ԱԺ–ն ՀՀ–ի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման մասին հայտարարություն ընդունեց
https://parstoday.ir/hy/news/armenia-i237672-ԱԺ_ն_ՀՀ_ի_և_Ադրբեջանի_միջև_խաղաղության_հաստատման_մասին_հայտարարություն_ընդունեց
ԱԺ–ն արտահերթ նիստում ընդունեց «Քաղաքացիական պայմանագրի» հեղինակած «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման վերաբերյալ» հայտարարությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 02, 2025 14:25 Asia/Tehran
  • ԱԺ–ն ՀՀ–ի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման մասին հայտարարություն ընդունեց

ԱԺ–ն արտահերթ նիստում ընդունեց «Քաղաքացիական պայմանագրի» հեղինակած «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման վերաբերյալ» հայտարարությունը։

Նախագծին կողմ քվեարկեց 64, ձեռնպահ` 2 պատգամավոր։

Ձեռնպահ քվեարկեցին անկախ պատգամավորներ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը։

Ավելի վաղ «Հայաստան» խմբակցությունը հայտարարել էր, որ չի մասնակցելու այդ քննարկմանը։

Նշենք, որ այսօր ԱԺ հերթական նիստի ավարտին հայտնի դարձավ, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը որոշել է արտահերթ նիստ հրավիրել խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի նախաձեռնած հայտարարության տեքստի քննարկման համար։

Կոնջորյանն իր ելույթում նշեց, որ այսպիսով Ազգային ժողովն իր աջակցությունն է հայտնում օգոստոսի 8–ին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածություններին։

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել (99 տարով` ևս 99 տարով երկարաձգելու հնարավորությամբ), որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:

Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն հողը ոչ թե 99 տարով վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։