Մամուլի տեսություն 02.03.2024
(last modified Sat, 02 Mar 2024 12:21:33 GMT )
Մարտ 02, 2024 15:51 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 02.03.2024

Այսօրվա իրանական թերթերի մեծ մասի առաջին էջը նվիրված էր ընտրատեղամասերում ժողովրդի խուռներամ ներկայությանը և ընտրությունների թեկնածուների լուրջ մրցակցությանը։

Քեյհան

«Նոր էջ» Իրանում «խանդավառ ընտրություններից» հետո

Երեկ Իրանում կայացել են Առաջնորդության Բանիմացների խորհրդի  և Իսլամական խորհրդարանի ընտրությունները։  Ժողովրդի խուռներամ ներկայությունը ընտրատեղամասերում  ապացուցեց, որ թե Իսլամական Հանրապետության վարչակարգն է լիովին հավատարիմ  «ժողովրդավարական» ուխտին, և՛ թե ժողովուրդն է հավատում  ժողովրդավարական համակարգում իր առանցքային դերակատարությանը։  Ըստ էության, այս տարվա մարտի 1-ի ընտրություններում միախառնվեցին ժողովրդի ու վարչակարգի վճռականությունը, և այս տեսանկյունից Իսլամական Հանրապետության ընտրությունները միջազգային մակարդակով եզակի են։

Իսլամական Հանրապետության ընտրություններն ինքնին եզակի չեն, քանի որ Իրանը միակ պետությունը չէ, որտեղ ընտրություններ են անցկացվում, Իսլամական Հանրապետության ընտրությունները եզակի են այն առումով, որ մի կողմից իսլամական համակարգը լուրջ վճռականություն ունի երկրի գործերը   ժողովրդին վստահելու հարցում, իսկ մյուս կողմից՝ ժողովրդի լուրջ վճռականությունն է շարունակելու այն ուղին, որը Նրանք սկսել են իրենց հեղափոխության սկզբից։

 

Էթելաաթ

Աշխարհը դատապարտում է Գազայում սիոնիստների նոր ոճրագործությունը

Պաղեստինյան լրատվամիջոցները հայտնել են  Գազայում պարենամթերքի ու մարդասիրական օգնություն ստացող մարդկանց հերթի վրա սիոնիստների նոր հարձակման ու հանցագործության մասին` նշելով,, որ հարյուրավոր մարդիկ հերթ էին կանգնել օգնություն ստանալու համար։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ է հրավիրել՝ հետաքննելու Ալ-Ռաշիդի սպանության հետեւանքները։  ՄԱԿ-ում Պաղեստինի ներկայացուցիչ Ռիյադ Մանսուրն այս հանդիպման ժամանակ, որը գումարվել էր Ալժիրի խնդրաքով, կոչ է արել Գազայի հատվածում կրակի դադարեցման մասին բանաձեւ ընդունել։

Մանսուրն ասել է. «Այս բարբարոսական սպանությունն ապացույցն է այն բանի, որ քանի դեռ Անվտանգության խորհուրդը կաթվածահար է և կիրառվում է վետոյի իրավունքը, պաղեստինցիները  կվճարեն իրենց կյանքով դրա համար։

 

Համշահրի

Իրանում գազի արդյունահանման աճը

Իրանի Իսլամական Հանրապետության նավթի նախարարն ասել է. Չնայած պատժամիջոցներին, վերջին մի քանի տարիներին գազի արդյունահանման աճը կազմել է 5 տոկոս, մինչդեռ այդ ցուցանիշը գազ արդյունահանող երկրների շրջանում 2,5 տոկոս է։

Անցյալ տարի Իսլամական Հանրապետությունը գազի արդյունահանման ծավալով երրորդ տեղն է զբաղեցրել աշխարհի երկրների շարքում։

 

Իրան

Ռուսաստանի ռազմավարական միջուկային ուժերը գտնվում են լիարժեք պատրաստության վիճակում։

Հինգշաբթի օրը այս երկրի Դաշնային ժողովում իր ելույթում Ռուսաստանի նախագահը եվրոպացիներին սպառնացել է միջուկային հարձակմամբ։ Ուկրաինական պատերազմից երկու տարի անց զարգացումների և իրադարձությունների դիտարկումն այժմ վկայում է Համաշխարհային տերությունների միջնորդված ուժերի պատերազմում լարվածության աճի և ՆԱՏՕ-ի ներկայությամբ դրա տարածված հավանականության մասին։

Այս առնչությամբ նախօրեին ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի հանձնաժողովի լսումների ժամանակ ասել էր. «Եթե Ուկրաինան ընկնի, ապա հնարավոր է Ռուսաստանն ու ՆԱՏՕ-ն ուղղակի ռազմական առճակատման մեջ մտնել»։

 

Panorama.am

Հայաստանը և Թուրքիան որոշել են հարաբերությունները կարգավորելու համար նոր հանդիպում անցկացնել

Թուրքիան և Հայաստանը որոշել են հաջորդ հանդիպումը անցկացնել հարաբերությունների կարգավորման համար, ամսաթիվն ու վայրը կհամաձայնեցվեն։ Ռիա Նովոստիին ասել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի բանագնաց Սերդար Քըլըչը։

