Մեկնաբանություն - Սիոնիստները վախենում են Իրանի ռազմական պատասխանից
(last modified Fri, 05 Apr 2024 13:45:29 GMT )
Ապրիլ 05, 2024 17:15 Asia/Tehran
  • Մեկնաբանություն - Սիոնիստները վախենում են Իրանի ռազմական պատասխանից

Մտահոգվելով Սիրիայում Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժնի վրա հարձակմանն Իրանի արձագանքի կապակցությամբ, Սիոնիստական ռեժիմը կարգադրել է ժամանակավորապես տարհանել աշխարհի տարբեր երկրներում գտնվող իր դեսպանատների աշխատակիցներին։

Այս մասին հաղորդել է ռեժիմի հեռուստատեսությունը։Որոշ սիոնիստական լրատվամիջոցներ հաղորդել են, որ տարհանվել են Բահրեյնում, Եգիպտոսում, Հորդանանում, Մարոկկոյում և Թուրքիայում Իսրայելի դեսպանատները։ Հաղորդվել է նաև, որ Իրանի հյուպատոսարանի վրա հարձակումից հետո, Իսրայելի օդուժը բերվել է պատրաստ վիճակի։

«Քան» ալիքը հաղորդել է, որ Լիբանանի հետ սահմանին տեղակայված իսրայելական ուժերը բերվել են պատրաստ վիճակի, Թել Ավիվում ու այլ քաղաքներում զգոնության մակարդակը բարձրացվել է, զինվորական արձակուրդը չեղարկվել, իսկ արձակուրդում գտնվող զինվորները հետ են կանչվել՝ Իրանի պատասխան հարձակման կապակցությամբ մտահոգության պատճառով։ Անցած երկու օրերի ընթացքում Իրանի բարձրաստիճան քաղաքական և ռազմական պաշտոնյաներն առանձին հայտարարություններով ընդգծել են, որ Թեհրանն անպատասխան չի թողնի սիոնիստների վերջին հանցագործությունը:

Գազայում Պաղեստինի Դիմադրության ուժերից կրած հերթական պարտությունից հետո, երկուշաբթի երեկոյան, Իսրայելը հարձակում է իրականացրել Սիրիայում Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժնի վրա, որի հետևանքով զոհվել են իրանցի 7 ռազմական խորհրդականներ։ Հրթիռային հարձակման հետևանքով Դամասկոսում Իրանի հյուպատոսության շենքն ամբողջությամբ ավերվել է, իսկ դեսպանատան շենքը՝ վնասվել։ Հարձակումից ու այն անպատասխան չթողնելու մասին Իրանի հայտարարություններից հետո, օկուպացված տարածքներում սարսափի մթնոլորտ է տիրում։

Իսրայելի անվտանգության և ռազմական շրջանակները սպասում են, որ Իրանը կհարձակվի Իսրայելի վրա։ «Մոսադ» լրտեսական գործակալության նախկին պաշտոնյաներից Սիմա Շեյնն ասել է, որ Իրանն ունի համապատասխան կարողություն՝ լայնածավալ գործողությամբ պատասխանելու Իսրայելին և ռեժիմի պաշտոնյաները չպետք է թերագնահատեն Թեհրանի հզորությունը։Այս հարձակումը ցույց է տալիս, որ ռեժիմը բացահայտորեն անտեսում է դիվանագիտական և հյուպատոսական վայրերի անձեռնմխելիության մասին միջազգային նորմերը։ Գազայում հրադար հաստատելու համաշխարհային կոչերի ֆոնին իրականացված այս հարձակումը վկայում է նաև, որ Իսրայելն անտեսում է միջազգային հանրության կարծիքը։ Թեև որոշ փորձագետներ կարծում են, որ Իսրայելն այսպիսով փորձում է հակամարտությունը տարածել ողջ տարածաշրջանում, սակայն հարձակման հեղինակներն ու աջակիցները պետք է իմանան, որ ի վերջո ծանր գին են վճարելու իրենց հանցագործողությունների համար, և Իրանը համապատասխան վայրում և ժամանակիրն արձագանքելու է այդ հարձակմանը։