Մարտ 26, 2024 17:02 Asia/Tehran
  • Մեկնաբանություն.Աշխարհը ողջունել է Գազայում հրադադարի մասին բանաձևի հաստատումը

Ամիսներ շարունակվող հակամարտությունից և ցեղասպան իսրայելական ռեժիմին ԱՄՆ-ի լիակատար աջակցությունից հետո, երկուշաբթի օրը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը  հաստատել է Գազայի հատվածում անհապաղ և տևական հրադադարի մասին բանաձևը, որը ողջունվել է միջազգային հանրության և պաղեստինցիների կողմից։

ԱԽ 15 անդամներից 14-ը (բացի ԱՄՆ-ից) , կողմ են քվեարկել խորհրդի ոչ մշտական անդամների ներկայացրած բանաձևին։   
Բանաձևում Անվտանգության խորհուրդը հույս է հայտնել, որ ռամադան ամսվա ընթացքում կողմերը հրադադար կհաստատեն, որը կվերածվի մշտական զինադադարի։ Բանաձևը կոչ է անում անհապաղ և անվերապահ ազատ արձակել բոլոր բանտարկյալներին և երաշխավորել մարդասիրական օգնության հասանելիությունը Գազայի բնակիչներին, նրանց բժշկական և այլ մարդասիրական կարիքները բավարարելու համար: 
X սոցիալական ցանցի իր օգտահաշվում արած գրառման մեջ, կարևորելով բանաձևի անհապաղ գործադրումը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիա Գուտերեշը գրել է, որ դրա չկատարումն անընդունելի է։
Պաղեստինի ինքնավարությունը և ՀԱՄԱՍ շարժումը նույնպես առանձին հայտարարություններով  ողջունել են բանաձևի ընդունումը և պահանջել, որ Անվտանգության խորհուրդը ճնշում գործադրի Սիոնիստական ռեժիմի վրա՝ պաղեստինցիների դեմ իրականացվող ցեղասպանությունն ու էթնիկ զտումները դադարեցնելու համար։

حمایت جهانی از برقراری آتش بس در غزه  

 

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և շատ երկրներ, այդ թվում՝ Կատարը, Ռուսաստանը, Չինաստանը, Պակիստանը և Իսպանիան, ողջունել են բանաձևի ընդունումը, հույս հայտնելով, որ այն կդառնաԳազայում   Իսրայելի օկուպանտ ռեժիմի դաժան հարձակումները դդադարեցնելու, մշտական զինադադար հաստատելու և հումանիտար ծանր իրավիճակը հաղթահարելու առաջին քայլը:
Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ բանաձևի ընդունումը կարևոր բայց ոչ բավարար քայլ է և որ հաստատումից ավելի կարևոր է դրա իրագործումն ինչպես նաև Գազայում ու Հորդանան գետի Հորդանան գետի արևմտյան ափին Սիոնիստական ռեժիմի հարձակումների դադարեցումը և Գազայի  շրջափակման ամբողջական վերացումը: 
Սիոնիստական ռեժիմը, որը հայտարարաել է Ռաֆահ քաղաքի վրա հարձակվելու մտադրության մասին, չի թաքցրել իր զայրույթը՝ կապված բանաձևի հաստատման հետ։ Բանաձևի ընդունումից հետո Անվտանգության խորհրդում Սիոնիստական ռեժիմի ներկայացուցիչն ասել է, որ ռազմական գործողություններն ու պատերազմը միակ լուծումն են իսրայելցի գերիների վերադարձի համար։  
171 օր շարունակվող պատերազմի ընթացքում ԱՄՆ-ն երկու անգամ վետո է դրալ նմանատիպ այլ բանաձևերի վրա, ինչով հնարավորություն է տվել  Սիոնիստական ռեժիմին շարունակել Գազայում ցեղասպանությունը։   
2023 թվականի հոկտեմբերի 7-ից ԱՄՆ-ի և արևմտյան որոշ երկրների լիակատար աջակցությամբ Սիոնիստական ռեժիմը Գազայի հատվածում զանգվածային ջարդեր է իրականացնում, կոտորելով անպաշտպան և ճնշված Պաղեստինի ժողովրդին։ Առկա վիճակագրական տվյալների համաձայն՝ հարձակման սկզբից ի վեր Գազայի հատվածում զոհվել է 32 հազար 333 մարդ,  որոնց մեծ մասը կանայք և երեխաներ են, ևս  74 հազար 694 պաղեստինցի վիրավորվել է։
Ակնկալվում է, որ եԳազայում հրադադարի մասին բանաձևի հաստատմամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կկարողանա Սիոնիստական ռեժիմին պատասխանատվության ենթարկել վերջին վեց ամիսների ընթացքում Պաղեստինի անօթևան ժողովրդի դեմ իրագործած հանցագործությունների համար։
Սակայն բանաձևի հաստատումից ավելի կարևոր է արդյունավետ գործողություններ ձեռնարկել այն իրագործելու և ագրեսոր Սիոնիստական ռեժիմի հարձակումները Գազայի հատվածի և Հորդանան գետի Արևմտյան ափի դեմ դադարեցնելու և կարևոր ենթակառուցվածքները, հատկապես հիվանդանոցներն ու սպասարկման կենտրոնները վերականգնելու համար:

Պիտակ