Բահրեյնի ժողովրդի հեղափոխությունը՝ մեկնարկից առ այսօր (3)
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i31219-Բահրեյնի_ժողովրդի_հեղափոխությունը_մեկնարկից_առ_այսօր_(3)
Իրանի իսլամական հեղափոխության մեծահարգ առաջնորդ ՆՎ Այաթոլլահ Խամենեին ասել է. «Շեյխ Իսա Ղասեմն այն անձն է, որ մինչև այն ժամանակ երբ կարող էր Բահրեյնի ժողովրդի հետ խոսել նրանց հրաժարեցնում էր բիրտ ու զինված քայլերից, սակայն Բահրեյնի իշխանությունները չեն գիտակցում, որ այս քաջարի հոգևորականի դեմ ոտնձգությունը նշանակում է Բահրեյնի սխրագործ ու հերոս երիտասարդության առջևից վերցնել իշխանության դիմաց ցանկացած քայլի դիմելու արգելքը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 20, 2016 16:10 Asia/Tehran
  • Բահրեյնի ժողովրդի հեղափոխությունը՝ մեկնարկից  առ այսօր (3)

Իրանի իսլամական հեղափոխության մեծահարգ առաջնորդ ՆՎ Այաթոլլահ Խամենեին ասել է. «Շեյխ Իսա Ղասեմն այն անձն է, որ մինչև այն ժամանակ երբ կարող էր Բահրեյնի ժողովրդի հետ խոսել նրանց հրաժարեցնում էր բիրտ ու զինված քայլերից, սակայն Բահրեյնի իշխանությունները չեն գիտակցում, որ այս քաջարի հոգևորականի դեմ ոտնձգությունը նշանակում է Բահրեյնի սխրագործ ու հերոս երիտասարդության առջևից վերցնել իշխանության դիմաց ցանկացած քայլի դիմելու արգելքը»:

 

Նախորդ հաղորդման ժամանակ անդրադարձանք 2011 թվականի փետրվարին ծնունդ առած Բահրեյնի ժողովրդի ներկա հեղափոխությանը և քննարկեցինք նրանց արդար պահանջները: Վերջում ակնարկեցինք այդ երկրի ժողովրդին հալածելու հարցում Բահրեյնի իշխանությանը սատարելու ուղղությամբ Ալե Սաուդի դերակատարությանն ու դրա պատճառներին:

Ալե Խալիֆայի վրա ուշագրավ ազդեցություն ունեցող արտասահմանյան պետություններից մեկն ԱՄՆ-ն է: 1960-ական թվականների վերջերին Պարսից ծոցի հարավից Բրիտանիայի գաղութատիրության հեռանալով ԱՄՆ-ն փորձեց փոխարինել նրան :Այդ ժամանակ իր ռազմավարական դիրքի պատճառով Բահրեյնը հայտնվեց Վաշինգտոնի ուշադրության կենտրոնում: 1971 թվականին՝ Բահրեյնի անվանական անկախության տարում ԱՄՆ-ի ու Ալե Խալիֆայի միջև ռազմական բնագավառում պայմանագիր ստորագրվեց: 1995 թվականին ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի 5-րդ նավախումբը տեղակայվեց Բահրեյնում և կրկնապատկվեց Վաշինգտոնի համար այս երկրի նշանակությունը: Այդ պատճառով էլ այս կառավարությունը չնայած մարդու իրավունքների, ազատության ու ժողովրդավարության պաշտպանության ուղղությամբ իր ստահոդ քարոզչության Պարսից ծոցի հարավում գտնվող բռնապետական մյուս իշխանությունների նման պաշտպանում է Ալե Խալիֆայի հալածող իշխանությանը:

Ինչպես ակնկալվում էր, Բահրեյնի ժողովրդի վերջին ընդվզման ժամանակ էլ ԱՄՆ-ի կառավարությունը պաշտպանեց Ալե Խալիֆայի իշխանությանը, որպեսզի իր զինվորները հանգիստ մտքով ծառայեն այդ երկրում գտնվող ռազմաբազաներում: Բացի այդ բողոքարարների և ազատախոհների շիա լինելը, որոնք ներշնչված են Իրանի ժողովրդի հեղափոխական գաղափարներից, սաստկացրել է այդ ընդվզումից Վաշինգտոնի ապրած սարսափը:   Այդուհանդերձ և նկատի առնելով Ալե Խալիֆայի ու Ալե Սաուդի անվտանգության ուժերի կողմից Բահրեյնի ժողովրդի դեմ ծավալուն հալածանքները, ամերիկացի պաշտոնատարներ մի առ ժամանակ մեկ Բահրեյնի իշխանություններին ինքնազսպվածության և ընդդիմության հետ երկխոսության կոչ են անում: Սակայն պարզ է, որ այդ կոչերն ավելի շատ միտում են մեղմացնել Ալե Խալիֆային պաշտպանելու պատճառով Վաշինգտոնի վրա գործադրվող ճնշումները և Մանամայի իշխանություններն էլ երբևե դա լուրջ չեն ընկալել: Ալե Խալիֆան գիտակցում է, որ ԱՄՆ-ի կառավարությունն այդ բռնակալ ռեժիմին պաշտպանում է Բահրեյնում իր ռազմաբազաները, ինչպես նաև Պարսից ծոցի հարավային մյուս երկրներում կայունությունը պահպանելու նպատակով:

Բահրեյնի ներքին հարցերին միջամտում է նաև Բրիտանիան: Բահրեյնի ժողովուրդը 1820 թվականից գաղութացվել էր Բրիտանիայի կողմից ու թեև 1971 թվականին անվանական անկախության է հասել, սակայն Լոնդոնի միջամտությունները շարունակվում են:

Ինչպես նշեցինք այդ թվականից հետո մինչև 1999 թվականը Բահրեյնի անվտանգության խնդիրները կարգավորվում էր Յան Հանդերսոն կոչվող բրիտանացի մի սպայի միջոցով, ով բազմաթիվ ոճիրներ գործեց այդ երկրի ժողովրդի դեմ: 2011 թվականին Բահրեյնի ժողովրդի ներկա ընդվզումն սկսվելուց ի վեր Բահրեյնի ոստիկանության ուժերը կառավարվում են Ջոն Ելթս կոչվող մի այլ բրիտանացի սպայի կողմից: Անկասկած Բրիտանիան էլ ԱՄՆ-ի նման չնայած մի առ ժամանակ մեկ Ալե Խալիֆայի հասցեին հնչեցվող քննադատություններին, գործնականում պաշտպանում է այս բռնապետ գերդաստանն ու ճնշում է ժողովրդի ազատախոհական հեղափոխությունը:

Չնայած Բահրեյնի հեղափոխության ներքին ու արտաքին հզոր ընդդիմադիրներին, ժողովուրդը շարունակում է ներկա մնալ ասպարեզում ու վերջին մի քանի ամիսների ընթացքում աննախընթաց կերպով հովանավորել է իր առաջնորդ Այաթոլլահ Շեյխ Իսա Ղասեմին: Ցույցերին ժողովրդի ներկայության շարունակվելն ու իր արդար պահանջների վրա պնդելը կարելի է տարբեր գործոնների արդյունքը համարել, որոնցից են ազդեցիկ ու մեծ ներազդեցություն վայելով կուսակցություններն ու հեղինակավոր դեմքերը:

Այս պահին Բահրեյնի ամենամեծ կուսակցությունը բանտում գտնվող Շեյխ Ալի Սալմանի գլխավորած Ազգային-իսլամական համերաշխության հավաքականությունն է: 51-ամյա Շեյխ Սալմանը բահրեյնցի պայքարող չափավորական հոգևորականներից է, որ 1990-ական թվականներին ժողովրդի ընդվզման հարցում իր դերակատարության պատճառով աքսորվեց ու մի առ ժամանակ իր գործունեությունը շարունակելով Բրիտանիայում արժանացավ ժողովրդի համակրանքին: նա 2001 թվականին վերադառնալով աքսորից հիմնեց Համերաշխության հավաքականությունը, որը մեծ ընդառաջում գտավ: Այս կուսակցությունը 2006 թվականի խորհրդարանական ընտրություններին տիրացավ շիաների 18 մանդատներից 17-ին, իսկ 2010 թվականի ընտրություններին, որը բոյկոտեցին շիա որոշ խմբեր, բոլոր 18 մանդատները բաժին հասան այս կուսակցությանը: Այդուհանդերձ ընտրություններն այնպես էին նախագծվել, որ շիաները չկարողանան 40 մանդատներ ունեցող խորհրդարանում, 18-ից ավելի մանդատների տիրանալ:

Համերաշխություն կամ «Ալ-Վեֆաղ» հավաքականությունը Ալե Խալիֆայի ընդդիմադիր հոսանքի չափավորական տարրերից է և իշխանությունների հետ մի շարք բանակցություններ է ունեցել, որոնք ապարդյուն են եղել: Այս խմբավորումը ձգտում է ժողովրդի իշխանությանը և իշխանության մեջ չմիջամտելու դեպքում ընդունում է Ալե Խալիֆայի գոյատևումը: Բահրեյնի որոշ այլ խմբեր նկատի առնելով ժողովրդին հալածելու Ալե Խալիֆայի գերդաստանի փորձը պահանջում են նրա կործանումը: «Արդարություն շարժումը», «Ալ-Վաֆա-էլ-Էսլամի հոսանքը» և «Բահրեյնի Ահրարի շարժումը» այն խմբերից են, որոնք Բահրեյնի խնդիրների կարգավորման լուծումը համարում են իշխող գերդաստանի կործանումը և այդ նպատակով էլ ձևավորել են Հանուն հանրապետության կոալիցիան:

Ահրար շարժումը Բահրեյնի ամենահին խմբավորումներից է, որ հիմնվել է 1956 թվականին և այդ երկրի ժողովրդի իրավունքների վերականգնման համար դիմել է տարբեր քայլերի: Այս խմբի գլխավոր քարտուղարն է Սաիդ Ալ-Շահաբին:

Արդարություն շարժումն իրականության մեջ 2005 թվականին Ալ-Վեֆաղ հավաքականությունից ճյուղավորված խումբ է, որը պահանջում է առավել խիստ քայլեր ձեռնարկել իշխանության դեմ և նրան չվստահել: Այս խմբի առաջնորդ Հասան Ալ-Մոշայման իշխանության գլխավոր ընդդիմադիր գործիչներից է, որ 2010 թվականից ի վեր մի խումբ հեղափոխական առաջնորդների հետ գտնվում է բանտում:

Ալ-Վաֆա-էլ-Էսլամի հոսանքն էլ, որի գլխավոր քարտուղար Սեյեդ Մորթեզա Ալ-Սանդին է, իր հիմնադիր Աբդոլվահաբ Հոսեյնի գործունեության պատճառով նաև ճանաչված է նրա անունով: Նա Բահրեյնի ժողովրդի մոտ հիշատակվում է, որպես «Վարպետ» և «Հեղափոխության նախակարապետ»: Նա 2011 թվականի փետրվարի 14-ին գտնվում էր ցուցարարների առաջին շարքերում և իր մերկացնող ելույթներով ժողովրդին ոգևորեց պայքարը շարունակելու ուղղությամբ: Աբդոլվահաբը մեկ ամիս անց քանիերորդ անգամվա համար բերման ենթարկվեց Ալե Խալիֆայի անվտանգության ուժերի միջոցով և դատապարտվեց ցմահ ազատազրկման:

Այսօր Ալե Խալիֆայի իշխանությունները լուծարելով իրենց ընդդիմադիր կուսակցություններին և կալանավորելով ազատախոհ ու հեղափոխական գործիչների իրենց ուշադրությունը կենտրոնացրել են Բահրեյնի հեղափոխության գլխավոր առաջնորդ Այաթոլլահ Շեյխ Իսա Ղասեմի վրա: Նա 1938 թվականին ծնվել է Բահրեյնի Ալ-Դորազի տարածքում: 1964 թվականին հոգևոր ուսում ստանալու նպատակով մեկնել է Իրաք և աշակերտել է նահատակ Այաթոլլահ Մոհամմեդ Բաղեր Սադր նման մեծ հոգևորականների: Վերադառնալով Բահրեյն քաջարի հոգևորականը լծվեց քաղաքական աշխատանքի և 1973 թվականին, որպես ժողովրդի ամենաբարձր ձայները շահած պատգամավոր մուտք գործեց Սահմանադիր խորհրդարան: Քանի որ այս խորհրդարանը չեր բավարարում Ալե Խալիֆայի ակնկալիքները երկու տարի անց լուծարվեց: Այդուհանդերձ Շեյխ Իսա Ղասեմը շարունակեց իր քաղաքական գործունեությունը և ժողովրդի ու հատկապես երիտասարդության կրոնական առաջնորդությունը: Նա 1992 թվականից իր ուսումը կատարելագործեց Իրանի Ղոմ քաղաքում և 2001 թվականի Էջթեհադի բարձր կոչման արժանանալով վերադարձավ Բահրեյն: Ժողովրդի վերջին ընդվզման ժամանակ Այաթոլլահ Ղասեմը շարունակ խրախուսել է ու առաջնորդել է ժողովրդին և հանդես գալով նրանց հոգևոր առաջնորդի դերում բարձր դիրք է գրավում նրանց մոտ:

Վերջին մի քանի տարիների ընթացքում Ալե Խալիֆայի իշխանության քաղաքականությունը հիմնված է ժողովրդի հալածանքների ու հեղձուցիչ մթնոլորտի խստացման և ընդդիմադիր կուսակցությունների ու գործիչների վերացման վրա, նպատակ ունենալով մարեցնել ժողովրդի հեղափոխությունը: Այսօր այլևս որևէ ընդդիմադիր օրինական կուսակցություն կամ խումբ գոյություն չունի Բահրեյնում և բոլոր հեղափոխական ղեկավարները գտնվում են բանտում: Շեյխ Իսա Ղասեմի նրանց մեջ գուցե ամենամեծ ու վերջին բահրեյնցի ականավոր հոգևորականը լինի, որին Ալե Խալիֆան մտադրվել է հեռացնել ասպարեզից: Իշխանությունները հունիսի 14-ին առանց որևէ արդարացնող պատճառների Շեյխ Իսա Ղասեմին զրկեցին քաղաքացիության իրավունքից, ինչն արժանացավ ներքին ու արտասահմանյան լայն արձագանքի: Այսօր էլ Ալե Խալիֆայի իշխանությունները փողերի լվացման հետ կապված անմհիմն ու զավեշտալի մեղադրանքով նպատակ ունի դատի տալ ու ազատազրկել նրան: Սակայն սարսափում է այդ քայլի հետևանքներից: Ժողովուրդը մի առ ժամանակ է ինչ մշտական ներկայության ունի իր առաջնորդի բնակարանի շրջափակում, իսկ անվտանգության ուժերի ներկայությունն էլ ընդլայնվել է:

Շեյխ Իսա Ղասեմի ու Շեյխ Ալի Սալմանի նման չափավորական առջանորդներին ազատազրկելով Ալե Խալիֆան ապացուցում է, որ պատրաստ չեն որևէ արդար խոսք լսել: Այնպես որ, Իրանի իսլամական հեղափոխության մեծահարգ առաջնորդ ՆՎ Այաթոլլահ Խամենեին Այաթոլլահ Շեյխ Իսա Ղասեմի դեմ ոտնձգությունը Ալե Խալիֆայի անխոհեմության վկայությունը համարվելով ասել է. «Շեյխ Իսա Ղասեմն այն անձն է, որ մինչև այն ժամանակ երբ կարող էր Բահրեյնի ժողովրդի հետ խոսել նրանք հրաժարեցնում էր բիրտ ու զինված քայլերից, սակայն Բահրեյնի իշխանությունները չեն անդրադառնում, որ այս քաջարի հոգևորականի դեմ ոտնձգությունը նշանակում է Բահրեյնի սխրագործ ու հերոս երիտասարդության առջևից վերցնել իշխանության դիմաց ցանկացած քայլի դիմելու արգելքը»: Շատ վերլուծաբաններ հավատացած են, որ Այաթոլլահ Ղասեմի դեմ Ալե Խալիֆայի սադրիչ քայլով լցվելու է ժողովրդի համբերության բաժակը և նա հավանաբար դիմելու է զինված պայքարի: Այս վերլուծաբաններն ընդգծում են, որ նկատի առնելով պատմական փորձը Բահրեյնի ժողովրդի հեղափոխությունն ուշ թե շուտ արդյունքի է հանգելու և Ալե Խալիֆան պարտավորվելու է իշխանությունը վերադարձնել դրա իսկական տերը համարվող Բահրեյնի ժողովրդին: