Մեկնաբանություն- Իրանում ավելացել են օտարերկրյա ներդրումները
Չնայած ԱՄՆ-ի դաժան պատժամիջոցների սրմանը՝ Իրանի Իսլամական Հանրապետության ներդրումների և տնտեսական ու տեխնիկական աջակցության կազմակերպության գլխավոր տնօրեն՝ Աբոլֆազլ Քոդեյին հայտարարեց երկրում օտարերկրյա ներդրումների ավելացման մասին։
Ըստ Քոդեյի-ի՝ 5 միլիարդ 531 միլիոն դոլարի հաստատված օտարերկրյա ներդրումները վավերացվել են Արտասահմանյան ներդրումների խորհրդի կողմից և հաստատվել են տնտեսական հարցերի և ֆինանսների նախարարի կողմից։
Իրանի Իսլամական Հանրապետությունը միշտ եղել է արտասահմանցի ներդրողների ուշադրության կենտրոնում իր տարածաշրջանային աշխարհագրական գերազանց դիրքի և տնտեսական ու ներդրումային հսկայական կարողությունների առկայության բերումով, ինչպիսիք են հանքերը, տարանցումը, էներգիան և տարբեր գրավիչ շուկաները:
Վերջերս Իրանի Իսլամական Հանրապետության ազատ գոտիներում ներդրողների համար կազմվել և պատրաստվել է 600 ներդրումային փաթեթ, ինչը ցույց է տալիս Թեհրանի վճռականությունն ու ուշադրությունը հատուկ տնտեսական գոտիների նկատմամբ։
Այս 600 ներդրումային անանուն փաթեթները հաշվի առնելով հարմարությունները, պատրաստվել են ներդրողների համար, և ցանկացած արտասահմանցի ներդրող, ով մտադիր է ներդրումներ կատարել այս ոլորտներում, կարող է ընտրել այդ փաթեթներից մեկը:
Հսկայական հարստություններից բացի, նկատի առած դյուրությունները ևս կարևոր ու արդյունավետ են Իրանում օտարերկրյա ներդրումներ ներգրավելու համար։
Անկասկած, ներդրումային լիցենզիա տրամադրելուց առաջ անհրաժեշտ է ձեռք բերել մի շարք նախնական լիցենզիաներ, ինչպիսիք են հիմնադրման և շահագործման լիցենզիան, որոնց ստացման գործընթացը հեշտացել է և նախնական լիցենզիաների տրամադրման ժամկետը կրճատվել է։
Ուստի, ըստ Օտարերկրյա ներդրումների կազմակերպության վիճակագրության, վերջին երկու տարում հաստատվել է 10 մլրդ 765 մլն դոլարի 401 օտարերկրյա ներդրումային ծրագիր, այդ թվում՝ 10 մլրդ 254 մլն դոլար արժողությամբ 360 նոր նախագծեր և 511 մլն դոլար արժողությամբ կապիտալի ավելացման 41 նախագիծ։
Տնտեսական հարցերով փորձագետ Իսմայիլ Բաղերին ասում է.- Իրանի Իսլամական Հանրապետության տարբեր շուկաները տարածաշրջանի ամենագրավիչ շուկաներից են օտարերկրյա ներդրումների ներգրավման համար։ Ի լրումն կառավարության պոտենցիալ կարողությունների, վերջին տարիներին կառավարությունը օտարերկրյա ներդրողների համար նկատի է առել լայն հնարավորություններ, որոնք ներառում են անհրաժեշտ լիցենզիաների ստացման դյուրացումը, և Իրանը որպես հաղորդակցության քառուղի արտահանման շատ հարմար հարթակ է համարվում։
Միևնույն ժամանակ, օտարերկրյա ներդրումային ուղիների դիվերսիֆիկացումը բանկային համակարգերի միջոցով և որոշ նոր կապիտալների ավելացումը, ինչպիսիք են ոսկին և թանկարժեք մետաղները, գրավել են օտարերկրյա ներդրողների ուշադրությունը:
Այնպես, որ Ռուսաստանի, Չինաստանի, Արաբական Միացյալ Էմիրությունների ներդրողները, ինչպես նաև արտասահմանում, այդ թվում՝ Թուրքիայում, Իրաքում, Աֆղանստանում և Հնդկաստանում ապրող իրանցիները ներդրում են կատարել արդյունաբերական տարբեր, այդ թվում գյուղատնտեսության, ծառայությունների մատուցման, շինարարության, ջրամատակարարման, էլեկտրաէներգիայի, գազի, տրանսպորտի, հաղորդակցության և հանքային ոլորտներում։
Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ վերջին երկու տարում Իրանի Իսլամական Հանրապետությունում արդյունաբերության ոլորտում իրականացվել են 399 օտարերկրյա ներդրումային նախագծեր՝ շուրջ 3,8 մլրդ դոլար արժողությամբ, գյուղատնտեսության ոլորտում՝ 62 նախագիծ՝ 580 մլն դոլար արժողությամբ, ծառայությունների մատուցման ոլորտում 48 նախագծեր՝ 617 մլն դոլար արժողությամբ, նավթային ոլորտոււմ՝ 5 խոշոր նախագծեր՝ 4,8 մլրդ դոլար արժողությամբ, և դեռ ջանքեր են գործադրվում օտարերկրյա ներդրումների ներգրավումն ավելացնելու համար՝ տրամադրելով ավելի շատ դյուրություններ և ներկայացնելով ներդրումային հնարավորությունները։