Մեկնաբանություն - Չորս ռազմավարական կետեր՝ Արևմտյան Ասիայի և Պաղեստինի հարցի վերաբերյալ
Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեին ողջ երկրում Բասիջի ուժերի՝ աշխարհազորայինների հետ հանդիպման ժամանակ մի քանի կարևոր առանցքներ է նշել Ալ-Աղսայի փոթորկի և Պաղեստինի հարցում Իրանի Իսլամական Հանրապետության ռազմավարության վերաբերյալ:
Արևմտյան Ասիայի տարածաշրջանի վերաբերյալ Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի հայտարարություններում առաջին կետն այս տարածաշրջանի համար Մեծ Մերձավոր Արևելքի ծրագրի շրջանակում ԱՄՆ-ի ծրագրի լուսաբանումն էր: Այդ ծրագրի շրջանակւմ 6 երկրներում՝ Իրաքում, Սիրիայում, Լիբանանում, Լիբիայում, Սուդանում, Սոմալիում քաղաքական համակարգը պետք է փլուզվեր, և այդ երկրներում նոր համակարգ ձևավորվեր։ Այս ծրագրի նպատակներից մեկն էլ Իրանի Իսլամական Հանրապետությանը և Դիմադրության առանցքին հարվածելն էր, սակայն ոչ միայն չիրականացավ Մեծ Մերձավոր Արևելքի ծրագիրը, այլև ամերիկյան քաղաքականությունը Արևմտյան Ասիայի տարածաշրջանում ձախողվեց և չնայած հսկայական ծախսերին, ԱՄՆ-ի դիրքերն այս տարածաշրջանում թուլացան և տարածաշրջանում Դիմադրության դիրքերն ամրապնդվեցին։
Հեղափոխության գերագույն առաջնորդն այս առնչությամբ հայտարարել է.«Նոր Մերձավոր Արեւելքը 180 աստիճանով տարբերվում է նրանից, ինչ կա այսօր... Տարածաշրջանում այս ծրագիրն ու դավադրությունը խափանվեց Իսլամական Հանրապետության մեծ ու գործունյա ուժի կողմից... Այո, տարածաշրջանի քաղաքական աշխարհագրությունը հինովին փոփոխվում է, բայց ոչ թե ԱՄՆ-ի, այլ Դիմադրության ճակատի օգտին։
Հեղափոխության առաջնորդի հայտարարություններում երկրորդ կետը, որը նույնպես համահունչ էր առաջին կետին, այն էր, որ տարածաշրջանում զարգացումները շարժվեցին դեպի ապաամերիկանացում, և այս համատեքստում կարևոր է Ալ-Աղսայի փոթորիկը։ ԱՄՆ-ն փորձում էր իշխել տարածաշրջանին, սակայն այսօր տարածաշրջանում հետամուտ են ԱՄՆ-ի գերակայության ժխտմանը։ Հեղափոխության գերագույն առաջնորդի տեսանկյունից ապաամերիկանացումը ոչ թե ԱՄՆ-ի հետ քաղաքական հարաբերությունների խզումն է, այլ տարածաշրջանում ամերիկյան գերակայության ժխտումը, որն արագ տեմպերով առաջ է ընթանքում։ Այս առնչությամբ Այաթոլլահ Խամենեին հայտարարել է՝«Տարածաշրջանի ապաամերիկանացման հստակ նշանը «Ալ Աղսայի փոթորկի» պատմություն կերտող իրադարձությունն է, որը թեև Սիոնիստական ռեժիմի դեմ էր, բայց այն ապաամերիկանացման ուղղությամբ է, քանի որ խառնեց ամերիկյան քաղաքականության աղյուսակը տարածաշրջանում, և դրա շարունակությամբ տարածաշրջանում ամերիկյան քաղաքականության աղյուսակը կվերանա»։
Իսլամական հեղափոխության առաջնորդի հայտարարությունների երրորդ կետը կեղծ և պարտադրված երկվությունների ժխտումն է և այսօր տարածաշրջանում իրական երկվության ընդգծումը։ Իսլամական աշխարհի թշնամիները միշտ փորձել են այս տարածաշրջանին պարտադրել կեղծ երկվություններ՝ արաբ և ոչ արաբ, շիա և սուննի և այլն և իրենց քաղաքականությունն ու շահերը հետապնդել «բաժանիր, որ տիրես» ռազմավարությամբ։ Հեղափոխության առաջնորդի մեկնաբանությամբ՝ այս քաղաքականությունն ու երկվությունները ձախողվեցին, և այսօր տարածաշրջանում տիրում է նոր երկվություն, որը կոչվում է «դիմադրություն և հանձնում», և այսօր տարածաշրջանում հստակ շարժում է Դիմադրությունը, որը նշանակում է չտրվել «զոռբայությանը, մաքսիլամսիտական պահանջներին և ԱՄՆ միջամտությանը»։
Գերագույն առաջնորդի հայտարարություններում չորրորդ ռազմավարական կետը պաղեստինյան հարցի շուրջ հանրաքվեի կրկին շեշտադրումն էր։ Հույս հայտնելով Պաղեստին պետության ստեղծման վերաբերյալ՝ հեղափոխության առաջնորդը հերքել է Արևմուտքի այն պնդումը, թե Իրանը փորձում է ոչնչացնել հրեաներին, և հայտարարել է, որ Պաղեստին պետության հարցը հիմնված է Իսլամական Հանրապետության տրամաբանական և մշտական ռազմավարության վրա,այն է՝ «Հանրաքվեի անցկացումը բոլոր պաղեստինցիների մասնակցությամբ»։ Այս ռազմավարության ընդգծումը հստակ պատասխան է Արևմուտքի այն պնդմանը, թե իբր թե Իրանի Իսլամական հանրապետությունը փորձում է ոչնչացնել հրեաներին։ Որովհետև Արևմուտքը փորձում է հակահրեականություն սերմանել Պաղեստինի և Իսրայելի հարցում և դրա հետևում թաքցնում է, որ այս ռեժիմը կեղծ է և համաձայն չէ հանրաքվեի անցկացմանը։