Մամուլի տեսություն - 25.01.2024
Զեկույցները ցույց են տալիս Սիրիայում և Իրաքում ԱՄՆ ռազմական ներկայությունը դադարեցնելու ջանքերը: Այս ակցիան այս երկու երկրների ժողովրդի և կառավարությունների պահանջն է։
Էթեմադ օրաթերթ
Foreign Policy. Ամերիկան ծրագրում է դուրս գալ Սիրիայից
Չորեքշաբթի օրը Foreign Policy ամսագիրը, վկայակոչելով իրազեկ աղբյուրների, հայտնել է, որ Միացյալ Նահանգները պատրաստվում է դուրս գալ Սիրիայից։
Ֆարհիխթեգան օրաթերթ
Ռոյթերս. Ամերիկան և Իրաքը բանակցություններ են սկսել՝ հայտարարելու ամերիկյան կոալիցիայի ավարտի մասին
ԱՄՆ-ը և Իրաքը պատրաստվում են բանակցություններ սկսել Իրաքում Վաշինգտոնի գլխավորած միջազգային ռազմական կոալիցիային դադարեցնելու և այն երկկողմանի հարաբերություններով փոխարինելու շուրջ, այս մասին բարձրաձայնել են ծանոթ չորս աղբյուրներ: Այս գործընթացը դադարեցվել է Գազայի պատերազմի պատճառով։
Էթեմադ օրաթերթ
Մեծ Բրիտանիայի զինված ուժերի հրամանատար. Մարդիկ պետք է պատրաստ լինեն Ռուսաստանի հետ պատերազմի մտնելու
Բրիտանական զինված ուժերի հրամանատարը չորեքշաբթի երեկոյան Թեհրանի ժամանակով զգուշացրել է, որ մարդիկ պետք է պատրաստ լինեն ծառայելու բանակում Ռուսաստանի հետ հնարավոր պատերազմի դեպքում։
Ֆարհիխթեգան օրաթերթ
Կրթության համաշխարհային օրն է, իսկ հենց այդ օրն նահատակվել է 4551 պաղեստինցի ուսանող
Միևնույն ժամանակ, երբ Կրթության համաշխարհային օրը նշվում է «Կրթության դերը խաղաղության և զարգացման գործում» խորագրի ներքո, սիոնիստական օկուպացիոն ուժերը Գազայի հատվածի ավելի քան 625 հազար աշակերտի զրկել են կրթությունից այս շրջանի վրա շարունակվող հարձակումների ժամանակ։
Գազայի հատվածի վրա Սիոնիստական ռեժիմի ագրեսիայի սկզբից ի վեր նահատակվել է 4551 աշակերտ և վիրավորվել՝ 8193-ը։
Համշահրի օրաթերթ
Իսրայելական զորքերի լայնածավալ տեղակայումը Լիբանանի սահմանին
Իսրայելական լրատվամիջոցները պնդում էին, որ օկուպացիոն ռեժիմի բանակը Լիբանանի հետ սահմանին մոտ գտնվող 9 քաղաքներում հնարավոր ներթափանցման մտավախության պատճառով հայտարարել է տագնապային իրավիճակ։
Նաեւ, օդանաւեր ու ԱԹՍ-ներ թռչել են հիւսիսային օդային տարածքով՝ Լիբանանի հետ սահման ներթափանցելու հավանականութեան պատճառով։
Դոնյայե Էղթեսադ օրաթերթ
Ջոլֆա քաղաք` թե՜ գնումների և թե՜ տեսարժան վայրերի կենտրոն
Ձմեռային ճամփորդությունները սահմանափակվում են ոչ միայն տաք ուղղություններով, ինչպիսիք են անապատը և հարավը, այլև կարելի է գնալ Արևելյան Ատրպատական նահանգև Ջոլֆա՝ Իրանի հյուսիս-արևմուտքում, և Արաքս գետի ափերից դիտել «Քիամակի» յուրահատուկ գեղեցկությունը:
Արաքսը քանի անգամ էլ տեսնես, քիչ է, այս գետը նորից տեսնելու ցանկությունը քեզ կքաշի դեպի Ջոլֆա ու Արևելյան Ատրպատական նահանգ։
«Արաքս»-ն իր կողմից ունի համաշխարհային գրանցված պատմական հուշարձաններ՝ «Սուրբ Ստեփանոս» եկեղեցին և «Խաջե Նազար» քարավանատունը, Գեոպարկը, «Կենտալ» ազգային պարկը, «Կիամակի» լեռը և տեսարան դեպի Կովկասյան լեռները։
tert.am
Երևանը հունվարի 4-ին ուղարկած առաջարկների պատասխանը Բաքվից դեռ չի ստացել. ԱԳՆ
Պաշտոնական Երևանը խաղաղության պայմանագրի վերաբերյալ վերջին՝ Հայաստանի կողմից հունվարի 4-ին ուղարկված առաջարկների շուրջ ադրբեջանական կողմի պատասխանը դեռ չի ստացել: Այս մասին «Ազատությանը» հայտնեց Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը:
Առանց դեմ առ դեմ բանակցությունների Երևանն ու Բաքուն շարունակում են փաստաթղթի փոխանակումը: Դեկտեմբերին 25-ին Երևանը ստացել էր ադրբեջանական առաջարկները, տասն օր էլ չանցած Բաքվին էին փոխանցվել հայկական կողմի դիտարկումները:
Ադրբեջանի վերջին առաջարկները ստանալուց հետո պաշտոնական Երևանը հայտարարել էր, թե դրանում որոշակի հետընթաց կա:
tert.am
Երբ սահմանները կլինեն դեմարկացված ու դելիմիտացված, Հայաստանը կունենա իր սուվերեն տարածքի վերաբերյալ տեղեկատվություն․ Կադաստրի կոմիտեի ղեկավար
Երբ սահմանները կլինեն դեմարկացված ու դելիմիտացված, Հայաստանը կունենա իր սուվերեն տարածքի վերաբերյալ տեղեկատվություն։ Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը։
Ըստ նրա՝ սահմանազատման ու սահմանագծման գործընթացում ամենակարևորն իրավական գնահատականն է։
Հարցին, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Հայաստանը կադաստրի վկայական չունի՝ Թովմասյանն արձագանքեց, որ վարչապետի խոսքը, վերաբերել է նրան, որ Հայաստանի սահմանները դեմարկացված ու դելիմիտացված չեն։
«Իրավական գնահատականի հիման վրա միայն կարելի է ասել, թե որ քարտեզների հիման վրա կարելի է գործընթացն անել։ Այդ աշխատանքները տարվում են, ՀՀ փոխվարչապետի գլխավորությամբ կա խումբ, որտեղ իմ տեղակալներն էլ մասնակից են, ամենօրյա աշխատանք է տարվում», - հավելեց նա։
news.am
Իսկ ումի՞ց սովորենք դպրոց կառուցել. Քերոբյանի հարցը՝ Փաշինյանին
Մենք պետք է սովորենք դպրոց կառուցել, պետք է սովորենք դպրոց ունենալ, դպրոց պահպանել, պետք է սովորենք առողջապահական հիմնարկի կառուցել, ճանապարհ կառուցել: Այս մասին, այսօր՝ հունվարի 25-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Կողքից կասեն՝ ո՞նց, դուք մինչեւ հիմա դպրոց կառուցել չգիտե՞ք: Այո, չգիտենք: Փաստն այն է, որ մենք առերեսվում ենք այդ իրականության հետ: Մեզ թվում էր՝ փողը լինի, մնացած բոլոր հարցերը կլուծենք, այդպես չի: Այսօր փողն ունենք, բայց չենք կարողանում մեզ անհրաժեշտ մակարդակով դպրոց ու հիվանդանոց կառուցել:
Եթե ճանապարհը կառուցվեց, մենք պետք է իմանանք, որ ինչ-որ X ժամանակում էլ ոչ մի շինարարական աշխատանք չպետք է կատարվի: Նույնը դպրոցի ու մանկապարտեզի դեպքում: Մենք պետք է դա սովորենք, մենք պետք է սովորենք պետություն ունենալ, պետք է սովորենք, թե ինչ է նշանակում պետություն զարգացնել, պետություն պահպանել, ինչ է նշանակում պետություն ընդհանրապես»,-ասաց նա:
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հարցրեց. «Իսկ ումի՞ց սովորենք: Ինձ թվում է՝ պետք է սովորենք մեզնից ուժեղ մարդկանցից: Երբ քննարկում ենք, թե մեր շինարարները ումից սովորենք, բնականաբար, պետք է սովորեն իրենց այն մրցակիցներից, որոնք իրենցից ավելի գրագետ են, ուժեղ են, աշխատում են ավելի բարդ շուկաներում»:
news.am
Սամվել Բաբայանը տեղեկություններ ունի արցախցիների ցուցակագրմամբ զբաղվող խմբակների բիզնես-գործունեության մասին
Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանի մամուլի ծառայությունը հայտարարությամբ է հանդես եկել։
«Վերջին շրջանում մամուլում և սոցիալական մեդիայում շրջանառվում են Սամվել Բաբայանի կողմից, իբր թե, արցախցիներին հավաքագրելու և նրանց Արցախ վերադարձնելու վերաբերյալ տեղեկություններ։
Հաշվի առնելով խնդրի զգայունությունն ու հասարակական-քաղաքական շրջանակների կողմից այն կապիտալիզացնելու մեծ գայթակղությունը՝ հայտարարում ենք, որ Սամվել Բաբայանն անհատապես կամ համագործակցաբար չի զբաղվում նմանաբնույթ աշխատանքներով։
Փոխարենը նա Արցախի Հանրապետության ներկայացուցչական մարմնի և կառավարության քննարկմանն է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի և հայ բնակչության վերադարձի շուրջ համապարփակ մոտեցումներ։ Այդ մոտեցումներով առաջարկվել է ձևավորել համապատասխան աշխատանքային խումբ, վերջինիս օժտել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի և հայ բնակչության վերադարձի շուրջ ադրբեջանական կողմի հետ ուղիղ բանակցություններ վարելու իրավասությամբ։
Բացի այս, Սամվել Բաբայանն իր հանրային խոսքում մշտապես շեշտում է, որ բնակչության վերադարձի հնարավորության քննարկումն, առանց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցման, արկածախնդրություն է։
Սամվել Բաբայանը ևս տեղեկություններ ունի արցախցիների ցուցակագրմամբ զբաղվող խմբակների բիզնես-գործունեության վերաբերյալ։ Այս կապակցությամբ կոչ է անում իրավապահ մարմիններին համապատասխան աշխատանքներ տանել այդ ուղղությամբ, իսկ արցախցի հայրենակիցներին հորդորում է չհավատալ ինքնակոչ փրկիչների ստահոդ խոստումներին և չնպաստել նրանց բիզնես-գործունեությանը»,- ասվում է հայտարարությունում։