Մեկնաբանություն- Միջուկային տեխնոլոգիայի ազգային օրը՝ իրանցի գիտնականների հեղինակության և արժանապատվության խորհրդանիշ
ԻԻՀ պաշտոնական օրացույցում (ապրիլի 8-ը) Միջուկային տեխնոլոգիաների ազգային օր անվանելը միջուկային արդյունաբերության ոլորտում իրանցի գիտնականների շարունակական ջանքերի արդյունքն է, արդյունաբերություն, որի ձեռքբերումներն ամեն օր ավելի են մեծանում։
2006թ այս օրն իրանցի գիտնականներին հասանելի դարձավ միջուկային վառելիքի արտադրության ամբողջական ցիկլը։ Իրանցի մասնագետների կողմից ուրանի հասրտացման տեխնոլոգիան ձեռք բերելու և իրանական արտադրության ցենտրիֆուգների միջոցով հարստացման ամբողջական շղթա գործարկելու մասին ՄԱԳԱՏԷ-ին հայտնելուց հետո, Իրանը ներառվեց խաղաղ նպատակներով միջուկային տեխնոլոգիա ունեցող եկրենրի թվում։
Միջուկային գիտությունն ու տեխնոլոգիան համարվում է ներկա դարաշրջանի ամենակարևոր և զգայուն գիտություններից ու տեխնոլոգիաներից մեկը, որը միահյուսվել է մարդկային կյանքին: Այսօր միջուկային տեխնոլոգիան օգտագործվում է ախտորոշման և բուժման, առողջապահության, արդյունաբերության, գյուղատնտեսության և էներգիայի արտադրության մեջ:
Այդ իսկ պատճառով Իրանի Իսլամական Հանրապետությունը դիմել է միջուկային էներգիայի խաղաղ օգտագործմանը՝ հենվելով տեղական փորձագետների հնարավորությունների վրա, և այժմ միջուկային տեխնոլոգիաների ոլորտում սարքավորումների մոտ 90%-ը հայրենական արտադրության է և համառության արդյունք։
Իրանի միջուկային զարգացումները կարելի է դասակարգել չորս ոլորտներում՝ ճառագայթում, էներգիա, վառելիքի արտադրություն և հետազոտություն ու զարգացում:
Ուրանի հարստացման շնորհիվ Իրանը կարողացել է արտադրել տարբեր ախտորոշիչ, բուժական և ցավը մեղմող ռադիոդեղամիջոցներ:
Իրանական ռադիոդեղերն այնքան որակյալ են, որ այդ դեղամիջոցներն աշխարհում զբաղեցնում առաջինից երրորդ տեղերը։
Իրանում ռադիոդեղամիջոցների արտադրությունը փրկել է մեկ միլիոն հիվանդի կյանք և այժմ այդ դեղամիջոցներն արտահանվում են աշխարհի տարբեր երկրներ։
Բուշերի ատոմակայանի վառելիքի սնուցման ծրագրային ապահովման մշակումը կամ կայանի աշխատակիցների ճառագայթման չափաբաժնի ստացմանն առցանց հետևելու և կարդալու համակարգի կատարելագործումը, որպեսզի կանխվի թունավորման առաջացումը, որն առաջանում է ճառագայթման մեծ դոզա ստանալու հետևանքով, էներգետիկայի ոլորտում այն ձերքբերումներն են, որոնք առաջացել են շրջափակման պայմաններում իրանցի մասնագետների ջանքերի արդյունքում։
Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպությունը նպատակադրել է նաև միջուկային էլեկտրաէներգիայի 20%-ի արտադրությունը երկրի էներգետիկ ընդհանուր պորտֆելից։
Միջուկային էլեկտրաէներգիան համարվում է էներգիայի ամենամաքուր և ծախսարդյունավետ ձևերից մեկը և կարող է օգնել կանխել գլոբալ տաքացումը և դրա անուղղելի հետևանքները միջնաժամկետ հեռանկարում, մինչև մաքուր էներգիայի արտադրության այլ մեթոդների մշակումն ու ծախսարդյունավետությունը:
Էներգիայի գնի բարձրացումը և նավթի ու գազի շուկայում անկայունությունը, ինչպես նաև էներգակիրների պահանջարկի աննախադեպ աճը պատճառ են դարձել, որ երկրներն իրենց անհրաժեշտ էներգիան ապահովելու համար, լայն մրցակցություն ունենան իրենց անվտանգությունն ու ռեսուրսները պահպանելու համար։
Աշխարհում կլիմայական պայմանների և էկոհամակարգերի փոփոխություններով պայմանավորված՝ բոլոր երկրները պարտավորվել զրոյի հասցնել ջերմոցային գազերի և ածխածնի արտադրությունը, և դա համաշխարհային պարտավորություններից մեկն է, և Իրանը նույնպես շատ արագ շարժվում է այս ուղղությամբ։