Մեկնաբանություն-Իրանը քննադատել է ԱԽ-ի անգործությունը Գազայում պաղեստինցիների ցեղասպանության հարցում
(last modified Tue, 27 Feb 2024 14:39:24 GMT )
Փետրվար 27, 2024 18:09 Asia/Tehran
  • Մեկնաբանություն-Իրանը քննադատել է ԱԽ-ի անգործությունը Գազայում պաղեստինցիների ցեղասպանության հարցում

Գազայի հատվածում սիոնիստ զինվորականների կողմից պաղեստինցիների ցեղասպանության նոր փուլի մեկնարկից ի վեր, Իրանի Իսլամական Հանրապետությունն օգտագործել է բոլոր հնարավորությունները՝ դատապարտելու այս ռեժիմի հանցագործությունները և դադարեցնելու հարձակումները պաղեստինցիների վրա։

Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը երկուշաբթի օրը Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 55-րդ նստաշրջանի շրջանակում Պաղեստինյան հարցով կայացած հանդիպման ժամանակ հայտարարելով, որ  շուրջ հինգ ամիս է անցնում Գազայի հատվածի վրա Սիոնիստական ցեղասպան ​​ռեժիմի հարձակումներից, ասել է․- Այս ընթացքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը և մարդու իրավունքների պաշտպանությանը հավակնող երկրները էական  քայլ չեն արել Իսրայելի հանցագործությունները դադարեցնելու համար։

Իրանի արտաքին գործերի նախարարը հավելել է,- Գազայի հատվածում Սիոնիստական ​​ռեժիմի կողմից իրականացվող ցեղասպանության հարցում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անգործության հետևանքով այն ինչի ականատեսն ենք այսօր,դարի դիվանագիտական ​​աղետն է և Իսրայելի պատերազմական հանցագործությունների շարունակությունը և ԱՄՆ-ի  ու Արևմուտքի կողմից պատերազմի ու դրա հետևանքների ընդլայնումը իրական սպառնալիք են  միջազգային խաղաղության և անվտանգության համար։

Գազայի հատվածում սիոնիստների հարձակումների հետևանքով մինչ այժմ  զոհվել է մոտ 30 հազար մարդ, վիրավորվել մոտ 70 հազարը, որոնց 70%-ը կանայք ու երեխաներ են: Միջազգային զեկույցների համաձայն՝ Գազայում պաղեստինցիների սպանությունը մարդկության պատմության մեջ ցեղասպանության և մանկասպանության ամենասարսափելի տեսակն է։

Իրանի Իսլամական Հանրապետությունը և որոշ երկրներ ու միջազգային կազմակերպություններ այն դեպքում են  ջանքեր  գործադրում դադարեցնելու  Սիոնիստական ​​ռեժիմի հանցագործությունները Գազայում, երբ սիոնիստները  ԱՄՆ-ի աջակցությամբ շարունակում են իրենց հանցագործությունները և Գազայի հատվածի հարավում գտնվող սահմանամերձ Ռաֆահի  քաղաքում  ստեղծում են հերթական ողբերգությունն ու աղետը։

Գազայի տարբեր շրջաններում բնակվող շուրջ մեկուկես միլիոն պաղեստինցիների Գազայի հարավում գտնվող սահմանամերձ Ռաֆահ քաղաք գաղթելուց հետո , այժմ Սիոնիստական ​​ռեժիմը հայտարարել է, որ պատրաստվում է ոչնչացնել ՀԱՄԱՍ-ի ուժերին այս տարածքում։

Իրավապաշտպան կազմակերպությունները,հատկապես ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, զգուշացրել են, որ  Ռաֆահը հարձակման ենթարկվելու դեպքում, աշխարհը ականատես կլինի պաղեստինցիների ավելի լայնածավալ ցեղասպանությանը: Այս իրավիճակում ԱՄՆ-ն  ​​և Անգլիան, որպես Սիոնիստական ​​օկուպանտ ռեժիմի հանցագործությունների և ծավալապաշտական նկրտումների գլխավոր ջատագովներ, փոխանակ փորձեն կասեցնել պատերազմն ու պաղեստինցիների սպանությունը՝ զենք ուղարկելով սիոնիստներին և վետո դնելով հրադադարի հաստատման բանաձևի վրա, բացահայտորեն իրենց աջակցությունն են հայտնել տարածաշրջանում ցեղասպանության նկատմամբ։ 

Արևմուտքի աջակցությունը սիոնիստների հանցագործություններին ցույց է տալիս Արևմուտքի երկակի ստանդարտները Պաղեստինի հարցում, իսկ Գազայի պատերազմն այս զգայուն ժամանակահատվածում արտահայտում է նրանց երկերեսանիությունը մարդու իրավունքների ոլորտում ։

Իրականում Պաղեստինի ժողովրդի ցեղասպանությունը հատկապես Գազայում չի կարող շարունակվել այնքան ժամանակ, որքան ցանկանում են սիոնիստներն ու նրանց հովանավորները քանի որ պատմության մեջ ոչ մի ժողովուրդ չի զիջել իր հողը, և այդպես կլինի նաև Պաղեստինի դեպքում։

Այդ իսկ պատճառով, Իրանի Իսլամական Հանրապետությունը միջազգային իրավունքի և ինքնորոշման իրավունքի հիմամբ  Պաղեստինի ժողովրդին օկուպացիայի դիմաց  պաշտպանելով, համոզված է, որ Պաղեստինի հարցի լուծմանն ուղղված տարածաշրջանային և միջազգային բոլոր ջանքերը պետք է գործադրվեն՝ հաշվի առնելով այն փաստը, որ Պաղեստինը  պատկանում է պաղեստինյան ժողովրդին, և հետևաբար Պաղեստինի ապագայի վերաբերյալ ցանկացած որոշում պետք է կայացվի հենց պաղեստինցիների կողմից: