Մամուլի տեսություն ֊ 06.03.2024
Մերձավոր Արևելքում երկարատև ներկայությունից ամերիկացի զինվորների հոգնածությունից և զոհերի թվի աճից հետո Պենտագոնը մտածել է իր ուժերը Սիրիայից դուրս բերելու մասին։
Իրան օրաթերթ
Պենտագոնը պատրաստվում է դուրս բերել իր ուժերը Սիրիայից
Ամերիկան դիտարկում է Սիրիայից իր ռազմական ուժերի դուրսբերման պայմանները։ Սա մի գործողություն է, որը վաղուց պետք է արվեր, և այժմ դրա անհրաժեշտությունն առավել քան երբևէ ակնհայտ է դարձել։
ԻԼԻՊ-ը, որը Սիրիա ամերիկյան զորքերի մուտքի հիմնական պատճառներից մեկն էր, դեռ ամբողջությամբ չի ոչնչացվել։ Սիրիայում ռազմական ներկայությունը թանկ արժե, և հաշվի առնելով տարածաշրջանում այլ պատերազմներ, ինչպիսիք են Գազայի պատերազմը և Ռուսաստանի և Ուկրաինայի առճակատումը, այս ներկայության շարունակությունն անտրամաբանական է:
Ամերիկացի զինվորները հոգնել են Մերձավոր Արևելքում երկարատև ներկայությունից, և այս ներկայությունը ավելի շատ զոհերի վտանգ է պարունակում:
Քեյհան օրաթերթ
Սիոնիստների խառնաշփոթը Անսարոլլահի անպարտելիության պատճառով
Եբրայական Jerusalem Post թերթը գրել է, որ աշխարհի առաջադեմ ռազմական տերությունների ձախողումը Եմենի ուժերի դեմ զսպող միջոցներ ստեղծելու հարցում չունի համոզիչ բացատրություն:
Անսարոլլայի հարձակումները սիոնիստական նավերի վրա Կարմիր ծովում, Ադենի ծոցում և Բաբ ալ-Մանդաբում այնքան բարդացրին Իսրայելի համար իրավիճակը, որ խոսվում է այսպես կոչված միջազգային կոալիցիայի մասին Անսարոլլայի դեմ:
Վաթանե Էմրուզ օրաթերթ
Գազայում սիոնիստների բարբարոսությունը ստիպեց Արեւմուտքին լաց լինել
Անցյալ շաբաթ հինգշաբթի օրը Գազայի Ալ-Ռաշիդ փողոցի Ալ-Նաբլեսի հրապարակում տեղի ունեցած հանցագործությունը համաշխարհային զարմանք է առաջացրել։ Ալյուր ստանալուն սպասող քաղցած ժողովրդի վրա հարձակումը համոզել է բազմաթիվ շրջանակների, որոնք պատրաստ չէին հավատալ սիոնիստական բանակի կեղծավորության աստիճանը։
Այս իրադարձությունը, որը կոչվում է «Ալյուրի հանցագործություն», թողեց 120 նահատակ և 760 վիրավոր, և բազմաթիվ միջազգային շրջանակներ կոչ են արել դադարեցնել պատերազմը Գազայում։ Չինաստանից և Ռուսաստանից մինչև Հարավային Ամերիկա նրանք դատապարտել են այս հանցագործությունը։
Էթելաաթ օրաթերթ
43 երկրներ պահանջել են որ հետաքննվի Նավալնիի նահը
Աշխարհի 43 երկրներ պահանջել են անկախ միջազգային հետաքննություն անցկացնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի քաղաքական հակառակորդ Ալեքսեյ Նավալնիի մահվան կապակցությամբ։ Եվրամիության դեսպաններից մեկն այս խնդրանքը ներկայացրել է Եվրամիության անդամ 27 և Եվրամիության անդամ 16 երկրների անունից, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում Ժնևում, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Ուկրաինան։ Սա այն դեպքում, երբ Ռուսաստանը հայտարարեց, որ Նավալնիի մահը տեղի է ունեցել բնական պատճառներով։
Ֆարհիխթեգան օրաթերթ
Ծերերի կրկնվող մենամարտը
Ընտրություններին շատ ժամանակ է մնացել, և Թրամփի օգտին անցկացված հարցումների հիման վրա հնարավոր չէ որոշել ընտրությունների վերջնական հաղթողին։
Ի տարբերություն Թրամփի, ով մի անկյունում է կանգնած, Ջո Բայդենը գտնվում է Սպիտակ տանը և ունի ութ ամիս՝ ապացուցելու իր հնարավորությունները։ Եթե այս պահին նա կարողանա հստակ ու վստահելի ելույթ ցույց տալ, ապա միանշանակ հաղթելու ավելի մեծ հնարավորություններ ունի:
Armenpress.am
ՀՀ վարչապետն այցելել է Կահիրեի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Կահիրեի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Նիկոլ Փաշինյանին դիմավորել են Եգիպտոսի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աշոտ Եպիսկոպոս Մնացականյանը և Եգիպտոսում Հայ Կաթողիկե եկեղեցու առաջնորդ Գերապայծառ Գրիգոր Օգոստինոս Գուսանը: Վարչապետը կատարել է մոմառավառություն և ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ:
Հաջորդիվ վարչապետը առաջնորդարանում կարճատև հանդիպում է ունեցել Եգիպտոսի հայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների հետ, պատասխանել նրանց հետաքրքրող տարբեր հարցերի:
Վարչապետն անդրադարձել է Եգիպտոսի բարձրագույն ղեկավարության հետ ունեցած հանդիպումների արդյունքներին, ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, Հայաստան-Սփյուռք հարաբերություններին և այլ թեմաների:
Mamul.am
«Հայաստանը փորձում է լավ հարաբերություններ կառուցել Թուրքիայի, Ադրբեջանի հետ». Արմեն Գրիգորյան
Այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ասաց, որ այս պահին Հայաստանն իրականացնում է դիվերսիֆիկացիոն քաղաքականություն։ «Հայաստանը գործընկերներ է ձեռք բերում ոչ միայն Արևմուտքում, այլև այլ տեղերում՝ Ասիայում, Հնդկաստանում և տարբեր ուղղություններով՝ և՛ տնտեսական, և՛ անվտանգության առումով: Արտաքին առևտրաշրջանառությունը ԱՄԷ-ի հետ հասել է 16%-ի, նախորդ հունվարին այն եղել է 4%։ Նրա բնորոշմամբ՝ այս ամենը նշանակում է, որ տեղի է ունեցել մեծ փոփոխություն՝ Հայաստանն իրականացնում է և՛ տնտեսության, և՛ քաղաքականության, և՛ անվտանգության ոլորտում դիվերսիֆիկացիոն քաղաքականություն
Aysor.am
Որոշում ենք կայացրել Գազայի գոտի հումանիտար օգնություն ուղարկել. Փաշինյան
Որոշում ենք կայացրել Գազայի գոտի հումանիտար օգնություն ուղարկել, Կահիրեի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում Եգիպտոսի հայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այդ հարցում Եգիպտոսի կառվարարության աջակցության կարիքն ունենք, որովհետև պարզ չեն լոգիստիկ շղթաները և թե ինչպես պետք է դա անել։ Նախնական պայմանավորվածություն ունեցանք և արդեն գործնականում հնարավորինս արագ կկազմակերպենք դա»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։
News.am
Պեսկովը վստահ է, որ դժվարությունները Ռուսաստանի եւ Հայաստանի հարաբերություններում կանցնեն
Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ դժվարությունները կանցնեն, համագործակցությունը երկու երկրների միջեւ միանգամայն փոխշահավետ է։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Գիտելիք. Առաջինները» մարաթոնում, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։
«Ամենամոտ հարեւանների մոտ կարող է լինել շրջան, երբ հարաբերությունները կարող են լարված լինել, բայց այստեղ պահանջվում է քաղաքական կամք, մեր կողմից այն կա, կոնստրուկտիվիզմ եւ հեռատեսություն, երկու երկրների ղեկավարների քաղաքական հեռատեսություն. մեր կողմից սա եւս կա։ Ուստի ես վտսահ եմ, որ այս բոլոր դժվարությունները կանցնեն, համագործակցությունը Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ միանգամայն փոխշահավետ է»,- ասել է Պեսկովը։
Aysor.am
Հայաստանը չի քննարկում Ներքին Հանդից ռուս սահմանապահներին հեռացնելու հարցը
Հայաստանը չի քննարկում Ներքին Հանդից ռուս սահմանապահներին հեռացնելու հարցը, այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Այսօր այդպիսի հարց չի քննարկվում»,- նշեց նա։
Հիշեցնենք՝ փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ էին բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում հայտարարել էր, որ Ներքին Հանդում ռուս սահմանապահների ներկայության մանդատ և պայմանագիր գոյություն չունի։
Փաշինյանը նշել էր, թե «շատ իրադրություններ կան, որոնք ՀՀ-Ադրբեջան սահմանին գուցե սպոնտան են ձևավորվել՝ հայտնի իրադարձությունների բերումով»։
«Սա նշանակում է, որ ռուս սահմանապահները այնտեղ որևէ անվտանգային գործառույթ չեն կարող իրականացնել։ Ենթադրվում է, որ սրանից պետք է արվի համապատասխան ենթադրություն»,-ասել էր Փաշինյանը։
Ավելի վաղ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, որ Ռուսաստանը չի կարողացել կանխել Ներքին Հանդում տեղի ունեցած միջադեպը։
«ԵՄ-ն այնտեղ հասանելիություն չունի, միայն Ռուսաստանն է ու չի կարողացել կանխել»,- ասել էր Գրիգորյանը։