ՆԱՏՕ-ն Ռուսաստանի հետ երկխոսության ցանկություն է հայտնել
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Շտոլտենբերգը երեքշաբթի օրը Բրյուսելում ԵՄ անդամ երկրների պաշտպանության նախարարների հետ բանակցությունից առաջ ասել է. «ՆԱՏՕ-ն ձգտում է Ռուսաստանի հետ երկխոսության»:
Նրա ընդգծմամբ, երբ Ռուսաստանի ու ՆԱՏՕ-ի միջև լարվածությունը սրվում է, երկխոսությունը կարող է այդ լարվածությունը մեղմել:
Թվում է, որ Մոսկվայի հետ երկխոսության ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ցանկությունը կապված է վերջին շրջանում այդ կազմակերպության ներսում ու ԵՄ-ում տեղի ունեցած զարգացումների հետ: Դրանք գլխավորում է ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի ընտրությունը, ինչը մտահոգել է եվրոպացիներին: Շտոլտենբերգի համոզմամբ, Թրամփը պիտի իրագործի ՆԱՏՕ-ի հանդեպ ԱՄՆ-ի ստանձնած բոլոր պարտավորությունները: Նա հայտարարել է, որ Թրամփը համարվում է այս կազմակերպության ամենախոշոր հովանավորը: Սակայն իրականությունն այլ է և եվրոպացի քաղաքական ու ռազմական բարձրաստիճան պաշտոնատարների հայտարարություններից կարելի է հասկանալ, թե նրանք որքան մտահոգ են: Միևնույն ժամանակ նկատի առնելով Մոսկվայի դրական վերաբերմունքը Թրամփի հանդեպ և հակառակը, վերջինիս հաղթանակից հետո ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունների կարգավորման դրական հեռանկարը է ուրվագծվում: Եվ հենց այդ պատճառով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Ռուսաստանի հետ երկխոսության ցանկություն է հայտնելի:
Նախքան Ուկրաինայի ճգնաժամը և Ռուսաստան-ՆԱՏՕ հարաբերությունների սրումը, կողմերը համագործակցում էին Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի շրջանակում: Խորհրդի վերջին պաշտոնական նիստը գումարվեց 2014 թվականի հունիսին: Դրանից հետո Ռուսաստան-ՆԱՏՕ երկխոսությունը դադարեցվեց: Կողմերը 2016 թվականի մայիս և հուլիս ամիսներին Բրյուսելում հանդիպեցին, որը սակայն անարդյունք եղավ: Ուկրաինայի ճգնաժամը հանգեցրել է Ռուսաստանի ու արևմուտքի միջև հարաբերությունների լարվածության: Կողմերն այս ընթացքում ցուցադրել ն իրենց ուժը: Հարկ է նշել, որ ՆԱՏՕ-ն առավել հարձակողական ու սպառնալի դիրք է ընդունել Ռուսաստանի դեմ: 2014 թվականից Ռուսաստանն ընդլայնել է Եվրոպայի արևելյան երկրներում իր ռազմական ներկայությունը: Իսկ Ռուսաստանը բազմիցս հանդես է եկել ընդհանուր սպառնալիքների ու հատկապես ահաբեկչության դեմ պայքարում երկկողմ համագործակցության առաջարկով: 1991 թվականին ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ՆԱՏՕ-ն արևելյան ու կենտրոնական Եվրոպայի երկրների ինտեգրման ուղղությամբ շարունակական ջանք է գործադրել: Ռուսների դիտանկյունից ՆԱՏՕ-ի դեպի արևելք ընդլայնման ծրագիրը շարունակում է սպառնալիք համարվել Դաշնության համար: ՆԱՏՕ-ի թշնամական վերաբերմունքը և դեպի արևելք ընդլայնվելու այդ դաշինքի ջանքերի արդյունքում, ՌԴ ազգային անվտանգության դոկտրինայում ՆԱՏՕ-ն նշվել է որպես սպառնալիք Ռուսաստանի ազգային անվտանգությանը: Մոսկվա հանգել է այն եզրակացության, որ Ռուսաստանի դեմ արևմուտքի թշնամությունը ոչ թե անցողիկ երևույթ է, այլ անփոփոխ քաղաքականությունը: Հետևաբար, թեև հնարավոր է որ Ռոսատսանը դրական արձագանքի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի առաջարկ, սակայն կողմերի միջև տարաձայնությունների կարգավորման հեռանկարն այնքան էլ դրական չէ: