Մամուլի տեսություն - 28-02-2024
(last modified Wed, 28 Feb 2024 14:35:08 GMT )
Փետրվար 28, 2024 18:05 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն - 28-02-2024

Իրանում անցկացված հարցումները վկայում են այն մասին, որ ընտրությունների թեման գնալով թեժանում է, իսկ ուրբաթ օրը կայանալիք ընտրություններին հանրային մասնակցությունը մեծանում է։

Քեյհան օրաթերթ

ԱՄՆ բանակի ռազմաօդային ուժերի սպայի ինքնահրկիզման ցնցումը

 

Իսրայելի դեսպանատան դիմաց ամերիկյան ռազմաօդային ուժերի սպայի ինքնահրկիզման մասին վերլուծությունը ցույց է տալիս, որ «ամերիկյան բանակը պետք է մեծ ցնցում սպասի», քանի որ «շատ երիտասարդներ կան, ովքեր դեմ են Գազայի ցեղասպանությանը մասնակցելուն։

Այս իրադարձությունն արտացոլում է Ամերիկայի ձախողումը ամերիկացի երիտասարդների ուղեղները լվանալու և դեմագոգիայի հարցում:

Վաթանե Էմրուզ օրաթերթ

Իրանի ընտրություններին մասնակցության վիճակագրական աճ է արձանագրվել

 

Քանի որ Իրանում մոտենում ենք Իսլամական խորհրդարանի 12-րդ և Առաջնորդության Բանիմացների ժողովի վեցերորդ ընտրություններին (ուրբաթ, մարտի 1), սոցիոլոգիական կենտրոններն ամեն օր հարցումներ են անցկացնում։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ թեկնածուների նախընտրական քարոզարշավը պաշտոնապես մեկնարկել է անցած հինգշաբթի, հարցման տվյալների փոփոխությունը կատարվում է շոշափելի կերպով։ Քանի որ ընտրատարածքներում ընտրությունները թեժանում են, և մարդկանց ուշադրությունը գրավում են նախընտրական լուրերը, հարցունները ցուց են տալիս որ մասնակցության ցանկությունը մեծանում է։

Ջավան օրաթերթ

ՀԱՄԱՍ. Փարիզյան համաձայնագրի նախագծի նպատակը Թել Ավիվի համար ժամանակ շահելն է

 

Ռամադան սուրբ ամսին զավթիչ ուժերի և ՀԱՄԱՍ շարժման միջև հրադադարի համաձայնագրի հիմքեր ստեղծելու մասին լուրերի ստվերում Սիոնիստական   ռեժիմի վարչապետը շարունակում է պնդել Ռաֆահի վրա հարձակումը, չնայած ԱՄՆ նախագահի աջակցությանը:

Իսլամական դիմադրության շարժման քաղբյուրոյի անդամը Փարիզի նախագիծը ոչ միայն ամերիկյան է համարում, այլև այն գնահատում է որպես Թել Ավիվի ռեժիմի իմիջը պահպանելու և սիոնիստների նոր ռազմական գործողությունների համար ժամանակ շահելու գործոն։

Դոնյայե Էղթեսադ օրաթերթ

Ռեցեսիան չի կանգնեցնում նաև Պեկինին. Չինաստանը շարունակում է մնալ աշխարհի թիվ մեկ առևտրային գործընկերը

 

Համաշխարհային տնտեսագետների կարծիքով, թեև 2023 թվականին Չինաստանի առևտուրը հասել է իր ամենացածր մակարդակին վերջին 7 տարվա ընթացքում, այն շարունակում է մնալ աշխարհի բազմաթիվ երկրների թիվ մեկ առևտրային գործընկերը։

Այս խոսքերը այն դեպքում, երբ Չինաստանի առևտուրն իր հիմնական գործընկերների հետ կրճատվել է 2023թ. Որովհետև համաշխարհային առևտրի անկման պայմաններում օտարերկրյա սպառողների կողմից չինական ապրանքների պահանջարկը նվազել է։

Ֆարհիխթեգան օրաթերթ

Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Ուրմիա լճի մակարդակը վերջին անձրևների պատճառով հասել է 1,5 միլիարդ խորանարդ մետրի

 

Մինչև վերջին անձրևները Ուրմիա լճի 11 արբանյակային ջրաճահճային տարածքները ջրի տեղափոխման և ջրային իրավունքների ապահովման առումով շատ լավ վիճակում էին։

Tert.am

Բեռլինում մեկնարկել է Միրզոյան-Բայրամով հանդիպումը

 

Բեռլինում մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարարի Ջեյհուն Բայրամովի ղեկավարած պատվիրակությունների միջև հանդիպումը:

Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։

Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները քննարկելու են խաղաղության պայմանագրի հետ կապված հարցեր։

Tert.am

Ուժով և պատերազմով հարցեր չեն լուծում, պետք է կանգ առնել․ Վահագն Խաչատուրյանը՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին

 

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մանրամասները՝ շեշտելով, որ բոլոր հարցերը պետք է լուծվեն բանակցությունների միջոցով։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, ՀՀ նախագահը թեմային անդրադարձավ Բաղդադի համալսարանում ուսանողների հետ հանդիպման ժամանակ՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հեռանկարները։

«Մի կարևոր սկզբունք կա, հարևանների հետ պետք է ապրել խաղաղ։ Հիմա ինչ-որ գործընթացի արդյունքում ստեղծվել է առճակատում։ Դա չի կարող շարունակվել, պետք է կանգնել։ Մենք հիմա առաջարկում ենք կանգնել և իրար հետ խոսել։ Սկզբում, միգուցե, միջնորդների միջոցով։ Ավելի շուտ՝ մենք հիմա խոսում ենք հենց միջնորդների միջոցով։ Ամենացավոտ հարցերի մասին պետք է խոսել։ Կա շատ ծանր պատմություն՝ տասնյակ հազարավոր զոհեր և վիրավորներ, հազարավոր անհետ կորածներ` երկու կողմերից, տարածքային որոշակի խնդիրներ։ Մենք վստահ ենք, որ ցանկության դեպքում բոլոր հարցերը լուծելի են։ Հիմա մենք այդ ճանապարհին ենք»,- մանրամասնեց նախագահը՝ նկատելով, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները երկու շաբաթ առաջ հանդիպել են Մյունխենում, փետրվարի 28-ին Բեռլինում հանդիպելու են նաև երկու երկրների ԱԳ նախարարներ։

Խաչատուրյանն ընդգծեց, որ սեղանին կա խաղաղության պայմանագրի փաստաթղթի նախագիծ, որի շուրջ կողմերը հիմա փորձում են ընդհանուր համաձայնության գալ։

«Սա է ճանապարհը․ ուժով, պատերազմով հարցեր չեն լուծում։ Մենք սա հասկանում ենք, հույս ունեմ, որ Ադրբեջանում էլ են հասկանում։ Մեր առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը հենց այդ տրամաբանության մեջ է»,- նշեց ՀՀ նախագահը։

Tert.am

Ադրբեջանցի զինծառայողը հատել է հայ-ադրբեջանական շփման գիծը․ ԱԱԾ

 

Ս.թ. փետրվարի 28-ին՝ ժամը 05:15-ի սահմաններում, Սյունիքի մարզի Տեղ համայնքի սահմանային հատվածում հայ-ադրբեջանական շփման գիծը հատել է ադրբեջանական զինված ուժերի զինծառայող, ով զինված է եղել ԱԿՄ տիպի ինքնաձիգով ու 1 պահատուփով:

Այս մասին հայտնում են ԱԱԾ-ից։

Վերջինս վնասազերծվել է ՊՆ զինծառայողների կողմից: Դեպքի կապակցությամբ ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով: Նախաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր զինծառայողի մոլորվելու մասին, գրում են տեղի լրատվամիջոցները:

Նշվում էր, որ փետրվարի 28-ի առավոտյան ադրբեջանական բանակի զինծառայող Ռուսլան Փանախովը, շարժվելով օկուպացված Լաչինի շրջանում ծառայողական դիրքերի արանքով, անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով մոլորվել է:

News.am

Եռակողմ հանդիպում Մյունխենում. Փաշինյանը հանդիպել է Օլաֆ Շոլցի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ

 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։

«Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում եռակողմ հանդիպում՝ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ», - գրել է Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում և տեսանյութ հրապարակել։

Եռակողմ հանդիպմանը մասնակցում են նաեւ ՀՀ եւ Ադրբեջանի արտգործնախարարները:

News.am

ՀԱՊԿ-ի հետ Հայաստանի հարաբերությունների սառեցումը քաղաքական գնահատական է. Խանդանյան

 

ՀԱՊԿ-ին Հայաստանի մասնակցությունը սառեցնելու մասին հայտարարությունը քաղաքական գնահատական է, ոչ թե իրավական ամրագրում։ Այս մասին այսօր՝ փետրվարի 28-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։

Նա նշեց, որ Հայաստանի և ՀԱՊԿ-ի հարաբերություններում որևէ տեղաշարժ չկա, և արդեն ավելի քան մեկ տարի Հայաստանը չի մասնակցում կազմակերպության աշխատանքներին

«Մենք բազմիցս հնչեցրել ենք մեր դիրքորոշումները ՀԱՊԿ–ի գործունեության կամ անգործության վերաբերյալ։ Դա իրավիճակի կոնկրետ արձանագրում է։ Ժամանակը ցույց կտա հետագայում կհետևեն գործընթացներ, թե ոչ»։

Հիշեցնենք՝ փետրվարի 23-ին ՀՀ վարչապետը «France24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Հայաստանի նկատմամբ Հավաքական անվտանգության պայմանագիրը չի կատարվել, ուստի Երևանը սառեցրել է իր մասնակցությունը կազմակերպությանը (ՀԱՊԿ): Ռուսաստանն էլ հայտարարել է, որ երկկողմ խողովակներով սպառիչ պարզաբանումներ է ակնկալում Հայաստանից, թե ինչ են նշանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը։