Մեկնաբանություն - միակողմանի պատժամիջոցները խախտում են մարդու իրավունքները
(last modified Sat, 16 Mar 2024 14:37:12 GMT )
Մարտ 16, 2024 18:07 Asia/Tehran
  • Մեկնաբանություն - միակողմանի պատժամիջոցները խախտում են մարդու իրավունքները

Ժնևում ՄԱԿ-ի եվրոպական կենտրոնակայանում Իրանի Իսլամական Հանրապետության ներկայացուցիչն ասել է, որ միակողմանի պատժամիջոցների անօրինականությունն այսօր լիովին ապացուցված է, և այդ պատժամիջոցների կործանարար հետևանքները հանգեցրել են հումանիտար ճգնաժամերի վատթարացմանն ու մարդկային հիմնարար իրավունքների  ոտնահարմանը:

Ալի Բահրեյնին «Միակողմանի հարկադրական միջոցների ազդեցությունը մարդասիրական օգնություն ուղարկելու և հումանիտար հարցերով դերակատարների գործունեության վրա» խորագրով հանդիպման ժամանակ, ընդգծելով պատժամիջոցներում հումանիտար բացառությունների անարդյունավետությունը, հավելել է. «Մենք չպետք է կարծենք, որ նման բացառությունները վերացնում են պատժամիջոցների անմարդկային ու անօրինական բնույթը»։

 

Վերջին 6 տասնամյակում տնտեսական պատժամիջոցների կիրառումը արևմտյան տերությունների և միջազգային կազմակերպությունների կողմից զգալիորեն աճել է։

60-ականների սկզբին աշխարհում երկրների 4 տոկոսն էր ենթարկվում ԱՄՆ-ի, Եվրամիության կամ ՄԱԿ-ի կողմից սահմանված պատժամիջոցների, սակայն այժմ այդ ցուցանիշը հասել է 27 տոկոսի։ Այս վիճակագրության համաձայն՝ կարելի է պնդել, որ ներկայումս երկրների ավելի քան մեկ քառորդը և համաշխարհային տնտեսության գրեթե մեկ երրորդը ենթարկվում են պատժամիջոցների՝ արևմտյան երկրների կամ ՄԱԿ-ի կողմից։

Ակնհայտ է, որ պատժամիջոցները, այդ թվում՝ տնտեսական, դարձել են համաշխարհային ասպարեզում այլ երկրների վրա ճնշում գործադրելու կարևոր գործիք՝       հզոր երկրների ձեռքին։ Այս պատժամիջոցները հիմնականում կիրառվում են այնպիսի պատրվակներով, ինչպիսիք են միջուկային զենքի տարածման կանխումը կամ մարդու իրավունքների խթանումը, սակայն այդ պատժամիջոցների հետևում միշտ կան քաղաքական և հավակնոտ նպատակներ։

Հասարակության մարդկանց կյանքի վրա բացասական ազդեցություն ունենալուց բացի, միակողմանի պատժամիջոցները ազդում են նաև նրանց անհատական ​​և սոցիալական իրավունքների վրա և մարդու իրավունքների խախտման պատճառ են դառնում։ Թիրախային երկրներում պատժամիջոցների կիրառման հետևանքների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այդ սահմանափակումների տառապանքի ու վնասների մեծ մասը հասցվել են հասարակ ժողովրդին, և պատժամիջոցների արդյունքում լայնորեն խախտվել են մարդու իրավունքների նորմերը. Տնտեսագետներ  Մաթիաս Նոյենկիրշի և Ֆլորիան Նոյմայերի հետազոտությունները տարբեր երկրների վրա պատժամիջոցների ազդեցության վերաբերյալ ցույց են տալիս, որ պատժամիջոցներն առաջացնում են եկամուտների անհավասարություն, աղքատություն և նվազեցնում թիրախային երկրների ՀՆԱ-ի աճը, օրինակ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների պատժամիջոցները 1991-2018 թվականներին թիրախային երկրներում մեծացրել է աղքատությունը մոտ 3,5%-ով, իսկ թիրախային երկրների մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի աճի տեմպերը նվազեցրել են ավելի քան 2%-ով։

Իրաքի և Հայիթի պես երկրներում պատժամիջոցների ազդեցության վերաբերյալ հետազոտությունները ցույց են տալիս, որ այդ պատժամիջոցները առաջացրել են երեխաների մահացության կտրուկ աճ, աղքատության տարածում, միգրացիա, սննդի և դեղորայքի պակաս և այլ սոցիալական ու տնտեսական խնդիրներ:

Փաստորեն, լայնածավալ սահմանափակումներ առաջացնելով՝ պատժամիջոցները լուրջ վտանգի տակ են դնում համայնքների կյանքը և զրկում նրանց սոցիալական կյանքի նվազագույն ստանդարտներից։

Թեև սննդի, բնակարանի, առողջապահության և հասրակական անվտանգության հասանելիության իրավունքը համարվում է մարդու իրավունքների կարևորագույն հարցերից մեկը և ներառված է նաև Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին միջազգային դաշնագրում, այդուհանդերձ միակողմանի պատժամիջոցների կիրառումը այլ համայնքների նկատմամբ սպառնում է մարդկանց ապրուստի միջոցներին, բարեկեցությանը , առողջապահությանը և պարենային անվտանգությանը և խախտում մարդու իրավունքները։

Ուստի, թեև նրանք պնդում են, որ այդ պատժամիջոցներն ուղղված են իշխանության և քաղաքական վարչակարգի դեմ, բայց գործնականում թիրախային համայնքների բնակիչները մեծ վնասներ են կրում պատժամիջոցների պատճառով։ ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ալենա Դոհանն մարդու իրավունքների իրականացման գործում միակողմանի հարկադրական միջոցների բացասական ազդեցության մասին ասել է, որ միակողմանի պատժամիջոցների կիրառումը կարող է հանգեցնել մարդու իրավունքների հիմնարար սկզբունքների խախտման։