Արդարադատության միջազգային դատարանը մեղադրանք է ուղղել ԱՄՆ-ին
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i42688-Արդարադատության_միջազգային_դատարանը_մեղադրանք_է_ուղղել_ԱՄՆ_ին
Հաագայի դատարանի դատախազ՝ Ֆաթու Բենսուդան ԱՄՆ-ին մեղադրել է Աֆղանստանում ռազմական հանցագործություն իրականացնելու մեջ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 15, 2016 08:46 Asia/Tehran
  • Արդարադատության միջազգային դատարանը մեղադրանք է ուղղել ԱՄՆ-ին

Հաագայի դատարանի դատախազ՝ Ֆաթու Բենսուդան ԱՄՆ-ին մեղադրել է Աֆղանստանում ռազմական հանցագործություն իրականացնելու մեջ:

Նրա խոսքերով, առկա  փաստաթղթերի և հետաքննությունների արդյունքների համաձայն, 2003-2004 թվականներին ԱՄՆ բանակայինները և ԿՀՎ-ն խոշտանգել են կալանավորներին: Նա նշել է, որ փաստերի համաձայն, հարցաքննությունների ժամանակ կիրառվել են այնպիսի գործողություններ, որոնք համարվում են ռազմական հանցագործություն: Առաջին անգամ  է, որ միջազգային մի դատարան հետաքննություն է անցկացնում Աֆղանստանում ամերիկացի բանակայինների ռազմական հանցագործությունների մասին: 

Արդարադատության միջազգային դատարանը տեղակայված է Նիդերլանդների Հաագա քաղաքում և քննում է ցեղասպանության ու մարդկության դեմ իրականացվող  ռազմական հանցագործությունների վերաբերյալ գործերը:

Թվում է, թե Հաագայի դատարանի կողմից ԱՄՆ-ի դեմ մեղադրանք ուղղելը մեծ քայլ է Աֆղանստանում ամերիկացի բանակայինների և ԿՀՎ-ի գործակալների հանցագործությունների նկատմամբ իրավական մոտեցում դրսևորելու համար: Մինչ այսօր ԱՄՆ-ն հանդես է եկել որպես մարդու իրավունքների պաշտպան: Վաշինգտոնն ամեն տարի քննարկել է այլ երկրներում մարդու իրավունքների  վիճակը, անհատական ու հասարակական հարաբերությունները և մեծ թվով երկրների մեղադրել է մարդու իրավունքների խախտման մեջ: Այսօր հետաքրքիր է տեսնել, թե ինչպես է ԱՄՆ-ն վերաբերվելու այս մեղադրանքին:

2001 թվականի 11-սեպտեմբերյան դեպքերից հետո, ահաբեկչության դեմ համաշխարհային պայքար մղելու պատրվակով, ԱՄՆ-ի ժամանակի նախագահ՝ Ջորջ Բուշը հրամայեց գրոհել Աֆղանստանի վրա: Արդյունքում այդ երկրում վերացավ թալիբների իշխանությունը: Սակայն Աֆղանստանում ամերիկյան ուժերն անմարդկային քայլեր իրականացրին:

Բագրամի ավիաբազայում ԱՄՆ-ն մեծ բանտ ստեղծեց, որտեղ ահաբեկչության կասկածանքով խոշտանգել է հարյուրավոր աֆղանների: 2012 թվականի հունվարին, Աֆղանստանի ժամանակի նախագահ՝ Համեդ Քյարզայի հրամանով, այդ երկրում ձևավորվեց իրավական կոմիտե՝ բանտերի վիճակը վերահսկելու նպատակով:

Կոմիտեն բացահայտեց Բագրամի կալանավայրում կալանավորների նկատմամբ ամերիկյան ուժերի կողմից իրականացվող խոշտանգումները: Այդպիսով, Արդարադատության միջազգային դատարանը ձեռք բերեց  անհրաժեշտ տեղեկություններ`  կալանավորների նկատմամբ ամերիկյան ուժերի կողմիցկիրառված հանցագործությունների շուրջ հետաքննություն անցկացնելու համար: Հիշեցնենք, որ անցյալ 16 տարիների ընթացքում, Աֆղանստանում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ուժերի ներկայությունը ապարդյուն է եղել, իսկ և որոշ դեպքերում էլ իրավիճակի սրման պատճառ է դարձել: