Հինգ կետ՝ իրանցիների կողմից Իսլամական Հանրապետության իշխանությունը հաստատելու հանրաքվեի տարեդարձի կապակցությամբ
(last modified Sun, 31 Mar 2024 14:22:20 GMT )
Մարտ 31, 2024 17:52 Asia/Tehran
  • Հինգ կետ՝ իրանցիների կողմից Իսլամական Հանրապետության իշխանությունը հաստատելու հանրաքվեի տարեդարձի կապակցությամբ

Այսօր (կիրակի) մարտի 31-ը՝ իրանական ֆարվարդին ամսի 12-ը, Իրանում նշվում է «Իսլամական Հանրապետության» օրը։ Այս օրը ազգային արժանապատվությունը վառ պահելու և հեղափոխական ժողովրդի կողմից երկրի ճակատագիրը որոշելու գործում Իրանի մեծ ժողովրդի ցանկության ու կամքի իրական դրսեւորման օրն է։

Այս հոդվածում կանդրադառնանք Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո Իրանում Իսլամական Հանրապետության հաստատման հանրաքվեին։

1- Ժամանակավոր կառավարության ձևավորում

1357 թվականի Բահմանի 17-ին՝ 1979 թվականի փետրվարի 6-ին, այսինքն՝ Իմամ Խոմեյնիի Իրան ժամանելուց հինգ օր անց, ճարտարագետ Բազարգանը իմամի կողմից հրաման ստացավ ձևավորել ժամանակավոր կառավարություն և հանրաքվե անցկացնել  ժողովրդի ձայնով քաղաքական համակարգը հաստատելու նպատակով։ Իրադարձություն որն աննախադեպ է աշխարհի պատմության ընթացքում։

2- Իսլամական հանրապետության ընտրությունը

Ի վերջո, իրանական 1358 թվականի ֆարվարդին մասի 10-ին և 11-ին (1979 թ. մարտի 30 և 31-ին) ողջ Իրանում անցկացվեց հանրաքվե՝ ընդունելու կամ մերժելու Իսլամական Հանրապետություն կոչվող քաղաքական համակարգը:

Իրանի ժողովրդի լայն մասնակցությունը Իսլամական Հանրապետության հանրաքվեին

Համաձայն այս հանրաքվեի արդյունքների, որը հայտարարվել է իրանական 1358 թվականի ֆարվարդին ամսի 12-ին (1979թ. ապրիլի 1), հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցողների ավելի քան 98 տոկոսը համաձայնել է Իրանի Իսլամական Հանրապետության ստեղծմանը։

Այս առիթով Ֆարվարդինի 12-ը իրանական օրացույցում անվանվել է Իրանի Իսլամական Հանրապետության օր։

3- Իմամ Խոմեյնիի ուղերձը

Հոգելույս Իմամ Խոմեյնին մի ուղերձում Ֆարվարդինի 12-ը անվանել է «բռնակալ իշխանության» փլուզման և «ճնշվածների իշխանությամբ» փոխարինման օր։

4- Իսլամական Հանրապետութեան հայեցակարգը

Իսլամական հեղափոխության հաղթանակով, Իսլամական հեղափոխության հիմնադիր առաջնորդ Իմամ Խոմեյնին առաջ քաշեց Աստծո և ժողովրդի իրավունքները մեկ իշխանության մեջ համադրելու տեսությունը և այն աշխարհին ներկայացրեց Իսլամական Հանրապետության համակարգի տեսքով, ինչն ընդառաջվեց ժողովրդի և մտավորականների կողմից։

«Հանրապետություն» բառը նշանակում է ժողովրդի զանգված, իսկ հետհեղափոխական համակարգի համար նման բառի ընդգրկումը ցույց է տալիս, որ այն ժողովրդական է և արտահայտում է ժողովրդի քվեի ազդեցությունը սեփական ճակատագրի վրա։

«Իսլամական» բառը նաև առանձնացնում է այն հանրապետական ​​մյուս համակարգերից և ցույց է տալիս աստվածային և Ղուրանական արժեքների գերիշխանությունը համակարգի բաղադրիչների վրա։

Իսլամական Հանրապետության համակարգում յուրաքանչյուրի քվեն և կարծիքը հարգված է, և մուսուլման ժողովրդի միջից ելած կառավարիչները ձգտում են իրականացնել իսլամական իդեալները, որոնք ներառում են հասարակության երջանկությունը։

5- Ազդեցություն աշխարհի վրա

Իրանի Իսլամական Հանրապետության հաստատումը արթնացրեց աշխարհի իրավազրկված ժողովուրդներին։

Իրականում, իսլամական հեղափոխությունը հզոր կամք առաջացրեց նրանց մոտ, ովքեր հուսահատված և հիասթափված էին արևմտյան և կոմունիստական ​​մոդելներից։

Աշխարհի իրավազրկված ժողովուրդները հասկացան, որ միաստվածային կրոնի ուսուցումների հիմամբ և ազգային վճռականությամբ կարող են հաղթահարել դժվարությունները և ձևավորել ժողովրդական իշխանություն, այդպիսով իրականացնել բռնակալների դեմ ճնշվածների հաղթանակը, որի մասին ավետում է Ղուրանը։