Մեկնաբանություն- Նովրուզը՝ իրանցիների ազգային համերաշխության խորհրդանիշ
(last modified Wed, 27 Mar 2024 12:47:44 GMT )
Մարտ 27, 2024 16:17 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Նովրուզը՝ իրանցիների ազգային համերաշխության խորհրդանիշ

Այս տարվա (իրանական 1403թ․) Նովրուզը ինչպես և նախորդ տարիներին, դարձել է իրանցիների ազգային համերաշխության խորհրդանիշը՝ ժողովրդի կողմից Իրանի տարբեր մասեր Նովրուզյան շրջագայությունների միջոցով:

Նովրուզը հնադարյան իրանական մշակույթի և սովորույթների կարևոր մասն է, սակայն տարածաշրջանի մյուս երկրները ևս պատմության ընթացքում ընդօրինակել են իրանական այս հարուստ մշակույթը: Նովրուզը իրանական ցեղախմբերին և Իրանի ազգին միավորելու խորհրդանիշն է։ Նովրուզը ՅՈՒՆԵՍԿՕ-ում գրանցվել է որպես մարդկության մշակութային և հոգևոր ժառանգություն՝ «Նովրուզի միջազգային օր» պաշտոնական անվանումով։

Իրանի ժողովրդի համար ամեն տարի Նովրուզի կարևոր մասը գարնանային արձակուրդից օգտվելն է և երկրի տարբեր մասեր ճամփորդելը, որն իրականացվում է մասնավոր կամ հասարակական փոխադրամիջոցներով, ինքնաթիռներով և գնացքներով: Նովրուզի օրերին Իրանի տարբեր քաղաքների հյուրանոցներն ու հյուրատներն աշխատում են իրենց առավելագույն հնարավորություններով, և հազվադեպ կարելի է մի քաղաքում գտնել մի կեցավայր, որտեղ ճամփորդներ ու հյուրեր չլինեն։

Այս տարի իրանցիների կողմից Նովրուզի ուղևորությունների տարածումն աննախադեպ աճեց, և միլիոնավոր մարդիկ դուրս եկան իրենց քաղաքներից՝ Իրանի տարբեր քաղաքներ ճամփորդելու համար: Նովրոզի ճանապարհորդությունները դարձել են Իրանի ժողովրդի մշակույթի անբաժան մասը, և հատկապես կրոնական, պատմական և մշակութային զբոսաշրջության կենտրոններ հանդիսացող քաղաքների բնակիչները պատրաստվում են դիմավորել և ընդունել Նովրոզի ճանապարհորդներին:

Ամանորյա միջոցառումը Շիրազի Հաֆեզիյեհում (Պոետ Հաֆեզի դամբարանում)

 

Ամեն տարի Նովրուզի օրերին օտարերկրյա զբոսաշրջիկները նույնպես ժամանում են Իրան, և տարբեր քաղաքներ ճանապարհորդելով՝ ծանոթանում Իրանի մշակույթին ու մշակութային յուրահատուկ հնարավորություններին։ Արևմտյան Ասիայի տարածաշրջանում իր հատուկ դիրքով Իրանն ունի եզակի պատմական, կրոնական և մշակութային տեսարժան վայրեր՝ տարբեր երկրների զբոսաշրջիկների համար, և օտարերկրյա ճանապարհորդների մեծ մասը Իրան ճամփորդելուց հետո Իրանի զբոսաշրջային վայրեր այցելելը համարում է արժեքավոր ու անկրկնելի փորձ:

Նովրուզի ճանապարհորդությունները միշտ եղել են Իրանի ժողովրդի համերաշխության խորհրդանիշը և ճանապարհորդների՝ Իրանի տարբեր շրջանների բնակիչների տարբեր մշակութային դրսևորումներին ծանոթանալու լավագույն  առիթը: Նովրուզի ընթացքում զբողաշրջիկներ ընդունող քաղաքների բնակիչները, մինչև Նովրուզի  տոները, ակտիվորեն պատրաստվում են հյուրընկալելու Նովրուզի ճանապարհորդներին, և նահանգային պաշտոնյաների ու քաղաքապետարանների հետ միասին լավագույնս պատրաստում իրենց քաղաքները:

Նովրուզը, ըստ էության, տարբեր իրանական ցեղախմբերի համակրանքի խորհրդանիշն է, որպեսզի երկրի ժողովուրդը, շրջագայելուն և տարբեր քաղաքներ այցելելուն զուգահեռ, կարողանա դրսևորել միասնություն և ազգային համերաշխություն՝ ամրապնդելով իրենց մշակութային և կրոնական կապերը:

Մեծ քանակությամբ նովրուզյան զբոսաշրջիկների առկայությունը նաև հյուրընկալող քաղաքների տնտեսական աճի պատճառ է դառնում, և Նովրուզյան ուղևորությունների էական մասը դրական ազդեցություն ունի երկրի տնտեսության վրա: Նովրուզը պատեհ հնարավորություն է փոքր բիզնեսի և ձեռարվեստի ոլորտում աշխատողների համար՝ իրենց արտադրանքը ներքին շուկայում ներկայացնելու, եկամուտ ստանալու և արտասահման արտահանելու համար:

Ազգային համերաշխությունը և մշակութային ու էթնիկական կապերը Նովրուզում իրենց գագաթնակետին են հասնում զբոսաշրջային ճամփորդություններով, և դա լավ հնարավորություն է չեզոքացնելու Իրանի թշնամիների չարամիտ քարոզչությունը և իրանական տարբեր ցեղախմբերի միջև պառակտում և տարաձայնություններ առաջացնելու նրանց դավադրությունը, և այս ազգային միասնությունը նույնպես ցույց է տալիս դա, որ Իրանի ժողովուրդը ցանկացած ցեղից ու տոհմից, մշակութային բազմազանությամբ հանդերձ, պատրաստ է պաշտպանել երկիրը և ոչ մի դեպքում մենակ չի թողնի իր հայրենակիցներին: