Մամուլի տեսություն - 01.03.2024
Իսլամական խորհրդարանի ընտրությունների 12-րդ շրջանը, որն Իրանում կարելի է անվանել կրոնական ժողովրդավարության փառատոն, անցկացվում է քվեասնդուկների մոտ մարդկանց ներկայությամբ։ Իրանի ժողովուրդը քվեարկության է գնացել իր պատմական պատասխանատվության զգացումով:
Իրան օրաթերթ
Ժողովրդի և խորհրդարանի դերն Իրանում
Ժամանակակից Իրանում օրենսդիր մարմինը ժողովրդավարական ամենակարևոր ինստիտուտներից մեկն է, այս ինստիտուտի կարևորությունն այնքանով է, որ մարդկանց մասնակցությունն ու ներկայությունը ներկայացուցիչների ընտրությանը ուղղակիորեն ազդում է ժողովրդավարության մակարդակի վրա։
Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո ժողովրդավարական ինստիտուտները նոր իմաստ գտան, ժողովրդավարության և կրոնի ինտեգրումը աշխարհի քաղաքական գրականության մեջ ներմուծեց կրոնական դեմոկրատիա բանալի բառը, ի սկզբանե ժողովուրդը մեծ դեր խաղաց երկրի հիմնարար փոփոխությունների մեջ։
Շարղ օրաթերթ
Սարդար Հաջիզադե. Ժողովրդի մասնակցությունը ընտրություններին գոտեպնդում է զինված ուժերին
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդատիեզերական ուժերի հրամանատարն Խորհրդարանական ընտրություններին մասնակցելուց հետո ասաց. «Մի օր պետք է զենք վերցնեինք ու կանգնեինք թշնամիների դեմ, իսկ այսօր նույն բանն ենք անում՝ ներկայանալով քվեատուփերի մոտ։
Նա ասաց. «Մարդկանց ներկայությունը քվեատուփերի մոտ ստեղծում է անվտանգություն և գոտեբնդում է զինված ուժերին։ Մարդիկ չպետք է անտեսեն անփույթ մնան: Մարդկանց նաերկայանալը ցույց է տալիս, որ երկիրը ողջ է, և այն հաստատ անվտանգություն և հզորություն է արտադրում։
Համշահրի օրաթերթ
Ռուսաստանը վեց ամսով արգելել է բենզինի արտահանումը
ՄԻ Հայտարարության մեջ Կրեմլը ասել է, որ ուրբաթ օրվանից՝ մարտի 1-ից, արգելվում է բենզինի արտահանումը վեց ամսով՝ նավթավերամշակման գործարաններում սպասարկման աշխատանքների ժամանակ վառելիքի պակասից խուսափելու համար։ Այս հայտարարության մեջ ասված է. «Այս որոշումն ընդունվել է վառելիքի շուկայում կայուն իրավիճակի պահպանման նպատակով։ Մարտի 1-ից օգոստոսի 31-ը վեց ամիս ժամկետով սահմանվել են բենզինի արտահանման սահմանափակումներ։
Էթեմադ օրաթերթ
Եվրախորհրդարանը պահանջել է մատակարարել ուկրաինական բանակին անհրաժեշտ բոլոր սպառազինությունը
Հինգշաբթի օրը ընդունելով մի բանաձեւ՝ Եվրախորհրդարանը խնդրել է եվրոպական երկրներին տրամադրել Ուկրաինային այն ամենը, ինչ անհրաժեշտ է՝ Ռուսաստանի հետ պատերազմում հաղթելու համար։
tert.am
Ուկրաինայի նախագահի աշխատակազմն արձագանքել է Վլադիմիր Զելենսկիի՝ Հայաստան այցի մասին տարածվող լուրին
Ուկրաինայի նախագահի աշխատակազմն արձագանքել է տարածվող լուրին, թե նախատեսվում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի այցը Հայաստան։
«Արմենպրես»-ի հարցմանը, թե կարո՞ղ են հաստատել կամ հերքել տեղեկություններն այն մասին, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նախատեսում է մարտին այցելել Հայաստան, Ուկրաինայի նախագահի աշխատակազմի հանրային տեղեկատվության վարչության պետ Ալեքսանդր Խրիպունովը պատասխանել է․
«Ուկրաինայի նախագահի և Ուկրաինայի նախագահի գրասենյակի գործունեության մասին տեղեկատվությունը համակարգված և օպերատիվ կերպով տեղադրվում է Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքում»։
Լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մարտին կայցելի Երևան ու Բաքու։ Նշվում էր, որ Հայաստան այցը, հավանաբար, տեղի կունենա մարտի 4-ին։ Ավելի ուշ, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Անի Բադալյանն ասել էր, որ բարձրաստիճան այցերի մասին պատշաճ ժամկետներում պաշտոնապես իրազեկում է լինում։
tert.am
Որպես տարածաշրջանի առաջատար երկիր` Թուրքիան կարող է ուժեղ ազդեցություն ունենալ հաղորդակցության ուղիների բացման գործում․ Կլաար
Հարավային Կովկասի անվտանգությունն ու զարգացումը շատ կարևոր են ԵՄ-ի համար, այդ պատճառով Եվրամիությունն աջակցություն է հայտնել ՀՀ-ին և Ադրբեջանին` լուծելու երկու երկրների միջև եղած երկարատև կոնֆլիկտը։
Անթալիայում ընթացքող դիվանագիտական ֆորումի ժամանակ այս մասին ասաց Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։
«Խաղաղությունը պատերազմի բացակայությունը չէ, դա մի մեծ ու մանրակրկիտ համաձայնագիր է, որը պետք է բոլոր երկրներին երկարատև ու ամուր փոխհարաբերություններ կառուցելու հիմք հանդիսանա։ ԵՄ–ն երկարատև հեռանկարով ներգրավված է Հարավային Կովկասի կայունության ու անվտանգության գործում։
Խաղաղությունը պետք է ներառի ու ապահովի սահմանների ապաշրջափակումը Հայաստանի և Ադրբեջանի միջև, ներառյալ՝ Ադրբեջանի հիմնական մասի կապը Նախիջևանին»,– ասաց Կլաարը։
Անդրադառնալով Թուրքիայի դերակատարմանը`նա նշեց, որ այս երկիրն իսկապես հետաքրքրված է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման հարցում։
«Որպես տարածաշրջանի առաջատար երկիր` Թուրքիան ցույց է տալիս իր հետաքրքրվածությունը ՀՀ–ի և Ադրբեջանի միջև։ Այս երեք երկրները կարող են նպաստել տարածաշրջանի զարգացմանը»,– ընդգծեց Կլաարը։
Ըստ նրա` Անկարան կարող է ուժեղ ազդեցություն ունենալ տարածաշրջանի հաղորդակցության ուղիների բացման գործում։
news.am
Սպասում ենք ՀՀ Սահմանադրության հետ կապված պարզաբանումների, այնտեղ կան «միացում»-ի բաղադրիչներ․ Հաջիև
Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում տեղի է ունենում պանելային քննարկում «Խաղաղությունը, զարգացումն ու կապվածությունը Հարավային Կովկասում» խորագրով, որտեղ որպես բանախոսներ հանդես են գալիս նաև ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը, Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գծով Թուրքիայի բանագնաց Սերդար Քըլըչը, Հարավային Կովկասում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։
Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևն իր խոսքում նշեց, որ Ադրբեջանի համար կոնֆլիկտն ավարտված է արդեն, և օրակարգում է խաղաղությունն ու տարածաշրջանային համագործակցությունը։
«2020թ-ից հետո հիմնական 5 սկզբունքներ էին ընտրվել խաղաղության հասնելու համար, խաղաղության պայմանագրի տեքստ էր պատրաստվել Ադրբեջանի կողմից և ներկայացվել հայկական կողմին, որն իր հերթին հաստատում էր մեր օրակարգը։
Մենք պետք է հավատարիմ մնանք խաղաղության օրակարգին Երևանի ու Բաքվի միջև և մենք խոսում ենք Հայաստանի և Ադրբեջանի մասին։ Այն Փարիզ կամ Բրյուսսել չէ, և մեր երկրների միջև խաղաղության պայմանագիրն այնտեղ չպետք է կնքվի, այլ անհրաժեշտ է միասին աշխատել, որ տարածաշրջանային փոփոխությունների հասնենք։ Մեզ համար որոշ հարցեր բաց են մնացել և մենք սպասում ենք բացատրությունների կապված ՀՀ Սահմանադրության ու իրավական որոշ կետերի հետ։ ՀՀ-ում դեռ կա «միացում» բաղադրիչը և այն կապված է Լեռնային Ղարաբաղի հետ, որն ըստ դրա մտնում է ՀՀ սահմանադրության լիազորությունների մեջ և որոշ հղումներ են արվում Ալմա Աթայի հռչակագրին։ Մենք սպասում ենք բացատրությունների հայկական կողմից և դրանք պետք է տրվեն հնարավորինս շուտ »,- նշեց Հաջիևը։
tert.am
ՀՀ-ում չկա Զանգեզուր, ՀՀ-ն երբևէ չի համաձայնել միջանցք տրամադրել․ Ռուբինյանի պատասխանը՝ թուրք լրագրողին
Շատ ժամանակ այն բառերը, որը մենք օգտագործում ենք, ցույց են տալիս մեր մոտիվացիան։
Այս մասին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում պանելային քննարկման ժամանակ հայտնեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը․
«Ինչո՞ւ է Հայաստանն իր նախաձեռնությունն անվանել «Խաղաղության խաչմերուկ», քանի որ մենք ցանկանում ենք, որ մեր տարածաշրջանը լինի այդպիսին, մինչդեռ Ադրբեջանը շարունակում է օգտագործել «Զանգեզուրի միջանցք» տերմինը։
Երբ մենք խոսում ենք ՀՀ սուվերեն տարածքի մասին, մենք չունենք այդպիսի ձևակերպում, ՀՀ-ում չկա Զանգեզուր անվանումով տարածքային միավոր։ Հայաստանը երբևէ չի ասել նման բան և չի համաձայնել Ադրբեջանին ինչ-որ լրացուցիչ միջանցքներ տրամադրել ՀՀ տարածքով»,- նշեց Ռուբինյանը։
Պանելային քննարկման թեման է «Խաղաղությունը, զարգացումն ու կապվածությունը Հարավային Կովկասում», որտեղ որպես բանախոսներ հանդես են գալիս ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գծով Թուրքիայի բանագնաց Սերդար Քըլըչը և Հարավային Կովկասում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։