ բանակցություններ վարել։
Կիևը բազմիցս ընդգծել է, որ երկրի բանակի համար որոշիչ դեր է խաղում արևմտյան դաշնակիցների օգնությունը, որոնք բազմիցս ավելացրել են Ուկրաինա զենքի մատակարարումները Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի սկզբից։ Միաժամանակ, ուկրաինական իշխանությունները պնդում են ավելի մեծ քանակությամբ և ավելի ժամանակակից տեսակի սարքավորումներ և զինամթերք մատակարարել։
Այն դեպքում,երբ Ալ-Աղսայի փոթորիկ գործողությունից և Գազայի պատերազմից հետո Զելենսկին բազմիցս մտահոգություն է հայտնել,որ չնայած դաշնակիցների խոստումներին, Արևմուտքի աջակցությունը Կիևին կարող է նվազե, հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ի դեմ Իսրայելի ռազմական գործողության մեկնարկից ի վեր ավելի քիչ հրետանային արկեր է ստացել։
Ուկրաինայի նախագահը խոստովանել է ,որ Արևմուտքի, հատկապես ԱՄՆ-ի կողմից ցուցաբերվող օգնությունը կենսական նշանակություն ունի Ռուսաստանի հետ Ուկրաինայի պատերազմի շարունակման գործում,իսկ մյուս կողմից եթե այդ օգնությունը դադարեցվի, Կիևը ստիպված կլինի նահաջել ռազմաճատներից։Զելենսկու այս հայտարարությունը ցույց է տալիս,որ Արևմտյան երկրները որքան մեծ դեր են ունեցել 22 ամիս շարունակվող Ուկրայինայի արյունալի պատերազմը շարունակվելու հարցում,որից անցնում է 22 ամիս։