Մեկնաբանություն - Իրանի ձեռքբերումները ներքաղաքական ոլորտում վերջին 45 տարիների ընթացքում
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i213522-Մեկնաբանություն_Իրանի_ձեռքբերումները_ներքաղաքական_ոլորտում_վերջին_45_տարիների_ընթացքում
-Իրանի Իսլամական Հանրապետությունը անցած 45 տարիների ընթացքում ականատես է եղել բազմաթիվ ձեռքբերումների ներքին ու արտաքին քաղաքականության ասպարեզում։
(last modified 2026-02-26T14:46:43+00:00 )
Փետրվար 07, 2024 17:53 Asia/Tehran
  • Մեկնաբանություն - Իրանի ձեռքբերումները ներքաղաքական ոլորտում վերջին 45 տարիների ընթացքում

-Իրանի Իսլամական Հանրապետությունը անցած 45 տարիների ընթացքում ականատես է եղել բազմաթիվ ձեռքբերումների ներքին ու արտաքին քաղաքականության ասպարեզում։

Ներքաղաքական ոլորտում Իրանի Իսլամական Հանրապետության կարեւոր ձեռքբերումներից էր կրոնական ժողովրդավարության կառավարման մոդելի ներկայացումը։ Մինչև Իսլամական հեղափոխության հաղթանակը Իրանը կառավարվում էր շահական վարչակարգի միջոցով, որը հիմնված էր իշխանությունների բացարձակ բռնակալության վրա, սակայն Իսլամական Հանրապետության հիմնադրմամբ Իրանում կյանքի կոչվեց կրոնական ժողովրդավարության վրա հիմնված համակարգ, որի գլխավոր ուսուցմունքների  շեշտը դրվել է ժողովրդի կարծիքի և Աստվածային օրենքի իրականացման վրա:

Գործադիր, օրենսդիր և դատական ​​իշխանությունների՝ որպես ժողովրդավարական վարչակարգերի հիմնասյուների հաստատումն ու նրանց անկախությունը, ավելի քան 40 ընտրությունների կանոնավոր ու շարունակական անցկացումը, տարբեր քաղաքական, տնտեսական և մշակութային ոլորտներում որոշումների կայացման և իրականացման անկախությունը, ժողովրդին պաշտոնյաների հաշվետվությունը, քաղաքացիական հասարակության և Քաղաքական հաստատությունների բարգավաճումը և այլն, համարվում են ժողովրդավարությունը ամրապնդող գործոններ՝  այսօրվա իրանական հասարակության մեջ:

Իսլամական Հանրապետությունը կարողացավ բացահայտել կրոնի և քաղաքականության ոլորտների փոխգործակցությունը՝ ստեղծելով այնպիսի  քաղաքական համակարգ, որը հիմնված է ինչպես կառավարչի հոգևոր և քաղաքական բնութագրերի, այնպես էլ ժողովրդավարության կառուցվածքի և իսլամական արժեքների միջև կապի վրա: Իշխանության այս տեսակում և՛ ընդգծվում է իշխանության հանրապետական ​​բնույթն ու ժողովրդի դերը իշխանության որոշումների կայացման գործում, և՛ քաղաքական համակարգի հիմք է համարվում իսլամիզմի մոդելը և կայուն իսլամական արժեքները (արդարություն, աստվածակենտրոնություն և հոգևորություն):

Հանրապետականությունն ու իսլամիզմը իսլամական հեղափոխության երկու հիմնասյուներն են, դրանք միմյանցից անջատ չեն և փոխլրացնող են։ Մեծարգո Այաթոլլահ Խամենեին այս առումով ասել է. «Վարչակարգի հանրապետականությունը և իսլամականությունը երկուսն էլ կախված են ընտրություններից, քանի որ հանրապետականության և ժողովրդավարության, ինչպես նաև երկրի կառավարման մեջ ժողովրդի ինքնիշխանության իրականացումն այլ ելք չունի, քան ընտրություններ անցկացնելը»:

Անցած 45 տարիների ընթացքում Իրանի Իսլամական Հանրապետության ևս մեկ կարևոր ձեռքբերում էր քաղաքական անկախությունը։ Իսլամական Հանրապետության կարեւորագույն ձեռքբերումներից է նրա քաղաքական անկախությունը։ Մինչդեռ Շահի ռեժիմը ոչ մի մակարդակում անկախություն չէր վայելում։ Իսլամական Հանրապետությունը, իր անկախ և հակաավտորիտար բնույթով, մերժելով իրանական ազգի ճակատագրի վրա օտարների գերիշխանությունը, խախտել է համաշխարհային ուժային բլոկների հավասարակշռությունը և մարտահրավեր նետել միջազգային կարգերին: Տարածաշրջանի և աշխարհի շատ երկրների համեմատ, Իսլամական Հանրապետության վարչակարգն ավելի շատ անկախություն է վայելում։ «Ոչ Արևելք, ոչ Արևմուտք» կարգախոսի վրա հիմնված քաղաքականությունը ժամանակակից դարաշրջանում մշտապես գաղութատիրական և արտաքին ուժերի ազդեցության տակ գտնվող իսլամական Իրանը վերածել է անթափանց և լիովին անկախ պետության։

Հիմնականում Իրանի Իսլամական Հանրապետության դեմ արևմտյան տերությունների, հատկապես ԱՄՆ-ի թշնամության և դաժան պատժամիջոցների սահմանման հիմնական պատճառներից մեկը նույնպես վերաբերում է Իրանի քաղաքական անկախությանը։ Երկրների անկախությունը համատարած ու համընդհանուր չէ Արևմտյան Ասիայի տարածաշրջանում, և անգամ տարածաշրջանի տերությունները տառապում են անկախության թուլությունից, ինչը նրանց նկատմամբ արհամարական վերաբերմունքի պատճառ է դարձել։

Ներքաղաքական վերջին 45 տարիների կարևոր ձեռքբերումներից էր նաև ներքին անվտանգությունը և արտաքին ուժերից անվտանգային կախվածությունից ձերբազատվելը։ Մինչդեռ Արևմտյան Ասիայի տարածաշրջանում երկրների, այդ թվում՝ տարածաշրջանային որոշ տերությունների անվտանգությունը կախված է արտաքին աջակցությունից, և դա նույնիսկ նրանց նվաստացման պատճառ է դարձել։ Սաուդյան Արաբիայի նկատմամբ այս արհամարհական վերաբերմունքի գագաթնակետն էր ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի իշխանության օրոք, երբ Թրամփը բազմիցս հայտարարել էր. «Ես Սաուդյան Արաբիայի թագավորին ասել եմ, որ առանց ԱՄՆ-ի աջակցության, դուք նույնիսկ երկու շաբաթ չեք դիմանա»։