Մեկնաբանություն- Իրանում և տարածաշրջանային երկրներում ընտրությունների տարբերությունները
(last modified Sun, 25 Feb 2024 14:30:03 GMT )
Փետրվար 25, 2024 18:00 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Իրանում և տարածաշրջանային երկրներում ընտրությունների տարբերությունները

Իրանում ընտրությունները զգալի տարբերություններ ունեն Արևմտյան Ասիայի երկրների ընտրությունների հետ։

Իսլամական խորհրդարանի տասներկուերորդ և Առաջնորդության Բանիմացների ժողովի վեցերորդ ընտրությունները կանցկացվեն մարտի 1-ին, Իրանի ողջ տարածքում: Մինչ թշնամիները լայնածավալ քարոզչություն են արել Իրանի ընտրությունների դեմ և խրախուսում են մարդկանց չմասնակցել ընտրություններին, փաստն այն է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունն ընտրությունների անցկացման առումով Արևմտյան Ասիայի տարածաշրջանի առաջատար երկրների թվում է։

Մինչ տարածաշրջանի երկրների մեծ մասը հրաժարվում է ընտրություններ անցկացնել, Իրանի Իսլամական Հանրապետությունը մինչ այժմ անցկացրել է 39 ընտրություն, իսկ ուրբաթ օրը կայանալիք ընտրությունները 40-րդ և 41-րդ ընտրություններն են։ Ուստի, ըստ էության, Իրանում քաղաքական համակարգը ողջունում է ընտրությունների անցկացումը և այն համարում  իր իշխանության տարրերից մեկը։ Ընտրությունները՝ բառիս բուն իմաստով, համակարգի հիմնական հենասյունն են և որոշումներ կայացնելու և երկրի ճակատագիրը որոշելու հիմքը։

Մեկ այլ կետն այն է, որ Իրանում ընտրությունները ներառում են ոչ միայն խորհրդարանը, այլ նաև նախագահական ընտրությունները, Առաջնորդության Բանիմացների Ժողովը, քաղաքային և գյուղական իսլամական խորհուրդները: Ուստի ժողովուրդը ընտրում է խորհրդարանի անդամներին, նախագահին, Առաջնորդության Բանիմացների Ժողովի և քաղաքային ու գյուղական իսլամական խորհուրդների անդամներին։ Ուստի, ժողովուրդը Իրանի քաղաքական համակարգում ականավոր դեր և դիրք ունի։ Իսլամական համակարգը մշտապես ընդգծել է ժողովրդի առավելագույն մասնակցությունը ոչ միայն համակարգի հեղինակության մակարդակը բարձրացնելու, այլեւ Իրանի ժողովրդի մարդկային արժանապատվությունը հարգելու եւ պաշտպանելու համար:

Մյուս կետը կապված է Իրանի ընտրություններում քաղաքական մրցակցության հետ։ Իրանում անցկացված ընտրություններում անհատների և խմբերի մրցակցությունն այն մակարդակի վրա է, որ արդյունքները նախապես հայտնի չեն և որոշվում են ընտրություններից հետո, իսկ մյուս կողմից՝ իրական մրցակցություն է տեղի ունենում անհատների և խմբավորումների միջև։ Օրինակ՝ իրանական 1396 թվականի նախագահական ընտրություններում հաղթող թեկնածուն 50%-ից ընդամենը կես տոկոս ավելի բարձր ձայներով հաղթել է ընտրություններում։

Մինչդեռ տարածաշրջանի որոշ երկրների ընտրություններում նախագահական ընտրություններում հաղթած թեկնածուները կամ խորհրդարանական ընտրություններում հաղթած կուսակցությունները հավաքում են ձայների մոտ 90%-ը, ինչը վկայում է այս երկրներում ընտրական մրցակցության բացակայության մասին։ Ուստի, կարելի է ասել, որ Իրանում ընտրական ասպարեզում մարդկանց մասնակցության հիմքը արժանի մարդկանց ընտրությունն է։ 

Մյուս կարևոր կետն այն է, որ տարածաշրջանում ընտրություններ անցկացնող երկրների մեծ մասում լայնածավալ ճանաչողական պատերազմ չի ձևավորվում համաշխարհային մեծ տերություններին կից լրատվամիջոցների կողմից։ Սա այն դեպքում, երբ թշնամիները ծրագրեր են մշակել Իրանում անցկացվող ընտրությունների դեմ, և նույնիսկ նրանց հետախուզական ծառայություններն ամբողջությամբ վերահսկել են ընտրությունները և փորձում են միջամտել ընտրություններում՝ օգտագործելով լրատվամիջոցների ուժը։

Հետևաբար թուլացնելով ընտրական կառույցը, թշնամիները փորձում են թիրախավորել իսլամական համակարգի հեղինակությունը և իհարկե, այս նպատակը չի իրագործվել՝ հանրային լայն մասնակցության շնորհիվ։