Մեկնաբանություն - ԱՄՆ-ն լարվածություն է ստեղծում՝ սպառազինության նոր խմբաքանակ ուղարկելով տարածաշրջան
Ամերիկյան կառավարությունը, որը պնդում է, թե փորձում է նվազեցնել լարվածությունը տարածաշրջանում, նոր զինատեսակներ ուղարկելով Սիոնիստական ռեժիմին աջակցելու համար, իրականում շարունակում է լարվածություն ստեղծել տարածաշրջանում։
ԱՄՆ պաշտպանության նախարարության մի պաշտոնյա CNN-ին ասել է, որ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը ռազմական տեխնիկա է ուղղարկում Արևմտյան Ասիայի տարածաշրջան, քանի որ Իսրայելը և ԱՄՆ-ն պատրաստվում են Իրանի հնարավոր հարձակմանը:
Նույն կապակցությամբ, «Ալ Ջազիրա» լրատվական ալիքը, վկայակոչելով ամերիկացի պաշտոնյային, ուրբաթ գիշեր հայտարարեց, որ Վաշինգտոնը ռազմանավեր և ռազմական ինքնաթիռներ է տեղափոխում Արևմտյան Ասիա՝ Իրանի հնարավոր ռազմական պատասխանի պատճառով. Այս ռազմանավերն ու ռազմական ինքնաթիռները Արևմտյան Ասիայի տարածաշրջանի դրսից կուղարկվեն օկուպացված Պաղեստինի ջրային տարածքներ։
ԱՄՆ կառավարության լարվածություն ստեղծող այս գործողություններն իրականացվում են այն դեպքում, երբ այս երկիրը եվրոպական որոշ երկրների հետ միասին, ինչպիսիք են Անգլիան, Ֆրանսիան և Գերմանիան, տարբեր խողովակներով Իրանին զսպվածության կոչ են անում։ Օրինակ, ամերիկյան դիվանագիտական գերատեսչության խոսնակ Մեթյու Միլլերը, նկարագրելով այս երկրի պետքարտուղարի խորհրդակցությունները Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի, Չինաստանի և եվրոպական երկրների իր գործընկերների հետ, մեջբերել է Էնթոնի Բլինքենին և ասել. «Լարվածությունը ոչ մեկին ձեռնտու չէ, և երկրները պետք է Իրանից պահանջեն, որ խուսափի լարվածություն ստեղծելուց»։
Փաստն այն է, որ այժմ՝ Գազայի հատվածի վրա Սիոնիստական ռեժիմի ռազմական հարձակումների յոթերորդ ամսում, աշխարհին, այդ թվում հենց արևմտյան պետություններին, պարզ դարձավ, որ ԱՄՆ-ն, շարունակելով իր քաղաքական, ռազմական և տնտեսական աջակցությունը այդ ռեժիմին, Հիմնական գործոնն է տարածաշրջանում առկա ճգնաժամերի շարունակման համար, քանի որ առանց այդ աջակցության, սիոնիստները երբեք չէին կարողանա շարունակել իրենց հանցագործություններն ու ոտնձգությունները։
2022 թվականի դեկտեմբերի 25-ին, երբ Իրանի Իսլամական Հանրապետությունը չէր միջամտել Գազայի պատերազմին, սիոնիստական բանակը Դամասկոսում սպանեց Իրանի ռազմական խորհրդականներից մեկին՝ Սեյեդ Ռազի Մուսավիին։ Իրանը ուղղակիորեն չարձագանքեց Իսրայելի ահաբեկչական գործողությանը՝ պատերազմի շրջանակի ընդլայնումը կանխելու և տարածաշրջանում անկայունությունը նվազեցնելու համար, սակայն այս տարվա ապրիլի 1-ին, նոր հանցագործությամբ, իսրայելական ռեժիմի կործանիչները թիրախավորեցին Դամասկոսում Իրանի Իսլամական Հանրապետության հյուպատոսության շենքը հրթիռային հարձակման միջոցով և այդ ոճրագործության հետևանքով նահատակվեցին Սիրիայում Իրանի հրամանատարներ և ռազմական խորհրդականներ բրիգադի գեներալ Մուհամմադ Ռեզա Զահեդին, բրիգադի գեներալ Մոհամմադ Հադի Հաջի Ռահիմին և նրանց ուղեկցող 5 սպաներ։
Այժմ, երբ Իրանի Իսլամական Հանրապետությունը պատասխանատու է համարում նաև ԱՄՆ-ին Իրանի հյուպատոսության վրա հարձակման գործում սիոնիստների ոճրագործության համար և ընդգծել է այս հանցագործությանը արձագանքելու անհրաժեշտությունը և դա համարում է օրինական ու լեգիտիմ միջոց՝ ինքնապաշտպանվելու և սիոնիստներին պատժելու համար, Ամերիկան և Եվրոպական երկրները անհանգստացել են տարածաշրջանի անվտանգության համար, մինչդեռ այդ երկրները ոչ մի արդյունավետ միջոց չեն ձեռնարկել Սիոնիստական ռեժիմի հանցագործությունների և ահաբեկչական գործողությունների դեմ և նույնիսկ մեծացրել են իրենց աջակցությունը այս ռեժիմի նկատմամբ, ինչի վառ ապացույցն է այն, որ Ամերիկան ավելի շատ զենք է ուղարկում տարածաշրջան։
Հետևաբար, վերջին օրերին ամերիկյան կառավարության աճող ռազմական և քաղաքական գործողությունները՝ ի պաշտպանություն Սիոնիստական ռեժիմի, պետք է գնահատել որպես միջազգային օրենքները անտեսելու և Արևմտյան Ասիայի տարածաշրջանում պատերազմ հրահրելու Վաշինգտոնի քաղաքականության շարունակության վկայություն։