Մամուլի տեսություն 06.12.2023
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i210350-Մամուլի_տեսություն_06.12.2023
Լուրերում հայտնված տեղեկությունները ցույց են տալիս, որ սպառվել է ԱՄՆ-ի անխնա նվիրաբաշխությունը ուկրաինական պատերազմի համար։ Սպիտակ տունը Կոնգրեսին ուղղված նամակով հայտնել է, որ միայն մինչև տարեվերջ իրենք կարող են ֆինանսավորել պատերազմը ։
(last modified 2025-09-25T14:17:58+00:00 )
Դեկտեմբեր 06, 2023 17:09 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 06.12.2023

Լուրերում հայտնված տեղեկությունները ցույց են տալիս, որ սպառվել է ԱՄՆ-ի անխնա նվիրաբաշխությունը ուկրաինական պատերազմի համար։ Սպիտակ տունը Կոնգրեսին ուղղված նամակով հայտնել է, որ միայն մինչև տարեվերջ իրենք կարող են ֆինանսավորել պատերազմը ։

Քեյհան

The New York Times-ը հաղորդել է, որ Պաղեստինի դիմադրության հրթիռները հասել են Իսրայելի միջուկային բազաներին

«Ալ-Աղսայի փոթորկի» գործողության մեկնարկից մոտ երկու ամիս անց New York Times-ը, վկայակոչելով ձեռք բերած փաստաթղթերը, գրել է, որ հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ը կարողացել է հրթիռակոծել Թել Ավիվում Իսրայելի միջուկային հրթիռային բազան, սակայն սակայն հրթիռների ավերաման ուժն այնքան մեծ չի եղել, որ աղետի պատճառ դառնային։

Անցնող ամեն օր բացահայտվում է հոկտեմբերի 7-ի «Ալ-Աղսայի փոթորկի» գործողության «պատմականության» ևս մեկ դրվագ՝ անունով։ Վկայակոչելով «փորձագետներին», այս թերթը միջուկային այս բազան անվանել է «Էսդատ Միչա»։ Լրացուցիչ տեղեկությունների համաձայն, սիոնիստները չեն արձագանքել New York Times-ի այս լուրերին, առնվազն մինչև այս լուրը կազմելու պահը։

 

Վաթան Էմրուզ

ՆԱՏՕ-ի վերջնական կրակոցը Զելենսկու վրա

Ուկրաինայում պատերազմի մասին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի վերջին հայտարարությունները անհանգստության և խուճապի պատճառ են դարձել այս երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկիի մոտ։ Յենս Ստոլտենբերգն ասել է.«ՆԱՏՕ-ի անդամ երկրները պետք է սպասեն վատ լուրերի Ուկրաինայի պատերազմի վերաբերյալ։ Պատերազմները զարգանում են փուլերով, բայց մենք պետք է աջակցենք Ուկրաինային լավ և վատ պայմաններում»։

Ուկրաինայում պատերազմի սկզբից ի վեր սա առաջին դեպքն է, երբ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հստակորեն բացահայտում է Ռուսաստանի դեմ պատերազմում այս երկրի ձախողումը։

 

Շարղ

 Ամերիկայի տարօրինակ գործողությունը՝ առաջին անգամ Սառը պատերազմից հետո

Ամերիկյան բանակը նախատեսում է, որ առաջին անգամ Սառը պատերազմի ավարտից հետո մինչև 2024 թվականը իր առաջին հրթիռային զինանոցը տեղակայել Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում:

Ամերիկան ​​պնդում է, որ դա անում է Չինաստանի դեմ զսպող ուժն ամրապնդելու նպատակով։

 

Ֆարհիխթեգան

Սպառվել են ուկրաինական պատերազմի գումարները

ԱՄՆ-ի Կոնգրեսին ուղղված նամակում Սպիտակ տունը հայտարարել է, որ ստեղծված իրավիճակով իրենք կարող են միայն մինչև տարեվերջ ֆինանսավորել պատերազմը։

Առանց փողի դժվար է ապրել խաղաղության մեջ, էլ ուր մնաց նրան, որ միջին վիճակագրական երկիրն ուզում է ահավոր պատերազմի մեջ մտնել գերտերության դեմ։ Եվրոպական մայրցամաքի 20 ամենաաղքատ երկրների շարքում Ուկրաինան 19-րդն է։ Երկրի հողերի 20%-ը օկուպացված է Ռուսաստանի կողմից, 10 միլիոն մարդ կամ երկրի բնակչության գրեթե 25%-ը տեղահանված է երկրի ներսում կամ արտասահմանում, իսկ ենթակառուցվածքները հիմնականում ոչնչացվել են։ Պատերազմը շարունակելու Կիևի հույսի աղբյուրը  եղել է «արտաքին օգնությունը»։ Ֆինանսական, սպառազինական և մարդասիրական (ապրանքների) ոլորտներում այս օգնություններն են ոտք վրա պահել այս կառավարությանը, բայց ահազանգը հնչել է նաև նրանց համար։

 

Panorama.am

Մարիա Զախարովա. Չեմ ցանկանում, որ Հայաստանի ժողովուրդը կրկին խաբվի իր արևմտյան ընկերների կողմից

Այսօր մենք բազմաթիվ օրինակներ բերեցինք, թե ինչպես է Արևմուտքը կարողանում խաբել, բայց ես իսկապես չեմ ուզում, որ հայաստանցիները նորից խաբվեն իրենց, այսպես ասած, արևմտյան ընկերների կողմից։ Այդ մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ի պատասխան այն հարցին, թե ինչպես է Ռուսաստանի Դաշնությունը գնահատում ՝ այլ երկրներում ռուսական պաշտպանական համագործակցության այլընտրանք փնտրելու Հայաստանի որոշմանը։

«Այսօր մենք բազմաթիվ օրինակներ բերեցինք, թե ինչպես է Արևմուտքը կարողանում խաբել, բայց ես իսկապես չեմ ուզում, որ հայաստանցիները նորից խաբվեն իրենց արևմտյան ընկերների կողմից։

Բանն այն է, որ մենք արդեն խոսել ենք այս մասին։ Ինչ վերաբերում է Ֆրանսիային և այս «Բաստիոն» զրահամեքենաներին, ապա այն լիկվիդ չէ։ Այն ակնհայտ է նույնիսկ հատուկ ռազմական գործողության համատեքստում (Ուկրաինայում) ծավալվող իրավիճակից։ Այս մասին ես մանրամասն մեկնաբանեցի նոյեմբերի 22-ի ճեպազրույցում։ Եթե, ի դեպ, շատ լրատվամիջոցներ, որոնք, ցավոք սրտի, առնչություն ունեն Հայաստանի գործող իշխանությունների հետ, խեղաթյուրված չներկայացնեին այս տեղեկատվությունը և հակալրագրողական գործունեությամբ չզբաղվեին, այլ հնարավորություն տային իրենց երկրի ժողովրդին ծանոթանալ մեջբերումներին և ուղիղ խոսք, երևի ավելի պարզ կլիներ, որ իրոք, հերթական անգամ, ցավոք սրտի, հայաստանցիներին հերթական անգամ արևմուտքից  կեղծիք է մատուցվում:

Ինչու՞ կեղծ: Որովհետև տարբեր երկրներում արտադրված ռազմական տեխնիկայի այս սոլյանկան երբեք չի նպաստել պաշտպանունակության բարձրացմանը և այն ակնհայտ է»,-նշեց նա։

Բոլոր խնդիրները գործընկերային մթնոլորտում լուծելու անհրաժեշտության մասին Հայաստանի պաշտպանության նախարարության հայտարարությանը վերաբերյալ Զախարովան ասաց, որ Ռուսաստանը կարող է միայն ողջունել դա։

«Նման վերաբերմունք ունի նաև Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը»,- հավելել է նա։

 

Armenpress.am

ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է, որ Հայաստանի չմասնակցելը ՀԱՊԿ վեհաժողովին չի ազդի ՀՕՊ համակարգի հետ կապված որոշման վրա

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) նիստից հայկական պատվիրակության բացակայությունը չի ազդի հակաօդային պաշտպանության միասնական համակարգ ստեղծելու որոշման վրա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին ասել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Պանկինը։

«Նրանց ֆիզիկական բացակայությունը մեծապես չի արգելակում այլ անդամ երկրների կողմից... հավաքական փաստաթղթերի ընդունման համաձայնեցման գործընթացները, որոնց նրանք... շատ դեպքերում միանում են», - ասել է նա՝ պատասխանելով հարցին՝ արդյոք ՀԱՊԿ վեհաժողովին հայկական կողմի չմասնակցելը կազդի միասնական ՀՕՊ համակարգ ստեղծելու ծրագրերի վրա։

Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը պաշտոնական նամակով դեկտեմբերի 5-ին գրավոր հաստատել է, որ չի մասնակցի 2023 թվականի դեկտեմբերի 19-ին Մոսկվայում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի արտագնա նիստին եւ 16-րդ լիագումար նիստին:

ՀԱՊԿ-ի շրջանակներում կազմակերպված միջոցառումներին վերջերս չեն մասնակցել նաև ՀՀ վարչապետը, ԱԳ նախարարը, պաշտպանության նախարարն ու ԱԽ քարտուղարը:

 

News.am

Մենք երբեք չենք ասել, որ չենք շարունակում համագործակցել Ադրբեջանի հետ. ԱՄՆ պետքարտուղարություն

Մենք երբեք չենք ասել, որ չենք շարունակում համագործակցել Ադրբեջանի հետ։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։

«Դա կհակասի մեր՝ որպես Ամերիկայի Միացյալ Նահանգների շահերին... Մենք շարունակում ենք չափումներ կատարել ուղղակիորեն Ադրբեջանի և Հայաստանի հետ՝ պարզաբանելու համար, օրինակ՝ Ադրբեջանի դեպքում, որտեղ մենք մտահոգություններ ունենք։ Մեզ մտահոգում էր վերջին շրջանում լրագրողների բերման ենթարկելու միտումը։ Մենք շարունակում ենք կոչ անել նրանց հարգել մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները, ինչպես նախկինում ասել եմ այս ամբիոնից: Եվ մենք նաև շարունակում ենք նրանց հետ ներգրավվել Հայաստանի հետ կայուն խաղաղության որոնումներում, և դա մի բան է, որը կշարունակի մնալ մեր ուշադրության կենտրոնում», - ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակը:

 

Armenpress.am

ԱՄՆ Սենատի հանձնաժողովի ղեկավարը Բլինքենին կոչ է արել պատասխանատվության ենթարկել Ալիևի վարչակարգին ԼՂ-ում էթնիկ զտումների համար

ԱՄՆ սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բեն Քարդինը ԱՄՆ պետքարտուղարին կոչ է արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակազմին պատասխանատվության ենթարկել Լեռնային Ղարաբաղում իրականացրած էթնիկ զտումների համար և շարունակել ԱՄՆ-ի աջակցությունը ԼՂ-ից բռնի տեղահանված հայերին։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սենատորի նամակը Էնթոնի Բլինքենին։

«Ես շարունակում եմ խորապես մտահոգված մնալ, որ Ադրբեջանը կարող է հետագա ռազմական գործողություններ ձեռնարկել՝ լրացուցիչ քաղաքական ձեռքբերումների հասնելու համար, հատկապես՝ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի առումով։ Ես հորդորում եմ Ձեզ շարունակել աշխատել միջազգային գործընկերների և կազմակերպությունների հետ՝ աջակցելու Ալիևի վարչակարգի գործողությունների համար պատասխանատվության ենթարկելուն (խմբ.՝ գործընթացին)», - գրել է սենատոր Քարդինը Բլինքենին ուղղված նամակում։

Սենատորը նաև հիշեցրել է Բաքվի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակման, այնուհետև սեպտեմբերի 19-ի հարձակման, հայերի սպանությունների և բնակչության բռնի տեղահանության մասին։ Բացի այդ, նամակում նշվում է ադրբեջանական ուժերի կողմից հայերի արտադատական սպանությունների վերաբերյալ բազմաթիվ հաղորդումների, Բաքվի վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայկական մշակութային սեփականությունը ոչնչացնելու լավ փաստագրված գործելակերպի և հայկական պատմությունն ու մշակույթը ջնջելու փորձերի մասին։

Սենատորը հարց է ուղղում ԱՄՆ պետքարտուղարին, թե ի՞նչ քայլեր են ձեռնարկվել կամ ձեռնարկվելու «Ալիևի վարչակարգի կողմից հնարավոր պատերազմական հանցագործությունների և այլ վայրագությունների» իրականացման, ադրբեջանցի պաշտոնյաներին պատասխանատվության ենթարկելու, համապատասխան միջազգային ատյանների առաջ նրանց կանգնեցնելու և 2023 թ. սեպտեմբերի հարձակման հետևանքով բռնի տեղահանված հայերին աջակցելու ուղղությամբ։

«Մենք պետք է հստակ ուղերձ հղենք նրանց, ովքեր կարծում են, թե կարող են գործել անպատիժ», - եզրափակել է սենատորը։

 

Panorama.am

Ադրբեջանը պետական մակարդակով Արցախում ոչնչացնում է հայկական մշակութային ժառանգությունը. Հովիկ Ավանեսով

«Ադրբեջանը պետական մակարդակով ոչնչացնում է հայկական մշակութային ժառանգությունը, ընդ որում դա արվում է նախագահի հրամանով»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց  Արցախի Հանրապետության Մեսրոպ Մաշտոց Համալսարանի Կովկասագիտության կենտրոնի ղեկավար, ադրբեջանագետ Հովիկ Ավանեսովը։

Նա հիշեցրեց, որ Ադրբեջանի նախագահ Ալիևը Հադրութի շրջանի գյուղերից մեկը հերթական այցի ժամանակ  հրամայել էր ջնջել հայկական եկեղեցիների ու խաչքարերի արձանագրությունները։ Ավանեսովի խոսքով, այսօրվա պայմաններում միակ բանը, որ Արցախի մշակութային ժառանգության պահպանության ուղղությամբ կարող են անել՝ հնարավորինս շատ խոսել այդ ժառանգության մասին, հանրայացնել դրանք. «Ունենք հսկայական գրականություն, դրա վրա հենվելով՝ պետք է ամեն օր խոսենք մեր ժառանգության մասին, ոչ թե սպասենք արձանագրվի հերթական եկեղեցու, հուշարձանի ոչնչացումն ու նոր բարձրաձայնենք այդ մասին»։

Ըստ նրա, Ադրբեջանի կողմից հայկական հուշարձանների ոչնչացմանը հակազդելու լավագույն մեխանիզմներից է նաև ցուցահանդեսների կազմակերպումն ու Արցախի ժառանգությանը պարբերաբար ներկայացնելը հանության լայն  շերտերին։

Հովիկ Ավանեսովը նաև պատմեց, որ Արցախից բռնի տեղահանվել են սեպտեմբերի 27-ին։

«Այն ճանապարհը, որը սովորաբար անցնում էինք 4-5 ժամում, անցանք 40 ժամում։ Իսկ այն, ինչին ականատես եղա այդ ճանապարհին,  1915 թվականի գաղթի ճանապարհն էր, որը տեսել ենք բազմաթիվ լուսանկարներում։ Այն, ինչ տեղի ունեցավ, Հայոց ցեղասպանության, Սումգայիթի ցեղասպանության շարունակությունն է»,- նշեց ադրբեջանագետը։