Մամուլի տեսություն ֊ 07.03.2024
«Իրանից նավթ գնելու Եվրոպայի շեշտադրումից» մինչև «երկարատև կորոնայի հիմնական պատճառը» իրանական այսօրվա մամուլում։
Իրան օրաթերթ
Եվրոպական մայրցամաքի սառը արձագանքը Ամերիկային՝ Իրանից նավթ գնելու վերբերյալ
Չնայած ԱՄՆ պատժամիջոցներին՝ Եվրոպան շարունակում է գնել իրանական նավթը։
Վիճակագրությունը ցույց է տալիս, որ Եվրամիության անդամ Բուլղարիան 2023 թվականին Իրանից ներմուծել է 1058 տոննա նավթ կամ նավթամթերք։ Եվրամիության դիտորդ անդամ Վրաստանը 2023 թվականին Իրանից ներկրել է 4438 տոննա նավթ կամ նավթամթերք։
Իրանի նավթի արտահանումը 2023 թվականին հասել է օրական 1,3 միլիոն բարելի՝ 50 տոկոս աճով։ Չինաստանի պահանջարկը նաև խրախուսել է Իրանին ավելացնել արտադրությունը: 2023 թվականին Իրանը նավթի արդյունահանման ռեկորդային աճ է գրանցել ՕՊԵԿ֊ ում:
Էթելաաթ օրաթերթ
Ջորջ Գալոուեյ. Իսրայելի հանցագործությունները նույնն են, ինչ նացիստական Գերմանիայինը
Պաղեստինամետ հայտնի քաղաքական գործիչ Ջորջ Գալոուեյը, ով այս շաբաթ ընտրվել է բրիտանական խորհրդարանում՝ հաղթելով Ռոչդեյլի արտահերթ ընտրություններում, Սիոնիստական ռեժիմը համեմատել է նացիստական Գերմանիայի հետ և ասել, որ այդ ռեժիմը ցեղասպանություն է իրականացրել։
Գալոուեյն ասել է, որ Իսրայելը նացիստ է և «հոլոքոստ» է իրականացրել Գազայում։
Էթելաաթ օրաթերթ
ֆինանսական կոռուպցիա և աղքատություն։ Թուրք ժողովրդի թիվ մեկ մտահոգությունը
Նոր հարցման արդյունքները ցույց են տվել, որ Թուրքիայի քաղաքացիներին մտահոգում է աղքատությունը, սոցիալական անհավասարությունը, հանցագործությունը, գործազրկությունը և կոռուպցիան։
«Ipsos»-ի հարցումը ցույց է տալիս, որ թուրքերի 73%-ը կարծում է, որ այս երկիրը սխալ ուղղությամբ է շարժվում և վատ է որակել այս երկրի տնտեսական վիճակը։
Քեյհան օրաթերթ
Սիոնիստ գեներալ. Այսքան իսրայելցի զինվորների սպանությունը աննախադեպ խայտառակություն է
Սիոնիստ գեներալ Իսհակ Բրիքը, «իսրայելական բանակի բարձրաստիճան հրամանատարների զանգվածային հրաժարականի» լուրի հրապարակումից մեկ օր անց, քննադատել է Գազայում այս ռեժիմի զինվորների ծանր կորուստները և ասել է. Այսքան իսրայելցի զինվորների սպանությունը աննախադեպ խայտառակություն է։
Դիմադրության առաջնորդ Սեյեդ Հասան Նասրելահն Գազայի պատերազմի մասին իր վերջին ելույթներից մեկում ասել է, որ սիոնիստները թաքցնում են մարտադաշտերում իրենց զոհերի իրական թիվը, և որ նրանց զոհերը շատ ավելին են, քան պաշտոնական վիճակագրությունը։ Ավելի ուշ նույն թեման հաստատել են այլ փորձագետներ։
Շարղ օրաթերթ
Երկաթի պակասը երկարատև կորոնավիրուսով վարակվելու գործոն է
Քեմբրիջի համալսարանի նոր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ երկաթի անբավարարությունը կարող է առաջացնել բորբոքում և անեմիա և դադարեցնել առողջ բջիջների արտադրությունը Covid-19-ով հիվանդների մոտ։
Tert.am
ՌԴ-ի օգնության կարիքը չկա, ի զորու ենք «Զվարթնոց»-ում միայնակ իրականացնել սահմանապահ ծառայությունը. Միրզոյան
Ռուսական կողմը տեղեկացվել է «Զվարթնոց» օդնավակայանից զուսական սահմանապահների դուրսբերման հայկական նախաձեռնության մասին:
Այս մասին այսօր Հայաստանի և Կիպրոսի ԱԳ նախարարների մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
«Ի սկզբանե, այս ռուսական սահմանապահների մասնակցությունը մի շարք կետերում, այդ թվում «Զվարթնոց» օդնավակայանում, մտածված է եղել, իբրև, աջակցություն նորանկախ հայկական պետականությանը: Նախատեսված է այս գործառույթը իրականացնել այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը դրա կարիքը ունենա, և երբ Հայաստանը ունենա իր ինստիտուցիոնալ հնարավորությունները այդ գործառույթը ամբողջությամբ կիրկանացնի Հայաստանը իր պատկան մարմինների իջոցով:
Եվ ահա հիմա մենք կարծում ենք, որ ՀՀ-ն ինստիտուցիոնալ առումով ի զորու է «Զվարթնոց» օդնավակայանում միայնակ իրականացնել սահմանապահ ծառայությունը, և ծանուցել ենք ռուսական կողմին այս մասին: Ենթադրում եմ, որ սա բավարար կլինի նրանց համար և հարցը այդքանով կլուծվի»,- ասել է նա:
Նախարարը նշեց, որ խոսքը լիազորությունների ամբողջ «փաթեթի» մասին է: Հայկական կողմը ծանուցել է ռուսական կողմին, որ «Զվարթնոց» օդանավակայանում իրականացվող սահմանապահ ծառայության մեջ այլևս ռուսական կողմի աջակցության կարիքը չենք զգում:
«Իհարկե շնորհակալ ենք ռուսական կողմից»,- ասել է նա:
Tert.am
Կովկասում անվտանգությունը պետք է պահպանեն տարածաշրջանի երկրները, սրան հակասող ցանկացած մոտեցում միանգամայն անընդունելի է. Իրանի ՊՆ ղեկավարը՝ Պապիկյանին
Բոլոր հարևանների հետ հարաբերությունների ամրապնդումն Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքականության սկզբունքներից մեկն է, Իրանը մեծ նշանակություն է տալիս Հայաստանի հետ հարաբերություններին։ Այս մասին Թեհրանում ՀՀ ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպմանն ասել է ԻԻՀ պաշտպանության ու զինված ուժերի նախարար Մոհամմադ Ռեզա Ղարաի Աշթիանին, փոխանցում է Mehr գործակալությունը:
«Իրանի Իսլամական Հանրապետության վճռական դիրքորոշումն է աջակցել տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությանը, իրենց ամբողջ տարածքի վրա ինքնիշխանության իրավունքին և միջազգայնորեն ճանաչված սահմանների չփոփոխմանը», - ասել է Աշթիանին:
Նա նաև ընդգծել է, որ կովկասյան տարածաշրջանում Իրանը հավատարիմ կմնա այդ քաղաքականությանը և կաջակցի Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ բանակցություններին։
Նախարարն ընդգծել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է պահպանեն տարածաշրջանի երկրները, և այս քաղաքականությանը հակասող ցանկացած մոտեցում միանգամայն անընդունելի է։
Սուրեն Պապիկյանն իր հերթին ասել է. «Մեզ համար շատ կարևոր է, որ երկու երկրներն էլ նույն վերաբերմունքն ունեն տարածաշրջանում կայունության հարցում»։
Tert.am
Կիպրոսն աջակցում է Հայաստանում ԵՄ ներկայության ավելացմանը. Կիպրոսի ԱԳ նախարար
Կիպրոսը խորապես աջակցում է Երևանի ու ԵՄ-ի հարաբերությունների խորացմանը և ԵՄ ներկայության ավելացմանը Հայաստանում:
Այս մասին Հայաստանի և Կիպրոսի ԱԳ նախարարհների մամուլի ասւլիսի ժամանակ հայտնեց Կիպրոսի ԱԳ նախարար Կոնստանտինոս Կոմբոսը:
«Կիպրոսը կաշխատի Երևան-ԵՄ համագործակցության ընդլայմանը, և՛ տնտեսական, և՛ քաղաքական միջոցառումներին, որոնք Հայաստանը կմոտեցնեն ԵՄ-ին»,- նշեց նա:
News.am
Բայրամովը նորից սպառնում է Հայաստանին
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է Թուրքիայի արտաքին գործերի փոխնախարար Յասին Էքրեմ Սերիմին։
Ինչպես տեղեկացրել է APA-ն, նախարարը թուրք պաշտոնյային տեղեկացրել է «վերջին քայլերի մասին, որոնք ձեռնարկվել են Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության գործընթացի ուղղությամբ։
«Բայրամովն ընդգծել է Ադրբեջանի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության հանդեպ Հայաստանի հավակնությունների հրաժարման կարեւորությունը տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատման համար»,- մեջբերել է ԶԼՄ-ն։ Նկատի ունեն Հայաստանի Սահմանադրությունը փոխելու, Անկախության հռչակագրից հրաժարվելու եւ այլ անհեթեթ պահանջներ։ Ադրբեջանը չի դիտարկում, սակայն, սեփական սահմանադրության փոփոխության հարցը, որի համաձայն՝ Հայաստանի ԱՄԲՈՂՋ տարածքը «ադրբեջանական» է, հրաժարվում է ճանաչել 31 գյուղերի օկուպացման փաստը ՀՀ 5 մարզերում, ինչպես եւ 200 քառակուսի կիլոմետր ինքնիշխան տարածքի օկուպացումը վերջին տարիներին։