Մարտ 25, 2024 17:10 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- ԱՄՆ-ի երկակի խաղը՝ Սիոնիստական ռեժիմի ու Գազայի պատերազմի շրջանակում

Սիոնիստական ռեժիմի կարևորագույն դաշնակից և անվերապահ աջակից ԱՄՆ-ն երկակի քաղաքականություն է որդեգրել ռեժիմի և դրա գործողությունների նկատմամբ։

Մի կողմից՝ Իսրայելին իր համերաշխությունը ցույց տալու նպատակով, ԱՄՆ Կոնգրեսը հաստատում է ռեժիմին նոր ռազմական օգնության փաթեթն ու մինչև 2025թ մարտը դադարեցնում ՄԱԿ-ի Պաղեստինի փախստականների հարցերով գործակալությանը (UNRWA) տրամադրվելիք օգնությունը, իսկ մյուս կողմից՝ Բայդենի կառավարությունը հայտարարում է, որ դեմ է Ռաֆահի վրա Իսրայելի հարձակմանը։  

1,2 տրիլիոն դոլար արժողությամբ բյուջեի նախագիծը Սենատում հաստատվել է ձայների 74 կողմ 24 դեմ  հարաբերակցությամբ, որից հետո այն ստորագրել է նախագահ Ջո Բայդենը։ Բյուջեի  ժամանակավոր օրինագիծն ընդունվել է դեմոկրատների և հանրապետականների աջակցությամբ՝ կանխելու կառավարության փակումը։

Իսկ այդ ընթացքում Իսրայելը շարունակում է իր հանցագործությունները Գազայի հատվածում և սննդի պակասի ու սովի սպառնալիքի հետևանքով իրավիճակն ավելի է սրվել։ Սենատում հաստատված ժամանակավոր բյուջեով Պենտագոնի 886 միլիարդ դոլարանոց բյուջեցի Իսրայելին հատկացվել է 3,8 միլիարդ դոլարի ռազմական օգնություն։ Իսկ 95 միլիարդ դոլար արժողությամբ  օգնության փաթեթից 60 միլիարդ դոլար հատկացվում է Ուկրաինային, ևս 14 միլիարդ դոլար՝ Սիոնիստական ռեժիմին:

Իսրայելին ԱՄՆ-ի օգնության փաթեթը հաստատվում է Թել Ավիվին Վաշինգտոնի ցուցաբերած մշտական աջակցության շրջանակում և անտեսելով Գազայի ժողովրդի ցեղասպանությունը։

Իսկ Իսրայելը շարունակում է իր ոճրագործությունները։ Իսրայելզցի զինվորները Գազայում կանանց սպանելուց առաջ բռնաբարել են նրանց։

Հարկ է նշել նաև, որ UNRWA-ին ԱՄՆ-ի օգնության դադարեցումը մեծ ցնցում կլինի գործակալության համար, որը պատասխանատու է պաղեստինցիներին, այդ թվում՝ Գազայի հատվածի բնակիչներին օգնություն տրամադրելու համար։

Անկասկած, Գազայի երկու միլիոն բնակիչների համար, որոնք տառապում են սովից և զրկված են մարդկային ամենատարրական կարիքներից, UNRWA-ի օգնության դադարեցումը  կհանգեցնի հումանիտար ավելի մեծ աղետի, որը շատ ավելի վատ է, քան ներկայիս սարսափելի իրավիճակը:

Չնայած Իսրայելին ԱՄՆ-ի լայնածավալ քաղաքական և ռազմական աջակցությանը և ռեժիմի կողմից պատերազմը դադարեցնելու վերաբերյալ համաշխարհային պահանջների անտեսմանը, Բայդենի վարչակազմը և ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաները սահմանափակվել են պարզապես նախազգուշական հայտարարություններով և չեն օգտագործում քաղաքական և ֆինանսական ճնշման լծակ՝ ռեժիմին ստիպելու դադարեցնել Գազայի պատերազմը։

Սիոնիստական ռեժիմն անտարբերության է մատնել Բայդենի ու նրա կառավարության սպառնալիքները։  Սիոնիստական իշխանությունները, այդ թվում՝ այս ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, շարունակում են պնդել Գազայի հարավում գտնվող Ռաֆահի վրա զանգվածային և համակողմանի հարձակման անհրաժեշտությունը՝ պաղեստինյան Դիմադրության խմբերին ոչնչացնելու պատրվակով, ինչը կհանգեցնի ավելի մեծ հումանիտար աղետի։

 

Պիտակ