Մեկնաբանություն- Բահմանի 22-ին իրանցիների սխրալի ներկայությունը և դիմադրության դիսկուրսի կարևորումը
Այսօր (կիրակի)՝ 2024 թվականի փետրվարի 11-ին, իրանական բահման ամսի 22-ին, Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակի 45-րդ տարեդարձն է: Այս տարի, ինչպես նախորդ տարիներին, Իրանի ժողովուրդը տարբեր քաղաքներում սխրալի ու շքեղ ներկայություն ունեցավ Բահմանի 22-ի երթին։
Իրանի ժողովրդի մեծ ու միասնական ներկայությունը Բահմանի 22-ի երթերին անցած 45 տարիների ընթացքում՝ դարձել է տոկունության, միասնության և իշխող համակարգի նկատմամբ Իրանի ժողովրդի հաղթանակի տոնակատարության խորհրդանիշ։ Այս ազգային օրը հիշեցնում է Իրանի ժողովրդի ամենամեծ պատմական իրադարձություններից մեկը. Ժողովուրդ, որը վերջին 45 տարիներին ցանկացած իրավիճակում դուրս է եկել փողոց և աշխարհին ցույց տվել իր միասնությունն ու համախմբվածությունը հեղափոխության արժեքները պաշտպանելու գործում։
Այս տարիներին բաասական թշնամու ռմբակոծությունները Իրանի դեմ Իրաքի պարտադրված պատերազմի ութ տարիների ընթացքում, ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների քաղաքական և տնտեսական ճնշումները չկարողացան թուլացնել Իրանի ժողովրդի վճռականությունը հեղափոխության ուղին շարունակելու համար։
Ժողովրդի մասնակցությունը Իսլամական հեղափոխության հաղթանակի տարեդարձի երթերին նրանց զարթոնքի ու զգոնության, համախմբվածության ու սրտակցության, երկրի ճակատագրին ուշադրություն դարձնելու և երկրի թշնամիների հանդեպ իրենց զզվանքը հայտարարելու դրսևորում է, որը խրախուսել է իսլամական համակարգի բարեկամներին և չեզոքացրել իսլամական հեղափոխության ներքին ու արտաքին թշնամիների դավադրությունները։
Նշելով, որ Իսլամական Իրանի առաջընթացը կատարվել է ինքնավստահության, ժողովրդի և Աաստծու հանդեպ հավատքի լույսի ներքո, Ռայիսին ասել է․- Իսլամական հեղափոխության և երիտասարդության ջանքերի շնորհիվ Իրանն այսօր աշխարհում առաջատարներից է բազմաթիվ ոլորտներում, այդ թվում՝ բժշկության և նանոտեխնոլոգիայի:
Նախագահի հայտարարության համաձայն, Իրանի ժողովուրդն իր պանծալի ձեռքբերումներն ու հնարավորությունները, իր հոգևոր ու վճռական տարածաշրջանային ազդեցությունը համարում է իր ռազմավարական կապիտալը և երկրի զսպող ուժի խորհրդանիշը, այդպիսով անցած քառասունհինգ տարիներին հպարտ ու հաղթական է թիկունքում թողել մեծ ու դժվար փորձությունները, ինչպիսիք են պատերազմն ու տնտեսական շրջափակումը, այդ իսկ պատճառով, երկրի անվտանգությունն ու անկախությունը պահպանելու համար, Իրանի ժողովուրդն ավելի շքեղ ներկայությամբ է մասնակցում Իսլամական հեղափոխության հաղթանակի տարեդարձի երթերին, ինչը ցույց է տալիս երկրի հեղինակությունն ու իսլամական համակարգի նկատմամբ ժողովրդական աջակցությունը։
Ակնհայտ է, որ իսլամական հեղափոխությունը դեր է խաղացել ոչ միայն Իրանի ժողովրդի և այլ երկրների մուսուլման ժողովուրդների համար, այլև խորհրդանիշ է եղել աշխարհի ազատատենչ ժողովուրդների համար: Ըստ այդմ, Բահմանի 22-ի շքեղ երթը աշխարհի բոլոր մուսուլմաններին և ազատատենչ ժողովուրդներին հիշեցում է հեղափոխության բարձր արժեքների, նպատակների և ժամանակակից իսլամական քաղաքակրթության մասին։
Իրանի իսլամական հեղափոխությունը խոր ազդեցություն է թողել նաև աշխարհի ճնշված և իրավազրկված ազգերի վրա և մեծ փոփոխություն է առաջացրել իսլամական զարթոնքի և ԱՄՆ-ի ու Իսրայելի դեմ դիմադրության ճակատի ձևավորման մեջ:
Իրանի ժողովուրդը քայլ է պահում Իսլամական հեղափոխության հետ և այսօր այդ համընթացությունը դրսևորվեց Բահմանի 22-ի երթի ընթացքում և կդրսևորվի նաև առաջիկա 20 օրվա ընթացքում Իսլամական խորհրդարանի և Առաջնորդության Բանիմացների ժողովի ընտրությունների ընթացքում, ինչը վկայությունն է այն իրողության, որ Իրանի ժողովուրդը, չնայած բոլոր դավադրություններին, իր առջևում ունենալու է լուսավոր հորիզոններ։