Մամուլի տեսություն, 13․02․2024
Փորձագետները Ադրբեջանի վերջին նախագահական ընտրությունները, որտեղ հաղթող հայտարարվեց Իլհամ Ալիևը, համարում են խեղաթյուրված ընտրություններ և կարծում են, որ այս ընտրությունները նախապես գծագրված սցենարով էին, և նման ընտրությունները չի կարելի անվանել իսկական ժողովրդավարական։
Քեյհան
Իրանի Իսլամական խորհրդարանի 290 տեղի համար ինտենսիվ մրցակցություն է գնում 15000 թեկնածուների միջև
Հասատատվել է Իրանի Իսլամական խորհրդարանի ընտրություններում 290 տեղի համար պայքարող թեկնածուների ավելի քան 73 տոկոսի՝ մոտ 15 հազար թեկնածուի արժանավորությունը։ Խորհրդարանի յուրաքանչյուր տեղի համար կա 51-ից ավելի թեկնածու, որոնք մրցակցում են միմյանց հետ։ Սա այն դեպքում, երբ 11-րդ գումարման Իսլամական խորհրդարանի ընտրություններում որակավորված թեկնածուների թիվը կազմել էր մոտ 50%, որը ներառում էր 7148 թեկնածու։
Մինչև 2024 թվականի մարտի 1-ը շատ ժամանակ չի մնացել, և Իրանի պետությունը պատրաստվում է անցկացնել 12-րդ գումարման Իսլամական խորհրդարանի և Բանիմացների ժողովի վեցերորդ գումարման ընտրությունները։
Ընտրություններին Ժողովրդի բուռն մասնակցությունը կբերի ուժ, արժանապատվություն և հեղինակություն Իսլամական Իրանի համար, և չնայած վարչակարգի ձախողված չարակամների՝ ընտրությունները բոյկոտելու համատարած դավադրություններին, Իրանի վեհ ժողովուրդը մեկ անգամ ևս կփայլի իր փառահեղ ներկայությամբ և թշնամիներին ցույց կտա իր ներգրավվածության ուժը։
Իրան
Թեհրանի դիվանագիտական մոտեցումը՝ սիոնիստական ագրեսիային վերջ դնելու համար
Տարածաշրջանային հարցերով փորձագետ Մոհսեն Ֆաեզին «Իրան»-ին տված հարցազրույցում ասել է, որ Ռաֆահի մարդկային բնակչությունը բազմաթիվ մտահոգություններ է առաջացրել այս տարածաշրջանում պատերազմի տարածման վերաբերյալ, քանի որ այս շրջանի վրա հարձակումը կխորացնի աղետի ու սոցիալական ճնշման ճգնաժամը:
Ֆաեզին ընդգծել է. «Ընտրությունների ժամկետին մոտենալը կարևոր գործոններից մեկն է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին մղում է Պաղեստինում պատերազմի մթնոլորտի թուլացմանը»։
Ջավան
Սպանդն ու լռությունը
Սիոնիստական ռեժիմը երեկ՝ երկուշաբթի, վաղ առավոտյան ժամերին աննախադեպ քայլով 50 անգամ հարձակվել է Ռաֆահի տարբեր հատվածների վրա․ Տարածք, որտեղ բնակվում է Գազայի մոտ 1,5 միլիոն բնակիչ:
Վաթան Էմրուզ
Բաքվի անմխիթար ժողովրդավարությունը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախընտրական քարոզարշավի ընթացքում մրցակցել է այսպես կոչված 6 ընդդիմադիր թեկնածուի դեմ, իհարկե, նրանց մեծ մասը անդամակցում է այս երկրի խորհրդարանի իշխանամետ կուսակցություններին, սակայն աչքի ընկնող կետն այն էր, որ նախընտրական պայքարում չկար գեթ մեկ իրական ընդդիմադիր թեկնածու։ Նրանք իրենց քարոզարշավի հաղորդումներում կամ հեռուստատեսային շոուներում, որտեղ Ալիևը ներկա չէր, քննադատելու և այլընտրանքային պլան ներկայացնելու փոխարեն, գովաբանում էին նախագահին և նրան ներկայացնում էին Ադրբեջանի փրկիչը և նոր Ադրբեջանի կերտողը։ Կարելի է մատնանշել նաև կազմակերպված ընտրակեղծիքները, ինչպիսիք են մեկ կամ տարբեր ընտրատատեղամասերում որոշ մարդկանց բազմակի քվերակության թույլտվությունը։ Քվեատուփերի ձայները հաշվելիս հայտարարված ձայների ընդհանուր թիվը չի համընկել տեղամասում հաշվառված ընտրողների թվի հետ, իսկ ամենակարևոր խախտումներից մեկը, որ պնդում են ընդդիմադիր կուսակցությունները, կապված է վերջերս ազատագրված տարածքների հետ։
Aysor.am
Ալիևն անընդհատ խոսում է ռևանշիզմից․ ինչի՞ց է նա վախենում. Օսկանյան
ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Փաշինյանի խաղաղության ձգտումը բախվում է Ալիևի «ռևանշիզմի բացառման» քաղաքականությանը։ Ալիևն անընդհատ խոսում է ռևանշիզմից։ Ինչի՞ց է նա վախենում։ Նա վախենում է ցանկացած իրավիճակից, որտեղ Հայաստանը ծնկի եկած չէ։ Հետևաբար, չկա խաղաղության որևէ բանաձև, որը ենթադրում է մեջքը ուղղած ու զարգացած Հայաստան, աճող տնտեսությամբ Հայաստան, որովհետև այդ ամենը Ալիևի մղձավանջն է։
Միամտության, անփորձության պատճառով կամ այլ հանգամանքներից ելնելով Հայաստանի իշխանությունների առաջ քաշած բոլոր թեզերը, թե կա բանաձև, որ այսօր Արցախից, վաղը միգուցեև Հայաստանի որոշ տարածքից հրաժարումը երկրին կերաշխավորի կայունություն ու զարգացում, պատրանք են։
Ադրբեջանը հիմա ձգտում է ստանալ մի բանաձև, որտեղ կլինի հնարավորինս թույլ, երկարաժամկետ կտրվածքում զարգացման որևէ հեռանկար չունեցող Հայաստան։
Դրա համար նրանք պոկելու են ամեն հնարավորը և նույնիսկ ավելին։ Եթե անգամ Ալիևի բոլոր՝ մեզ համար ամենաանընդունելի պահանջները բավարարվեն, ընթացքում նորերն են ծնվելու։ Նա փորձելու է ստանալ այնպիսի իրավիճակ, որտեղ Հայաստան պետությունը միշտ լինի նվաստացած, այլոց, այդ թվում՝ իր կամքից կախված, առանց բանակի և տնտեսության, առանց ներդրումների ու բարեկամների։
Ալիևը քաջ գիտակցում է, որ Հայաստանի հաջորդ որևէ իշխանություն դնելու է հայ ժողովրդի իրավունքների հարցը։ Ցանկացած հաջորդ իշխանություն կարող է ունենալ բանակցելու, սեղանին հարց դնելու և այդ հարցի շուրջ խաղացող ուժերի հետ համաձայնության գալու ավելի լավ հմտություններ։ Ի վերջո, Ալիևը՝ ի տարբերություն մեր այսօրվա իշխանությունների, գիտի, որ հնարավոր է ավելի լավ բանակցել, հնարավոր է սեղանին դնել դիվանագիտորեն ընդունելի առաջարկներ, որ Հայաստանի այօրվա իրավիճակը ո՛չ ճակատագրի, ո՛չ էլ հանգամանքների խնդիր չէ, այլ օրվա բանակցողի խնդիրն է։ Հետևաբար, նա այսօր Հայաստանի իշխանություններից պոկելու է այնքան բան, որ հաջորդ իշխանության դիրքերը հնարավորինս թույլ լինեն։
Հիմա արդեն բոլորի համար ակնհայտ է, որ Արցախից հրաժարվելու, նույնիսկ Արարատից, հայոց պատմությունից հրաժարվելու դիմաց Ալիևը ոչինչ չի ստորագրելու։ Այլապես մինչ այսօր ստորագրած կլիներ։ Նա կորզելու է շոշափելի զիջումներ Հայաստանի տարածքների, միջանցքի տեսքով, մեզ համար անընդունելի, նվաստացուցիչ այնպիսի դրսևորումներով, որ որևէ շրջադարձի դեպքում Հայաստանում որևէ իշխանություն, թույլ ու ստորացված լինելով, արդեն փորձի ստանալ այն նվազագույնը, ինչն անգամ միջազգային քարտեզներով մեզ է պատկանել ի սկզբանե։ Ալիևը փորձելու է հասնել նրան, որ հետագա բանակցությունները լինեն միջազգային բոլոր իրավական նորմերով մերը հետ ստանալու շուրջ, իսկ Արցախի ժողովրդի իրավունքն այլևս անգամ օրակարգում պատկերացնելը զավեշտալի լինի։
Panorma.am
Հայաստանից օտարերկրյա կապիտալը դուրս է գալիս ապագայում թուրքական կապիտալով տեղը լրացնելու համար. Նաիրի Սարգսյան
Արձանագրվող տենդենցների և Հայաստանի ներդրումային միջավայրի շուրջ Panorama.am-ը զրուցեց Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանի հետ։
Ն. Սարգսյան-Այդ ամենի միտումը տեսնում եմ միայն քաղաքական դաշտում, ՀՀ-ի ավտանգավորության գոտու ավելի խորացման մեջ։ Սա ուղիղ ցուցիչ և մեսիջ է մեր հանրությանը, որ Հայաստանի շուրջ ինչ-որ նոր վերադասավորումներ են տեղի ունենում։ Քանի որ ունենք տեղակատվության էական բացակայություն, այն կարող ենք մի քանի ասպեկտներով բացատրել։
Տարբերակներից մեկն այն է, որ նախապատրաստվում է Հայաստանը դարձնել Լիբանան, այսինքը՝ ներքին խժդժություներ հրահրել և անկայուն գոտի դարձնել։ Նման անկայուն գոտիներում միջազգային կապիտալը, իհարկե, անելիք չունի, քանի որ կապիտալը սիրում է հանդարտ, կայուն և տեսանելի միջավայրեր։
Քանի որ դուրս է գալիս մասնավորապես արևմտյան կապիտալը, ապա ակնհայտ է դառնում, որ կա աշխարհաքաղաքական կոնսենսուս Հայաստանի՝ ոչ Արևմտյան կողմնորոշման մեջ և Արևմուտքի կապիտալը նախապես Հայաստանից դուրս տանելով՝ ապահովագրվում է ապագա կորուստներից։
Երրորդ տարբերակն այն է, որ ինչ այս իշխանություններն են, մանավանդ սեպտեմբերի 44-օրյա պատերազմից այս կողմ, անընդհատ պրոթուրքկան և պրոադրեբեջանական քաղաքակնություն է վարվում՝ չի բացառվում, որ տարածաշրջանում էական խաղացող է դառնում Թուրքիան և ՀՀ-ն հենց այդպիսի արտաքին քաղաքականություն է որդեգրում։ Այժմյան օտարերկրյա կապիտալը դուրս է գալիս, ապագայում թուրքական կապիտալով տեղը լրացնելու համար։ Իմ կարծիքով, սրանք են, հավանական սցենարները։
«Ժողովուրդ» թերթը
«Ժողովուրդ». Գեներալ Գրիգորի Խաչատուրովը կմնա ազատության մեջ. Դատարանը մերժել է դատախազի բողոքը
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ վճռաբեկ դատարանը մերժել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բողոքը վարույթ ընդունել։ Նշենք, որ գլխավոր դատախազը բողոք էր ներկայացրել Վճռաբեկ դատարան՝ պահանջելով կալանավորել գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովին։ Այդ մերժումը նշանակում է, որ գեներալը կմնա ազատության մեջ։
Հիշեցնենք, որ Վարդապետյանը պահանջում էր վերացնել ՀՀ հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանի որոշումը և կալանավորել գեներալին։
Գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովը դեկտեմբերի 2-ին ազատ էր արձակվել 9-ամսյա կալանքից՝ 20 միլիոն դրամ գրավի դիմաց։ Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանը նաև վարչական հսկողություն է նշանակել, ըստ որի՝ նախկին բարձրաստիճան զինվորականը երեկոյան 10-ից մինչև առավոտյան 7-ը պետք է տանը լինի։
Խաչատուրովի փաստաբան Հակոբ Ենոքյանն «Ազատությանն» ասաց՝ դատավորն այս որոշումը կայացրել է՝ հաշվի առնելով մի շարք հանգամանքներ։ «Այն, որ մարտ ամսից է կալանավորված, այն, որ 9 ամիս կալանքի տակ գտնվելու ընթացքում քննությունը ոչ մի քայլ առաջ չի գնացել, այն, որ մայիսին սկսած դատաքննությունը դեռ նախնական դատալսումներ են, այն, որ 90 հոգի վկա դեռ կա լսելու, այն, որ 60 հատոր գործ կա, այն, որ նիստերը 2 շաբաթը մեկ են, այն, որ վաղեմության ժամկետին մնացել է երկու ամիս», – ասել է նա: