Մեկնաբանություն- Ավելացել է պաղեստինցիների նկատմամբ ամերիկացիների աջակցությունը
Wall Street Journal-ի վերջին հարցման արդյունքները ցույց են տալիս, որ ամերիկացիների մեծ մասը (մոտ 42 տոկոսը) դժգոհ է Գազայի պատերազմում Ջո Բայդենի գործելաոճից և կարծում է, որ Սիոնիստական ռեժիմը ծայրահեղության է գնացել Ալ-Աքսայի փոթորի գործողությանը հակադարձելիս։
Այս հարցումը ցույց տվեց, որ ամերիկացի ժողովուրդը ավելի ու ավելի է համակրում Գազայի պաղեստինցիներին, ովքեր Սիոնիստների հարձակումների հետևանքով կորցրել են իրենց տներն ու տեղահան են դարձել։
Թվում է, թե Սիոնիստական ռեժիմի կողմից Գազայի պատերազմի շարունակվելը և Գազայում պաղեստինցի նահատակների ու վիրավորների թվի աճը, որը գերազանցել է 100.000-ը, նույնիսկ Իսրայելի ռազմավարական դաշնակից համարվող ԱՄՆ-ում քննադատությունների մեծ ալիս է բարձրացրել։
Գազայի պատերազմից հինգ ամիս անցնելով, Սիոնիստական ռեժիմը շարունակում է Գազայի ժողովրդի դեմ ցեղասպանությունը։
Ի պաշտպանություն Պաղեստինի ժողովրդի, ԱՄՆ-ի քաղաքներում բազմաթիվ ցույցեր են անցկացվել, որոնց ընթացքում ցուցարարները դատապարտել են Սիոնիստական ռեժիմի կողմից Գազայի ժողովրդի դեմ իրականացվող հանցագործությունները:
Պաղեստինցիների հանդեպ համակրանքն աճում է նույնիսկ ԱՄՆ-ի իշխանության մեջ և Ներկայացուցիչների պալատում Դեմոկրատական կուսակցության առաջատար խմբակցությունը, ինչպես նաև որոշ ամերիկացի սենատորներ, ինչպիսիք են անկախ սենատոր Բերնի Սանդերսը և նույնիսկ որոշ դեմոկրատ սենատորներ, քննադատում են Բայդենի վարչակազմի գործունեությունը Սիոնիստական ռեժիմին համապարփակ աջակցություն ցուցաբերելու հարցում և դատապարտել են Բայդենի կառավարության մեղսակցությունը Թել Ավիվի հետ Գազայում պաղեստինցիների դեմ հանցագործություններ կատարելու մեջ:
Այս համատեքստում ԱՄՆ Սենատի դեմոկրատ անդամ Ջեֆ Մարքլին ընդգծել է, որ ԱՄՆ-ը ներգրավված է Գազայում տիրող սովի և մարդկային աղետի մեջ և Բայդենի վարչակազմին կոչ է արել շրջանցել Սիոնիստական ռեժիմը և անիմիջապես օգնություն ուղարկել Գազայի հատված։
ԱՄՆ Սենատի զինված ուժերի կոմիտեի նախագահ սենատոր Ջեք Ռիդը և այս հանձնաժողովի անդամ սենատոր Անգուս Քինգը նույնպես խնդրել են ԱՄՆ նախագահին բանակի հիվանդանոցային նավ ուղարկել Գազայի հատված՝ որպեսզի հնարավոր լինի հնարավորինս սեղմ ժամկետում բժշկական օգնություն տրամադրել Գազայի բնակչությանը։
Իհարկե, մի կողմից ժողովրդի, որոշ կառույցների և մի շարք ամերիկացի քաղաքական գործիչների կողմից Բայդենի վարչակազմի վրա ներքին ճնշման աճը և 2024 թվականի նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմնակիցների ձայները կորցնելու լուրջ մտահոգությունը պատճառ են դարձել, որ Վաշինգտոնի բարձրաստիճան պաշտոնյաները ևս գոնե առերես ցանկանան փոխել Գազայում տիրող աղետալի վիճակը։
Կարևորն այն է, որ չնայած Բայդենի կառավարությունը բազմիցս ցանկացել է փոխել իրավիճակը Գազայում և օգնություն տրամադրել այս տարածաշրջանի ճնշված ժողովրդին, սակայն գործնականում որևէ լուրջ ճնշում չի գործադրել Թել Ավիվի վրա և նույնիսկ շարունակում է զինամթերք և զենք ուղարկել Գազայի դեմ Իսրայելի գործողությունները շարունակելու համար։
Բացի այդ, Բայդենի կառավարությունը մի տարօրինակ պնդումով հերքել է Սիոնիստական ռեժիմի կողմից Գազայի հատվածում ցեղասպանության փաստը։ Անշուշտ, Գազայի պատերազմի նկատմամբ Բայդենի կառավարության ներկայիս մոտեցման շարունակությունը և Սիոնիստական ռեժիմին աջակցելը ԱՄՆ նախագահական ընտրություններում Ջո Բայդենի նկատմամբ դեմոկրատական կուսակցության ավանդական կողմնակիցների ձայների նվազման պատճառ են դառնալու։