«Հանդիպում կլինի, մենք որոշում ենք կայացրել, կհստակեցնենք օրը և վայրը»,- ասել է Քըլըչը։

Հիշեցնենք, որ նախօրեին Անթալիայում դիվանագիտական ֆորումի շրջանակներում անցկացված «Խաղաղությունը, զարգացումն ու կապվածությունը Հարավային Կովկասում» խորագրով պանելային քննարկման ժամանակ Սերդար Քըլըչը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Հայաստանի հատուկ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանին առաջարկել է հանդիպել Երևանում։

«Ես պարոն Ռուբինյանին առաջարկում եմ հաջորդ շաբաթ հանդիպել Երևանում, ու այն դարձնենք պատմական իրադարձություն»,-ասել էր թուրք դիվանագետը։

«Շատ լավ, մենք ձեզ հետ դա կքննարկենք և կորոշենք թորտեղ և երբ հանդիպենք»,-ի պատասխան հայտարարել էր Ռուբեն Ռուբինյանը։

 

Tert.am

Բարձր ենք գնահատում մեր հայ գործընկերների հետ փոխգործակցությունը և վստահ ենք, որ այն համապատասխանում է մեր երկրների և ժողովուրդների հիմնարար շահերին․ ՌԴ դեսպանություն

Սրտանց շնորհավորում ենք Ձեզ՝ այսօր Հայաստանում նշվող Դիվանագետի օրվա կապակցությամբ։

Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը։

«Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության աշխատակիցներին և վետերաններին մաղթում ենք առողջություն, բարեկեցություն և մասնագիտական նորանոր ձեռքբերումներ։

Մենք բարձր ենք գնահատում մեր հայ գործընկերների հետ փոխգործակցությունը և վստահ ենք, որ այն համապատասխանում է մեր երկրների և ժողովուրդների հիմնարար շահերին»,-ասված է հաղորդագրության մեջ։

 

Armenpress.am

Արարատ Միրզոյանն Անթալիայի դիվանագիտական ֆորումի ժամանակ ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն Անթալիայի դիվանագիտական ֆորումի ժամանակ ներկայացրել է Հայաստանի կառավարության առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Արարատ Միրզոյանը Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում մասնակցել է «Միջազգային առևտուր, կապեր և փոխկապվածություն» թեմայով պանելային քննարկմանը:

Իր ելույթում Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանը դեպի ծով ելք չունեցող երկիր է, և Հայաստանում շատ լավ են հասկանում փոխկապակցվածության, միջազգային առևտրի և տարանցման, մարդկանց միջև հաղորդակցությունը խորացնելու կարևորությունը։

«Բացի դրանից, մենք ունենք միայն չորս հարևան և միայն երկու բաց սահման, մյուս երկրների հետ սահմանները փակ են մնում: Մենք երկու հարևանների հետ էլ բանակցություններ ենք վարում՝ սահմանները բացելու, նորմալ հարաբերություններ հաստատելու համար»,- իր ելույթում ասել է նախարարը:

Նա նշել է, որ տնտեսական տեսանկյունից բացի՝ կա հարցի քաղաքական կողմը, և փոխկապակցվածությունը, որը տնտեսական առումով շահավետ է, նաև նշանակալի գործոն է տևական խաղաղության համար: Միրզոյանը շեշտել է, որ դա վերաբերում է նաև Հարավային Կովկասին:

«Հայաստանի պատրաստակամությունը ցույց տալու համար մենք հանդես եկանք «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությամբ: Մենք այդ ծրագիրը տեսնում ենք ոչ միայն որպես տնտեսական գործիք, այլև որպես պոտենցիալ խաղաղության գործոն»,- նշել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը:

Նախարարը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության հիմքում ընկած սկզբունքները՝ Միրզոյանը նշել է, որ ենթակառուցվածքները, որոնք ապաշրջափակվելու են, պետք է մնան այն երկրների ինքնիշխանության ներքո, որոնց տարածքով դրանք անցնում են։ «Բոլոր ենթակառուցվածքները պետք է գործեն երկրների ազգային օրենսդրության շրջանակներում՝ իհարկե, մտքում ունենալով ընթացակարգերի պարզեցումը։ Մենք 21-րդ դարում ենք ապրում, մենք պարզեցված ընթացակարգերի կարիքն ունենք։ Կան ժամանակակից լուծումներ, կան ժամանակակից տեխնոլոգիաներ։ Եթե քաղաքական կամքը լինի, մենք միշտ կարող ենք լուծումներ գտնել»,- հայտարարել է ՀՀ ԱԳ նախարարը։

Միրզոյանը հավելել է, որ ցանկացած քայլ պետք է արվի հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա։

 

News.am

Միրզոյանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի Եվրոպայի հարցերով նախարարի հետ

Մարտի 1-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթիի հետ:

ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ քննարկվել են տարածաշրջանային հարցեր, մասնավորապես վերջին զարգացումները Հարավային Կովկասում: Նախարար Միրզոյանն ընդգծել է Հայաստանի դիրքորոշումը խաղաղության գործընթացում առկա հարցերի վերաբերյալ՝ նշելով, որ առաջընթաց հնարավոր է գրանցել հանրահայտ համաձայնեցված սկզբունքներին հստակ հանձնառության պարագայում: